Փոմփոլիկն ու թմփլիկը վազում են ուղեղիս արնակալած ծալքերով։ Էս թմփլիկը խցկվում է ամենանեղ անցքի մեջ ու զգում եմ, թե ինչպես է գանգս պոռթում իր մասշտաբներով։
Փոմփոլիկն ավելի շնորհքով է, համ էլ փափուկ։ Շատ չի նեղում։
Մեկն էլ կա։ Թզրուկն է։ Առավոտյան արթնանում է ու իր մասին հիշեցնում արյունս ծծելով։ Քաշում է անդադար ու դաժանաբար, թքած ունենալով, որ էդ արյունն ինձ ապրելու համար է անհրաժեշտ ու մեռնել չեմ պատրաստվում։
Դրա ագահությունն այնքան առատ է, որ արյամբ չի բավարարվում միայն։ Ծծում տանում է մտքերս, բանականությունս, սթափությունս։
Փոմփոլիկն ու թմփլիկը փրկիչներ են նրա համեմատ։
Մի խոսքով գլուխս 18-րդ դարի Փարիզյան պոռնկատան է նման։
Ծխում են, խմում, սիրով զբաղվում, հայհոյում, գոռգոռում անիմաստ, ծեծում միմյանց, անպատվում աշխարհն ու դրա նիստուկացը, իսկ ես քոռ ու թոփալի, խուլ ու համրի պես շպրտած եմ էդ պոռնկանոցի մի անկյունում ու իմ մասնակցությունն էդ օռգիային բերում եմ միայն տարածք տրամադրելով։
Էդ պոռնկատանն ինձ շրջապատում են տսնյակ <մարդիկ>, բայց նկատում են միայն իմ նմանները։ Իսկ իմ նմաններն անզոր են բան փոխել գլխումս։ Նրանք էլ իմ պես հասկանում են, որ իրենց շրջապատողների համար փուչ են, որ իրենց միայն ես եմ նկատում ու ես էլ իմ հերթին եմ անզոր անել որևէ բան, իրավիճակը շտկելու համար։
Օդը թոքերս եմ լցնում ու պատրաստվում բղավել։ Ուզում եմ այնպես գոռալ, որ էդ կեղտոտ կույտը դուրս պրծնի բերանիցս ու ինձ մենակ թողի կիսամութ ու խամրած, նիկոտինով ներծծված պատերով պոռնկատանս։
Թող փոմփոլիկն ու թմփլիկը ճզմեն տզրուկին ու ազատեն ինձ կուրությունից։ Թող թևերից բռնած դուրս շպրտեն նրան գլխիցս ու էդ շպրտելու պահին ես էլ հնարավորություն կստանամ քացի տալով հրել դուրս նաև փոմփոլիկենց։
Միայնակ մնամ առանց այդ էլ միայնակ կյանքում։
Լուսին, Լուսին լուսերես,
Որքան, որքան չաթլախ ես․․․
Դավաճան անդեր,
Ալդոյից կեդեր,
Մաշված շալվարներ,
Ծխախոտի դատարկ տուփեր,
Թափանցիկ շշեր ու տաղտուկ տեքստեր,
Կիսամեռ մարդ, քառակուսի սենյակում։
Անհեթեթ ու անտարբեր վերաբերմունք սեփական անձի նկատմամբ։ Կարող եմ բարբաջել անդադար ու բարբաջանքս դժվար թե գոհացնի որևէ մեկին։ Չկա մեկը, ով կարող է ապրել հիմա ինձ հետ զուգահեռ, ձեռքս բռնել ու նույն ճամփով գնալ, մասս լինել, բաբախել նույն տակտի տակ, աչքերումս իր աչքերը տեսնել, մտքում՝ միտքս։
Ինքնաբացահայտման ճանապարհին միշտ պետք է հայտնվի մեկը, ով պատրաստ կլինի ծանրանալ ու բարդանալ քեզ հետ, հասկանալ, որ դրանից հաճույք ստանալը դժվար է, բայց անհրաժեշտ։
Հիմա դուրս եմ թափում ամբողջ բացասականը, որ կարողանամ մի քիչ հետո գրել դրականը։
Ասելու եմ այն, ինչ խելքիս փչի։ Գրելու եմ այն, ինչ մատներս թելադրեն, որովհետև միտքս լցված է ինձ վնասող բաներով։
Ձեռքերս մաքուր են, նրանք ավելի լավն են, քան ես ամբողջությամբ։
Փորձեմ դատարկել պոռնկատունը․․․

Комментариев нет:
Отправить комментарий