пятница, 3 октября 2014 г.

Օր 19․․․ Առաջին անգամ

Կյանքում բացարձակապես ամեն բան առաջին անգամ է լինում։ Եվ, հաճախ, մեր հաջողությունները սկսվում են հենց "բայց արժե փորձել" արտահայտությունից։ Գիտես, որ չհաջողուելու հավանականությունը մեծ է, բայց էնտուզիազմն այնքան առատ է մեջդ, որ փակ աչքերով ու լայն ժպիտով ուղղակի քայլ ես անում։ Ու, ինչն ավելի հետաքրքիր է, այսպե՛ս ինչ-որ բան սկսելու արդեն ավարտին, եթե նույնիսկ անհաջողության հանդիպես, միևնույնն է, ժպիտով ես դիմավորում այդ անհաջողությունը, որովհետև էդ քայլն անելու ցանկությունդ արդար ու անկեղծ է եղեկ, անաղարտ, մաքուր և ուժեղ։
Ինչև․․․ առաջին անգամ "առաջին անգամ" նախաձեռնությունս եկավ, երբ առաջին անգամ լքեցի երկրի սահմանները, այն էլ ինքնաթիռով։ Իսկ այդ տեղի ունեցավ, երբ ես հայ-հայ է բոլորում էի այս աշխարհում ապրելու 23 տարիս։ Մինչ այս, ամբաղ-զամբաղ Վրաստաններում էի եղել, բայ էդ հաշիվ չի։ Իմ լավ ընկերների հետ մեկնում էին Մոլդովա։ Մի անշուք տեղ, մի անտաղանդ երԳիր, մի խինդ, մի ուրախություն, մի խոսքով առաջին անգամ հատեցի "Զվարթնոց" օդանավակայանի սպասասրահն ու առաջին անգամ, իրականում տեսա, թե ինչպես են ինքնաթիռներն օդ բարձրանում։ Պուճուր երեխխայի պես հօ չէի ցնծում, կարծես մի տոննա սիրած կոնֆետներիցս է ձեռքս ընկել ու մենակ ես պիտի ուտեմ։ Սիրտս թրթռում էր, երբ առաջին անգամ ինքնաթիռ նստեցի։
Դե հիմա երևի ծիծաղում ես վրաս, թե էս ի՞նչ բանի է էս տղեն, եքՅա մարդ, ինչերի՞ վար է ուրախանում։ Բայց ամենաքիչը Դավիթ պիտի լինես, որ հասկանաս ինձ։
"Կյանքումս առաջին անգամ" - ի ամբողջ ցանկը հիշել չեմ կարող, բայց մի երկուսը կնշեմ։ Օրինակ՝

1, 10,000 մետր բարձրության վրա միզելը /ես մի առանձնահատուկ հաճույք էր/
2, Մեկ աստղանի հյուրանոց տեսնելն ու դրանում 3 օր ապրելը
3, Պանիրը մեղրում թաթախած ուտելը
4, Քիշինյովում 2014 թվականին "90-ականների Երևանի բարքերը" հանդիպելը
5, Օդեսսան տեսնելը և այլն։

Այսօր մի բան էլ առաջին անգամ արեցի։
Առավոտյան արթնացա /էս մեկի հետ չէիր/, մի քիչ հիվանդոտ, մեղրից ու լիմոնից զզված, ֆսֆսալով տուն բարձրացա, փաստաթղթերս հավաքեցի ու հայ դե առաջին անգամ դեսպանատուն մտնելու։ Չէ, Մոլդովա մեկնելիս այս պրոցեդուրան չէի իրականացրել, կարիքը չկար։
Տեղ հասա ու մեզ դիմավորեց ինձնից մի քանի տարի մեծ մի երիտասարդ ու ռուսերենի, անգլերենի ասորտի լեզվախարնուրդով բացահայտեց, որ ինքը նոր հյուպատոսն է և ուրախ է մեզ ընդունել դեսպանատանը։
Այնպես ներկայացրեց, կարծես սպասում էր, որ վերջում իր հայրիկի պես պետք է ուսին տմբտմբացնեմ ու ասեմ "Ապրես, տղաս, դու կարողացար հյուպատոս դառնալ Հայաստանի պես քնձխ երկրում"։
Առաջին անգամ էի կյանքումս դեսպանատուն մտնում։ Իրականում սպասում էի, որ ինձ այլ պետության սուվերեն տարածքում կզգամ․․․ բայց առը հա՛։ Մի քյառթու հայի սարքած ռաբիզ տուն էր, որ հարմարեցված էր դեսպանատան աշխատանքին։ Փաստաթղթերը ստուգեց, իրենից գոհ, կարծես հպարտանալով, որ մարդկանց կարող է ինչ-որ բան արգելել ու թույլատրել, խնդրեց մեզ վերադառնալ երկու շաբաթից ու ստանալ վիզաներով անձնագրերը։

Ինչպես կասեր Համո Սահյանը "Սենյակից դուրս եկա խառը զգացումներով"։
Երազկոտ պատանյակի պես աչքերս փակեցի ու երազանք պահեցի։
Բայց թե ի՞նչ, չեմ ասի, ի՛մն է))))))

Շուտով կհեռանամ։ Կնստեմ ինքնաթիռն ու կթռչեմ դեպի Արև։ Գուցե բախտս բերի ու կարողանամ տեսնել այրվող Լուսինը, որը գիշերային երկնքում, թռչնի թռիչքի բարձրությունից, բացարձակ այլ հմայք ունի, այլ գույներ ու այլ տպավորթյուններ է ստիպում ապրել, քան երկրից հետևելիս։
Դրանք երկու տարբեր մարմիններ են դառնում, տարբեր էություններով ու բնավորություններով։
Շուտեվ կհեռանամ, որ հայտնվեմ իմ սիրած երկնքում, թեկուզ հաշված ժամեր, բայց կլինեմ այնտեղ, որտեղ ինձ զգում եմ ինչպես իմ հարազատ երկնային տնակում)))


Комментариев нет: