Ականջներիս չդադարող միալար տզզո՞ցն է արագընթաց մայրուղու էֆֆեկտ ունենում, որովհետև, կածես նստած լինեմ Շեվրոլե Իմպալայի ղեկին ու սլանալիս դեպի հավերժ մենություն։
Գրիչս հա սղղում է, թե ու՞ր և ինչու՞, միայն ինձ ծանոթ ու վստահելի աստվածներն ու սրբերը գիտեն։
Դավաճանում եմ ինքս ինձ, պատերը քերում, ատամներս խրթխրթացնում, նյարդայնանում եմ արդեն։
Գլուխս որ մեկը բոցին տար, նենց շնորհակալ կլինեի։ Թե չէ, շատ է ծանրացել ուսերիս, նեղում է արդեն։ Աղբը շատը է, օգուտը՝ քիչ։
Քնե՞լ։
Չէ՛։
Միայնակ քնել չի ստացվում, իսկ մտքերն արդեն ձանձրացնում են։ Համ էլ դրանք գրկել չի լինում։ Համբուրել էլ։ Ականջիլ ղռղռով գռմռալ էլ։ Նյարդերը գդալներով ուտել էլ չի ստացվի, որովհետև մտքեր են, ոչ թե իրական։
Նույն պատկերն ես տեսնում, նույն իրավիճակները, նույն հիշողություններն են գալիս, նույն օրերն ու նույն հանդիպումները։ Երևի ամենահիշվածներն են։
Ուզում եմ, որ շուտով գա այն օրը, երբ չեմ ստիպի մարմնիս հանգել, այլ կոպերս իրենց ծանրության տակ կխոնարհվեն աչքերիս ու մուշ-մուշ կքնեմ։
Комментариев нет:
Отправить комментарий