Ամեն ինչ կյանքում հարաբերական է, հաճախ անհասկանալի, մեկ-մեկ զզվելի ու ժամանակ առ ժամանակ անտանելի։
Չէ, չէմ բողոքի, որ միապաղաղություն կա հիմա կյանքումս, ճիշտ հակառակը, ամեն բան ակտիվ է, եռուն ու աշխույժ։
Բայց,,, միջին վիճակագրական։
Միջին վիճակագրական են առավոտներն իրենց միջին վիճակագրական լուսաբացերով։ Միջին վիճակագրական է նախաճաշն իր ձվածեղով, առավոտյան BBC-ի, Euronews-ի, RT-ի ու CNN-ի լուրերով, մի բաժակ սուրճով ու մեկ գլանակ ծխախոտով։ Միջին վիճակագրական են մարդիկ, որոնք առավոտյան, միջինի վիճակագրական դեմքի արտահայտությամբ սպասում են նույնքան վիճակագրական հասարակական տրասպորտի ժամանմանը, որ հասնեն, արդեն վաղուց միջին վիճակագրական դարձած վարձատրությամբ աշխատավայրեր։
Միջին վիճակագրական են նաև մտածմունքները, որովհետև բոլորը միանման են, բոլորը օրվա հացի ու հորինած դառդի հետևանքներ։ Միջին վիճակագրական են զրույցները, որոնք ծավալվում են միջին վիճակագրական քաղաքականության, հասարակական, ֆինանսական հարցերի շուրջ։ Ու այդ ամենը բխում է մեր միջին վիճակագրական կառավարության խորը դեպրեսիվ կարգավիճակի դաժանագույն դրսևորումներից, որոնց որոշ անդամները միջին վիճակագրական սրիկաների շարքում զբաղեցնում են բարձր հորիզոնականներ։ Երանի դրանք մի օր հորիզոնական դիրքերում զբաղեցնեին խորը փոսեր, ի պատիվ իրենց միջին վիճակագրական պետական-քաղաքական անդառնալի գործունեության։
Ավելի ցածր խավի միջին վիճակագրական առօրյան կարելի է հաեմատել ցամաքող լճի մահացող մամուցների հետ, որոնք դեղնում են հեռացող ջրի հրաժեշտից հետո։ Այդ միջին վիճակագրական հանրության զույցները երեկոյան ծավալվում են միջին վիճակագրական սուրճի սեղանի կամ օղու բաժակի շուրջ, որովհետև այլ վիճակագրությունը կարող է խախտել միջին վիճակագրությունը։
Դրա արդյունքում, միջին վիճակագրական հայ երիտասարդն ու աղջիկը սկսում են մտածել իրենց միջին վիճակագրական սեռական օրգաններով ու տրվում են կյանքի միջին կենդանական հաճույքներին, մոռանալով, որ թեև կյանքը սոցիոլոգիա է, բայց միշտ չէ, որ այդ սոցիոլոգիան ճշմարիտն է արձանագրում։ Հետո լինում են միջին վիճակագրական ամուսնություններ, երեխաների ծծնդյան միջին վիճակագրական արդյուքններ ու դրան հաջորդում են քաղաքացիական ակտերի գրանցման բաժինների տրամադրած բաժանման վիճակագությունները։
Միջին վիճակագրական է դառնում նաև սերը,,,
Արժեքները փտում են անհավանական արագությամբ, ժանգոտում են զգայարանները, լաքապատ, այդքան գեղեցիկ սեղանը, որը Չեխոսլովակիայից տատիկ էր առել ու, որի վրա գեղեցիկ զարդաքանդակներ էին արված, կոտրվում է։ Լաքը ցլեպ է տալիս, ոտքը՝ ճաքում, բացվող մեխանիզմները՝ խախտվում։ Մի խոսքով, երբեմնի գեղեցիկ սեղանը վերածվում է միջին վիճակագրական վառելիքի։
Հետո գալիս է մտքիդ անտիկվարիատը, մի քիչ խորանում ես ու բացահայտում, թե որքան միջին վիճակագրականություն է եղել քո կյանքում, որոնք արտահայտվել են անձերի, իրադարձությունների, սովորությունների տեսքով։
Ավելի դաժան է մտաբերել անձերի վիճակագրությունը։ Ցավն այն է, որ, եթե նրանք գրանցվել են քո ուղեղի միջինների շարքում որպես վիճակագրական, ապա հենց նրանք են քեզ իրենց հետ հավասար դարձրել միջին վիճակագրական մարդ։
Սև ու սպիտակ, դրական ու բացասական, երջանիկ ու տխուր միջին վիճակագրությունների կյանքում, սիրտդ մեկ-մեկ արտասովություն է ուզում։ Մի բան, որ չի համակարգվում, չի ենթարկվում, չի վերլուծվում, չի հաշվարկվում, չի լսվում, չի տեսնվում, չի խոսվում, չի արձանագրվում, չի ընտրվում ու չի վաճառվում, չի գնվում ու չի կորսվում, չի սնվում ու չի սովածանում, այն չի լալիս ու օգնություն չի կանչում, չի մեղադրում ու չի ընկրկում, չի քնում ու քնել չի էլ ուզում, սովորություններ ձեռք չի բերում ու աշխատանքի չի շտապում, բանկային քարտ չի պահում, պահպանակից չի օգտվում, վզին չի փաթաթվում, այնպիսի մի բան, որ միջին չէ ու բարձր բոլոր վիճակագրություններից։
Ես չեմ ուզում լինել միջին վիճակագրական տղա, ով աշխարհ եկավ միջին վիճակագրական կնոջ և տղամարդու ամուսնության արդյունքում, ապա ամուսնացավ որևէ միջին վիճակագրական աղջկա հետ, ով իրեն զավակ պարգևեց, ով ել իր հերթին պիտի միջին վիճակագրական երեխա դառնար ու թոռներով ուրախացներ, արդեն միջին վիճակագրական դարձած պապիկին ու տատիկին, ովքեր մահացության միջին վիճակագրական տարիքում կկնքեն իրենց մահկանացուն ու կհեռանան հազարամյակների պատմություն ունեցող, բայց սարսափելի միջին վիճակագրական դրախտ կամ դժոխք։
Կյնաքը կոնտրաստ է, իսկ կոնտրաստը՝ կյանք։
Ապրե՞նք միասին, թե՞ մեռնենք անջատ։

Комментариев нет:
Отправить комментарий