Շիկանում է։
Սրա մերը։
Անկողնու անկյունն էլ չի օգնում։
Շուռումուռ եմ գալիս անդադար, կարծես տակս կրակ վառած լինեն։
Ինձ թվում է, թե գերի եմ ընկել աֆրիկյան վայրի մարդակեր ցեղերին ու սրանք պատրաստվում են սկզբից մարմինս եփել, ապա գանգս բացել ու գթալ-գթալ ուղեղս դելիկատեսի ու դեսերտի տեղ համտես անել։
Շիկանում են նյարդերս։
Ինչպես տեղս մտա, այնպես էլ դուրս պրծա դրանից։
Սառն է շատ։
Բարձս վանում է ինձ։ Երևի մտքերս չափազանց ծանր են նրա համար։
Դատարկված աչքերս ժամանակին լիացած են ծովերով։
Դրանք անդադար սնուցվում էին նրա օվկյանոսից։ Հոսում էին երակներովս ու մաքրում էին պղտոր ջրերը։
Այդ աչքերը փայլում էին, ինչպես ծովի ալիքներն են փայլում արևի շողերի քնքշանքի ներքո։
Բախվում է միտքդ սրացած ժայռերին ու կտոր-կտոր լինում։ Ջուրը հետ է տանում այդ մտքաղբն ու նորից ձուլում։
Դրանք նորից հզոր ալիքով շպրտվում են ոչ թե դեղին ավազով տաքուկ ափ, այլ նորից շպրտվում են ժայռերին, որ նորից կոտրվեն ու հեռանան՝ վերադառնալու պայմանով։
Էս ջուրը իմ չէ։ Սա շատ աղոտ է։ Որ ծարավեմ, հաստատ խմել չեմ կարող։
Քերում է կոկորդս, պատռում ներսից։
Սրա մերը․․․

Комментариев нет:
Отправить комментарий