вторник, 30 сентября 2014 г.

Օր 16

Գիշերը քունս չի տանի։ Կլքեմ իմ գեղեցկուհուն, որ անուշ հանգել էր իմ գրկում ու կմտնեմ իմ բուն, որ լուռ պատմեմ թղթին նրա գեղեցկությունը։ Հմայքը, որ շռայլում է ինձ, կիրքը, որ անմնացորդ նվիրում է, միտքը, որ շոյում է միտքս, ձայնը, որ երգում է կյանքս ու սերը, որ հոգիս է լցնում։
Թղթի հետ անկեղծ կլինեմ, իմ ընկերն է։ Թղթին կպատմեմ, թե ինչ մեծ է հիմա ծովս ու ինչ խորն է այնտեղ սիրտը, որ լողում է նրա աչքերում։ Կպատմեմ գրչով, որ երկար ու ձիգ, անքուն գիշերներ եմ լուսացրել, որ նստեմ աթոռին ու հետևեմ, թե ինչպես է հրեշտակս ննջում։ Կպատմեմ, ինչպես եմ վախեցել շարժվել կողքին, որ հանկարծ չխանգարվի քունը հրաշքիս։ Ինչպես եմ սենյակով դեսուդեն քայլել թաթերի վրա, երբ քնած է եղել ու չեմ հավատացել, որ իմն է։ Կպատմեմ, որ ամեն առավոտ աչքերս բացել ու արևից պայծառ նրան եմ տեսել։ Կպատմեմ, կհիշեմ, կլացեմ ես լուռ իմ երջանկությունից, հավատից, որ կա, որ կապրի իմ մեջ այնպես, ինչպես ես եմ տենչում ապրել նրանում։
Լուսինը կթեքվի դեպի լուսաբաց, իսկ ես դեռ գրչով կսահեմ թղթով։ Կսահեմ այքան, մինչև գիրչս ոչ թե կսահի, այլ կքերի ճերմակ թուղը, որովհետև էլ չի դիմանա իմ խոստովանությանը։
Կմոռանամ օրը, եղանակը, աշխարհը, մարդկանց ու բնությունը, նունիսկ տիեզերքը կմոռանամ, երբ կմտածեմ իմ սևահերի մասին․․․
Լույսն արդեն սողում է վարագույների բացերից։ Երևի առավոտվա սահմանը հատեցի։ Ինչ շուտ է վազում ժամանակը, երբ հաճելին է մեջս տիրում, երբ մտածում եմ, որ կմեռնեմ նրան պատմելով։

Աշխատասենյակիս դուռը հանկարծ կբացվի։ Այստեղ միայն ինքը մուտքի իրավունք ունի։
Ձեռքին իմ փայ սուրճն է։ Գիտի ինչ անի, որ մեղադրելիս ինձ "արթուն" տեսնի։
Կգանգնի, կլռի, կսպասի, որ գրեմ, չի ուզում, որ գործս կիսատ ես թողնեմ։
Ես ինձ տանջելով իրեն չեմ նայի, որ գրեմ, վերջացնեմ ու տամ ընթարցի։
Վայելքը նրա այնպես է կոտրում, որ ավելին եմ թղթից պահանջում։ Գոռում եմ վրան, որ արագ լսի, որը թանաքն իսկույն իր մեջ ներծծի։
Չեմ ուզում սպասի, ուզում եմ սիրի այն գիրս, որով իրեն պիտի ճանաչի։
Հորանջում է, կատվի պես ճմրթվում ապտուհանի մոտ ու երեսը ինձ չի թեքում։ "Նեղացածս" այսպիսի առավոտները հա՛մ տանել չի կարողանում, համ էլ սպասում է, որովհետև գիտի, թե վերջում ինչ է լինում։ Պատուհանի տակ թողած բարձրակրունկներն անցած "առավոտից" մնացած հուշն են։ Այդ օրը օր չէր, այլ դար մեզ համար։

Զգում է, որ մերկ մարմինը շեղում է միտքս։ Մոտենում, վերցնում է աթոռի մեջքին փռած սպիտակ վերնաշապիկս ու գցում մերկ մարմնին, որ փակի աչքերս շոյող իր համեղ կրծքերը։ Հագնում է հուշ-բարձրակրունկները ու տիտիկ անում պատուհանագոգին։
Իմ կողմ դեռ չի էլ նայում, մտքում մեղադրում է ինձ, որ աչքերը բացել է ոչ թե գլուխն ուսիս քնած, այլ բարձին դրած։ Գծած ունքերը կիտած է, նստած, ինչպես թագուհին իր գահին հասած։
Իսկ ես ժպտում եմ, վայելում այս պահը։
Արթուն հրեշտակն ու նրա բույրը, սուրճը, գիրը ու սպասվող համբույրը։
Չափազանց հոգատար իմ գեղեցկուհին միշտ այսպես է վարվում ինձ հետ։
Երկուսս էլ գիտենք, թե ինչ է լինում վերջում, երկուսս էլ դրան ենք անհամբեր սպասում, բայց սա նախերգանք է, դաժան ու արյունոտ, մարտադաշտ, պայքար, կռիվ անողոք։
Պետք է հասկանալ, թե ով է հզոր։
Այս ճակատամարտն աշխարհում տեսնված ամենալուռ, բայց ամենածանր ճակատամարտն է։ Ճակատամարտ սիրո ու հեռավորության միջև, որովհետև դու մոտ ես, այնքան մոտ, որ կարող եմ ձեռքս երկարացնել ու հպվել մարմնիդ ու այնքան հեռու, որ մի ամբող գրիչ է բաժանում մեզ իրարից։ Առաջին հարվածն իրենն էր, երբ ներս մտավ սենյակ, երկրորդը՝ իմը, որ գլուխս նույնիսկ չբարձրացրի։ Հետո նորից ինքը, սուրճո'վ ինձ պատռեց ու նորից խփեց, վերնաշապիկով փակվեց։ Հլը դեռ ինքն է իշխում այս դաշտում, իսկ ես անօգնական աջ ու ձախ նետվում։ Այս անգամ կարծես ես կպարտվեմ։ Էլ ուժերս պաղ են, պիտի հանձնվեմ։

Հրեշտակս գիտի, մեկ է կպարտվեմ ու նորից դանդաղ իրեն կհասնեմ։ Լուսավոր ու քաղցր դեմքը կշոյեմ։ Կժպտամ, հետո աչքերը կհաբուրեմ։ Կոճակները ես հատ-հատ կարձակոմ, փոքրիկ տղայի հայացքով կուտեմ նրա պարզ ու ջինջ միտքը։
Իսկ նա կների իմ բացակայությունը, որ պիտի լցնեմ իմ սիրով։
Ու նա կընդունի իմ չարաճճիությունը, որ պիտի լիացնի ի՛ր սիրով։
Մեր մարմինները հպվում են իրար։ Ձեռքերը սիրում են միմյանց անդադար։
Մեղրի պես համեղ է ու քաղցր իմ գանձը։
Աշնան պես կրքոտ է, գարնան պես ծաղկուն։
Շուրթերը երազ են, իրակա՛ն երազ։ Աչքերը ծովեր, անհատակ, պայծառ։ Ինքը հոգիս է, իսկ հոգին նրա՝ ես։
Աշխարհը կանգնել է այս պահին կարծես։
Ու կսիրենք իրար երկար ու երկար։ Բնության մեղեդին ու նրա կանչը կհնչի մեր ականջներում, ինչպես մեր միասնության վալսը, գիշերն ու ցերեկը կկորեն մեզ համար։ Ամեն ինչ կորոշեն մեր շուրթերն ու զգայանները, ցանկություններն ու կիրքը, սերը, սերը ու սերը․․․
Իսկ հաջորդ առավոտ ես աչքերս կբացեմ նրա գրկում, կլքեմ անկողինն այնպես, որ հեշտակիս թևարը չբացվեն ժամանակից շուտ։ Կվազեմ փողոց, թարմ ծաղիկ կգնեմ, այնքան թարմ ու շքեղ, ինչպես իմ գեղեցկուհին է։ Հետ կգամ, խոհանոց կմտնեմ, սուրճը կեփեմ ու ննջասենյակ կմտնեմ այնպես, ինչպես ինքն է աշխատասենյակ մտնում։ Ունքերս կկիտեմ, պատուհանից կնայեմ, բայց վերնաշապիկս վերջում իմ ձեռքով կհանեմ, որ իմ հրաշքի թևերը ես բացեմ,,,

Ու երգը,,,)))
  

понедельник, 29 сентября 2014 г.

Օր 15

Բաաարև))) Գիշերը ժամը երեքն էր։ Կակ վսեգդա "դեղ արած" ու անքուն փռված եմ անկողնուս։ Թե բա, ի՞նչ անեմ, մի հատ կինո նայեմ։ Ձեռքիս տակ ես վերջերս մի ֆիլմ էր ընկել, Բերտոլուչիի "Երազողներ"-ն էր։ Չէի ուզում մենակ նայել, բայց ճա՞րս ինչ, ստիպված մենակ նայեցի։
Իրավիճակը հետաքրքիր էր։ Ծուռ էր շատ ամեն ինչ։ Այն ինչ սպասում էի, չիրականացավ։
Նախ սիմվոլիզմն էր ճխտած, էն որ ընթացքում սկսում է թվալ, թե ռեժիսորը փոքր տարիքում սեռական ոտնձգությունների է ենթարկվել ու շշեղվել է էդ հողի վրա։ Մի տենդենց էլ եմ նկատում։ Ամեն հանճարեղը, կարծես թե, պարտադիր պետք է շեղված լինի․ շեղված սեռապես։ Պարզ, մարդկային բանը չի կարող հանճարեղ լինել կինեմատոգրաֆում, որովհետև որքան անհասկանալի է ֆիլմը, այնքան սիրվում է "կինոգետ" հանրության կողմից։ Մի խոսքով։ Բարքերն անհասկանալի էին ինձ համար, բայց զուտ պորֆեսիոնալ մոտեցումն անկրկնելի էր։ Բրավիսիմո էի գոռում  ռեժիսորական աշխատանքին։

Ռոմանծիկս մի ինչ-որ բան է ուզում, որ հոգին մտնի, բայց գտնել էդ հոգեխցկվող ստեղծագործությունը, ֆիլմը կամ մուզոնն այլևս անհանրին է ինձ թվում։ Վերբերից հետո ոչինչ կարդալ չի լինում։ Էս անտեր "Հաղթական կամարն" էլ կնիկ մարդու համար ոնց որ գրած լինեն։ Շադեռլո դԼակլոյոտ ինչ որ ինտրիժնի բան կկարդայի, էդ ոճի ու ձևաչափի մեջ, կամ էլ  պատեպատ տվող ինչ որ դեդեկտիվ։
Չէ լավ կլիներ, որ բոլոր կիսատ թողած "ստեղծագործություններս" հորով-մորով անեի, բայց զահլա չկա։
Մի պոսքով խառն եմ։ Թե կարող ես մի խելքը գլխին բան խորհուրդ տալ, իմ անծանոթ ընթերցող, մի ինչ որ կերպ տեղյակ պահիր ինձ, դե ասա էլի, թե ինչ կկպնի սրտիս։ Թե չէ քարի պես չոր եմ դարձել․․․

Գնամ թեյ խմեմ: Թե բախտս բերի ու քունս տանի, էլ չեմ գրի))))


воскресенье, 28 сентября 2014 г.

Օր 14․․․ Հանդիպում



Դրսում անձրև է ու ես նորից ատում եմ սպասելը։ Հորիզոնական դիրքում եմ արդեն կես ժամ։ Աչքերս այնքան էլ վազվզել առաստողով, որ գիտեմ դրա վրայի ամեն կեղտոտ լաքան անգի՛ր։ Փոմփոլիկն ու թմփլիկն էլ չկան, որ զբաղացնեն։ Միայն տզզոցն է ականջներումս ներկա։ Այն այսօր ինձ բավականին նյարդայնացրեց։
Ատում եմ սպասել։
Երկու ժամից հյուրեր ունեմ։ Թե ինչու՞ էդքան ուշ, ինքս էլ չգիտեմ։ Զանգեմ, ավելի շու՞տ  գան։
Չէ է՜։ Դրսում իշխում է աշունն իր անձրևներով, կարելի է մի բան գրել, մինչև հյուրերս բարեհաճեն։
Ձեռք տանում եմ աթոռի վրա անտերի պես շպրտած ծխախոտիս տուփին։ Թոքերս որ ծխով են լցվում, ավելի լավ եմ գրում․․․ դե, կամ էլ ներշնչում եմ, որ ավելի լավ է ստացվում։
ՍՐԱ ՄԵՐԸ։
Տուփս դատարկ է, մտքիցս թռել էր, որ վերջին գլանակը ներս եմ արել 5 րոպե առաջ։ Էդ անտերը հօ գազով չէ։ Մեկ մեկ պրծնում է․․․ բառի լավ իմաստով։ Ա՛հ։ Հիմա ի՞նչ, ոռս պետք է կտրեմ անկողնուց, հագնեմ շալվարս ու ինձ դուրս շպրտեմ քառակուսուց, որ բավարարեմ խեժիս ու նիկոտինիս պահանջարկը։
Իսկ եթե զանգեմ, հյուրերս բերեն։ Չէ, դրանք խմող են, բայց ծխող չեն։ Թարսի պես էլ, ես չեմ խմում, բայց շոգեքարշի պես բքում եմ։ Որ նրանց սպասեմ էլ, երկու ժամ սպասելու եմ, իսկ ես երկու ժամում հաստատ կես տուփ կծխեմ։
ՍՐԱ ՄԵՐԸ։
Էդ անմեղ ոռը, որ իր համար վայելում էր հանգիստը, ստիպված կտրվում է տեղից ու ծածկվում ջինսով։ Գիտեմ, անձրև է։ Վաղուց չեմ քայլել դրա տակ։ Ինձ տրամադրում եմ, որ ռոմանտիկ եմ, իսկ ռոմանտիկներն աշնանը պետք է որ շաբաթը գոնե մեկ անգամ անձրև որսան ու քայլեն դրա տակ։
Իտալական այս հիասքանչ քաղաքի, Լիվորնոյի փողոցները կարծես ոչ թե կառուցված լինեն, այլ գրված։ Իմ հայրենի քաղաքն այնքան տաղտուկ էր դարձել ինձ համար, որ ստեղծագործելն անհնարին էր այնտեղ։ Չանս լցված էր դատարկաբանությամբ, աչքերիս փոսերի մեջ ոչ թե աչքեր էին, այլ պատնեշներ, որ չէին թողնում տեսնել աշխարհը, իսկ ականջներս բթված էին աղմուկով, ոչ թե լսողությանը հաճույք պատճառող ձայներով։ Մի քիչ ցուրտ է, բայց տանելի։ Զգում եմ, թե ինչպես է մառախուղը հանդարտ ինջնում քաղաքի վրա, խոնավացած ճանապարհասալիներն էլ փայլում են գիշերային լապտերիկների ու անձրևաջուր հատակի շփումից։ Ժամն ուշ է ու գրեթե մարդ չկա։ Անձրևը դանդաղ շաղում է վրաս, լավ է, որ չի շռնդում գլխիս, որովհետև մի քիչ ֆսֆսում եմ։ Ոնց որ թե հիվանդանում եմ։
Հաճելի պահ է։ Սիրում եմ լիացած մենակությունս։ Իմ մեջ միայն ես եմ ու իմ խենթ մտքերը, գլուխս կախել եմ ու ապուշի պես ժպտում եմ պահի վրա։ Լավ հիշողություններ ունեմ անձրևի հետ կապված։

