вторник, 16 сентября 2014 г.

Օր 3․․․ Այն դեռ չի սկսվել, բայց երազել հօ կարելի է

Մարդու մատների ծայրերը էներգետիկ հզոր գոտիներ են։ Դրանց մի հպումով կարող ես փոխանցել յուրաքանչյուր զգայական միտք, որն ասել ու արտահայտել անհնարին է։ Այդ հպումը երկկողմանի կապ հաստատելու ամենահին ու փորձված, ամենահաճելի ու պարզ միջոցներից է։
Դուռն արդեն փակ է, իմ վրենաշապիկով մերկ հրեշտակը՝ իմ գրկում։
Նրա գլուխն ուսիս է, մի ձեռքը ծալված է կողքիս, մյուսը՝ գրկում է մարմինս։
Մատներս հպվում են նրա նուրբ մաշկին։
Չեմ ուզում խախտել նրա անդորրը, որ ապրում է անկուշտի պես։ Նրա շնչառությունը հոսում է վրայովս, կարծես, ճամփա գծելով ցանկություններիս համար։
Աշխարհը նոր է արթնանում ու սովորական դարձած մեքենաների անիմաստ դժժոցը չի շեղում ինձ նրա բույրից։ Արևն աչքերն է տրորում, երկինքը կապտում է լույսից, թարմ խոտի հոտն  ու արթուն մնացած մի քանի ճռռիկների ճռռոցը միայն համ ու հոտ տալիս այս վայրկյաններին։

Ախր չեմ դիմանա, կհամբուրեմ ու կկոտրեմ նրա հանգիստը։ Բայց, եթե չանեմ, կկորցնեմ ի՛մ հանգիստը։

Շրթունքներս ձգվում են նրա ճակատին։
Ես ինձ սկսում եմ համոզել, որ նրան վերնաշապիկով անհարմար է քնել ու ձեռքս սողում է դեպի կոճակները։
Հա․․․ հաստատ անհարմար է։ Ուրախացած, որ համոզել եմ ինքս ինձ հանել իմ վերնաշապիկը նրա հագից, գոհ-գոհ անցնում եմ գործի։
Ժպիտս զսպել անզոր եմ․ պահն  է հանճարեղ թվում։

Կոճակ 1․․․
Կոճակ 2․․․
Կոճակ 3․․․

Ձեռքիս մեղմ հպումով դանդաղ ձգում եմ վերնաշապիկը վար ու նրա մարմինը զգում մարմնիս։
Տեսնես իրո՞ք քնած է, թե հետս խաղ է խաղում։

Նրա կրծքերը ծորում են մաշկիս վրայով։
Աստվածային հաճույք․․․

Շուրթերն այնքան հյութեղ են, որ չըմպել դրանք առնվազն հիմարություն կլինի։
Հոգին այնքան խաղաղ է, որքան նորածնի զուլալ ու պարզ միտքը։
Չգիտեմ էլ, սենտիմենտալ լինեմ հիմա, թե լկտի։
Իսկ կա՞ որևէ միջին բան։
Կի՞րք։
Էդ միջին չի՛, լկտիին մոտ է։
Ռոմանտի՞կ։
Սա էլ սենտիմետալին է մոտ կանգնած։
Բա ի՞նչ։

Սիրո՛ղ․․․

Շշուկով ականջին։

Ես - Սիրե՛մ քեզ։
Նա - Սիրի՛ր․․․




  

Комментариев нет: