понедельник, 6 октября 2014 г.

Օր 22․․․ Լուսինը







Ատամս ցավում էր, ականջս տզզում էր, քիթս՝
ֆսֆսում, աչքերս՝ հոգնում։ Իմ ձուկը իրոք գլխից է փտում։
18։00 - ի կողմերն էր, իրոք հոգնած էի, որովհետև առավոտյան ավելի քան 80 էջ "տեքստ" էի կարդացել ու տեքստն այնքան անտանելի էր, որ 60-երորդ էջից զգում էի, թե ինչպես է ականջներիցս ծորում զզվանքը կարդացածիս ու էդ անհեթեթությունը գրողի նկատմամբ։
Բոլոր ցավերին միացավ նաև կոկորդի ցավն ու ես վերջնականապես համոզվեցի, որ գլուխս փոխելու ժամանակն է։
Քանի որ այդ օպերացիան 2 րոպեում չէիր անի, որոշեցի պլանավորել գլանահեռացման օրն ու վայրը, ու դա արեցի քառակուսու անկողնում, հորիզոնական դիրքում, աչքերս փակ, վերմակը վրաս։
Նոր հեռուստասերիալ եմ սկսել նայել։ Լավ զադ /բան/ ա։ Կոչվում է "Խաղաքարտերի տնակ"։ Կապիտոլյումի լանջի ու Սպիտակ տան սահմանագծին տեղի ունեցող իրադարձությունների մութ կոմն է ներկայացվում, գլխավոր հերոսն էլ Քեվին Սփեյսին է, ում ճանաչում էի այլ ֆիլմերից, բայց անունը միշտ մոռանում էի /չնայած ես ե՞րբ եմ անուն հիշում որ/։ Մի խոսքով, իրար հետևից, լավ խոտի պես ծխվում է էս ֆիլմը։ Իրո՛ք ծխվում է, գիտե՞ս։
Բավականին տարված այս "հեռուստապոեմի" տպավորության տակ, որոշեցի մի կողմ շպրտել գլաններս ու սյուժեյի զարգացումներ մտածել։ Այնքան խորացա, մինչև քնեցի, այնպես քնեցի, մինչև կյանքիս խառնված ֆիլմը տեսա՝ երազի տեսքով։
Ինձ հուզող բոլոր մարդիկ դարձան իմ խաղաքարտերի տնակի՝ կերպարնե՞ր ասեմ, թե՞ հերոսներ։ Մի խոսքով, նրանք էին գործող անձինք։ Ոմանք մեջքիցս խփում էին քաղաքական պայքարի հենց կիզակետին, որոշները ձեռք էին մեկնում, որ օգնեին բ արձրացնել, երրորդները անտարբեր հետևում էին իմ հաջողություններին ու անկումներին։
Ու հասկանում ես, թե ինչ նման են բոլոր մարդիկ միմյանց։ Եզակիներն են տարբերվում մյուսներից։ Ոչ ոք մինչ օրս չի բողոքել, որ Բարձրյալն իրեն քիչ խելք է տվել, որովհետև բոլորին թվում է, թե իրենք ամենազորն են ու խելացին։ Եվ միայն աննշաններն են հասկանում, որ լռել է պետք, աչքի չընկնել, աննկատ է պետք մնալ ու անել ամեն բան կուլիսների հետևից, իսկ բեմին կանգնածները թող վայելեն ամբոխին, մինչև իրենք, կուլիսներից կպլանավորեն և՛ խոսքը, և՛ ձայնը, և՛ տեսքը, և՛ նախանշված ճանապարհի հորդուբորդերը։
Մարդկային հարաբերություններն էլ են քաղաքականություն։ Ավելի կեղտոտ, իրականում, քան քաղաքական փոխհարաբերությունները։
Մարդու էմոցիոնալ ֆոնն ու դրսևորումները կարող են ավելի ծայրահեղ լինել և ավելի հեռուն տանել նրա, առաջին հայացքից մաքուր, նպատակները, որոնք հեռուն գնալու ճանապարհին այնքան են քսմսվում այլ, հարակից նպատակների, որ մաշվում են ու վերջնագիծը հատում արդեն այլ ձևաչափով։
Ասվում է մի բան, արվում՝ մեկ այլ։ Ներկայացվում  է առաջինը, կերակրվում՝ հինգերորդը։ Բոլորը ուզում են իշխել բոլորին, և չեն ուզում հասկանալ, որ համատարած իշխանատենչությունն է, որ բերում է ժամանակի, մտքի, արժեքների կորստի։ Երբ դա տեղի է ունենում մարդկային փոխհարաբերությունների հարթության վրա, ավելի ոռի հետևանքներ է ունենում։
Փակում ես աչքերդ ու լայն բացում սիրտդ։ Դու քաղաքական թեյնիկ ես դեռ։ Քեզ համար, միամիտի պես ապրում ես, հավատում անհավատալիին, սիրում ատողին ու տենչում անտեսողին։ Քանի որ դիմացինդ արդեն վաղուց գլխի է ընկել, որ դու նորեկ ես, փորձում է մատների վրա ֆռռացնել քեզ, իր հունով տանել, իր ձևով ապրեցնել, իր հույզերին գամել, ուզում է քեզ՝ ինքը դարձնել։
Իսկ դու՞։ Իսկ դե հավատու՛մ ես, որ մաքուր է, որ զուլալ է քեզնից առավել։ Քեզ թվում է, թե դու վատն ես, որովհետև իրեն ուզում ես քո մեջ արդարացնել։ Էդ արդարացումդ դառնում է կուռք ու ամեն երեկո Սուրբ Ստին ես աղոթում, չգիտակցելով էլ, որ թքած ունի քո ով լինելու և ինչ ցանկանալու վրա։
Այնքան ես հավատում էդ սուրտ ճշմարտությանը, որ մոռանում ես նրա բոլոր բացերը, իսկ ինքն իր հերթին պրոպագանդում է, PR ակցիաներ է կազմակերպում, քեզ համոզելու համար, որ ինքը գլխին ոսկեփայլ օղակ ունեցող, մեջքին էլ թևեր բուսնած հրեշտակ է, որ իրականում երկնքից է իջել ու վրա կաթիլ անգամ ցեխ չկա։ Բայց, իրականում գնդերով ցեխակույտերը ծածկում է ճերմակ ու երկար շորերի տակ, սավան է փռում ինքն իր վրա, որ անձնամբ սկսի հավատալ, թե ինքը անմեղ ու միամիտ, ազնիվ ու անկեղծ, ճշտախոս ու անկողմնակալ մեկն է,,,
Էմոցիաներ,,,
Համաձայն ես ամեն բանի։ Երբ ճիշտ ես, համոզում ես քեզ, որ նրա սխալն է իրական ճշմարտությունը, որովհետև դու թեյնիկ ես։ Էդ թենիկը մի օր պիտի եփի ու էդ եփելու պատասխանատվությունը թողնում ես ի՛ր վրա, որովհետև ՎՍՏԱՀՈՒՄ ԵՍ։
Էլ չգիտես, որ նրա "անկեղծ" մտադրություների վրջում դու մատաղ արած գառնուկ ես ի՛ր սեղանին, ի՛ր ափսեի մեջ սպասող, ի՛ր պատառաքաղի վրա խրվող ու ի՛ր ստամոքս մտնող։
Որովհետև, բնավ առաջինը չես այդ ափսեում,,,
Ինքը քո մոտ միայն տպավորություն է ստեղծում, որ դու առյուծ ես, որ դու կարող ես ամեն ինչ ու հենց այդ տպավորությամբ է քեզ գառան վերածում, որովհետև ինքն աղվես է, ու պիտի քեզ թուլացնի, որ հեշտությամբ միսդ ծամի։

Գուցե ճիշտ ժամանակին հասկացա, որ հիմա լավ է, ինձ հարմար եմ զգում սիրում, բայց հետո պիտի վերածվեմ խաղալիքի, որին մի օր կդնեն սենյակի մի անկյունում, հետո մյուս անկյունում, կարգելեն դուրս գալ բակ, մի քիչ գնդակ խաղալու։
Հախվերդյանը կերգի իմ փոխարեն մի քիչ․․․
Ու կդառնամ հլու հնազանդ՝ սեփական սիրո ճիրաններում։ Մինչև կյանքիս վերջ կլինեմ միջին վիճակագրական ու ոչնչի չհասած լրագրող, ով կտրվել է ամբողջ աշխարհից, հանուն մի հոգու ու չորս պատի։

Կյանքը տենց բանա, մի որ օր ձեռդա, մի օր՝ հաստ՛ատ ուրիշ տեղ։
Ես ցնակացա, որ ձեռքումս լինի, ոչ թե ոռս ցավա։
Չեմ թաքցնի, որ կցանկանայի այլ կերպ դասավորվեր ամեն բան, բայց երբ դիմակները փոխվում են անհավանական արագությամբ ու դու տեսնում ես սկզբում մի մարդու, հետո մեկ այլ դևի, որը խժռում է քեզ՝ անունը սեր դնելով, հասկանում ես, որ կյանքը հոսում է այլ առվակով, իսկ դու շարունակում ես մնալ նրա աղբահորում։

                                                                                  ***

Ու այս բոլոր մտածմունքնրեով արթնացա զանգից։
Երևի ժամանակն էր, որ ինչ-որ մեկն ինձ հետ բերի այս սարսափ երազից։ Ընկերս խնդրեց, որ իրեն մի հարցում օգնեմ, չհասկանալով, որ հենց նոր ինքը ինձ շատ լուրջ օգնություն ցույց տվեց իր զանգով։
Ինչն ամենահետաքրքիրն էր։
Հեռախոսը դրեցի, անկողնուց դուրս գլորվեցի ու քարացա, բացարձակ մերկ կանգնեցի, երևի հինգ րոպեի չափ։
Փիրուզագույնը Լուսնյակի իմ սենյակ հյուր էր եկել։ Այնքան հաճելի էր նրան նորից տեսնել իմ քառակուսու երանգների մեջ։ Երևի գեղեցկուհի Աշունը խղճացել էր ինձ ու իր մուգ զգեստը՝ ամպերը, մի կողմ էր քաշել, որ գոնե մի քանի րոպեով հանդիպեմ իմ սիրուն՝ Լուսնին։
Զգացի, որ մարմինս սառում է, ցուրտ է, սրա՛ մերը։ Վազեցի պատուհանի մոտ ու հիացած աչքերով լափեցի իմ Լուսնին, ագահաբար կերա ամեն վայրկյանը, որ ինձ նետել էր Սև Արքայադստրիկ Աշունը։

Էլ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ, որ ինձ նորից հաճույք պատճառեց իր ներկայությամբ, բայց նետեց կրկին հիշողությունների բանտ, որտեղ խոնավ է, մռայլ ու ավելի ցուրտ, քան իմ սենյակում։
Նստեցի ու որոշեցի կիսվել քո հետ, իմ անծանոթ ընթերցող։ Բնությունս ինձ նորից շպրտեց այնտեղ, որտեղ ցավոտ է, բայց ես մազոխիստի պես սիրում եմ այդ ցավը և անդադար կարող եմ եղունգներով բզբզալ վերքս, որ ավելի վառ լինեն տառապանքս։
Բա հիմար չե՞մ դրանից հետո։
Մտնել մի խուց, որտեղ քո սատանաներն են։ Ինքնակամ, առանց վարանելու։
Մի բանն է փրկում դուրս գալ այնտեղից։ Գրե՛լը,,,
Ամեն տողը այդ խցից դուրս գալու մի հուշում է։

                                                                                 ***

Մի բան հաստատ գիտեմ, որ պետք է գնահատել այն մարդկանց, ովքեր կողքիդ են ա՛յն  ժաման, երբ ոչ թե իրե՛նք քո կարիքն ունեն, այլ դու՛ ունես իրենց կարիքը։
Երբ քո՛ ոտքով տշում ես այդ մարդուն, ուրեմ պետք չէ բողոքել ու մեղադրել, որ գնաց։
Ինչպես հայրս էր ասում, երբ կռիվ էի անում հետը, թե շատ է խմում, շատ մեղմ ու հանգիստ մի պատմություն էր պատմում Արցախյան գոյամարտից, որի հորձանուտում ինքը հայտնվել էր, հետո ասում, թե ի՞նչ գին ունի սերն ու ընտանիքը, ազատությունն ու մարդը։
Երբ մեկ է վեջիս չէր, ինձ միայն հուզում էր այն, թե ինչու՞ է հաճախ խմում, հորս զահլեն գնում էր ու ասում էր․

- Դավ, կգա մի օր ու դու ինձ  կճանաչես ու կհասկանաս։

Երբ կողքիս էր, կար, չգիտեի, թե ու՞մ տղան լինելու պատիվ ունեմ։ Ու բնավ, այս այն դեպքը չէ, երբ գովում եմ սեփական հորս։ Ճիշտ հակառակը, ես ծնողներիս օբյեկտիվ եմ գնահատում, այլ ոչ թե ճոխացնում, որովհետև իմն են, Աստված են։ Ո՛չ։
18 տարեկան էի, երբ կորցրի նրան․ 53 տարեկան էր ընդամենը։ Առաջինը լուրը ինձ հասավ։ Հենց այդ պահին, պատին գամված, անէացած ու հոգիս կորցրած ես գիտակցեցի, որ գնահատում եմ նրան ավելին, քան երբևէ ու արդեն ցավում եմ, որ այլևս չեմ կարող նրան դրա մասին ասել։ Ես ուղղակի ուշացա,,,

Հայրիկ

Իմ կյանքի մեծագույն դասերից եղավ։ Գնահատել նրան, ում սիրում ես, ուրախանալ, որ կա ու կողքիդ է և չթերիացնել նրան, չսևացնել, չկոտրել անիմաստ խոսքով ու անտեղի մտքերով, նրան չստորադասել քեզնից ու մտածված չհեռացնել։
Ուղղակի սիրել այն, ինչ քոնն է, ինչ ճակատագրո՛վ է քեզ հասել, ինչ հարազատ է, ներսում ու տաք։

Մի օր կգա ու կհասկանա՛։ Անպայման կհիշի ու անաչառ կլինի, անկողմնակալ ու անկեղծ կգնահատի, թե ի՞նչ ուներ ու ինչու՞ այլևս չկա։



   



Комментариев нет: