вторник, 16 сентября 2014 г.

Henry

https://www.youtube.com/watch?v=2vEyIJgaZIQ

Վայելք։
Սպիտակեղենը նոր է, բույրը՝ թարմ։
Աչքերս չբացած ու չտեսած՝ ժպտում եմ։ Ոտքերի ձայնն եմ լսում։ Սուրճի հոտն եմ զգում։
Գալիս է։
Սպիտակ վերնաշապիկս է հագը։ Առանց ներքնազգեստի։ Նրա մերկ ու շքեղ մարմինը ծածկում է իմ սպիտակ վերնաշապիկը։
Ու՛խ։
Շրջվում եմ մեջքի վրա, ձախ ձեռքս գլխիս տակ դնում ու հայացքով դիմավորում։
Առավոտյան արևի շողերի պես ներս է մտնում ու իմ պես ժպտալով լռում։
Աստվածային պահ․․․
Թեթև, թռվռալով մոտենում է ինձ, ինչպես թիթեռն է անկանոն օրօվում օդում և իմ կրծքավանդակում։
Սինին դնում է աշխատասեղանիս ու ծոցս մտնում։
Գլուխը դնում է ուսիս ու պինդ գրկում։
Սուրճն էլ չի փրկի․․․ վերնաշապիկն էլ ;)

  

Комментариев нет: