четверг, 2 октября 2014 г.

Ծով

Միացրու այս երաժշտությունը, այն քեզ իմ տողերի խորքը կտանի, կտեսնես ու կզգաս այն, ինչ ուզում եմ զգաս։ Լուսնի մութ կողմը
Ու յուրաքանչյուր բառս քոնն է, յուրաքանչյուր զգացում՝ մերը։

Նկարագրություններս արտահայտվելու են Արևով ու Լուսնով։ Նրանք են որոշելու ժամն ու պահը։ Նրանք են մեզ ճամփա գցելու ու նրանց ենք մենք այսօր դավանելու,,,

Քեզ տենչացող երևակայությունս ինձ տարավ մայրամուտ։ Ծովն այն տարերքն է, որ երկուսս ենք պաշտում։ Օդը խոնավ է, ջուրը՝ հանդարտ, հոգին՝ սպասող։ Ուր որ է դու էլ ինձ կմիանաս, միայն աչուկներդ փակես ու գաս ինձ մոտ, այստե՛ղ։
Ամպերը գունավորել եմ քեզ համար։ Դրանք այսօր մեր մոմերն են, կայրվեն Արևից ու կվառվեն աստղերով։
Իսկ Լուսինը կիջնի ջրին ու կլողա դրանում մինչև լույս, որ տաք հոսանքին տրվելիս տեսնենք իրար փիրուզագույն, անեզերք ծովում։
Երկար կսպասեմ քեզ, ճանապարհդ կարճ չէ, բայց այդ ձգվող ճանապրհդ երազելն իմ ամեանադաժան ու ամենահաճելի մեղեդին կլինի։ Չէ որ, ի վերջո, քեզ տեսնելու եմ իմ երազում, այնտեղ, որտեղ դու միշտ քեզ գրկող ձեռքերն ունես, համբուրող շուրթերն ու շոյող խոսքերը, որ հոգիս են։ Կնստեմ դեռ տաք ավազին, ոսկեգույն հատիկները կքաշեմ մարմնիս, ինչպես ամառային մի վերմակ, որ չպաղի սիրտս մինչև քո գալը։ Քուն կմտնեմ, որ երազումս մի երազ էլ գա ու այդ երազում քո կարոտն առնեմ, մինչև կգրկեմ։

Բայց գեղեցկուհիս կգա ու ինձ կխղճա։ Մատով անգամ ձեռք չի տա։ Կկանգնի, ծովին իր ճամփան կպատմի, լուռ կերգի, որ հանկարծ չարթնացնի։ Ու երբ կբացեմ աչքերս, վերմակն իմ մի կողմ կնետեմ, դանդաղ կգնամ դեպի իմ սերը, որին սպասելը և՛ կյանք էր, և՛ մահ։
Կգնամ, որ գրկեմ մարմինը, պարանոցը սիրեմ ու շուրթերով, աննշան դիպչելով ականջին, շշնջամ, որ իմ երազն իրենն է այլևս, որ մնա ու երբեք չհեռանա։
Արևը լքում է մեզ, ժպտում, հեռանում։ Նա մտավ ծովը, թաքուն և ուրախ, որովհետև իր սերը, Լուսինը, նույնպես կիջնի երկնքից, որ մեզ սիրելով, սիրի իր սիրուն։

                                                                                  ***

Թեքվում ես իմ կողմ, ժպտում մանկան պես, ձեռքերով գրկում դեմքս ու շուրթերով հպվում շուրթերիս։ Այդ հյութեղ համբույրը տևում է մեկ օր ու ագահ ենք մենք, չեմ ժխտի, ագահ, բայց ահագ սիրում ու ագահ կրքում։
Դու իմն ես, ես՝ քոնը,,,
Մուգ աչքերդ վառվուն են, ծակում աչքերս հզոր ալիքով, այնքան խորն ու ուժգին, որ կծածկի բոլոր ծովերին։ Ձեռքերս սեղմում են քեզ ավելի պինդ, կորստի վախից փաթաթավում եմ այն մամնին, որում ապրում է քո սիրտն ու հոգին։
Զգալ քո երջանկությունը, հավասարազոր է թևեր առնելուն։ Ուզում եմ թռնել քեզ հետ ամպեր, անսահման քնքշանք ու կիրք ընծայել։ Լինել, ապրել, վայելել ու ճախրել ձեռքդ ձեռքումս պահած։