Անծանոթուհի - Դու արդեն չճանաչելու՞ ես ինձ տալիս։

Մտորումներս մկրատով կտրվում են, ինչպես ժապավենն է կտրվում՝ նորակառույցի բացման ժամանակ։  Ունքերս կիտում եմ, բռունցներս պնդում, որովհետև այս հանճարեղագույն միայնության մարազմատիկ ակնթարն այլևս գողացված է ինձնից։ Իմ բնական ու շատ բարոյական մտավոր, փիլիսոփայական ու գժական, հաճելի անտիկվարիատով լցոնված էռոգեն գոտին՝ ուղեղս, այլևս դադարեց վայելել օրգազմը, որ ինձ էր նվիրել զբոսանքը, աշունը, անձրև և իմ փոքրիկ Լիվորնոն իր գիշերով։
ՍՐԱ ՄԵՐԸ։
Բայց ու՞մ մերը։ Հա՛, ճիշտ է, էս անծա․․․

Ես - Դու՞ ինչ գործ ունես այստեղ։
Մոնիկա - Կարող էիր գոնե ողջունել։ Քեզ համար այսքան երկար ճանապարհ եմ կտրել ու անցել։
Ես - Աչքս լույս։ Չէ, ի՞նչ լույս, երբ քո պես խավարն ինձ հետևում։
Մոնիկա - Հըըը՜․․․ ես արդեն խավար եմ քո համար, հա՞։
Ես - Լսի՛ր։ Դու ինձ երբևէ հանգիստ կթողնե՞ս։
Մոնիկա - Ո՛չ։
Ես - Էդ խի՞ "ոչ" է՜։
Մոնիակ - Լուի, ես քեզ սիրու՛մ եմ։

Նորից նույն պատմությունը։
Ա՛հ։ Ծանոթացեք։ Առաջին սերս է և, հուսամ, վերջին ուրվականս։  Մենք մեր բաժին կյանքը վաղուց էինք ապրել։ Առավոտյան համբույրներ, երեկոյան՝ այլ կրքեր, գիշերը՝ գազանություն։ Բայց այնքան քաղցր ու ցանկալի, որ մոռանալ այդ պարզ ու վայելուչ ճշմարտություներն ամենաքիչը հոգևոր բոզություն կլինի իմ կողմից։ Եվ, քանի որ ես ինձ հոգեբես բարոյական եմ համարում, չեմ մոռանում։ Համ էլ, ինչու՞ մոռանալ այն բաները, որոնք հաճելի են մտքին․․․ և ոչ միայն։
Սիրելը՝ սիրում էինք։ Ամեն դեպքում ես։ Ամենահասուն բանն էր իմ կյանքում, որ երբևէ հանդիպել եմ կյանքիս "հասունացած է արդեն"-ի ցանկում։ Այն սերն էր, որ հասկանում էի, ընկալում, ընդունում, գիտակցում դրա բոլոր դրական ու բացասական կողմերը։ Կասեմ ավելին։ Այն սերն էր, որ պատրաստ էր։ Այն նման էր թարմ թխած հացի, որ տաք է, համեղ, խռթխռթան ու․․․ մի խոսքով։ Պետք էր ուղղակի կտրել և ուտել։ Բայց իրադարձություններն ու հիմարությունն այնպես սրընթաց զարգացան, որ հացը մնաց չկտրված և չկերված։

Մոնիկա - Լուի՛։
Ես - Հա ջան,,, է՜․․․այսինքն, ի՞նչ ես ուզում։

Վրթովված, որ հերթական անգամ կտրեց ինձ քեզնից՝ իմ սիրելի ընթերցող, պատասխանեցի ես անցյալիս ուրվականին։ Չեմ թաքցնի, որ հաճելի է նրան հանդիպելը։ Իսկ, եթե ավելի անկեղծ լինեմ, հաճույքով հետը մի բաժակ սուրճ կխմեի, կբլբլայի տարբեր բաներից, իրենից կհետաքրքրվեի, իմ մասին կպատմեի։ Լավ ընկերություն կանեի հետը, որ կտեվեր մի բաժակ սուրճ։

Մոնիկա - Լուի, վատ երազ եմ տեսել քո հետ կապված։
Ես - Ի՞նչ էի անում, կանաչ լոբի էի ուտում, Թաթուլի "Սեր իմ"-ն լսում ու "Մոսկվիչ" քշում։
Մոնիկա - Տափակի մեկն ես։
Ես - Հաաա՜․․․ ավելի՞ վատ։ Ասենք, միասի՞ն էինք։
Մոնիկա - Ապշու՛մ եմ։ Որքա՞ն ես ցինիկացել, Լուի։ Իտալիան քո վրա լավ չի անդրադառնում, ամենայն հավանականությամբ։
Ես - Մոնիկա, իմ վրա լավ չի անդրադառնում այն, որ դու լցնում ես ականջներս իտալական լավագույն փլաՖներով։ Կասեի ավելին, դու չես բավարարվում դրանք լցնելով, դու բռնաբարում ես, իմ արդեն բռնաբարված ականջները։
Մոնիկա - Հա՛․․․ ճիշտ է, Լուի, ինչպե՞ս է լսողությունդ։ Արդեն ավելի՞ լավ ես։
Ես - Որ փլավները հանես, ավելի լավ կլինեմ։
Մոնիկա - Հիշու՞մ ես մեր անձրևները։


Փրկե՛ք ինձ։



Դե իհարկե հիշում եմ։ Բոլոր եղանակներն եմ հիշում։ Տապը կլներ, երբ ինձ թեժացած մեղադրում էին ամեն ինչում։ Ցուրտը՝ երբ ես ապշահար սառում էի հիմարություններից։ Անձրևը՝ որի ամեն կաթիլի հետ ես հանդիպում էի մի նոր սյուրպրիզի, ասել է, թե սահմանափակության, նեգատիվիզմի, ինձ "գերեվարելու", նսեմացնելու, իջեցնելու, վիրավորելու, ստորացնելու, արժանապատվությանս հետ գնդակի պես խաղալու հետ, բայց էս ամեն ինչի հետ՝ վերջում, պարտադիր, շռնդում էր "Ես քեզ շատ եմ սիրում, Լուիիի՜"-ն։ Դե արի ու մոռացի։ Իհարկե, հիշու՛մ եմ։
Չեմ առարկի, բարեկամս, որ հիանալի պահեր եմ ապրել։ Անխոս, մինչ այդ և դրանից հետո դեռ չեմ ունեցել նամն ապրումներ։ Դժվար էլ թե զգամ, որովհետև, դժվար էլ թե որևէ մեկին թողնեմ ինձ այդքան մոտ։ Որովհետև չեմ ուզում, որ իմ ուրվականի հետ ապրածը կրկնություն ունենա․ շատ թանկ "կյանք" էր, որ ապրել եմ հետը, բայց նաև չեմ ուզում, որ էդ կյանքը ևս մեկ անգամ մեռնի, որովհետև այլևս վստահ չեմ ոչ մեկի վրա։

Մոնիկա - Լուի, տե՛ս, ես արեցի դա հանուն քեզ, եկա, հասա, քո հետ եմ այժմ ու ևս մեկ անգամ փորձում եմ հետ վերադառնալ ու վերադարձնել քեզ։
Ես - Հօ՛պ։ Հիմա են հեքիաթները նորից չպատմես, որ, ԱԼՅԱ, դու այնքան լավ ես, որ ամեն ինչ անում ես մեր միասնության համար, իսկ ես այնքան վատն եմ, որ անտեսում եմ քո առաքին ու այդքան ազնիվ, սիրող մղումները։

Մոնիկային ու ինձ բաժանում էր ընդհամենը մի քայլ։ Անձրևն ակտիվանում էր ու զգում էի, որ ինքը մրսում է։ Բայց տաքացնում էր զրույցը, որովհետև ոչ թե զրույց էր, այլ գազոջախին եփող ատոմային ռումբ։ Հիշում եմ, նմանօրինակ զրույցներն ինչպես էին ավարտվում։ Բայց ժամանակին ես այս եռացող, պայթյունավտանգ բաներն էլ էի սիրում։ Սիրում էի մինչև այն պահը, երբ տրաքեց։

Մոնիկա - Լուի․․․ Լուի, լսի՛ր ինձ։
Ես - Այո՛։

Աշխատավարձ չստացած դրամատիկ դերասանի դեմքի անախորժ արտահայտությամբ կտրելով նրա կմկմոցը պատասխանեցի ես։

Մոնիկա - Դու չմնացիր իմ կողքը, երբ դրա կարիքն ամենից շատ ունեի։ Դու թողեցիր ինձ, որովհետև չէիր սիրում։ Դու հեռացար, որովհետև տկար ես։ Դու ինձ մեջքով կանգնեցիր, որովհետև անզոր էիր ձեռքս բռնել։ Կամքդ չբավարարեց, որ հաղթահարես ինձ հետ բարդությունները։ Ու այդ ամենից հետո դու դեռ քեզ իրավունք ես վերապահում ինձ այսպե՞ս ընդունել ու պատասխաններ տալ։ Որտե՞ղ ես թաղել տղամարդկությունդ։

Ասում էի չէ։ Սպասում էի, որ կսկսվի։

Լուի - Աաաաա՛․․․։ Էլի՞ քո անձնական օգտագործման կոմպլեքներսը փաթաթեցիր իմ վզին։ Դու ինչ է, կարծում էիր, որ պիտի ամբողջ կյանքս ապրեմ ու համակերպվեմ քո բարդույթների հետ, ինչ է սիրու՞մ եմ քեզ։ Խելքդ մակարոնի հետ ես կերե՞լ։ Դու չէիր ուզում քո ներսում խնդիրներդ լուծել ու ինձ էիր մեղադրում, որ քո մեջ դարերով ապրած էդ խնդիրները մնում են։
Համ թույլ չէիր տալիս դրանք շտկել, համ էլ գլխիս էիր ջարդում քո "անգին կոմպլեքսերը"։

Արդեն ջղայնացած փաստեցի ես։

Ես ազատ թռչող ու անսահման եզերքների մասին երազող, ստեղծագործ ու անկախ թռչուն էի, երբ հասա քո կտուր։ Նստեցի էդ կտուրի եզրաքարին ու սիրեցի քեզ։ Իմ աչքերը փայլում էին քո խոշոր աչքերը տեսնելիս։ Շոյեցիր գլուխս, մի քիչ կեր տվեցիր, ասացիր, որ ավելի բարձր թռնելու կարիք չկա։ Մնա՛մ։ Ու մնացի։ Այն ինչ վերևում էի տարիների ընթացքում հավաքել ու սովորել, կառուցել ու դասավորել, այդպես էլ մնաց վերևում, մնաց, որ փտի։ Երբ մի օր, առավոտյան արթնացա, զգացի, որ թևերս ցավում են։ Պարանոցս, որ 180 աստիճան պտտվում էր, պտտվեց ու աչքերս լցվեցին։ Գիշերը, երբ քնած էի, դու մկրատով, լուռ ու նենգ, դաժանաբար կտրել էր թևերիս ծայրերը, որ այլևս չկարողանամ թռնել։ Բայց դրանով չէիր բավարարվել։ Փայտերով էլ չէ, երկաթե ճաղերով վանդակ էիր սարքել, փոքր ու անհարմար, որ նույնիսկ շարժվելն է ներսում անհնար, ու խոթել էի ինձ էդ վանդակը։ Դու գամել էի իմ կյանքը հողին, ինչպես սողացող ճիճվի կյանքն է դատապարտված լինել ներքևում։
Քո նպատակն էր ոչ թե սիրել ինձ, այլ ամեն օր քո հողին կպած բնակարանից բարձրանալ, նույնքան հողին կպած կտուրին ու հիանալ այն բանով, որ թռչնակ ունես, վախվորած աղավնի, ում մի քիչ կեր կտաս, մի քիչ կժպտաս քո հրեշտակային ժպիտով, կշոյես ու կգոռաս, որ սիրում ես նրան։ Սիրում ես, սպանելով․․․    
Այդ թռիչքն իմ ապագան էր, որից ուզում էիր զրկել ինձ, և, որը միայն իմը չէր, քոնն էլ պիտի դառնար։ Թևերս ուժս էր, որ պիտի հզորացնեի, քեզ իմ հետ մեր երկնային տնակը տանելու համար, երգ էլ սերն էր, որ միայն քեզ պիտի նվիրեի։ Վանդակը դու էիր, որ քառակուսի ու սահմանափակ էր։ Այնքան սահմանափակ, որքան պինդ երկաթե ճաղերն էին։ Էդ տնակն ու կտուրն էլ էիր դու, որ հաշմանդամի պես գամված էր հողին ու ցանկություն էլ չուներ տքնելու, որ ոտքի կանգնի, որ սավառնի իր սիրո հետ, որովհետև դու այնքան ճղճիմ ես, որ կարող ես բավարարվել սողալով։
Ավելի պա՞րզ ես ուզում։ Բարի․․․
Սերը բամբասանք չէ, փորձադաշտ էլ չէ։ Սերը չի ընդունում մարդկանց, ովքեր խնդիրներ են փնտրում, այն սիրում է մարդկանց, ովքեր ընկերություն են շռայլում, անկեղծ են լինում, մաքուր ու ազնիվ իրենց ու դիմացինի նկատմամբ։ Այն չի հարգում անցյալը, որովհետև Սերը ներկան է, այն տանել չի կարողանում դատարկությունը, որովհետև լիություն է, այն չի գոռում որ կա, այլ շշնջում է, որ կողքիդ է։ Էգոիստ չէ՛, Սերը սիրում է սեր տալ։
Ու վերջում, հոգի՛ս, երբ պետք է բռնեիր ձեռքս ու առաջ գնայինք, դու բռնում էր ոտքս ու հետ քաշում։ Իսկ Սերն ուժ է, որ անդադար առաջ է մղում։

Մոնիկա - Չեմ հասկանում քե՛զ, ի՞նչ ես խոսում։
Ես - Ը՛հն, ես էլ հերթական ապացույցը, որ մենք միասին լինել չենք կարող, ազիզ ջան։ Հեսա կհարցնես, խի՞; Էս իմ ամբողջ ասածը քո համար խորթ է, որովհետև դատարկ ես։ Դու սիրում ես արյուն ծծել, բայց չներարկել էդ արյունը հետ։ Դու բաժակ ես, որը միշտ դատարկ է ու պահանջում է, որ իրեն լցնեն, բայց երբեք չես փորձում կիսել քո բաժակի պարունակությունը դիմացինիդ հետ։ Դու զգացմունքների սպառող ես, ինչպես սպառող են պոռտաբույծները, որ իրենց ծնողների հաշվին են ապրում մինչև մահ։
Դու ինձ չես սիրում, այլ ինքդ քեզ, այն "դու"-իդ, որը ոչ թե մարդ արժեքն է գնահատում, այլ "շապիկը", պարունակությու՛նը չէ, վերնագիրը, դու եղանակը չես սիրում, այլ օրը։ Դու գնահատել չգիտես։ Քո ուղեղը լցնում են, որովհետև դու ունակ չես ինքդ լցնել այն։ Քո ուղեղը միշտ են լցրել։ Սկզբում համար 1-ը, հետո համար 2-ը, ապա․․․
Մի խոսքով։ Դու քմահաճույքով ապրող մարդ ես, ոչ թե բանական էակ, դու արկղ ես, որը պետք է լցնել իրերով, ոչ թե կյանքով։ Քեզ խորհուրդ տվողներն այնքան  "իմաստուն" են, որ խղճում եմ քեզ ու ցավում, որ հենց նրանք ենք քեզ ճամփա մատնանշում։
Այն, ինչ ունեցել եմ քեզ հետ, Մոնիկա, անգին է։ Այն, ինչ երազել եմ քեզ հետ, տիեզերք։
Բայց լավ է զոհաբերել տիեզերքը հանուն կյանքի, քան դատարկել այն՝ հանուն քեզ։
Հիմա գնա այնտեղ, որտեղ քո նմաններն են։ Սողացողներ աշխարհում շատ կան, նրանցից շատերը կցանկանան քո հետ դեպի երկրային կյանք սողալ, իսկ ես թռչուն եմ, ում կողքին պիտի լինի թռիչք ու կյանք սիրող երազկոտ։
Բացի այդ էլ, այն ինչ ստել էիր ինձ, արդեն ճշմարտություն ինձ համար։ Խնամքով թաքցրածդ բացվեց անսպասելի, կարծես կխոցեին սուսերամարտի ժամանակ։ Վերքս երկար ցավեց, բայց սպիացավ․․․ հետո, ջնջվեց, որովհետև սպիիս պատճառը մարդ էր, ում համար վիրավորվելը անիմաստ էր․․․ 
 
Ես գնացի․․․
Հանդիպուման ավարտը հնչում էր ողջ փողոցով
Իսկ նա մնաց
Չէի ցանկանա, որ այսպես ավարտվեր ամեն բան։ Բայց իմ ճանապարհը պե՛տք է շարունակվի, իմ թռիչքը չպետք է դադարի։ Եթե սիրեր, իմ հետ կթռներ։

Հյուրերս կգան արդեն կես ժամից։ Իսկ ես դեռ պետք է հասնեմ Սրբ․ Պետրոսի հրապարակ, միակ բաց կրպակն այնտեղ է։ Հատում եմ "Ազգերի բարեկամության" փողոցն ու հասնում գետնանցումին։ Աստիճաններով իջնում եմ ու սաքսոֆոնի ձայն առնում։ Պաշտելի գործիք։ Էդ երբվանից են մեր գետնանցումներում գիշերը սաքսոֆոնի երաժշտություն միացնում։ Աստիճանները վերջանում են, տեսադաշտս՝ բացվում։

Անսպասելի՛։

Լուսավոր գետնանցումում, կեսգիշերն անց, թոփառող երաժիշտ է նվագում։ Կարեկցում եմ նրան։ Ինչու՞։ Ինչպե՞ս  է էս օրին հասել։ Նստած է աթոռանման ինչ-որ փայտի կտորի ու նվագում է այն, ինչ ոչ մի այլ բանի հետ չեմ խառնի։ Ֆրենկ Սինատրա, իմ հանճարեղ ընկերոջ անմոռանալի "My Way"-ն է։
Այս մեղեդին շքեղ կնոջ մեղմ շուրթերի համբույր է իմ լսողությանը։
Գնում եմ ու կողքը նստում։ Նա չդադարելով նվագել, կարծես չզարմանալով, հայացքը մի պահ գցում է ինձ, հետո հին դիրքն ընդունում ու շարունակում նվագել։
Տղան իմ տարիքի, իմ կազմվածքի, սևահեր ու տխուր աչքերով երաժիշտ էր։ Սափրված չէր։ Ձեռքերին էլ մետները կտրած ձեռնորցներ էին։ Մաշված շորեր ու բազմադարյա գլխարկ։ Դիմացը սաքսոֆոնի բացված տուփն էր, որում ոչ մի գրոշ չկար։
Համաչափ քթի ծայրն էլ կարմրած էր, երևի ինչ-որ մեկի ողորմության սպասումից։
Գործն ավարտվում է։ Երաժիշտը հանում է սաքսոֆոնի մուշտուկը, հոգատարությամբ մաքրում այն,  տեղ-տեղ փոսեր ընկած արծաթագուն հին գործիքը մասերի բաժանում ու դնում է տուփի մեջ։

Երաժիշտ - Բարև, խելառ։
Ես - Բարև, երաժիշտ։
Երաժիշտ - Ես Դավիթն եմ։

Ձեռնոցը հանելով ձեռքը մեկնում է ինձ։

Ես - Ես էլ Լուին։

Ձեռքերը սեղմվում են։

Դավիթ - Էս ի՞նչ բանի ես էս ժամին, էս անտերուդուս գետնանցումում։
Ես - Ծխախոտս վերջացել էր, մտածեցի Սրբ․ Պետրոսի հրապարակի կրպակը բաց կլինի, կգնեմ։
Դավիթ - Այն  փակ է։ Էսօր կիրակի է չէ, մարդիկ հանգստանում են, հո քո գալուն չեն սպասում։
Ես - Ախ՜․․․ մտքիցս թռել, դրա մե՛րը։
Դավիթ - Առ, երկու ծխախոտ ունեմ, մեկը քեզ, մյուսը՝ ինձ։
Ես - Չէ, էդպես չի լինի, ես դեռ կդիմանամ։ Բա դու՞։ Գոնե սիգարետի հարցում երկու շանս կունենաս։

Ընկերաբար կատակեցի ես։

Դավիթ - Ես իմ բոլոր շանսերն արդեն վաղուց սպառել եմ։ Դրա համար եմ էստեղ։
Ես - Եթե թույլ կտաս հարցնե՛լ, ինչու՞ ու ինչպե՞ս։
Դավիթ - Էլ ի՞նչ թույլ տամ, արդեն հարցրիր։

Հազիվ ժպտալով ասաց Դավիթը։

Դավիթ - Իմ միակ ընկերն այս 40 տարեկան սաքսոֆոնն է։ Ընկեր, որովհետև մարդիկ կերան հոգիս, դատարկեցին միտքս ու գրպանս։ Երբ հասկացա, որ ամեն ինչ նյութ է այս կյանքում և այն, ինչ ես պատկերացնում էի, կախված էր ու կապված էր մի կնոջ հետ, ով "ամեն ինչի" փոխարեն գնահատում էր "ոչինչը"․․․ կործանվեցի։
Ես - Եվ ինչպե՞ս նա քեզ կործանեց։
Դավիթ - Լուի՛։ Ես սահմաններ չճանաչող ազատ թռչուն էի, ով մի օր նստեց մի կտուրի ու ցանկացա գերի մնալ մի աղջկա․․․

       
                                                                                 ***



Գիշերվա տեսածս ու լսածս մարդն էր, ինչպես կա։ Սովորեցի անաչառ գնահատել ու այդ գնահատականի հիման վրա որոշումներ կայացնել։ Ծանրութեթև անել, վերլուծել, ուսումնասիրել, պրպտել ու շարունակել սիրել կյանքը, հույսով, որ այդ կյանքը մի օր կսիրի նաև ինձ․․․

Գնամ տուն։ Հյուրերս ուր որ է կհասնեն։

 



   




пятница, 26 сентября 2014 г.

Օր 12

Նորից վաղ առավոտ էև ես նորից ճամփա եմ ընկնում։
Վախենամ ես ժամերին ակտիվ լինես սովորություն դառնա։
Մի պատվածք ունեմ գրած, տղամառդու մասին է, ով ամեն գիշեր որսում ու սպանում է իրենց ամուսիններին դավաճանող ու անբարո կանանց, ովքեր ապրում են միայն կենդանական բնազդներով։
Չնայած, որ գլխավոր հերոսս ընտանիքի հիանալի հայր է, հավատարիմ ամուսին ու լավ մասնագետ, բայց միևնույնն է, կյանքի գերնպատակ է ընտրում՝ մաքրել գիշերիային քաղաքն անբարո աղբից։

Լուսաբացին, Հաղթանակ զբոսայգուց նայում էր դատարկ քաղաքին։ Ձեռքին կացին էր, որի ծայրից վայրկյանների պես կաթում էր վերջին զոհի արյունը։ Իսկ մասնատված զոհը հանգչում էր մի շինարարարակ պարկի մեջ, որը անտրբեր շպրտված էր տղամարդու ավտոմեքենայի բեռնախցիկում։

Էդ խեղճը վերջում պարզում է, որ իր կինն էլ է իր վրա ֆռռում։
Մի խոսքով, շատ մի նեղվեք, քեֆներք քոք պահեք, ուղղակի լավ թրիլլեր է։ Որոշեցի պատմել)))))

Գնամ, ճամփա ընկնեմ։

четверг, 25 сентября 2014 г.

Օր 11



Մեկ տարվա ադրենալինի չափաբաժինը ստանալ մեկ օրում։ Էլ չգիտեմ ուրախանալ, թե տխրել։ Հոգնած եմ չափազանց, անտանելի, սարսափելի ու խայտառակ։ Քառակուսին այժմ աշխարհի ամենահանգիստ տեղն է ինձ համար․․․ դե լավ, որոշ վերապահումներով, իհարկե․․․

Առավոտյան արթնացա մի կերպ։ Գրեթե չքնելու հետևանքն էր։ Որովհետև աչքդ կպնում է այն պահին, երբ արևի գագաթն արդեն եերևում է։ Ապա զարթուցիչդ քացով տալիս է ոռիդ ու ասում "ՎԵՐ ԿԱՑ, ՊՈՒՇՈԿ, ՕՐԸ ՃԱՇ ԴԱՌԱՎ", երբ արևը նոր-նոր ոտքերով կանգնում է հողին։ Հասկանում ես, որ քնել ես ընդամենը մեկ ժամ, բայց պիտի վազվզես մոտակա 12 ժամերը, ինչպես մարաթոնային վազքի աշխարհի հնգակի չեմպիոնը։
Ականջներիդ տզզոցն անպակաս է, բայց ընթացքում սովորում ես ու բանի տեղ չես դնում։ Դառնում է ականջիդ բախկացուցիչ մաս։ Երևի, հուսամ, մի օր կկորի այս անտանելի միալարը, գուցե նույնիսկ կարոտեմ այն։
Դեռ աշխատանքի չէի հասել, երբ զանգահարեցին ու ասացին, որ մեկի փոխարեն երկու նկարահանում ունեմ անելու։
Քֆուր։
Ճնշումս բարձր է։
Քֆուր 2։
Ի՞նչ էի անելու, եթե չսիրեի աշխատանքս։ Չգիտե՛մ։ Բայց քանի որ սիրում եմ այն ավելին, քան ժամանակին մտածում էի, այժմ ուղղակի չեմ էլ ծանրացնում ուղեղս հարցերով, թե երբ աշխատավարձ կստանամ կամ ինչու այն այնքան բարձր չէ, որքան ես ինձ գնահատում եմ։ Սիրում եմ էդ աշխատանքի ամեն մանրուքը․ ես գրչով էլ եմ լավ զգում, տեսախցիկով էլ, մոնտաժելիս ինձ, առհասարակ, նկարիչ եմ զգում։
Աշխատանքս է, որ փրկում է ինձ անիմաստ ու անկարևոր մտքերից։ Այն ստիպում է կտրվել տեսողական կյանքից ու գնալ ստեղծագործական աշխարհ, որտեղ դու կարող ես ճարպկորեն ճգել, ծռել, ճմրթել, արդուկել, լվանալ, ուտել ու խմել, սպանել ու անմահացնել քեզ շրջապատող աշխարհը թղթի ու գրչի, տեսախցիկի ու համակարգչի օգնությամբ։
Արածդ աշխատանքը կա՛մ քննադատության կենթարկվի, կա՛մ գովեստի։ Առաջինի դեպքում դու գռդոնչու աստիճան տխմար ես, երկրորդի դեպքում՝ մասնագետ, ով ինքն իրեն չի խնայում լավ տեսանյութ ստանալու համար։
Սիրում եմ աշխատանքիս ամեն մանրուքը․․․

Ես ինձ լրագրող չեմ համարում, ես պատմող եմ, ներկայացնող։
Այսօր պատմությունս ուժեղ տղերքի մասին էր։ Սրանք 5 մետրանոց պարիսպներն առանց ուֆ անելու ցատկում էին, ամբաղ-զամբաղ, բայց էֆեկտով ռումբեր պայթեցնում, ինչպես նախորդ անգամ՝ անխնա փչացնում իմ լսողությունն իրենց կրակոցներով ու ինձ մարմնական վնասվածքներ պատճառում։
Ես էլ մի բարիքյալլա չէի, իհարկե։ Արևին՝ տանջում, գիշերով վազզացնում։
Մի քանի ժամ էր անցել այն պահից, երբ մի ամբողջ գումարտակ դես ու դեն էի նետում։
Զիլ տղերիքին հրաման եկավ, որ մի այլ, բայց արդեն պսեվդո զիլ մեկը․ մի ինչ-որ օբյեկտում զենքն աջ ու ձախ շաղ տալով, մի քանի հոգու սպառնում է։
Հո բաց չէի թողնի էդ օպերատիվ վաքխանարիան։ Բարձրախոսը ճպպացրի դոշից, սարսափահար օպերատորիս խցկեցի մեքենան /ինքը հրաժարվում էր գալ, բա ինչ կաներ, ընտանիքի տեր մարդ է, չէ իմ պես․․․/ ու հայ դե դեպքի վայր։
Ֆիլմում էի հայտնվել։
Բայց էս դեպքում ամեն ինչ իրական էր․․․ 
                          

Երեսուն հոգի շրջափակել են ամբողջ տարածքը։ Ես, Դավիթ Բոնդս, նստած եմ օպերատիվ ավտոմեքենայում ու խմբի ղեկավարի հետ սպասում եմ էն պսեվդոյին, ով պետք է հայ-հայ է դուրս գա շինությունից ու բռնեն սրան։
Բայց, քանի որ անտեղի շուխուռն իրոք անտեղի է, պիտի նստենք ու սպասենք, որ իր ոտքով դուրս գա;

1 ժամ անց․․․

Հրամանատարի հետ, ով ինձնից մեծ է 2 անգամ, հիշել ենք մանկությունը։ Ինքը Բրեժնևից, ես՝ Լևոնից։ Ինքը քարկտիկից, ես՝ Մարիոյից։

2 ժամ անց․․․

Պատմում է ամենազավեշտալի ու վտանգավոր բռնումների մասին։ Ինքը պատմում է, ես՝ պատկերացնում։ Երևակայությունս էլ հո չի խզարում։ Ինչ ասում է, տեղում պատկերացնում եմ։ Ավտոմեքենայում հնչում են իմ զարմանքի ձայնարկությունները։ Սպասումից դատարկել ենք սիգարետի տուփի 1/3-ը։ Դեղս մնաց, դեռ չեմ խմել։

3 ժամ անց․․․

Զգում եմ, թե ինչպես են ստամոքսիս պատերը կպտում իրար ու չորանում։ Տեսնես ի՞նչ է անում ներսում էդ կիսախելագառ զինյալը։ Բալքյամ դուրս գար, գնայինք տուն մի կտոր հաց ուտեինք։ Բայց չէ, 30 առողջ տղամարդ ստիպված են սպասել, որ հանկարծ ոչ մի տհաճ միջադեպ չգրանցվի ու ամեն ինչ սահուն անցնի։ Թե չէ, որ ներս մտնեն, քաքի համը հաստատ դուրս կգա։

4 ժամ անց․․․

Ծխախոտը վերջացավ, զահլես էլ գնաց։ Ծառայողական մեքենաներից մեկը կագնում է մերի կողքին, պատուհանները զուգահեռ իջնում են ու մեքենայից մեքենա է տեղափոխվում այդքան սպաված պիցցան, կոլան ու ֆրին։
Սրա մերը։ ՈՒՏԵԼԻԻԻՔ, ես քեզ սպասում էի․․․
Թե երբ էի վերջիին անգամ 23։00-ին պիցցա կերել, չեմ հիշում․․․ դե որովհետև չէի էլ կերել երբեք։

5 ժամ անց․․․ չէ չեմ խաբում, իրոք 5 ժամ էր, ինչ մեքենայի մեջ էինք։

Արդեն մոռացել էլ էի, թե ինչ առիթով ենք հավաքվել։ Խշ-խշ․․․
Ռադիկոպն ակտիվացավ։ Ըհն․․․ տեսախցիկն աշխատում է, բարձրախոսը՝ լսվում։
Դռները բացվում, տղերքը վազում են, դռները բացում են, հանում են, դնում են, քշում են ու պրծ․․․
Մի հատ էլ։
ՍՐԱ ՄԵՐԸ։
5 ժամ մեքենայում նստես, որ 30 վայրկյան բան նկարես։ Չէ, նյութս լացացրեց։ Շատ լավն է։ Էքշն, բլյա, բայց ոնց են տղերքը սենց համբերություն մշակել իրենց մեջ։ Սիրտս կպայթեր, եթե ամեն օր սենց բան լիներ աշխատանքումս։ Սպասել, սպասել ու սպասել մի տհասի 5 ժամ, կյնքից զոհաբերել այդքան ժամանակ մի աներևակայելի ոչքարի վնասազերծելու համար։
Ու հասկացա։

Ես սիրում եմ իմ մասնագիտությունը։

Այն, որ քառակուսի եմ հասել ընդհամենը կես ժամ առաջ, դաժան է, բայց այսօր այլ կերպ նայեցի համազգեստով տղերիքին։ Եթե ինձ վճարեին 90 հազար դրամ ու ստիպեին օրս մեռցնել հանուն հաստավիզ նիվիստի, ով ինչ-որ տեղից, ինչ-որ զենք է քերել ու իրեն թվացել է, որ էդ զենքը կրելով իր աներևակայելի փոքր ռազմերների տղամարդկային արժանապատվությունն ավելի հզոր է լինելու, նամնօրինակ ոչնչության համար հաստատ չէի կտրվի ճժերիցս, կնոջիցս, հանգիստ ու խաղաղ կյանքից ու հաստատ ոստիկան չէի դառնա։
Բայց որ տեսնում ես, թե ինչ պատրաստակամությամբ են էդ գումարի դիմաց իրենց գործն անում հասարակ շարքայինները, ասում ես․․․

ՍՐԱ ՄԵՐԸ․․․ մեղք է մեղադրել։

Սիրում եմ մասնագիտությունս ու վայ էն օրը, որ ընկա էդ կրակի մեջ։





 
  


вторник, 23 сентября 2014 г.

․․․

Գնում եմ զբոսնելու։ Հուսամ, անձրև կգա ու կջրի ինձ, որ մաքրվեմ։
Միտքս ծանր է, հոգիս՝ լցված։
Քառակուսիս նեղանում է, ճնշումը՝ ավելանում․․․
Գնամ զբոսնեմ։ Հուսամ, որ Քառակուսուց հիմա Դուրս եկող Դավի՛թը չի վերադառնա հետ․․․

Քառակուսի

Այսօր խմել եմ։
Մի օր հաստատ ցնդելու եմ։ Գուցե հենց էդ օրվան եմ սպասում անհամբեր։ Ծխախոտը ծխում եմ անհավանական արագությամբ։ Շումախերը նույնիսկ կնախանձեր։ Էսօր խմել եմ։ Չէ, գիտեմ, որ դեղերի հետ զուգահեռ չի կարելի, բայց իմ շատ լավ ռեժիսոր ընկերներից մեկի մոտ էի։ Քննարկում էինք Երևանի ճարտարապետական կառուցվածքը։ Մի խոսքով Թամանյանի գլուխն էինք գովում։ Այնպես էինք բանավիճում, կարծես Երևանի նախագծման ժամանակ Ալեքսնադրի կողքը կանգնած ենք եղել ու խորհուրդներ ենք տվել նրան։ Երբ մի պահ լռեցի ասեց․

- Դավ, ինչ եղավ, տխրեցի՞ր։
- Ուզում եմ ֆիլմ նկարահանել, վերջերս ֆիքս մտքի պես պպզել է գլխումս ու չի ուզում հեռանալ։
- Ի՞նչ ֆիլմ։
- Ծուռ, ինչպես աշխարհը։

Նա զգաց, որ ինչ-որ բան տանջում է ինձ ներսից ու քանի որ չգիտեր էլ, որ դեղեր եմ ընդունում, հոգապահուստից հանեց իր ֆրանսիական գինիներից մեկն ու երկու բաժակ դրեց սեղանին։
Կարմիր ըմպելիքը գրկեց բաժակի պատերը ներսից ու բաժակս կիսով չափ լցվեց։
Չխկոց լսվեց ու մի կում արեցի։



Քառակուսիս հարազատ է ու դատարկ։ Վերջին տասն օրն իմ խմիչքը գիրն է։ Ինձ հույս եմ տալիս, որ միայնակ չէմ, թուղթն ու գրիչս փրկում են։
Իրականում․․․ չկա տենց բան։

Մի անկողին, երկու աթոռ, դատարկ պատեր ու դատարկ մարդ․․․

Ուղղակի լավ երգ


  

Օր 9



Երբ Լուսինը երկինք եկավ, իսկ ես թմրեցի օրվա աղմուկից, մտքերս սկսեցին թելադրել ինձ հեքիաթը, որ պիտի կիսեի նրա հետ։ Մեր ուղին գծում էր մեզ կապող ու հարազատ երկնային մարմինը։ Այն մեկ կար, մեկ բացակա էր, բայց նույնիսկ երբ փակված էր ամպերի խիտ շերտերով, կարող էինք նայել ու տեսնել նրան, որովհետև գիտեր․ մենք ուրիշ ենք։
Գիշերը հանդարտ երգում էր հեքիաթը, որը գրել էր մեզ համար։ Լուսնի ձեռքերը երկարում են, գլուխս ափերն է առնում ու ամբողջ մարմինս ձգում վերև, նրա մոտ։
Ճանապարհս դու ես, գալիս եմ․․․






 
Սլանում եմ այնքան արագ, որ տիեզերքի զավակները աչքիս լուսավոր գծեր են թվում։
Ու հասկացա․․․
Ես լքեցի Նրան, երբ կորցրեցի լուսավորվելու հավատս: Կարծում էի, որ Նրա համար եմ ստեղծված: Ավելի շուտ Նրա համար պայքարելու, հպարտանալու, վերածնվելու, մարտնչելու, նվիրվելու համար եմ լույս աշխարհ եկել: Պիտի անեի ամեն բան, որ հաճոյանայի Նրան, աչքի ընկնեի, գլխի գցեի, որ նման չեմ բոլորին, որ Իր համար պատրաստ եմ կյանքս էլ զոհել: Հանուն Նրա ես կարող էի պատռել մաշկս ու հոգիս հաբարձլ, զոհաբերլ Իրեն:
Աղոթում ու պաշտում էի ամեն օր: Սնունդ
էր, հույս, սպասում, անկախություն մտքի ու երևակայության, ազատում բացասական ու մարդկային "թմրահաբերից": Նա իմ տիեզերքն էր․․․

Փոքրիկ, անպաշտպան ու այդքան համով մռութիկով պուճուրը սպասում էր, որ գամ ու բացեմ դուռը, որով պիտի գնանք մեր տնակ։

Նա - Բարև։
Ես - Բարև։
Նա - Ուզում եմ այս դուռը բացես, դու խոստացել էիր ձեռքս բռնել ու մեր նոր տնակ տանել։
Ես - Դու դեռ փոքր ես, չգիտես ի՛նչ վտանգավոր է դռան մյուս կողմում։
Նա - Բայց դու իմ հետ ես, չէ՞։
Ես - Իսկ դու ինձ վստահու՞մ ես։
Նա - Որ բացես դուռը, կիմանա՛ս։

Խորամանկն է հա, փոքրիկս։ Բայց ինչ արած, պիտի բացեմ, որովհետև ամբողջ կյանքս երազել եմ նրա հետ ճամփա գնալ, երազել եմ,  որ այդ չամփան այնքան երկար լինի, որ վերջում, տեղ հասնելուն պես հասկանանք, որ մեծացել ենք ու ժամանակն է մտնել մեր լուսնային տնակն ու մնալ այնտեղ մինչև․․․ մի խոսքով։ Ուզում էի այդ ճանապարհը կտրել ու հասնել։
Դռան ճռռոցով ապշահար ենք լինում։ Այնտեղից մեզ էր նայում մեր տնակի ճանապարհը։ Այն շա՜տ հեռու էր, բայց այնքան անուշ։ Թվում էր, թե ամբողջ տիեզերքը մեր ափերում կտեղավորենք, որ ոչինչ չի մնում, քան բռնել նրա քնքուշ ձեռքն ու տանել նրան Լուսին։

Ես - Բայց դու բոբիկ ես, ախր կմրսես։
Նա - Ինձ գուլպաներ պետք չէն, ես ոտքերս Արևով կտաքացնեմ։ Հենց սառեն, մի քիչ կքայլեմ կրակոտ Արևի վրա ու կտաքանամ։
Ես - Լավ միտք է։ Թուշդ կպաչեի, բայց դեռ փոքր ենք։
Նա - Ես էլ, բայց դեռ փոքր ենք։

Մեր մանական, մաքուր փայլով լիացած ու ոգեշնչված աչքերն առաջ գցած դուրս եկանք սենյակից ու քայլեցինք երկնաքարերի վրայով։ Մեկից ցատկում էինք մյուսի վրա, մյուսից՝ երրորդի ու պինդ բռնում ձեռքերը, որ հանկարծ չկորցնենք իրար մեծ տիեզերքի փոքր ճամփեքին։ Ուղին գծում էին կենդանիները։ Մեկ "Մեծ արջն" էր իր փրչոտ թաթով մեզ ողջունում ու սիրելով ճանապարհում, մեկ "Ձիուկը", ով առաջարկում էր մեզ հեծնել իրեն մինչև Լուսին, մեկ "Օձը", որ պիտի շեղեր մեզ մեր պուրակից։ Իրականում, բոլոր համաստեղությունները լավն են, մեկ-մեկ կորում են, բայց միշտ կան, երբ պետք են։
Ճանապարհը լի էր խոչընդոտներով։ Իմ փոքրիկը, որ հույս ուներ տաքացնել իր փափուկ տոտիկները Արևին քայլելով, սառում էր։ Մեծ Տիեզերքում Արևին հասնելը հեշտ բան չէր։ Նստում էինք անծանոթ մոլորակին ու ձեռքերով շփում էին ճերմակ ոտնաթաթերը, որ ուժ ունենա տեղ հասնելու։ Տիեզերական քամիներն էլ մահացու են։ Դրանք երկրային քամիներին նման չեն ոչնչով։ Ամեն անգամ, երբ Տիեզերքը փոթորիկ էր բռնում, միլիոնավոր երկաքարեր սահում էին դեպի մեզ, ու հարվածներից պաաշտպանվում էինք Վեներայի տված վերմակով, ով ճանապարհին մեզ հանդիպեց ու ստիպեց վերցնել այնքան անհրաժեշտ այդ պարագան։ Ցավոտ էր անսահման լույսը, որ ծագում էր մոլորակների բախումից, երկար ու երկար գնում էինք փակ աչքրեվո, առանց հասկանալու, թե ուր ենք հասնելու։ Աչքերն այրող լույսից մենք պաշտպանվում էին միմյանց աչքերը փակելով, որովհետև իմ փոքրիկն ամենից առավել ինձ էր վստահում իր սև, մեծ ու անուշ աչուկները, իսկ ես՝ նրան, որովհետև ինքն իմն է։

Ու երբ հերթական այրող լույսից վառված աչքերը հանգստացան ու որոշեցինք քաշել ձեռքերը դեմքից, տեսանք այնքան սպասված ու տաք տնակը, որ ճոճվում էր մեր Լուսնին։
Մեր լավ ընկերը չէր քնել ու վառ էր, որ փարոսի պես կանչի մեզ ճիշտ ճամփով։
Խրճիթում խառույկ էր վառել, որ հասնելուն պես ներս մտնենք, գրկենք իրար ու տաքանանք երկար ու ձիգ, դժվար ու տպավորիչ արկածներից հետո։


Մենք այստեղ ենք։ Ուր էլ որ լինենք, որտեղ էլ ապրենք, որքան ճամփորդենք և ում հետ լինենք, մեր տնակը Լուսնին միշտ երկու նստարան ունի, մի անկողին ու վառվող խառույկ, որ ներս գանք, գրկենք ու միմյանց պատմենք մեր կյանքը․․․  








Երազ - ենթագիտակցությանը տրվելու միջոց



Մենք հենց այնպես չենք ընտրում մեկին, այդ մեկն արդեն վաղուց եղել է մեր ենթագիտակցության մեջ։

Երբեմն երազներն այնքան իրական են թվում, որ ուղղակի չես ուզում ազատվել դրանցից։ Երբ զգում ես, թե շուտով տեղիցդ վեր կթռնես, որովհետև ուշանում ես արդեն, բայց անկողնուդ գամված "երազում" ինչ-որ հարազատ ու ցանկալի բան է, թքած ես ունենում թե՛ ուշանալու, թե՛ չհասնելու, թե չհասցնելու վրա։ Ինչպես արթուն ժամանակ անտեսում ես ենթագիտակցությունը, այնպես էլ քնած ժամանակ բանի տեղ չես դնում իրականությունը, որովհետև այդ իրականությունը քեզ չի տալիս այն, ինչ կարաս վերցնես երազից։

- Քայլում էի այն տեղերով, որտեղ քայլում էինք միասին։ Բայց այդ վայրերից կային միայն կտորտանքներ, մնցածը դատարկ էր իրականից ու լցված իմ գլխի երևակայականով։
Երեկոյան ժամ էր, ճիշտ այն ժամը, երբ հանդիպում էինք։ Արևը մարում էր, երբ հասա մի շենքի։
Ու նա դուրս եկավ շքամուտքից․․․
Ես խառնված էի, որովհետ, նախ չէի կարող, ու, եթե անկեղծ, չէի էլ ուզում տարբերել, իրակա՞ն է արդյոք, թե քնած եմ։ Այդ պահին մևնույնն է, կարևորը տեսնում եմ։
Վարսերը կապած էին ու նա լայն ժպտում էի ինձ։ Առանց բառ անգամ ասելու դանդաղ ու թռվռուն քայլերով հասավ ինձ ու ձեռքս բռնեց։ Մի պահ նայեց իր փայլող աչքերով իմ զարմացած դեմքին ու ձեռքս ձգելով տարավ իր հետևից։
Խոսքեր չէին լսվում, կարծես դիալոգն իրականանում էր հայացքների մակարդակի վրա, և, փաստն այն էր, որ մենք իրար զգում ու հասկանում էինք լիակատար։
Նա իր մտքում քնքշանքով պահում էր այն միտքը, թե ինչպես ենք ապրելու այս երազը միասին, իսկ ես ցածրաձայն համաձայնվում էի նրա մտքերին։


Մեր աջառ փռված էր ցորենի ոսկեգույն արտը, որն ավելի էր դեղնում արևի իջնող շողերի ներքո։ Որոշում էինք, թե ինչպես ենք արտերին պարկած գիշերն ապրելու միասին։
Կմիանա լուսինը, կվազվզի քամին, կերգեն աստղեն ու կցնդի անցյալը, կթողնի միայն ներկան։

Ժպտում է․․․

Իսկ ես վայելում եմ նրա ներկայությունը, չնայած բոլոր որոշումներին։ Եթե ոչ կյանքում, ապա երազում չկռվել ու չհայհոյել, մեջքով չթեքվել ու չքննարկել մարդկային բոլոր դատարկությունները, այլ փորձել լցվել ու լիցքավորվել իրարով։
Ես փռված եմ արտին, իսկ նա փռված ինձ վրա։ Ոտքը գցել է ոտքիս, գլուխը՝ ուսիս, հայացքը՝ աչքերիս։
Չեմ ուզում տեսնել այս խաղաղ քնի ավարտը, որովհետև պիտի արթնանամ ու պատերազմեմ ինքս ինձ հետ, որ այլևս քնա՛ծ չեմ։ Իսկ եթե քնած չեմ, նշանակում է արդեն մենակ եմ։

                                                                               ***

Կատարյալ, անմնացորդ, վառ ու պայծառ սեր կարող է գոյություն ունենալ միայն թմրանյութի ու թմրամոլի միջև։ Էդ թմրանյութն իմ երազներն են։ Եվ որքան տարօրինակ, պայծառ ու արտասովոր են դրանք լինում, այնքան խորն են ու բթված ասելիքով։ Մարդ այնքան անպաշտպան է դառնում, երբ սիրում է, և, այնքան անպետք, երբ կորցնում է սիրո օբյեկտը, երևի դա է պատճառը, որ աշխարի սիրող մասը միշտ տառապում է, հիշում ու տանջվում արածից ու չարածից, ասածից ու չասածից, սպասումից ու հիասթափությունից։ Դա է պատճառը, որ կապող մտքերն ագահ թագաժառանքի պես իրենց մեխում են ուղեղումդ ստեղծած գահից ու չեն հեռանում այնտեղից, նույնիսկ ամենադաժան սպառնալիքների տակ։
Գուցե ցանկությունները վանելը միայն ակտիվացնում են դրանց հասնելու ձգտումը, բայց երբ վերլուծում ես, թե ի՞նչ արդյունքների կհասնես, եթե զարկ տաս էդ ցանկությունների իրագործմանը, սարսափում ես ու խուսափում պատմության կրկնությունից, որքան էլ ցավոտ լինի քեզ համար։
Բայց ինչպես բոլորը, այնպես էլ ես․ ունեմ երազներ, որոնք չեմ խոստովանի ոչ մեկին, ունեմ նաև երազներ, որոնք չեմ խոստովանի նույնիսկ ինքս ինձ․․․
   
 

понедельник, 22 сентября 2014 г.

Օր 8․․․ Լուսաբաց


Քաղաքն արդեն վխտում էր պատուհանից այն կողմ, իսկ արևը փետուրով շոյում էր դեմքս, երբ մի կերպ բացելով աչքերս տեսա նրան նստած պատուհանագոքին։ Փոքրիկ աղջնակի պես ժպտում էր քաղաքին ու գլուխը ճոճում, կարծես պատմելով քնից նոր ծագած մարդկանց իր ապրած գիշերը։
Ո՞վ կմտածեր, որ այս հրեշտակը հենց իմ անկողնում պետք է իր հանգիստը գտնի։ Ես որ, հաստատ չէի սպասի․․․

                                                                                   ***

Գիշերը հանգել էր ու իմ մեջ այրել հիշողություններս։ Գանգիս պատերին էի ինձ տալիս, փորձում ելք գտնել գլխիս միջից, ազատվել ինքս ինձնից ու ինձ հետապնդող յուրաքանչյուր մտքրից, որ կապված է ինձ հետ։Քառակուսիս ճնշող էր, աշխարհը՝ շուրջ նեղացած։
Փախչել էր պետք, որքան հնարավոր է հեռու և որքան հնարավոր է արագ։
Դուռը փակվեց հետևիցս ու գլուխս կախ, նույնիսկ չանհանգստանալով, որ կողպել եմ բնակարանս, ուղղակի քայլում էի փողոցներով։ Ուղեղս դատարկելու արարողությունը երկար չտևեց։ Կայծակը սիրում էր երկինքը, ինչպես սիրահարը կսիրեր իր մեջ ճախրող թիթեռնիկներին՝ աղջկան տեսնելու պահին։
Ժամանակը դանդաղել էր ու տեսնում, լսում էի եղանակն իր բոլոր ելևեջներում։ Քամուց ծառերը ճոճվում էին ու տերևներն անմարդկային խշշոց էին արձակում։ Անձրևն ուշանում էր այս բնական օռգիայից, երևի սպասում էր, որ նստեմ։
Փոքրիկ այգի, դատարկ նստարաններ, թույլ լուսավորություն ու ես իմ ծանրացած հոգով։
Գիշերը հատել էր ժամը երեքը, ես հատել էի անէության սահմանը։
Կոպերս վարագույրի պես փակում են աչքերս ու խորը շունչ եմ քաշում․․․

Ճռռռ․․․

Սարսափահար գլուխս թեքում եմ ձայնի ուղղությամբ։ Գրեթե ապշած եմ։
Թե՞ աչքիս է երևում։
Սեվահեր, տխուր աչքերով, վարդագույն շրթունքներով ու խոշոռ աչքերով մի աղջիկ է նստած կողքս։ Հայացքս նրանից չի կտրվում։ Չեմ հասկանում ի՞նչ կատարվեց, որտեղի՞ց հայտնվեց, ինչու՞, ինչպե՞ս, ո՞վ․․․
Խոսք ասել անգամ չեմ կարողանում։ Իմ ի՞նչ գործն է, բայց գլուխս դեսուդեն եմ անում ու հասկանում եմ, որ տարածքում մի գնացք դատարկ նստարան կա, ինչու՞ հենց կողքս նստեց։
Քե՞զ ինչ գործ է՜․․․
Աղջի՛կ է էլի։
Հա, բայց չե՛մ դիմանում։
Լրագրո՛ղ եմ չէ՞, պիտի հարցնեմ, թե չէ կողքս կցավա։
Լռի՛։
Բան չասե՛ս։
Չխոսե՛ս հանկարծ։

Ես - Չե՞ք մրսում։

Դե հո չէի՛ր դիմանալու։ Կտրաքվեի՛ր, չխոսեիր։ Ինչ արած, արդեն ասել ես, թե կծել ես, ամբողջը կեր։
Աղջիկն այնքան անտարբեր էր, որ տխուր հայացքը հառեց ինձ, մի կերպ աշնան ժպիտով հպվեց իմ հարցին ու աչքերը դանդաղ թարթելով պատասխանեց։

Նա - Չէի կարծում, որ իմ պես խելառ էլ կա էս քաղաքում։ Ու, եթե մի քիչ էլ ուշացնեիր խոսքդ, հաստատ կապտակեի։

