вторник, 16 сентября 2014 г.

Արդեն երեկո է

Քունը կերել է գլուխս։ Կոպերս չեն ենթարկվում ինձ։ Անդադար քնել եմ ուզում։ Ուզում եմ քնել, երբ արթուն եմ, աշխատանքի եմ, հաց եմ ուտում, հասարակական տրանսպորտում եմ,։ Քնել եմ ուզում, երբ նստտծ եմ, կանգնած, խոսելիս ու գրելիս։ Ես քնել եմ ուզում, երբ արդեն քնած եմ․ ավելի խորը, ավելի խաղաղ։

Օրս "տզզզզաց" սովորականի պես։ Ժամը 9-ին արդեն հիվանդանոցում էի և հորիզոնական դիքում։ Վերնաշապիկս խնամքով հանել էի ու փռել մյուս մահճակալին, որովհետև ստիպված էի լինելու ներերակայինից հետո նկարահանման գնալ։ Ամոթ է չէ, հո ճմրթված վերնաշապիկով չէր գնա։
Բայց կոպերս դավաճան մատնիչի պես նորից սկսեցին փակվել։ Կողքս մարդ չկար։ Տիկին Գոհարն իր երկարամյա փորձի  հաշվին վայրկենական, առանց ցավի գտավ երակս ու կատետրը խրեց ներս։
Մնացածը չեմ հիշում։ Արդեն հանգած էի․․․

Տիկին Անահիտ - Չգիտեմ, բայց բարդ է, շատ բարդ․․․

Իմ սիրելի բժշկի ձայնը այնքան ցածր էր, որ հազիվ ընկալեցի, որ Անահիտն է։ Մինչև ուշքի կգայի, նա արդեն դուրս եկավ հիվանդասենյակից։

Ես - Տիկին Գոհար։
Գոհար - Հա՛, լրագրող տղա, արթնացա՞ր։
Ես - Մի՛ կերպ։ Ինչ նորություն ուներ բժշկուհին։
Գոհար - Ամեն բան լավ է, ասեց, որ բուժումդ պետք է շարունակես։ Մի անհանգստացի, բայց էլ չկրակես։ Էդ անտերն ինչի՞դ է պետք։

Դեղը արդեն ամբողջովին հոսել ու լցվել էր մեջս։ Գոհարը հանեց կատետրը, սպիրտով բամբակը խնդրեց ավելի պինդ սեղմել, որ կապտուկ հանկարծ չմնա ու պառկած մնալ՝ սպասելով ճնշման կարգավորմանը։
Նայում եմ սպիտակ առաստաղին ու սպասում, թե երբ է բժշկուհին ներս մտնելու։ Գա, որ պատմի, թե ի՞նչ մնաց անել ու ի՞նչ պիտի լինի։ Հույսս կտրել էի։ Հանկարծ․․․

Տիկին Անահիտ - Ա վոտ ի յաաա՜․․․

Եկա՛վ փրկիչս։ Էդ կինն ենքան լավն է ախր, էնքան պոզիտիվ, որ չժպտալ չես կարող։ Հայ - հայ է վեր էի կենում, էն էլ․․․

Տիկին Անահիտ - Լեժա՛ծ։
Ես - Բայց ժամանա՛կն է։
Տիկին Անահիտ - Նե՛տ։ Լսի ես երկիրը տարօրինակ տեղ է։ Տրամաբանություն չկա։ Լրագրող մարդ ես, կիմանա՛ս, թե ինչու։

Էդ հռետորական հարցը քլունգով հարված էր իմ անմեղ ու հիվանդ գլխին։

Ես -  Տիկին անահիտ, անտրամաբանական է արդեն այն փաստը, որ դուք դեռ զարմանում եք էս երկրի անտրամաբանական լինելու վրա։ Ախր տրամաբանական է, որ երկիրն անտրամաբանական պիտի լինի։

Տիկին Անահիտը միանգամից զգաց, որ ես դռ բժժ եմ։

Տիկին Անահիտ - Ես հալիդ, լավ էլ տակից դուրս եկար, այ տղա։ Դավիթ ջան, պիտի բուժումդ շարունակես։ Դեղերը որ նշանակել եմ, ամենաքիչը մեկ ամիս պիտի խմես։ Վաղը ստուգման կգաս, որ հասկանանք, թե ինչ փոփոխություն կա։ Դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչ ուղղությամբ ենք շարունակում։

Բժշկուհին հոգատար մոր պես շոյեց գլուխս, ևս մեկ անգամ ժպտաց ու առողջություն մաղթելով հեռացավ։

Պետք է աշխատավայր հասնեի։ Քայլում եմ ու ճոճվում, ճոճվում եմ ու քույլում դեպի կանգառ։ Երազում եմ, որ էսօր ոչ ոք, ոչ մի նկարահանման չուղարկի ինձ, ոչ մի զանգ չլինի, ոչ ոք չպահանջի իմ ներկայությունը ՃՈ-ում, անձնագրայինում, դեպքի որևէ վայրում, նույնիսկ տանը։ Ուզում եմ հասնել իմ սենյակ, սուրճ պատրաստել, խմել ու ծխել /ճիշտ է արգելված է շատ ծխել․․․ բայց թքած/, երաժշտություն լսել էլ չեմ կարող, դրա փոխարեն ականջներիս միալար տզզոց է հասնում, ապա մտնել տեղերս ու երազել։ Այնքան երազել, մինչև ուղեղս կչորանա երևակայելուց ու կհանգի։
Տանել չեմ կարողանում ցերեկներն արդեն։ Ամեն ինչ նյարդայնացնում է։ Նյարդայնացնում են մարդիկ, նրանց խոսքը, պահվածքը, առարկաները՝ շարժվող ու անշարժ։ Ինձ նյարդայնացնում է հաց ուտելը՝ դեղ խմելու համար ու դեղ խմելը՝ ժամը բաց չթողնելու համար։ Նյարդայնացնում է միայնությունը, որն ավելի նյարդայնացնող է դառնում, երբ հիշում եմ դրա պատճառը։

Մի խոսքով, ես էի ու նյարդս․․․

Հերթական զանգը խլեց խնելու իմ երազը։

Իքս ռեժիսոր - Դավ ջան պիտի մի ժամից գաս, որ հաղորդման առաջին սցենարը գրես։

Քու՛ մերը․․․

     Չես պատկերացնի, թե 5 առողջ տղամարդը մեկ սենյակլում հավաքված ինչ անտանելի շուխուռ կարող են ստեղծել։ Գլուխները պատին են տվել 10 սեռահասուն կնիկ՝ բամբասելու կիզակետին։ Ինչ ասես կքննարկեն, բացի գործից, բայց հո հավաքվել են, որ գործ անեն։

Ես - Տղերք արագացնենք, որ գնամ։ Լավ չեմ։
Բոլորը - Հա՛, հա՛ անցանք գործի․․․

Ու շարունակեցին բամբասանքը։
Չորս ժամ անց ես ամենազոր "գազելի" ինտիմ խցիկում էի, որի ուղևորները կես ժամվա ընթացքում այնքան են քսմսվում միմյանց մարմնի հնարավոր բոլոր մասերով, որ իջնելու ժամանակ պաչիկով են հաջող անում իրար։

Մամ - Խորոված բադրիջա՞ն։
Ես - Չէ՛, մաննի կաշա։

Լուրերի դոզան ստանում եմ իմ թվային թերթից, փասափուսեքս հավաքում ու վզաում ներքև։
Իմ զնդանն ինձ է սպասում։ Բոլոր մտքերս այստեղ են․․․

Լուսնյակն արդեն չի գերում։ Նա պաղել է իմ հանդեպ։ Ես էլ․․․ եթե անկեղծ։
Էլ չի փրկում ինձ, հետը խոսել չեմ կարողանում, խռով եմ, չի կապում, չի կանչում, չի լսում, չի ասում, չի շոյում, էլ չի սիրում ինձ։ Ամառը պոռնիկ էր, շոգից վեր էր քաշում ամպերը մինչև բդերն ու չէր ծածկում Լուսնին, թողնում էր, որ վահելեմ։ Իսկ ես աշունը, կարծես ամաչկոտ հարս լինի, մինչև քոքը ամպերով ծածկում է երկինքն ու կտրում ինձ իմ տիեզերական կրակից։
Բացարձակ մենակ եմ մնում, անտանելի մենակ, սարսափելի մենակ, անուղղաելի և ուղղակի մենակ։
Մոնոլոգ․․․

Քունն էլ չի փրկի։ Խմել չի կարելի։ Լսել չի ստացվում։ Գոռալ՝ չարժի։ Մոռանալ է պետք հիշելը։ Մտածել՝ ոչնչի մասին։ Սպասել, մինչև երևացող ու անէ, արյունոտ վերքերս բուժվեն։
Ոչինչ չեմ արել, բայց հոգնել եմ ամեն ինչից։ Ժամանակը հետ տալ, նորից սկսել․․․ չէ։ Նույն քաքն է։
Քաք բառը լավն է, ախր շատ լավ է բնութագրում վիճակը։ Քաք։
Աշխարհքիս երեսի լավագույն էմոցիան ու հոգեվիճակը։
Հոգեվիճակ, աշխարհիս երեսի լավագույն քաքը։
Աաաա․․․

Պատմելս էլ չի գալիս, գնամ ուղղակի հիշեմ․․․  




   

Комментариев нет: