Այսօր խմել եմ։
Մի օր հաստատ ցնդելու եմ։ Գուցե հենց էդ օրվան եմ սպասում անհամբեր։ Ծխախոտը ծխում եմ անհավանական արագությամբ։ Շումախերը նույնիսկ կնախանձեր։ Էսօր խմել եմ։ Չէ, գիտեմ, որ դեղերի հետ զուգահեռ չի կարելի, բայց իմ շատ լավ ռեժիսոր ընկերներից մեկի մոտ էի։ Քննարկում էինք Երևանի ճարտարապետական կառուցվածքը։ Մի խոսքով Թամանյանի գլուխն էինք գովում։ Այնպես էինք բանավիճում, կարծես Երևանի նախագծման ժամանակ Ալեքսնադրի կողքը կանգնած ենք եղել ու խորհուրդներ ենք տվել նրան։ Երբ մի պահ լռեցի ասեց․- Դավ, ինչ եղավ, տխրեցի՞ր։
- Ուզում եմ ֆիլմ նկարահանել, վերջերս ֆիքս մտքի պես պպզել է գլխումս ու չի ուզում հեռանալ։
- Ի՞նչ ֆիլմ։
- Ծուռ, ինչպես աշխարհը։
Նա զգաց, որ ինչ-որ բան տանջում է ինձ ներսից ու քանի որ չգիտեր էլ, որ դեղեր եմ ընդունում, հոգապահուստից հանեց իր ֆրանսիական գինիներից մեկն ու երկու բաժակ դրեց սեղանին։
Կարմիր ըմպելիքը գրկեց բաժակի պատերը ներսից ու բաժակս կիսով չափ լցվեց։
Չխկոց լսվեց ու մի կում արեցի։
.jpg)
Քառակուսիս հարազատ է ու դատարկ։ Վերջին տասն օրն իմ խմիչքը գիրն է։ Ինձ հույս եմ տալիս, որ միայնակ չէմ, թուղթն ու գրիչս փրկում են։
Իրականում․․․ չկա տենց բան։
Մի անկողին, երկու աթոռ, դատարկ պատեր ու դատարկ մարդ․․․
Ուղղակի լավ երգ
Комментариев нет:
Отправить комментарий