Աչքերս վազվզում են անհասկանալի իրավիճակից ու զարմանքից, զգում եմ, որ ուսերս մեխանիկորեն բարձրանում են։
Է հա՛, չէ, բայց դու՞ք ինչ կպատասխանեիք։
Էս էլ ձեր պես։ Չգիտեի ի՞նչ ասել։

Ես - Բախտս բերեց էլի, թուշս չկարմրեց։

Ու խոսեցինք ամեն ինչից ու բոլորից, արվեստն էր, քաղաքականությունն ու կյանքը։ Վերջինից երկու անգամ։ Շատ երկար մնացինք այգում․․․ հինգ րոպե։ Որովհետև անձրևը մի կողմ դրեց իր բարոյականությունն ու միացավ բնության օռգիային։
Մենք արդեն ծիծաղում էինք, երգում անձրի տակ՝ վերարկուս գլխներիս քաշած։ Վազում էինք ու անձրև ճպճպում էր ոտքներիս տակ։ Կաթիլներն արդեն ամբողջությամբ ներծծվել էին մեր մաշկը։
Մեր անձրևային վազքը հասցրեր մեզ իմ քառակուսի ու այնքան հարազատ էինք դարձել այդ ճանապարհին, որ հրավիրե՛լ նրան իմ խրճիթ, ավելի շատ անտակտություն կլիներ, քան դաստիարակություն։ Միանգամից ներս մտանք․․․



Նա այնքան անկեծղ էր, այնչափ անմիջական, որ դարավոր ընկերներս կնախանձեին նրան՝ ինձ այսքան մոտիկ լինելու համար։ Դարակներից մեկում գինի ունեի պահած, հատուկ առիթի համար էր։ Մթնոլորտն այնքան տաք էր, որ այդ առիթը սպասում էր հենց ա՛յս պահին։

Մեր կյանքը միմյանց համար ափերի վրա փռված ու ոտնաթաթերի վրա կանգնած քարտեզ էր, որով թռչկոտում էինք՝ բացահայտելով նոր եզերքներ։ Ժամացույցը սառել էր, ժամանակը՝ քնել։ Ապրում էինք միայն մենք ու մեր մեջ անդադար կուտակվող զգացմուքները, որոնք հրաբխի պես ուր որ է կժայթքեն աշխարհ։ Իսկ աշխարհը ննջել էր, որ մենք կարողանանք միայնակ մնալ։

                                                                                 ***

Նրա ազատ ճոճովող կիսաշրջազգեստը ճոճում էր իմ գինով լցված գլուխը։ Իմ, սիրով առատ խոսքն էլ խառնում էր նրա սիրուն կարոտ միտքը։ Չէ, սենյակում չկար անծանոթի լարվածությունը, առաջին հպման դաժան սպասումն ու քաղցր հանգիստը, մանկական ամաչկոտտությունն ու հասուն զսպվածությունը։ Այդ զգացումն այնքան հանգիստ էր, որքան փոքրիկ լճակը՝ գարնանային առավոտում։ Մենք լուռ էինք, բայց զգայարանները հասցնում էին միմյանց ասելիքը։ Միայն ներկայությունն արժեր տիեզերք․․․                                                                                                  

Սլացիկ ու շենշող կազմվածքը, թուխ մաշկն ու թափվող սևահերը, քնքուշ ձեռքերն ու բարակ մատները։ Որքան ցանկալի են երազելի հրեշտակներն իրականում։
Գեղեցիկ քիթիկը լուծվում է մեծ աչքերի հետ ու հավելվում սուր ունքերով, որոնք ամբողջական են դառնում կանչող ու համեղ շրթունքներով ու էդ շրթունքների շուրջ հայտնվող փոսիկներով, երբ նա ժպտում է։
Աչքերում աստղեր են, որոնք այս գիշեր փայլում են միայն ինձ համար, ինքը՝ Լուսին, որ պետք է լույս տա կորածիս։

Համբույրը կլանում է հոգիս, արթնացնում կիրքը, դադարեցնում զգալ անպետքն ու տրվում միայն սիրուն, որ նա է թելադրում։ Սպիտակ սավանը, անձևի խշշոցն ու դրսից ներս վազող գիշերային լապտերի թույլ լույսը ստիպում է մեր մարմիններին սահել բնության երաժշտության ռիթմով ու պաշտել ամեն վայրկյան, որ մեզ է նվիրել ննջած ժամանակը։
Երկու ձեռքով պիտդ գրկել եմ նրա նուրբ մարմին, որ ոչ թե ուղղակի բաց չթողնեմ իմ երջանկությունը, այլ շնորհակալ լինեմ նրան իմ սրտի ամեն բաբախյունով, տրվեմ նրան միայն այն բանի համար, որ կա իմ կյանքում ու խնդրել, պաղատել նրան, որ մնա։ Այնքան ուժեղ ենք գրկել միմյանց, որ կլուծվենք հայ-հայ է, կձուլվենք իրար․․․

Հնչում է մեր կիրքը, արդեն ընդհանուր, մի ամբողջություն։ Նրա քարացած պտուկներն ու իմ հոսող զգայարանները։ Իմ լարված ձեռքներն ու նրա թուլացած մկանները։ Շուրթերս սահում են նրա պարանոցից դեպ ուսեր ու․․․

                                                                                 ***
Գիշերն էր վխտում պատուհանից այն կողմ, երբ հաճույքից սպառված, բայց իրարից չհագեցած՝ հանգչեցինք գրկված։

Այս գիշերը մեզ զրկեց մեր անձից ու նվիրեց մեզ իրար։ Այն սովորեցրեց ապրել հանուն, այլ ոչ թե ընդդեմ կյանքի։

Այն գրչով խազեց մեր ճակատագիրը, խազեց այնքան խորը, որ երբեք չմոռանանք, թե ո՛վ ենք միմյանց համար ու ո՞րն է մեր ուղին, այն ուղին, որը պետք է հաղթահարենք անսահման կրքոտ ու համառ, գիշերվա մթով ու ցերեկվա տապով խեղդող իրականության փշերի միջով։

Քաղաքն արդեն վխտում էր պատուհանից այն կողմ, իսկ նա իր նրբիկ ձեռքերով շոյում էր դեմքս, երբ մի կերպ բացելով աչքերս տեսա, որ կողքիս է։ Իմ աղջնակը ժպտում էր հենց ինձ, գլուխը ճոճում, կարծես պատմելով քնից նոր ծագած սիրուն սպասվող գիշերվա մասին։
Ո՞վ կմտածեր, որ այս հրեշտակը հենց իմ անկողնում պետք է իր հանգիստը գտնի։
Արդեն հաստատ գիտեմ․․․

воскресенье, 21 сентября 2014 г.

Վերադարձավ


Ես - Մխո, ի՞նչ հագնեմ։
Խավարասեր - Ապեր, դե նենց, որ ցեխոտվելու ենք էլի։
Ես - Մխլյանդռ, այսի՞նքն։
Խավարասեր - Կարեվորը կաստ՛մ-շալվարդ չհագնես գաս, մնացածը դու որոշի։

Իմ BMW-ֆիլ բարեկամն ասեց ու իրենից գոհ կչկչաց ուղիղ կանտուժննի ականջիս մեջ։
Դե ես ինչպես միշտ շատ ավելի շուտ հասա այնտեղ, որտեղից նկարահանող խումբը պետք է մեկներ Իջևան։ Մխիթար Կենտրոնցին ժամանաման պահին /իսկ դա ժամը 06։00 էր/, արդեն ստեղծագործական էքստազի մեջ էր։ Ռադիոկապն էր դասավորում, հին ու բարի ձևերով մեկին "ղրգում" էր վաղ առավոտյան սուրճը եփելու ու ինչպես գռգռված գերմանամուկը՝ ակտիվորեն պատմում էր, թե ինչ հանճարեղ պահեր են մեզ այսօր սպասվելու ավտոմրցաշարի ժամանակ։
Էս բարի կիսախելագառն էներգետիկ հզոր պաշար ունի, եթե 300 մետր շառավղով ՄԽՈ կա, նշանակում է տրամադրությունն ապահովված է։
Նրա գրեթե յուրաքանչյուր նախադասություն սկսվում է․

- Լավ տղերք, ուրեմ սենց․․․

Ինչին հաջորդում է ստեղծագործական հրահանգավորումն ու ցինիկ կատակները։ Կապ չունի էդ կատակներն ում մասին են։ Դրանք կարող են սկսվել պարսկերեն անհասկանալի բարբաջանքներով, ապա հասցեագրվել Մեծ Բրիտանիայի թագուհուն, որին զուգահեռ պարտադիր պետք է հիշել Կոլուբոսին․․․ չէ չէ, Կոլումբոսի մայրիկին, որի որդին, դժբախտաբար, բոլորիս ստիպեց ծխել։
Մի խոսքով։ Ճամփա ընկանք։
Մեքենայում քննարկվում են տարաբնույթ "հիմնախնդիրներ"։ Կարդանի վալը, երբեք չի կարող համեմատվել ՀՀԿ գործող քաղաքականության և պասուց տոլմայի պատրաստման եղանակների ու դրանց ձևաչափերի արդիականության հետ։
Ասել կուզեմ, որ ամեն ինչ կար խոսքի մեջ։ Բայց երբ հասանք Սևան, բոլորը լռեցին։
Դե կուզենայի ասել, որ լռեցին, որովհետև Սևանը շքեղ էր, սակայն սնվելն այդ պահին շատ ավելի ցանկալի էր։

Սեղանը փռեցինք ու անցանք կերակրվելու սուրբ արարողակարգին։ Բայց ինչու՞ չհամատեղել էսթետիկ ու ստամոքսային հաճույքները։

Ես - Վահ, գնանք ափին մոտ։ Բրտուճն ավելի համեղ կլինի, եթե այնտեղ ուտենք։
Վահե - Միտքը լավն է, ադաբրյայու։

Ես ու իմ լավ ընկեր Վահեն, ով ամեն ուրբաթ առնվազն 40 րոպո ստիպված է լինում լսել ղռղռ ձայնս, որը ձայնագրման տաղավարում պատմում է հնարավոր բոլոր հիվանդությունների, դիետաների, ամերիկացի գիտնականների անհավանական ու ծուռ, մեկ-մեկ էլ անհեթեթ բացահայտումների մասին, կիսեց իմ ցանկությունը։ Այն, որ մենք անսխալ էինք, փաստ էր։ Նստեցինք ափին ու վրա հասնող ալիքների հաճելի խշխշոցի տակ վայելեցինք հանապազորյա հացը։    

Սևանը շքեղ էր։ Իսկ այն շրջապատող լեռների վրայով հոսում էին ամպերը, որոնք, կարծես ճերմակ վարագույնրներ, դանդաղ իջնում էին լանջերի վրայով ու կամաց-կամաց ծածկում դրանք։ Հիսքանչ տեսարան։

Բայց ճանապարհը շարունակվում է, կատակները թեժանում, աշխատանքն ավելանում։
Իջևանում հանդիպեցի իմ մյուս ընկերներին։ Դասընկերներիցս մեկը պետք է իր վաղեմի ընկերոջ "շտուրմանը" լիներ մրցավազքի ժամանակ։ Մինչև մյուսները իրենց հողոտ ու ցեխոտ ավտոերթուղու շրջադարձներին էին տրվում, Սուրոն, Ստյոպն ու ես թառեցինք Ստյոպի ամենագնացի գլխին ու բուռն քննարկման բռնվեցինք, թե ով է ամենալավ "պիլոտը" այս մրցաշարում։

Րոպեներ անց հայտնվեց "խավարասերը"։


Մխո - Դավ․․․ իջի՛, գնացինք։         

Ես - Մխաձէ, ու՞ր։
Մխո - Արա թաղվե՛լ են։
Ես - Ո՞վ։
Մխո - Սա՛ղ։
Ես - Յանդ տարա՞վ։
Մխո - Իջի՛, ասեցի։

Հաստավիզ ու մեծաբերան ավտոմեքենաները խրվել էին ամենաիսկական ցեխակույտի մեջ։

Արոն, ով Հայաստանի լավագույն մրցարշավորդներից մեկն է, և․ ում կարելի էր շնորհել օրվա "ամենասուր լեզու" տիտղոսը, մնաց-մնաց ու ասեց։

Արո - Արի, Դավ ջան, ցեխի անվճար վաննաների ակցիայա։ Մի անգամ քո ոտով մտնում ես, երկու ժամ անվճար մեջն են թողնում։

Արտաճանապարհային երթուղու ամենադաժան հատվածում իսկական խցանում էր տեղի ունեցել։ Այնքան ծախս, որ մրցաշարից հետո պետք է անեին իրենց մեքենաների վրա էդ մեքենաների տերերը, անհնար էր պատկերացնել։

Քանի որ արդեն ուղիղ 20 ժամ է, ինչ ոտքի վրա եմ, անկարող եմ պատմել ավելին։
Մի բան հաստատ գիտեմ, որ տպավորություններս իրոք հիշվող են։

Լավ օր, լավ ընկերների հետ․․․

суббота, 20 сентября 2014 г.

Օր 7

Այն սկսվեց լուսադեմին մոտ ու ինձ ջարդուխուրդ անելով դուրս շպրտեց անկեղնուցս ժամը 4։30-ին։

Պաշտում եմ ճանապարհ ընկնել, ճիշտ է ոչ միայնակ, բայց դե․․․
Գնում եմ ադրենալինիս ու մասնագիտական հետաքրքրասիրությանս չափաբաժինը բավարարելու։

Խոստանում եմ վերադառանալ ու կիսվել։

Բարի լույս, կորած Լուսին)))                                                ACDC-ն տեղինա))))

Շքեղ գեղեցկուհին


Նա այնքան խառնակիճն էր ու խորամանկ, որ ամեն ինչ արեց պլանավորած ու սահուն։ Այդ պրոֆեսիոնալիզմով ինձ այնպես թռցրեց, տարավ մյուսի ձեռքից,  որ իմ "հավիտենական սերն" ապշած մնաց։

Քառակուսիս այնքան արագ էր լուսավորվում նրա կայծակներով, որ կարծես մի ամբողջ նկարահանող խումբ ինձ լուսանկարելիս լիներ։ Չէի էլ հասցնում դիրքս փոխել ու չրխկ․․․ չրխկ․․․ չրխկ․․․
Սարսափելի կրքոտ ու անտանելի ցանկալի այս գեղեցկուհին։ Ամեն տարի նույն պատմությունն է գլխիս բերում։ Նրա մեծ ու սև աչքերն անընդհատ կանչում են, ձգում ու գերեվարում ինձ։ Չմտածել նրա մասին անզոր եմ ու պետք է կա՛մ ինքնասպան լինեմ, որ չտանջվեմ, կա՛մ էլ համակերպվեմ նրա գոյության հետ։
Վարսերը սև կրակի պես ժայթքում են գլխից ու ջրվեժի պես թափվում մերկացած ուսերին։ Անձրևի կաթիլները երբեք չեն չորանում նրա ո՛չ թափանցիկ, ո՛չ էլ թուխ, այլ աստվածային մաշկի վրա։ Նա միշտ թաց է, կաթիլներով զարդարված ու այդ կաթիլներն այնպես են փայլում, կարծես մարմնին շարված ադամանդներ լինեն։ Դրանք ծակում են աչքերս, բայց ստիպում են անդադար ըմբոշխնել այդ մարմինը, եթե չսիրել մարմնով, ապա գոնե աչքերով վայելել նրան։
Պարանոցը մոմի պես հալվում է աչքերիս առաջ, կյանքը ծորում է նրա աչքերից ու խավարում է շուրջս։ Լուսավոր է միայն ինքը։ Սլացիկ ու առինքնող, անբռնազբոս մտքերով ու գազանացած երևակայությամբ եփվում է ու եփում ինձ ներսից ու դրսից։
Նա պարզապես աստվածուհի է, ում չենթարկվելն անհնարին է։
Շուրթերը գծած են քանոնով ու կարգինով, այնքան կատարյալ, որ կվախենայի շոյել դրանք շուրթերովս՝ հանկարծ չվնասելու համար։ Նրա տրամադրությունն այնքան արագ է փոխվում, որ չեմ հասցնում ադապտացվել դրան։ Մեկ միապաղաղ մեղեդի է, մեկ էլ սիմֆոնիկ նվագախմբի ֆորտե կուլմինացիա։

 Կաթիլները ծորում են փորի վրայով, դրանց փոխարեն հայտնվում են այլ կաթիլներ։
Հպում․․․                                                                                              

Նա եկավ ու բաժանեց ինձ իմ սիրուց։ Մի քանի օր շարունակ ինքնամոռաց փնտրում էի Լուսնին։ Կարծում էի, որ մի տեղից մի ինչ-որ նշան կտա․ չի՛ հեռացել։ Բայց օրերն անցնում էին, ամպերը շատանում, հույսը՝ մարում։
Լուսինը հեռացավ։ Այն երեկոները, երբ կարող էի պատմել քեզ նրա մասին այն ամենն ինչ արգելված էր, անում էի դա հաճույքով, առանց դրվագ անգամ թաքցնելու։ Չէ որ չպատմել գեղեցիկի մասին, նշանակում է դավաճանել այդ գեղեցիկը։ Իսկ ես, խղճուկս, ապրում եմ սնվելով գեղեցիկից։ Եթե չստանամ բնության՝ մարդուն ընծայած այդ հրաշքը, կնշանակի, որ այլևս դադարել եմ զգալ ու ապրել։ Քանի դեռ բնազդներս գործում են, տեսնում եմ, լսում, ընկալում ու ասել գիտեմ, միշտ պետք է գովաբանեմ այդ ընծաները։
Լուսինս գնաց։ Մտածեց, որ իր ժամանակը սպառվել է։ Գուցե հոգնել էր իմ գովքից կամ էլ շատ էր երես առել դրանից ու մտածեց, որ ինքը չափազանց լավն է իմը լինելու կամ ինձ տանելու համար։ Չգիտեմ հիմա ում համար է փայլում, բայց ինձ համար հաստատ լույս չի տալիս։ Նրան ծածկեց Աշունը․․․
Հմմմ․․․ անտանելի տիպ է, բայց հո երևույթ չէ)))
Առաջին անգամ հենց այսօր ինձ հյուր եկավ։ Իրական աշնանային անձրևն ու կայծակը։ Հիշեցրեց, որ ինձ չի մոռացել ու ամեն տարի գալու է, որ գրեմ իրեն։ Շուտով կակտիվացնի ինձ իր սիրով։ Մի անկողին ունենք։ Իմ քառակուսիում հաստատ տեղ չի անի։ Բայց իր կլորում՝ հաստատ։
Դեղին վերմակը սկսում է կարել սեպտեմբերի սկզբին ու արդեն սեպտեմբերի վերջում դեղնած տերևներով մեր փափուկ անկողինը պատրաստ է։ Մտնում ենք դրա տակ ու․․․
Չ՛է, խոսում ենք։ Պատմում է, թե նախորդ տարվա ընթացքում, երբ ես սիլիբիլի էի անում գարնան ու աշնան, Լուսնի ու Վեներայի հետ, ինքն ինչեր է տեսել ու տարել։ Ցույց է տալիս նոր սպիները, որոնք զարդարում են իր շքեղ մարմինը, պատմում երկրպագուների ու անքուն գիշերների մասին։ Համբուրում եմ աչքերը, պարանոցը, գրկում նրան պինդ, որ զգա այստեղ եմ ու լռում․․․

Հետո դուրս ենք գալիս դեղին տերևներով վերմակի տակից ու զբոսնում էդ վերմակի վրայով, մինչև ուժասպառ փռվում ենք գետնին ու նայում դատարկ երկնքին։

Աշունը կմնա ինձ հետ դեռ երկու ամիս։ Ցավոք, նրա վերմակը ձմռանն ինձ չի տաքացնի։ Ինքն էլ, ամենայն հավանականությամբ, կգնա, որովհետև ճանապարհ ունի անցնելու, որ հաջորդ տարի կրկին գա ու ինձ պատմելու բան ունենա։
Սակայն, մինչ այդ պետք է հասցնեմ վայելել գոնե այն փոքր շրջանը, որ ինձ է նվիրում, միայն ինձ ու բացառապես ինձ։ Շատ դեպքերում ավելի հանդուրժող է, անկեղծ ու անմիջական, քան Լուսինը։ Երբեք ծուռումուռ ճամփեքով ինձ բան չի հասցնի, կլինի ուղիղ ու լակոնիկ։

Ձմեռը մոտ է, գնամ վայելեմ իմ Աշնան կիրքը․․․  
    

пятница, 19 сентября 2014 г.

Օր 6

Տպավորություն է, որ այս օրը երբեք չի ավարտվի…

Հայացքներ

Մենք միշտ ասում ենք, որ չինացիներն ու ճապոնացիները, առհասարակ, մոլորակի սրածայր աչքերով բնակիչները, բոլորը միմյանց նման են։ Միշտ զարմանում ենք, թե ինչպես են 2 միլիարդ չինացի կանայք և տղամարդիկ տարբերում իրենց ամուսիններին ու կանանց, երեխաներին ու ծնողներին։
Շատ ավելի հետաքրքիր է, երբ նրանք են մտածում նույնը մեր մասին։
Այս դեպքում ո՞րն է պատճառը նման հակասության։
  Իրականում ոչ ոք չի հիշում մարդուն իր դիմագծերով։ Դու մարդու բնավորությունն ու արարքները չես ասոցացնի նրա քթի իդեալական եզրագծերի, աչքերի խոշոռ կամ ականջների փոքր լինելու հետ։ Ոչ ոք չի կարող մարդուն կատարելապես հիշել, հիմնվելով միայն դիմագծերի ու մարմնի կառուցվածքի վրա։
Չի հետաքրքրել, թե ինչու՞ են քրեական տեսանյութերի ժամանակ փակում մարդու հենց աչքերը, ոչ թե օրինակ՝ բերանը կամ ճակատը։

  Որովհետև մարդուն բնորոշում են աչքերն ու հայացքը։
  Հայացքից է ծնվում վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Դրա հետևանքով դու նրան կա՛մ օբյեկտիվ ես վերաբերվում, կա՛մ էլ սուբյեկտիվ։ Մի խնդիր կա։ Սուբյեկտիվ վերաբերմունքը միշտ չէ, որ դրական արդյունք է ունենում։ Օբյեկտիվ վերաբերմունքի դեպքում է, որ կարող ես սթափ գնահատել մարդու կարողություններն ու հնարավորությունները, երևակայությունն ու նվիրվածությունը, սերը, հարգանքը, արժանապատվությունը և նույնիսկ կիրքը։
  Երբ յուրաքանչյուր մեկին սկսեցիր ցույց տալ սուբյեկտիվ վերաբերմունք, ամեն բան սրվում է, որովհետև դու ինքդ սուբյեկտ ես և կցանկանայիր, որ բոլոր օբյեկտները նմանվեին քո սուբյեկտին։ Երբ հասկանում ես, որ անհնար է, նեղվում ես, քեզ պատեպատ տալիս ու սրվում այլ օբյեկտի նկատմամբ։
  Կարճ ասած․ յուրաքանչյուր սուբյեկտ երազում է, որ գոյություն ունեցող բոլոր օբյեկտների նմանվեն իր սուբյեկտին։
  Այս պարագայում անհնարինը հաստատ հնարավոր դառնալ չի կարող։

  Նախաբանս իր շեշտն ունեև։ Երբ որոշակի, նույնիսկ չնչին կյանք ես ապրում այլ օբյեկտի հետ ու շարունակում ես նրան օբյեկտիվ գնահատել, ձուլվում ես նրան։ Դու կարողանում ես քո սուբյեկտի մեջ ներարեկել նրա օբյեկտիվությունը կամ այդ օբյեկտիվության գոնե մի մասը։
Ու քանի որ էդ "մի մասը" առարկա չէ, որ կարող ես հանել ու դնել սիրտդ, հոգիդ ու միտքդ, այլ երևույթ է, էություն ու գաղափար․․․ հետո այդ ամենը միջիցդ հանել ուղղակի անհնարին է դառնում։ Նրա մի մասը, այլևս քո մի մասն է։ Ու կապ չունի գոհ ես էդ "մասից", թե դժգոհ։ Փաստ է, որ քոնն է։
Այս գործընթացը տեղի է ունենում ինքնստինքյան։ Այն չի կարելի կառավարել, ուղղաորդել կամ վրան մատով թափ տալ։ Ժամանակն առաջ է գնում, պոչին մի լար կապած, որի մյուս ծայրում, թեկուզ անկանոն, բայց ճոճվում է այդ երկու օբյեկտների մի ճանապարհը։
Այնքան են քսմսվում միմյանց, այնքան տանջվում ժամանակի ճանապարհին, այնքան լիզում միմյանց վերքերը, որ վերջում արյունակից են դառնում, չնայած այն դրամատիկ իրականությանը, որ ճանապարհի վերջում հաստատ մաշված են լինում։

  Սա կյանքն է։ Մեզանից յուրաքանչյուրը հղկվում է։ Բայց ինչպե՞ս։
Ինչու՞ են մարդիկ ամուսնանում ու երեխաներ ունենում։ Լոկ այն պատճառով, որ այդպե՞ս է ընդունված։
  Իհարկե ո՛չ։
  Երբ ադամանդ տաշող սարքի մեջ գցում ես ադամանդի մի կոշտ ու տգեղ կտոր, այն սկսում է արագ ֆռռալ ու անդադար բախվում է այդ սարքի պատերին։ Ամբողջ դար էլ թողնես էդ քարը սարքում, չի տաշվի ու չի գեղեցկանա, որովհետև սարքի պատերն անզգամ են։ Բայց, եթե նույն սարքի մեջ գցես մեկ այլ չհղկված ադամանդ ու սարքը նորից սկսի պտտել դրանք ներսում, ժամեր անց ադամանդներն այնքան "կշոյեն" միմյանց, որ դուրս կգան սարքից որպես փայլող ու աչքը գուրգուրող արվեստի գործեր։
  Կյանքն այդ սարքն է, որում պիտի հայտնվես մեկի հետ, ով պատրաստ կլինի հարված ստանալով ու հարվածլեով, ծակելով ու ծակվելով, ցավելով ու ցավեցնելով հղկվել ու հղկել քեզ։
  Այդ մի քանի ժամը, որ պիտի ապրես նրա հետ պտտվող մեխանիզմի մեջ, գուցե մի ամբողջ կյանք տևի, սակայն էդ կյանի վերջում է, որ պիտի նրա հետ փայլես ու հպարտ քայլես, գիտակցելով, որ ուրիշ ադամանդ քեզ պետք չէ ու երբեք էլ պետք չի եղել։
  Ու արդեն զառամյալ տարիքում սիրում ես ոչ թե նրա մաշկը, որը ժամանակի ճնշման ներքո կնճռոտվել է ու կախվել, ոչ ստինքները, որոնք այլևս փառահեղ չեն ճոճվում աչքիդ առաջ, ոչ էլ կծելու ենթակա ախորժելի հետույքը։ Դու սիրում ես, պաշտում, երազում, սպասում, տենչում ես տեսնել նրա աչքերն ու հայացքը, որ պիտի քո պատմությունը դառնան։

                                                                              Ամբոխի մեջ հայացքը փնտրելը քայքայիչ է,                                                                                         որովհետև այդ փնտրտուքն ի սկզբանե                                                                                                 դատապարտված է անհաջողության․․․

                                                                              Լսիր այս մեղեդին ու գնահատիր այն, ինչ ունես։
     
  

четверг, 18 сентября 2014 г.

Քուն․․․ բառի լավ իմաստով

Կարծես կանգնած լինեմ աշտարակի գագաթին։ Քամին ճոճում է մարմինս։
Քունս հո չի տանում։
Երանի ներքևում մի լճակ լիներ ու ցատկեի ուղիղ այնտեղ։
Սառը հարված շիկացած մարմնիս։

Քունս տանում է, բայց քնել չի լինում․․․ 

Օր 5 - 00։54 րոպե․․․ ոչ մի գույն էլ չի ժայթքում

Հիշողոթյուններս հղփանալու սովորություն ունեն։
Հենց մի քիչ տեղ եմ տալիս, գլխիս են նստում։
Սրանց քրֆելն էլ չի օգնի։
Աշխարհը նույնն է, այն անփոփոխ իրադարձությունների ցիկլ է։
Այսօր կապույտը մի քիչ բաց է, վաղն այն ավելի մուգ կլինի։
Կամարը նեղանում է գլխիս վերևում։
Հիմա ինքս իմ մեջ էմիգրանտ եմ, ներգաղթյալ։ Խորթ եմ ինձ համար։
Որերորդ "ես"-ս պիտի տերս դառնա։ Նա, ով ճկուն է ու կողմնորոշվող, թե նա, ով պասիվ է ու սենտիմենտալ։ Դե տղա ես կռիվ տուր։
Հանդիսավորությամբ ներս է մտնում ճկունը։
Սա իրենից գոհ նայում է դահլիճում հավաքված բազմահազարանոց կույտին ու ձեռքերը վեր հառնում, կարծես արդեն տերս է։ Հաղթական արմավենին ավելի կանաչ է, քան գոյություն ունեցող բոլոր կանաչները։ Քայլում է քիթը ցցած ու լենուբոլ հայացքով։

- Մսակուուույտ․․․ ես եկա։

Դահլիճի մյուս կողմից ներս է մտնում հալումաշ ու պատառոտված "մյուսը"։
Քար լռություն է։ Նրան արդեն խղճում են։
Եթե անկեղծ, ես էլ եմ խղճում։
Ինչ պիտի անի էս ինքնահավան ու իրենից կիլոգրամներով գոհ ու շնորհակալ հակառակորդից։
Մենամարտը ավարտվեց դեռ չսկսված։
Ես պատրաստ չեմ․․․


Դեղերը թմրացրել են։ Բայց քունս փախած է։ Այնքան հեռու է փախել, որ հետ դժվար էլ դառնա։  Էլի նստելու եմ մինչև լույս, հազար ու մի բանի մասին մտածեմ, առավոտյան կողմ նստեմ համակարգչի առաջ ու էլի մտորեմ մի փուչ բան։
Այն փոխվում է, սկզբում լույսեր են, հիմա սև ու սպիտակ է։ Կորուստը կա, բայց պատճառներն ու հետևանքները հետազոտելն է բարդ բան դառնում։
Հարցերը անտանելի շատ են, այն դեպքում, երբ պատասխանների քանակը հասնում է զրոյի։
Դե հիմա, սենց բանի մերը, արի ու հանգստացի։
Չի ստացվի։

Ուզում եմ տենչալ հաջորդ գիշերը․․․


...

Շիկանում է։
Սրա մերը։
Անկողնու անկյունն էլ չի օգնում։
Շուռումուռ եմ գալիս անդադար, կարծես տակս կրակ վառած լինեն։
Ինձ թվում է, թե գերի եմ ընկել աֆրիկյան վայրի մարդակեր ցեղերին ու սրանք պատրաստվում են սկզբից մարմինս եփել, ապա գանգս բացել ու գթալ-գթալ ուղեղս դելիկատեսի ու դեսերտի տեղ համտես անել։
Շիկանում են նյարդերս։
Ինչպես տեղս մտա, այնպես էլ դուրս պրծա դրանից։
Սառն է շատ։
Բարձս վանում է ինձ։ Երևի մտքերս չափազանց ծանր են նրա համար։
Դատարկված աչքերս ժամանակին լիացած են ծովերով։
Դրանք անդադար սնուցվում էին նրա օվկյանոսից։ Հոսում էին երակներովս ու մաքրում էին պղտոր ջրերը։
Այդ աչքերը փայլում էին, ինչպես ծովի  ալիքներն են փայլում արևի շողերի քնքշանքի ներքո։
Բախվում  է միտքդ սրացած ժայռերին ու կտոր-կտոր լինում։ Ջուրը հետ է տանում այդ մտքաղբն ու նորից ձուլում։
Դրանք նորից հզոր ալիքով շպրտվում են ոչ թե դեղին ավազով տաքուկ ափ, այլ նորից շպրտվում են ժայռերին, որ նորից կոտրվեն ու հեռանան՝ վերադառնալու պայմանով։

Էս ջուրը իմ չէ։ Սա շատ աղոտ է։ Որ ծարավեմ, հաստատ խմել չեմ կարող։
Քերում է կոկորդս, պատռում ներսից։

Սրա մերը․․․

Թող ժայթքեն գույները

Տիեզերքը վրեժխնդիր է լինում։ Ճեղքում է, երկու կես անում ու չի մոռանում վերջում ապտակել ու ինձ հիշեցնել ապրածս յուրաքանչյուր վայրկյանը․․․ չէ, մի նեղվիր, բացասական վայրկյանների մասին չէ խոսքը, միայն հաճելիի մասին, ցանկալիի․․․
Տիեզերքը մերսում է ուղեղս։ Այն հիմա իմ մարմնի միակ էրոգեն գոտին է։ Տեսնես ո՞րն է նպատակը։

Օրս աննպատակ չանցավ։ Այսօր մի կարևոր բան հասցրեցի անել, որի արդյունքները ավելի ուշ կերևան։ Ինձնից փախչելու խնդիր շուտով չեմ ունենա։ Ուղղակի կլքեմ, լուռ ու առանց անիմաստ լարվածության։
Լուսավոր կետեր վաղուց չէի ունեցել։ Դե նրանցից էլի, որ հեռու է, դժվար է մոտենում, բայց փաստը, որ մի օր հասնելու ես՝ ուժ է տալիս։ Այդ լուսավոր կետը կա՛։
Չնայած վատ չէր լինի, եթե 9 ամիս անց լիներ, որովհետև կրկին վատ դեռահաս աղջկա պես երեխա եմ ուզում, ինչ-որ անհագ ցանկություն է ընտանիք կազմելու, բայց այս դեպքն այլ է։
Այն նոր հորիզոնների բացահայտման ու հեռանկարների ցնցող ուղեգիր է դեպի․․․
Ինչևիցե։ Գուցե ժամանակը կգա ու կասեմ այն, ինչն այժմ եփում է մեջս ու երևի պետք է ուտել, երբ վերջնականապես եփված լինի։

Մոլի ցանկություն ունեմ կիսվել գույներովս, բայց հոգնած եմ։

Իսկ հիմա, ամենահասարակ մարդկային հանգիստն է անհրաժեշտ։
Դատարկ անկողնու մի անկյունում կուչ կգամ, կմտածեմ վաղվա օրվա մասին, կվերլուծեմ անցյալն ու ենթադրություններ կանեմ։
Դե լավ․․․ մի քիչ էլ կերազեմ, բայց դրականի մասին։
Բոլոր հոգեբանական սեյսմիկ անկայունությունները վնասում են, բուժումս հետ է ընկնում, երբ մտածում եմ անկարևոր բաների մասին։

Եթե ականջներիս տզզզոցն ընդմիջում տվեց, նշանակում է քնել եմ․․․

 

среда, 17 сентября 2014 г.

Օր 4

Քառակուսիում պատուհանները մեծ են։ Դրանք ձգվում են հատակից մինչև առաստաղ։ Սեղանս դրված այդ հզոր ապակեկույտի առաջ ու Արևի՝ ամպերի տակից հազիվ սողոսկող շողերը ջրի պես շփվում են դեմքիս։
Սուրճիս բաժակի մակերեսը խաղաղ ծովի պես հանդարտ է։ Գոլորշին պարում է շողերի լուսավորմամբ ու ստիպում մտածել օրվա մասին։
Տզրուկը նորից գլխումս է։ Պոռնկատանը մնաց միայն ինքը։
Աներես ու համառ․․․
Երևի այնքան կմնա, մինչև կսերտաճի գանգիս հետ։ Սովորել եմ արդեն։
Ծխախոտն էլ պատրաստ է այրվել, զոհաբերել ինքն իրեն հանուն ինձ ու իմ րոպեական հաճույքրի։ Սիգարետիս տուփի մեջ գտնվող բոլոր 20 գլանակներն են պատրաստ անել դա հանուն ինձ։ Բայց օրը դեռ առջևում է, կհասցնեն ախպարկղը նետվել։

Ձայնը, միալար ձայնը չի դադարում զրնգալ, կարծես եկեղեցում, պատարագի կանչման պահին զրնգացող եկեղցական զանգերը։
Այս զանգերը իրենց նյարդայնացնող տզզոցով ինձ կանչում են մարդկանց մեջ․ աղմկոտ, անհամբեր, անտակտ, անդեմ ու կրկնակի դիմակներով մարդկանց կույտի մաս դառնալ են ստիպում։
Չէի հեռանա քառակուսուց, ուղղակի ստիպված եմ։

Տիկին Անահիտ, ներերակային, երկրորդ հերթով դասեր, նկարահանումներ պագոնավորների ու տեքստերի փոփոխություններ՝ խմբագիրների հետ։

Կուզենայի բուժվել հոգեպես, մարմինս ինձ էլ չի հուզում․․․

Պատրա՞ստ ես․․․

Դրսում իշխում է գիշերը։ Վեներան տրամադրված չէ սպասել։

Աղմուկը լռում է, կրակները դանդաղ հանգչում են, ծխախոտիս ծուխն էլ նույնքան դանդաղ ճախրում է սենյակի անէության մեջ։
Բառերն ավելորդ են, բավական են նույնիսկ հայացքները։ Չնայած դրանք լարված են, բայց լցված անսահմանությամբ։
Սպիտակ սավանը ամպի պես բարձրացնում է մարմինները վեր, շոյում մազերը, խոստանում չփախչել, ավելի ուժեղ գամել անկողնուն, հրամայում չկանգնել ու չկտրվել հաճույքից։
Բառերն ավելորդ են, բավական է նույնիսկ հպումը։
Շրթունքներս սահում են պարանոցի վրայով ու արտաշնչում եմ, կարծես վերջին անգամ։
Գիշերն այնքան խորն է լինելու, այնքան մեղմ ու ներդաշնակ։
Սլացիկ մարմինը ձգվում է, սարսռում ցանկությունից։
Կոպերը հանգչում են, մկանները լարվում, երբ ձեռքերս սահում են կոնքերով դեպի վար, որ մատներիս ծայրերով զգամ մաշկի ամեն սանտիմետրը։
Բայրը հասնում է քթիս․․․

Միայն մենք գիտենք, թե ինչպես է թմրում հոգին զգայարանների ճնշման տակ։

Գամված ես ինձ ու նայում եմ կատարյալ մարմնիդ, որը պաշտել է պետք։ Կշտանալն անհնարին է, հնարավոր լիներ միայն ժամանակը կանգնեցնել։
Շարժվում ես հանգիստ, կարծես վախենալով բաց թողնել նույնիսկ մեկ ակնթարթ։
Ափերդ առել եմ ափերիս մեջ, պինդ սեղմել ձեռքեդ ձեռքերումս։
Նստած ես ոչ թե ուղղակի մարմնիս, այլ այդ մարմնի երկրորդ կեսն ես, որ երբեք չէր ուզենա բաժանվել։ Մենք ձուլված ենք միմյանց ու պոկել այդ ձուլվածքն այս պահին անզոր է ողջ աշխարհը։

Շարժվում ես դանդաղ, կարծես վախենալով զրկել ինձ հաճույքից։

Լուսնի փիրուզագույնը լուսավորում է կրծքերդ, այն չեր կարող անմասն մնալ մեր կրքից։


Չէ որ հենց ինքն է հովանավորում այս սերը։
Չեմ համբերում, շուրթերս պետք է սիրեն շուրթերդ։
Գրկում եմ մեջքդ ու մոտեցնում քեզ ինձ։

Կրքոտ աչքերդ սպասում են համբույրին․․․
Այն տևում է երկար ու տանում է հեռուն։

Գիշերն այնքան խորն է, մեղմ ու ներդաշնակ։



Սա պարզապես սեքս չէ։ Այս շփման համար միայն մարմինը բավական չէ։ Դու զգում ես թե ինչպես է հալվում տիեզերքը քո շուրջ։ Այն կլանում է հոգիդ ու ստիպում ապրել;
Այն նպատակ չի, այլ միջոց։ Չունի ավարտ, պետք է անդադար լինի։
Ճմրթում է միտքդ, խզում է կապը իրականության հետ, վանում է ամենը, ձգում միայն նրան։
Սա պարզապես սեքս չէ։ Այն շնչում է, լսում, լալիս, ուրախանում, ապտակում ու շոյում։
Թե փախչես՝ կգտնի, որովհետև չի դիմանա։

Քո մեջ եմ, քո հետ, քո կողքին, քեզանում․․․

Ջերմությունդ զգալը աստվածային պարգև է։ Բոլոր դիրքերում, բոլոր պահերին, լսվող ձայներին, ասվող խոսքերին պատրաստ եմ գերի դառնալ, միայն չավարտվի։
Թեկուզ քուն մտնի, բայց չհեռանա, լինի, մնա ու չնվազի։

Շոյում եմ պարանոցդ, համբուրում աչուկներդ։
Ժպտում ես, գրկում ու հանգչում, չէ որ մենք արդեն հաջորդ գիշերն ենք տենչում․․․