вторник, 16 сентября 2014 г.

Միևնույնն է

Ուզում եմ լինել այն վայրերում, որոնցից վախենում եմ։ Բայց այդ վայրերից վախենում եմ ոչ թե, որ որիշները կծեծեն, կվիրավորեն, կբռնաբարեն կամ դրա պես ինչ որ բան, այլ վախենում եմ, որ ինքս դա կանեմ իմ ուղեղի հետ, եթե հասնեմ այդ վայրերը։
Ցանկություն սմեծ է վեր կենալ ու գնալ, բայց զսպում եմ ինձ ինչպես երեքամյա  Դավիթը, ում այն ժամանակ արգելվում էր կաթի փոշի ուտել։ Զսպում եմ որ չուտեմ ու չգնամ։
Ասում էին, Ռեմարկի "Հաղթական կամարը" շեղում է բոլոր վտանգավոր ու շաաա՜տ ցանկալի քայլերից։
Սուտ։ Ոչ մի կերպ չեմ շեղվում։
Չնայած, շեղվում եմ, բայց հոգեպես։
Քառակուսի է սենյակս, կուզենայի կլորանար։ Գուցե մի քիչ լցվեր։

Զգացիր, որ չդիմացա, էլի հետ վերադարձա։

Комментариев нет: