Դեռ աղքատ երաժիշտ էի, երբ հեծանիվով քշում անցնում էր կիլոմետրեր, որ երկու կոպեկ փող աշխատեմ։ Ամեն անգամ անտառային ճանապարհը հատելիս կանգ էի առնում մի մինուճար փայտե տնակի մոտ ու երանի տալիս այդ տնակի տիրոջը։ Մի քանի րոպե դադար էի տալիս ու երազանք պահում․
- Մի օր էս տնակը հաստատ իմն է լինելու։
Դե գիտեք էլի ոնց է, ինչպես սեռաքաղցով տառապողներն են կարճ կիսաշրջազգեստով մի գեղեցկուհի տեսնում դրսում և ՈՒԽԽԽ անելով ուզում հանել հագից այդ զգեստը։
Նա - Հերթական "բարձրաշխարհիկ" երեկոն ավարտվեց։ Լսիր, երբեք չէմ սովորի էս ինքնահավան ու պճնամոլ ամբոխներին։ Գիտե՛ս, որ դրամապանակը լիքն է, բայց աչքերում դատարկություն է։
Ես - Ուզու՞մ ես էլ չմասնակցենք պարգևատրումներին։
Նա - Չէ՛, Դավ, ի՞նչ ես խոսում։ Պարտադիր է։ Ես - Լսիր, մենք անդադար աշխատում ենք, դու ստիպված ես լինում ինձ հետ հավասար մասնակցել ամեն բանի․․․
Նա - Հա՛, որովհետև քեզ մնա, ոչ մի միջոցառման չես գնա, ոչ մեկի դեմքին չես նայի, միայն կգրես․․․ ը՜մ, լավ, կներես։
Ժպտալով ընդհատեց ինձ իմ սիրելին ու նորից խոսքը փոխանցեց ինձ։
Ես - Հիշու՞մ ես, երբ նոր էինք ծանոթացել, քեզ մի տնակի մասին էի պատմում, որ անտառի խորքում է։
Նա - Քո՛ երազների տնակը, ո՞նց չեմ հիշում։
Ես - Այն այլևս մե՛ր երազների տնակն է։
Գեղեցկուհուս աչքերում անասելի փայլ հայտնվեց, ափերով գրկեց այտերս ու շուրթերով ձուլվեց ինձ։ Եթե ինձ համար կար որևէ ուրախալի բան, նրա համար այդ բանը քառակի ուրախալի էր, եթե ես երջանիկ էի ուղղակի, ապա նա յոթերորդ երկնքում էր, եթե ես տխուր էի, նա տառապում էր, եթե ջղային էի, նրա մոտ տագնապ էր։ Ամեն իմ միտք կամ զգացում նրա մոտ արտահայտվում էր մի քանի անգամ ուժեղ։ Երբ զգում ես, որ հենց ինքն է սիրտդ, որ բաբախում է կրծքավանդակումդ։ Աներևակայելի երջանկություն։
Տուն հասնելուն պես որշեցինք, որ մի քանի օրից, մեկ շաբաթով հետաձգում ենք բոլոր գործերը, հանդիպումները, պաշտոնական այցերն ու ոչ պաշտոնական ենթրիքները։
Մեր քարտուղարները մեզնից երջանիկ էին, որ մեկ շաբաթ կարող են հանգիստ շունչները քաշել, իսկ մենք,,,
Մենք արդեն պլանավորում էինք ամեն վայրկյանը, որ պետք է սիրենք միասին և իրար այդ փոքրիկ ու խարխուլ, բայց հոգով տնակում։
Դե մինչև տեղ կհասնեինք, ինքն արդեն հասցրել էր պատվիրել անկողինը, խոհանոցային պարագաներն ու ամեն բան, ինչ հարկավոր է երկու սիրող մարդկանց համար՝ մեկ տնակում։ Վրարոդին մնում էր միայն հաջողություն մաղթել մեզ ու հայտնել, որ տարածքն անվտանգ է, սպասարկող կազմ էլ՝ հանգստի մեկնած։
Չգիտեմ էլ, ի՞նչ պիտի անեի առանց նրա։
Կարծում եմ, որ վերջում կվերածվեի աշխատասենյակում փտող մի կիսախելագառ գրողի, ով թղթից բացի ոչինչ չի ճանաչում, չի էլ ուզում ճանաչել։
Գեղեցկուհիս ձեռքս բռնած ինձ ներս մտցրեց, որ ցույց տա իր պատվիրած խոհանոցային կահույքը, որտեղ ամեն առավոտ ինձ համար թարմ սուրճ պիտի պատրաստի և ապուր եփի։
Իր անձնական օգտագործման տարածքը ինձ ներկայացնելուց հետո, տանտիրուհու հպարտ ժպիտով, խնդրեց ինձ լքել խոհանոցի սուվերեն գոտին ու մի քիչ հանգստանալ, մինչև ինքը ինչ-որ լավ-լավ հոտներ կգցի տնով մեկ։
Փոքրիկ աղջնակս, քաղցր ձայնով թռչնակս, իմաստուն ու քնքուշ, տաք ծովի պես հանդարտ ու մեղմ քամու պես շոյող գեղեցկուհին դեռ չգիտեր, թե ինչ լուսավոր պատմություն ունի մեր նոր անկյունը։
Ես հարգում ու սիրում էին նախկին տերերի նույնիսկ չճանաչելով, որովհետև նման դրախտ կարող էին կառուցել միայն կյանքը զգացող էակներ։
Այն պատկանում էր մի նկարիչ պապիկի, ում կինը թատրոնի դերասանուհի էր։ Պապիկն իր ձեռքերով կառուցում է տնակը, որպեսզի ամեն տարի, աշնան գրկում իր կնոջ հետ վայելի բնության ամեագեղեցիկ դրսևորումները։ Գործակալը, ով վաճառեց ինձ տնակը, պատմեց, որ այստեղից դուրս էին բերեվել տանտիկնոջ այնպիսի քանակությամբ դիմանկարներ, որ պահանջվել է երկու բեռնատար, դրանք տանելու համար։
Պապիկն իր կնոջն այնքան էր պաշտում, որ չէր կշտանում նրան նկարելուց։ Երբ համակարգչում ինձ ցույց տվեց նկարիչ պապիկի կտավների լուսանկարները, հեշտությամբ կարողացա հետևել նրա կնոջ, էլեգանտ դերասանուհու ծերացման ողջ ընթացքը։
Ես - Իսկ ի՞նչու վաճառեցին այս տունը։
Գործակալ - Իրականում, նրանք տունը չեն վաճառել։
Ես - Բա ի՞նչ։
Գործակալ - Վստա՞հ եք, որ ուզում եք իմանալ։
Ես - Այո, իհարկե՛։
Գործակալ - Նկարիչ պապիկն ու դերասանուհի տատիկը ծնվել էին նույն տարում, նույն ամսում և նույն օրը։ 3 տարի առաջ՝ աշնանը, նրանք նորից այստեղ էին։ Մոտ գտնվող գյուցղացիներից մեկը սովորականի պես թարմ կաթնամթերք էր բերել նրանց համար, երբ Օսկար պապիկին ու Լինդա տատիկին գտել էր տան մուտքի մոտ դրված երկտեղանոց ճոճաթոռի վրա, միմյանց գրկած ու արդեն հանգչած։ Երեկոյան նրանք քնել էին ճոճաթոռին ու այլևս չէին արթնացել։
Բժիշկներն արձանագրել էին, որ նրանց սրտերն ուղղակի կանգնել են, և, ինչն ամենազարմանալին է, գրեթե նույն պահին։
Ես - Եվ քանի՞ տարեկան էին։
Գործակալ - 93։
Ես - Բավականին պատկառելի տարիք։
Գործակալ - Այո։ Օսկարն ու Լինդան կտակը կազմելիս գրել էին, որ, եթե ճակատագիրը պարգևի իրենց նույն հաջողությունը, ինչ ծնվելուց է պարգևել, դե մահանան այնպես, ինչպես պատմեցի էլի, ապա տան վաճառքից գոյացած գումարը պիտի փոխանցվի մի երիտասարդ նկարչի ու սկսնակ դերասանուհու ուսման վարձերի վճարմանը։ Վերջում էլ ավելացրել էին․
"Հուսանք, որ նրանք մի օր կհանիդպեն"։ Ահա այսպիսի պատմություն, պարոն Գրիգորյան։
Այս պատմությունն այնքան տաքուկ էր, այնքան հաճելի ականջի ու մտքի, երևակայության համար, որ ես վճարեցի տան կրկնակի գինը, հույսով, որ այդ երկուսն իրոք մի օր կհանդիպեն։
***
Տնակի հետևի մուտքն արդեն կահավորված էր սիրելիիս ճաշակով։ Ամեն ինչ արել էր, որ բացարձակ հարմարավետ և գողտրիկ միջավայր ստանա։ Իսկ ես,,, իսկ ես տարերքիս մեջ էի։ Վերջին տարիներին առաջին անգամ իրավունք էի ստացել չանհանգստանալ, որ օրինակ՝ փողկապս ծուռ է, որ մազերս մի քիչ գզգզվել են քամուց, որ պետք է հետևել տարբեր պետական ու անիմաստ կանոնակարգերի և օրակարգերի, չուշանալ, հասցնել, լինել ամենուր և այլն։
Ես ուղղակի ժպտում էի, նայելով անտառի խորքին, որտեղ ազատ վազում էր իմ հոգին, ինչպես պարսկական մի արիական նժույգ։
Նա - Դավ, սուրճը պատրաստ է, դրսու՞մ ենք խմելու։
Ես - Այո, հոգիս։ Օդն այնքան մաքուր է, որ հրաժարվել նման գայթակղությունից ուղղակի անհնար է։ Արի մոտս։
Իմ հմայիչ սիրուհին, կինը, ընկերուհին, մայրը, քույրը, բժիշկը, հոգեբանը, կոլեգան, իմ ամեն ինչն էր նա այդ պահին ու վերջին տասը տարում։ Այս խոսքերիս մեջ ուղղակի բառեր մի տես, սիրելի ընթերցող։ Պիտի ապրես, որ զգաս, թե ինչ նշանակություն եմ տալիս նրան իմ կյանքում, որովհետև թվարկածս բոլոր կերպարներով ապրում է, որ ոչ ոքի պակասը չզգամ։ Չզգամ նրանց պակասը, երբ կողքիս չեն, երբ ինձ չեն կարող ոգեշնչել, վստահել, գլուխս շոյել կամ ամենաճիշտ ուղին ցույց տալ իրենց խորհրդով, խորհրդով սթա՛փ ու կշռադատվա՛ծ։
Երբ աշխատասենյակս է մտնում, ինքն այլ է, պատրաստակամ ու վճռական, խոսքում վստահ և համոզիչ, և, թե պետք լինի, հետս քյալլա էլ կտա, որ ճիշտը ցույց տա։ Երբ որևէ պաշտոնական հանդիպման ենք, նա կինս է, ժպտացող ու ձեռքս բռնող, հետս սրան նրան ձեռ առնող և ուրախ, անկաշկանդ ու անմիջական էակ։ Նջասենյակում նա կիրք է, անզուսպ ու կրակոտ, եռուն ու եփող իմ բոլոր զգայարանները։ Երբ մտախոհ եմ, ընկեր է, լսող, ընկալող ու հասկացող։ Երբ տխուր եմ՝ մայր, գլուխս շոյող ու մեղմիկ ժպտացող։ Նա կյանք է, որի համար պարտական եմ հենց իրեն, որովհետև այն եմ, ինչ դարձել եմ նրա հետ տանջվելով ու նրա օգնությամբ հաղահարելով։ Միակն է, մորիցս բացի, որ անվերապահորեն հավատացել է ինձ, որոշել կիսել իրեն ինձ հետ ու նույնը ստացել ինձնից։ Պարզ տրամաբանոթյանս ու բարդ զգացմունքներիս տիրուհին, մի խոսքով։
Եզակի դեպք է մեր համատեղ կյանքում, որ զրույցը չի ուղեկցվում մեր քաղաքային առօրյայի մտահոգություններով։ Գեղեցկուհուս հետ հիշում էինք առաջին հանդիպումն ու մանկական ամաչկոտության թմրահաբը, որն ապացույցն էր մեր նոր ծագող ջերմության։ Փոքր չէինք ու ասել կուզեմ, որ ամաչկոտությունից կարող էինք խուսափել, բայց այնքան հաճելիր էր հայացք փախցնելը, որ հանկարծ սխալ պահին նրան չդիպչեր ու չնեղացներ։ Հիշողությունների ժպիտները մեզ հասցրին մայրամուտ, որտեղ հանգչում էր մեր ցերեկային կյանքն ու պիտի սկսվեր գիշերային երազը։
Իմ հրեշտակը գիտեր իմ թուլությունը Լուսնի նկատմամբ։ Երբ ավելի երիտասարդ էինք, ասում էր, որ կների դավաճանությունս միայն այն դեպքում, եթե իմանա, որ Լուսնի հետ եմ եղել։ Ամեն լիալուսնին, երբ շենքի կտուրին ինձ տեսնում էր ոռնացող գայլի հայացքով, ուր ամեն երեկո բարձրանում մեր կիսամաշ բազկաթոռին, որ մի բաժակ սուրճ ըմպենք, ականջիս շշնջում էր "զգույշ եղիր, խորամանկ է", համբուրում էր այտս ու նույնքան խորամանկ ժպիտով հեռանում, որ միայնակ վայելեմ բնության այդ հրաշքը։
Լուսինն այսօր փայլում էր առանձնակի շքեղությամբ, ինձ աչքով արեց ու ասաց, որ չի նեղանա, եթե այս գիշերը նվիրեմ կնոջս, ոչ թե իրեն ու խոստացավ ոչ ոքի չասել։
Ես էլ ժպտացի ի պատասխան, գրկեցի կնոջս ու ականջին ցածրաձայն գռմգացի․
Ես - Իմ Լուսին, այսօր Տիեզերքը պիտի կանգնի, խոստացել է, որ գիշերը մերը պիտի լինի։
Նա - Դու այսօր իմն ես ու այս գիշեր՝ քոնը։
Ոչինչ այլևս չէր մնում, քան մտնել իմ փոքրիկի ծոցը, գրկել նրան իր սիրած դիրքում ու մի քիչ սեր պատմել, երջանկություն երգել նրան, խորն ու տաք կիրք գրել ու հետո կարդալ նրա աչքերում այդ կիրքը, որ ինձ կտրում է այս խղճուկ ու նենգ աշխարհից, ազատ արձակում, աներևույթ հաճույքի աղբյուր դառնում, գուրգուրում զգայարաններս, նորից հիշեցնում, որ հենց ինքն է իմը, որ իրենն եմ ես, որ մենք ենք, և ոչ թե նա ու ես։
Մեր սիրո բույրը գազանացած հովազի պես վազում էր ննջասենյակով մեկ։ Մթնոլորտային ճնշումը չափվում էր նրա հաճույքով ու իմ տենչով նորից գրավել այն անառիկ թվոցող մարմինը, որ վաղուց արդեն գրավել էի։ Սլացիկ իրանն ու նուրբ մաշկը ճզմված են պինդ ձեռքերումս։ Շուրթերս հոսում են նրա ողջ մարմնով, բաց չթողնելով նույնիսկ միլիմետր։ Նա իմ հացն է, ջորը, իմ պայքարը, հուրը, որ պիտի կտրի ու միջիցս հանի բոլոր դևերին, մաքրի ինձ կեղտից, որ ճերմակ լինեմ ես նրա համար։ Պիտի սրբվեմ, որ տրվեմ նրան մանկական պարզությամբ ու հասուն գիտակցմամբ, բանականությամբ ու հոգով պիտի վայելեմ նրա մարմինը, որ Աստված ստեղծեց կատարայալ, անբիծ ու շռայլ սիրով։
Կարծես աշխարհ եկած լիներ, կարծես աշխարհ եկած լինեի, որ ձուլվեինք իրար, երբեք չանջատվեինք, բաժան չլինեինք։ Ձեռքերս սեղմում են նրան մարմնիս, կրծքերը հպվում են փշաքաղ մաշկիս, վարսերը սահում են դեմքիցս վրայով, նրա շունչը ես զգում եմ հազիվ ապրելով։ Լսում եմ ու զգում, թե ինչպես է բաբախում այն սիրտը, որն ինձ է սնուցում։
Ժամանակը կորած է, բնությունն էլ անձայն։ Լսեմ միայն խուլ տնքոցը նրա, փակ աչքերը, որոնք նույնիսկ փակված լինելով, այնքան խոսուն են, այնքան արևոտ։
Նա մի վառ աստղիկ է, որին հասել եմ դանդաղ քայլերով, որ հանկարծ վախվորած գազանիկի պես, իմ քայլից չդողա, չփախչի։
Մի փոքրիկ լճակ, որ պիտի լցնեմ իմ սիրով անհուն, անսահման զգացումով համոզեի, որ լողալ կուզեմ հենց իր լճակում և ոչ մի օվկյանոս չի ձգում այնպես, ինչպես իր պաղ ջուրը, որ կուզեմ տաքացնել։
Իմ կինը հանճար է, հանճար ամեն բանում։
Կասեք կատարյալ ոչինչ էլ չկա։ Այդպես էլ կարծեք, թե իմանաք, որ այդ կատարելությունը կա ու նա իմն է, նախանձից հողը ձեռքերով կփորեք, որ իմ ունեցած գանձից դուք էլ մի օր գտնեք։
Երբեք չեմ զղջա, անգամներ էլ մեռնեմ ու աշխարհ գամ, երբեք չեմ զղջա, որ հանդիպել եմ նրան։ Կզջամ միայն, որ հաջորդ կյանքերս ստիպված կլինեմ ապրել՝ չճանաչելով նրան, որովհետև ճակատագրով միայն այս անգամ էր ինքն ինձ բաժին հասել։ Ու արժեր մեռնել նորից ու նորից, որ հասնեի այն կյանք, որտեղ կրկին կկարողանայի իր ձեռքը բռնել ու քայլել առաջ։
***
Նրա քունն այնքան քաղց էր հնչում առավոտյան, որքան քաղցր էր նրա հյութը գիշերով։ Ամեն առավոտ ինքն էր ինձ համար սուրճ եփում ու թռվռալով ննջասենյակ մտնում, սուրճը դնում սեղանին, վարագույրներն աջ ու ձախ արձակում, գալիս էր ծոցս մտնում և,,, սովորականի պես ինձ արթնացնում։
Այս անգամ ես էի արևի հետ զարթնել, որ փոքր-ինչ նստեմ անկողնու եզրին, հետևեմ շնչին, կատվի պես ճմրթվող առավոտյան շարժումներին, որ նայեմ բացվող ու փայլող աչքերին ու սովորականի պես,,, մտնեմ անկողին ու շուրթերով հպվեմ նրա շուրթերին։
Նա - Դա՛վ, թող քնեմ։
Ես - Չէ արեգակ, պիտի արթնանաս։
Նա - Ախր աշխատանքի չենք, ոչ մի հանդիպում չունես։ Թող մի քիչ քնեմ։
Ես - Հըը՜ն։ Վեր, արեգակ, քեզ պիտի սիրեմ,,,
***
Գիտե՞ս, իմ անծանոթ ընթերցող, թե ինչու՞ եմ նրան սիրում ինձնից առավել, որովհետև պրագմատիկ է, կյանքում առաջնորդվում է իրավիճականերով։ Նա իրավիճակային լուծում փնտրող ու գտնող է։ Այն ինչ գերել է ինձ այս հիասքան ու անմոռանալի, ամպերից փափուկ ու ճերմակ, բոլոր արևներից վառ ու աստղերից փայլուն կնոջ մեջ, այն է, որ երազկոտ է ու պինդ կանգնած հողին։ Սթափ է ու սառը, ինչպես սառույցը, ազարտով վարակված ու տապով գերված, ինչպես անապատը, առատ ալիքով ու ուժգին հարվածով, ինչպես ծովն է ու մեղմիկ, շոյող, ինչպես գարնան քամին։ Խնդիրներ ստեղծելը նրա համար մանկական խաղ է ու էդ խաղը երբեք չի սիրում, սիրում է միայն, երբ լուծում է այլոց ստեղծած խաղերի հետևանքները, որովհետև ամուր է, համառ ու վստահ։ Մենք ստեղծել ենք միմյանց, որ լրացնենք մինչև մահ ու կյանքը միայն նախերգանքն է մեր իրական կապի, սա միայն սկիզբն է այն մեկնարկի, որ պիտի խոսի, ապրի, արարի,,,
- Մի օր էս տնակը հաստատ իմն է լինելու։
Դե գիտեք էլի ոնց է, ինչպես սեռաքաղցով տառապողներն են կարճ կիսաշրջազգեստով մի գեղեցկուհի տեսնում դրսում և ՈՒԽԽԽ անելով ուզում հանել հագից այդ զգեստը։
Այն անշուք էր, բայց հոգի ուներ։ Խոսում էր հետս, երբ կանգնում էի կողքին, պատմեում էր իր մասին, այն մարդկանց մասին ովքեր ապրել են իրենում ժամանակին։ Եթե անկեղծ լինեմ, ինքն էլ ինձ սիրեց ու իրոք կցանկանար, որ մի օր իր մոտ գայի, գոնե որոշ ժամանակով, որ այլ պատմություններ էլ պատմի։
Տարիքն առած էր տնակը, երևի կարծում էր, որ էլ չի հասցնի որևէ մեկին փոխանցել այն "գիրքը", որ հենց ինքն էր։
Ժպտում էի տնակին, հրաժեշտ տալիս ու շարունակում ճանապարհս։
Ժամանակն իմ փոխարեն ապրեց։ Այն ինձ մի հիանալի կին նվիրեց, ում երևակայությունն ու ազատության տենչը ծալում էր իմը։ Երջանիկ էի, գիտեք ինչու՞։ Չէ՛, ոչ թե, որ իրենից գեղեցիկ ու շքեղ ուրիշ կին չկա աշխարհում, կամ էլ, որ ինձնից ավել խենթ է ու զգացմունքային։
Նա պարզապես աղբյուր էր, մուսա, ում ներկայությամբ անապատը ծաղկում էր, մահը՝ կենդանանում, ցամաքը՝ ծով դառնում, քարը՝ փափկում, ձյունը հալում էր, որովհետև նա ավելի ջերմ էր քան տիեզերքում ապրող բոլոր արևները։
Նրա ձեռքը բռնած, հենց նրա օգնությամբ ես հասա ու հատեցի գագաթներ, և, թույլ չտվեց, որ հանկարծ իջնեմ, ավելին պահանջեց, արգելեց, առաջս կանգնեց, որ հանկարծ ցած չիջնեմ, երբ արդեն հոգնել էի պայքարից։ Մեկ լուռ հետևցս էր բարձրանում կյանքի դժվար սարը հաղթահարելիս, մեկ էլ ձեռքս բռնած ինձ քաշ էր տալիս իր հետևից, որ հանկարծ չգլորվեմ ցած։
Նա դարձավ ես, իսկ ես՝ եղա Նա։
Տարիքն առած էր տնակը, երևի կարծում էր, որ էլ չի հասցնի որևէ մեկին փոխանցել այն "գիրքը", որ հենց ինքն էր։
Ժպտում էի տնակին, հրաժեշտ տալիս ու շարունակում ճանապարհս։
Ժամանակն իմ փոխարեն ապրեց։ Այն ինձ մի հիանալի կին նվիրեց, ում երևակայությունն ու ազատության տենչը ծալում էր իմը։ Երջանիկ էի, գիտեք ինչու՞։ Չէ՛, ոչ թե, որ իրենից գեղեցիկ ու շքեղ ուրիշ կին չկա աշխարհում, կամ էլ, որ ինձնից ավել խենթ է ու զգացմունքային։
Նա պարզապես աղբյուր էր, մուսա, ում ներկայությամբ անապատը ծաղկում էր, մահը՝ կենդանանում, ցամաքը՝ ծով դառնում, քարը՝ փափկում, ձյունը հալում էր, որովհետև նա ավելի ջերմ էր քան տիեզերքում ապրող բոլոր արևները։
Նրա ձեռքը բռնած, հենց նրա օգնությամբ ես հասա ու հատեցի գագաթներ, և, թույլ չտվեց, որ հանկարծ իջնեմ, ավելին պահանջեց, արգելեց, առաջս կանգնեց, որ հանկարծ ցած չիջնեմ, երբ արդեն հոգնել էի պայքարից։ Մեկ լուռ հետևցս էր բարձրանում կյանքի դժվար սարը հաղթահարելիս, մեկ էլ ձեռքս բռնած ինձ քաշ էր տալիս իր հետևից, որ հանկարծ չգլորվեմ ցած։
Նա դարձավ ես, իսկ ես՝ եղա Նա։

Ես - Ուզու՞մ ես էլ չմասնակցենք պարգևատրումներին։
Նա - Չէ՛, Դավ, ի՞նչ ես խոսում։ Պարտադիր է։ Ես - Լսիր, մենք անդադար աշխատում ենք, դու ստիպված ես լինում ինձ հետ հավասար մասնակցել ամեն բանի․․․
Նա - Հա՛, որովհետև քեզ մնա, ոչ մի միջոցառման չես գնա, ոչ մեկի դեմքին չես նայի, միայն կգրես․․․ ը՜մ, լավ, կներես։
Ժպտալով ընդհատեց ինձ իմ սիրելին ու նորից խոսքը փոխանցեց ինձ։
Ես - Հիշու՞մ ես, երբ նոր էինք ծանոթացել, քեզ մի տնակի մասին էի պատմում, որ անտառի խորքում է։
Նա - Քո՛ երազների տնակը, ո՞նց չեմ հիշում։
Ես - Այն այլևս մե՛ր երազների տնակն է։
Գեղեցկուհուս աչքերում անասելի փայլ հայտնվեց, ափերով գրկեց այտերս ու շուրթերով ձուլվեց ինձ։ Եթե ինձ համար կար որևէ ուրախալի բան, նրա համար այդ բանը քառակի ուրախալի էր, եթե ես երջանիկ էի ուղղակի, ապա նա յոթերորդ երկնքում էր, եթե ես տխուր էի, նա տառապում էր, եթե ջղային էի, նրա մոտ տագնապ էր։ Ամեն իմ միտք կամ զգացում նրա մոտ արտահայտվում էր մի քանի անգամ ուժեղ։ Երբ զգում ես, որ հենց ինքն է սիրտդ, որ բաբախում է կրծքավանդակումդ։ Աներևակայելի երջանկություն։
Տուն հասնելուն պես որշեցինք, որ մի քանի օրից, մեկ շաբաթով հետաձգում ենք բոլոր գործերը, հանդիպումները, պաշտոնական այցերն ու ոչ պաշտոնական ենթրիքները։
Մեր քարտուղարները մեզնից երջանիկ էին, որ մեկ շաբաթ կարող են հանգիստ շունչները քաշել, իսկ մենք,,,
Մենք արդեն պլանավորում էինք ամեն վայրկյանը, որ պետք է սիրենք միասին և իրար այդ փոքրիկ ու խարխուլ, բայց հոգով տնակում։

Չգիտեմ էլ, ի՞նչ պիտի անեի առանց նրա։
Կարծում եմ, որ վերջում կվերածվեի աշխատասենյակում փտող մի կիսախելագառ գրողի, ով թղթից բացի ոչինչ չի ճանաչում, չի էլ ուզում ճանաչել։
Գեղեցկուհիս ձեռքս բռնած ինձ ներս մտցրեց, որ ցույց տա իր պատվիրած խոհանոցային կահույքը, որտեղ ամեն առավոտ ինձ համար թարմ սուրճ պիտի պատրաստի և ապուր եփի։
Իր անձնական օգտագործման տարածքը ինձ ներկայացնելուց հետո, տանտիրուհու հպարտ ժպիտով, խնդրեց ինձ լքել խոհանոցի սուվերեն գոտին ու մի քիչ հանգստանալ, մինչև ինքը ինչ-որ լավ-լավ հոտներ կգցի տնով մեկ։
Փոքրիկ աղջնակս, քաղցր ձայնով թռչնակս, իմաստուն ու քնքուշ, տաք ծովի պես հանդարտ ու մեղմ քամու պես շոյող գեղեցկուհին դեռ չգիտեր, թե ինչ լուսավոր պատմություն ունի մեր նոր անկյունը։
Ես հարգում ու սիրում էին նախկին տերերի նույնիսկ չճանաչելով, որովհետև նման դրախտ կարող էին կառուցել միայն կյանքը զգացող էակներ։
Այն պատկանում էր մի նկարիչ պապիկի, ում կինը թատրոնի դերասանուհի էր։ Պապիկն իր ձեռքերով կառուցում է տնակը, որպեսզի ամեն տարի, աշնան գրկում իր կնոջ հետ վայելի բնության ամեագեղեցիկ դրսևորումները։ Գործակալը, ով վաճառեց ինձ տնակը, պատմեց, որ այստեղից դուրս էին բերեվել տանտիկնոջ այնպիսի քանակությամբ դիմանկարներ, որ պահանջվել է երկու բեռնատար, դրանք տանելու համար։
Պապիկն իր կնոջն այնքան էր պաշտում, որ չէր կշտանում նրան նկարելուց։ Երբ համակարգչում ինձ ցույց տվեց նկարիչ պապիկի կտավների լուսանկարները, հեշտությամբ կարողացա հետևել նրա կնոջ, էլեգանտ դերասանուհու ծերացման ողջ ընթացքը։
Ես - Իսկ ի՞նչու վաճառեցին այս տունը։
Գործակալ - Իրականում, նրանք տունը չեն վաճառել։
Ես - Բա ի՞նչ։
Գործակալ - Վստա՞հ եք, որ ուզում եք իմանալ։
Ես - Այո, իհարկե՛։
Գործակալ - Նկարիչ պապիկն ու դերասանուհի տատիկը ծնվել էին նույն տարում, նույն ամսում և նույն օրը։ 3 տարի առաջ՝ աշնանը, նրանք նորից այստեղ էին։ Մոտ գտնվող գյուցղացիներից մեկը սովորականի պես թարմ կաթնամթերք էր բերել նրանց համար, երբ Օսկար պապիկին ու Լինդա տատիկին գտել էր տան մուտքի մոտ դրված երկտեղանոց ճոճաթոռի վրա, միմյանց գրկած ու արդեն հանգչած։ Երեկոյան նրանք քնել էին ճոճաթոռին ու այլևս չէին արթնացել։
Բժիշկներն արձանագրել էին, որ նրանց սրտերն ուղղակի կանգնել են, և, ինչն ամենազարմանալին է, գրեթե նույն պահին։
Ես - Եվ քանի՞ տարեկան էին։
Գործակալ - 93։
Ես - Բավականին պատկառելի տարիք։
Գործակալ - Այո։ Օսկարն ու Լինդան կտակը կազմելիս գրել էին, որ, եթե ճակատագիրը պարգևի իրենց նույն հաջողությունը, ինչ ծնվելուց է պարգևել, դե մահանան այնպես, ինչպես պատմեցի էլի, ապա տան վաճառքից գոյացած գումարը պիտի փոխանցվի մի երիտասարդ նկարչի ու սկսնակ դերասանուհու ուսման վարձերի վճարմանը։ Վերջում էլ ավելացրել էին․
"Հուսանք, որ նրանք մի օր կհանիդպեն"։ Ահա այսպիսի պատմություն, պարոն Գրիգորյան։
Այս պատմությունն այնքան տաքուկ էր, այնքան հաճելի ականջի ու մտքի, երևակայության համար, որ ես վճարեցի տան կրկնակի գինը, հույսով, որ այդ երկուսն իրոք մի օր կհանդիպեն։
***
Ես ուղղակի ժպտում էի, նայելով անտառի խորքին, որտեղ ազատ վազում էր իմ հոգին, ինչպես պարսկական մի արիական նժույգ։

Ես - Այո, հոգիս։ Օդն այնքան մաքուր է, որ հրաժարվել նման գայթակղությունից ուղղակի անհնար է։ Արի մոտս։
Իմ հմայիչ սիրուհին, կինը, ընկերուհին, մայրը, քույրը, բժիշկը, հոգեբանը, կոլեգան, իմ ամեն ինչն էր նա այդ պահին ու վերջին տասը տարում։ Այս խոսքերիս մեջ ուղղակի բառեր մի տես, սիրելի ընթերցող։ Պիտի ապրես, որ զգաս, թե ինչ նշանակություն եմ տալիս նրան իմ կյանքում, որովհետև թվարկածս բոլոր կերպարներով ապրում է, որ ոչ ոքի պակասը չզգամ։ Չզգամ նրանց պակասը, երբ կողքիս չեն, երբ ինձ չեն կարող ոգեշնչել, վստահել, գլուխս շոյել կամ ամենաճիշտ ուղին ցույց տալ իրենց խորհրդով, խորհրդով սթա՛փ ու կշռադատվա՛ծ։
Երբ աշխատասենյակս է մտնում, ինքն այլ է, պատրաստակամ ու վճռական, խոսքում վստահ և համոզիչ, և, թե պետք լինի, հետս քյալլա էլ կտա, որ ճիշտը ցույց տա։ Երբ որևէ պաշտոնական հանդիպման ենք, նա կինս է, ժպտացող ու ձեռքս բռնող, հետս սրան նրան ձեռ առնող և ուրախ, անկաշկանդ ու անմիջական էակ։ Նջասենյակում նա կիրք է, անզուսպ ու կրակոտ, եռուն ու եփող իմ բոլոր զգայարանները։ Երբ մտախոհ եմ, ընկեր է, լսող, ընկալող ու հասկացող։ Երբ տխուր եմ՝ մայր, գլուխս շոյող ու մեղմիկ ժպտացող։ Նա կյանք է, որի համար պարտական եմ հենց իրեն, որովհետև այն եմ, ինչ դարձել եմ նրա հետ տանջվելով ու նրա օգնությամբ հաղահարելով։ Միակն է, մորիցս բացի, որ անվերապահորեն հավատացել է ինձ, որոշել կիսել իրեն ինձ հետ ու նույնը ստացել ինձնից։ Պարզ տրամաբանոթյանս ու բարդ զգացմունքներիս տիրուհին, մի խոսքով։

Իմ հրեշտակը գիտեր իմ թուլությունը Լուսնի նկատմամբ։ Երբ ավելի երիտասարդ էինք, ասում էր, որ կների դավաճանությունս միայն այն դեպքում, եթե իմանա, որ Լուսնի հետ եմ եղել։ Ամեն լիալուսնին, երբ շենքի կտուրին ինձ տեսնում էր ոռնացող գայլի հայացքով, ուր ամեն երեկո բարձրանում մեր կիսամաշ բազկաթոռին, որ մի բաժակ սուրճ ըմպենք, ականջիս շշնջում էր "զգույշ եղիր, խորամանկ է", համբուրում էր այտս ու նույնքան խորամանկ ժպիտով հեռանում, որ միայնակ վայելեմ բնության այդ հրաշքը։
![]() |
Լուսինը իմ պատուհանից |
Ես էլ ժպտացի ի պատասխան, գրկեցի կնոջս ու ականջին ցածրաձայն գռմգացի․
Ես - Իմ Լուսին, այսօր Տիեզերքը պիտի կանգնի, խոստացել է, որ գիշերը մերը պիտի լինի։
Նա - Դու այսօր իմն ես ու այս գիշեր՝ քոնը։
Ոչինչ այլևս չէր մնում, քան մտնել իմ փոքրիկի ծոցը, գրկել նրան իր սիրած դիրքում ու մի քիչ սեր պատմել, երջանկություն երգել նրան, խորն ու տաք կիրք գրել ու հետո կարդալ նրա աչքերում այդ կիրքը, որ ինձ կտրում է այս խղճուկ ու նենգ աշխարհից, ազատ արձակում, աներևույթ հաճույքի աղբյուր դառնում, գուրգուրում զգայարաններս, նորից հիշեցնում, որ հենց ինքն է իմը, որ իրենն եմ ես, որ մենք ենք, և ոչ թե նա ու ես։

Կարծես աշխարհ եկած լիներ, կարծես աշխարհ եկած լինեի, որ ձուլվեինք իրար, երբեք չանջատվեինք, բաժան չլինեինք։ Ձեռքերս սեղմում են նրան մարմնիս, կրծքերը հպվում են փշաքաղ մաշկիս, վարսերը սահում են դեմքիցս վրայով, նրա շունչը ես զգում եմ հազիվ ապրելով։ Լսում եմ ու զգում, թե ինչպես է բաբախում այն սիրտը, որն ինձ է սնուցում։
Ժամանակը կորած է, բնությունն էլ անձայն։ Լսեմ միայն խուլ տնքոցը նրա, փակ աչքերը, որոնք նույնիսկ փակված լինելով, այնքան խոսուն են, այնքան արևոտ։
Մի փոքրիկ լճակ, որ պիտի լցնեմ իմ սիրով անհուն, անսահման զգացումով համոզեի, որ լողալ կուզեմ հենց իր լճակում և ոչ մի օվկյանոս չի ձգում այնպես, ինչպես իր պաղ ջուրը, որ կուզեմ տաքացնել։
Իմ կինը հանճար է, հանճար ամեն բանում։
Կասեք կատարյալ ոչինչ էլ չկա։ Այդպես էլ կարծեք, թե իմանաք, որ այդ կատարելությունը կա ու նա իմն է, նախանձից հողը ձեռքերով կփորեք, որ իմ ունեցած գանձից դուք էլ մի օր գտնեք։
Երբեք չեմ զղջա, անգամներ էլ մեռնեմ ու աշխարհ գամ, երբեք չեմ զղջա, որ հանդիպել եմ նրան։ Կզջամ միայն, որ հաջորդ կյանքերս ստիպված կլինեմ ապրել՝ չճանաչելով նրան, որովհետև ճակատագրով միայն այս անգամ էր ինքն ինձ բաժին հասել։ Ու արժեր մեռնել նորից ու նորից, որ հասնեի այն կյանք, որտեղ կրկին կկարողանայի իր ձեռքը բռնել ու քայլել առաջ։
***

Այս անգամ ես էի արևի հետ զարթնել, որ փոքր-ինչ նստեմ անկողնու եզրին, հետևեմ շնչին, կատվի պես ճմրթվող առավոտյան շարժումներին, որ նայեմ բացվող ու փայլող աչքերին ու սովորականի պես,,, մտնեմ անկողին ու շուրթերով հպվեմ նրա շուրթերին։
Նա - Դա՛վ, թող քնեմ։
Ես - Չէ արեգակ, պիտի արթնանաս։
Նա - Ախր աշխատանքի չենք, ոչ մի հանդիպում չունես։ Թող մի քիչ քնեմ։
Ես - Հըը՜ն։ Վեր, արեգակ, քեզ պիտի սիրեմ,,,
***
Գիտե՞ս, իմ անծանոթ ընթերցող, թե ինչու՞ եմ նրան սիրում ինձնից առավել, որովհետև պրագմատիկ է, կյանքում առաջնորդվում է իրավիճականերով։ Նա իրավիճակային լուծում փնտրող ու գտնող է։ Այն ինչ գերել է ինձ այս հիասքան ու անմոռանալի, ամպերից փափուկ ու ճերմակ, բոլոր արևներից վառ ու աստղերից փայլուն կնոջ մեջ, այն է, որ երազկոտ է ու պինդ կանգնած հողին։ Սթափ է ու սառը, ինչպես սառույցը, ազարտով վարակված ու տապով գերված, ինչպես անապատը, առատ ալիքով ու ուժգին հարվածով, ինչպես ծովն է ու մեղմիկ, շոյող, ինչպես գարնան քամին։ Խնդիրներ ստեղծելը նրա համար մանկական խաղ է ու էդ խաղը երբեք չի սիրում, սիրում է միայն, երբ լուծում է այլոց ստեղծած խաղերի հետևանքները, որովհետև ամուր է, համառ ու վստահ։ Մենք ստեղծել ենք միմյանց, որ լրացնենք մինչև մահ ու կյանքը միայն նախերգանքն է մեր իրական կապի, սա միայն սկիզբն է այն մեկնարկի, որ պիտի խոսի, ապրի, արարի,,,
1 комментарий:
Ես ցավ էի զգում, երբ 10 տարվա կինս ամուսնալուծության դիմում ներկայացրեց՝ ասելով, որ իր սերն իմ հանդեպ պակասել է, ես հարցրի, թե որն է խնդիրը, բայց նա պարզապես ասաց, որ այլևս հարմար չէ մեր հարաբերություններին, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհով, աղաչեցի ես։ նա պետք է մնա ինձ հետ, բայց նա անտեսեց ինձ, ես ուղիներ էի փնտրում նրա հետ առցանց հաշտվելու, երբ ես ծանոթացա բժիշկ Աջայի մասին, որը հզոր ուղղագրիչ է, և ես բացատրեցի նրան իմ խնդիրները, սիրո հմայքը կատարվեց, և խաղաղությունը կրկին տիրում է: իմ ընտանիքը, եթե ուղղագրողի օգնության կարիքն ունեք ցանկացած տեսակի ուղղագրության աշխատանքի համար, կարող եք ապավինել մեծ մարդուն՝ դոկտոր Աջայիին երկարատև լուծման համար, կապվեք նրա հետ իր whatsapp / Viber համարով՝ +2347084887094
Отправить комментарий