Քառակուսիում պատուհանները մեծ են։ Դրանք ձգվում են հատակից մինչև առաստաղ։ Սեղանս դրված այդ հզոր ապակեկույտի առաջ ու Արևի՝ ամպերի տակից հազիվ սողոսկող շողերը ջրի պես շփվում են դեմքիս։
Սուրճիս բաժակի մակերեսը խաղաղ ծովի պես հանդարտ է։ Գոլորշին պարում է շողերի լուսավորմամբ ու ստիպում մտածել օրվա մասին։
Տզրուկը նորից գլխումս է։ Պոռնկատանը մնաց միայն ինքը։
Աներես ու համառ․․․
Երևի այնքան կմնա, մինչև կսերտաճի գանգիս հետ։ Սովորել եմ արդեն։
Ծխախոտն էլ պատրաստ է այրվել, զոհաբերել ինքն իրեն հանուն ինձ ու իմ րոպեական հաճույքրի։ Սիգարետիս տուփի մեջ գտնվող բոլոր 20 գլանակներն են պատրաստ անել դա հանուն ինձ։ Բայց օրը դեռ առջևում է, կհասցնեն ախպարկղը նետվել։
Ձայնը, միալար ձայնը չի դադարում զրնգալ, կարծես եկեղեցում, պատարագի կանչման պահին զրնգացող եկեղցական զանգերը։
Այս զանգերը իրենց նյարդայնացնող տզզոցով ինձ կանչում են մարդկանց մեջ․ աղմկոտ, անհամբեր, անտակտ, անդեմ ու կրկնակի դիմակներով մարդկանց կույտի մաս դառնալ են ստիպում։
Չէի հեռանա քառակուսուց, ուղղակի ստիպված եմ։
Տիկին Անահիտ, ներերակային, երկրորդ հերթով դասեր, նկարահանումներ պագոնավորների ու տեքստերի փոփոխություններ՝ խմբագիրների հետ։
Կուզենայի բուժվել հոգեպես, մարմինս ինձ էլ չի հուզում․․․

Комментариев нет:
Отправить комментарий