Ես - Ինչպե՞ս տեղ հասար։
Նա - Մտքումս քեզ հետ։ Դու ինչպե՞ս ես ։
Ես - Քեզ կարոտած ու կարոտող։ Կարծում եմ, երբեք չեմ հագենա քո ներկայությունից։ Եթե աչքերս բաց են, քեզ տեսնել եմ ուզում, եթե փակ են, քեզ մտածել, թե մեռնեմ էլ, անունդ պետք է վերջին շունչ լինի։
Նա - "Վերջինը" երբեք չի լինի,,,

Ու խոնավ ափով կքայլենք տնակ, որտեղ մենք լի ենք, խորը, անհատակ։ Այնտեղ մեր հույզերն են, պատմություններն անավարտ, մեր գիրքը և երգը, մեր կիքրն ու մեղքը․․․
Այդ մեղքն է, որ արգելք է անավարտ պատմությունների ավարտին բերելը, որովհետև միշտ տեղ պիտի ունենանք հետ գալու, նորից միասին տնակ մտնելու։
Կբացենք մենք դուռը, կվառենք լույսերը, իրեր կպատմենք վերջին լուրերը, որտե՞ղ ու ինչպե՞ս, որքա՞ն ու,,, այդպես կհասնենք այն մենք շշին, որ Արևն ու Լուսինը թողել են սեղանին։
Քո արյունն է իմ գինին, իմ արյունն էլ քո սրտին։ Բույրդ տանջում է ինձ, անմոռանալի այն բույրը, որ այդքան հաճո է իմ քտի քիմքին։ Ուզում եմ լռել քո հետ, լռե՛լ գոռալով։ Լռությամբ պատմել քո աստվածությունը։ Պահը սառում է։

                                                                                 ***


Զվարճալի ես գինին ըմպելիս։ Միշտ ամաչում ես ինձնից, կարծես պապիկդ լինեմ, ում մոտ առաջին անգամ բաժակը ձեռքդ ես առնում։ Ամեն անգամ քրքջում եմ քեզ խմելիս տեսնելով։ Ամեն անգամ ջղայնանում ես, երբ քեզ տեսնում եմ բաջակով։
Գինին եփել է, առանց այդ էլ եռման մեր զգայարանները։ Բաժակդ դնում ես մոտակա սեղանին և ունքերոդ կիտած քայլում դեպի ինձ։ Ինձ ես քայլում ու մարմինդ մերկացնում։
Մերկացող մարմնով ջղայն հրեշտակս գալիս է դեպի ինձ։ Էլ չգիտեմ փախչեմ, թե հնազանդվեմ ու լուռ սպասեմ հախիցս գալուն։ Չէ,,, ես հախերից գալն իմ ցանկալի հախագալումներից է։ Պատուհանի մոտ դրված մի տեղանող անկողինն առաջին հայացքից մեզ երկուսիս չի տեղավորի, բայց այն մեզ համար ավելի մեծ է քան ողջ աշխարհը։
Իմ ճախրող, բայց ջղայն թռչնակը հասնում է ինձ ու ցատկում ուղիղ վրաս։

Նա - Արդարոթյան ժամն է եկել, Դավ։
Ես - Հա՛, հա՛,,, ահեղ դատաստանի։

Ծիծաղելով կտրում ենք դիալոգը համբույրով ու ձուլվում հաճույքից։ Ուզում եմ միանգամից, միաժամանակ զգալ նրան ամբողջ էությամբ։ Պայթել, մաս-մաս լինել, տրվել նրա հմայքին, շքեղությանն ու կամքին։ Կիտրոնի պես կծող կրծքերի գագաթները մեղրի պես հալվում են բերանումս։ Եղունգները խրվել են մեջքս, բայց այդ ցավն այնքան քաղցր է, երբ ինքն ինձ է տիրում։ Ձեռքերս մեկ պարանոցն են շոյում, մեկ իրանն են սիրում, մեկ ավելի վար իջնում, որ ավելի վեր լինեմ ամենից ու մնամ նրանում։

Ծովում այս պահին ապրող Արևն ու Լուսինը հաստատ կնախանձեին իմ ու քո կյանքին։ Անեզերք այս հարթության վրա կռիվ տվող մեր մարմիններն իրականում կռվում են ներսից, պատռել են ուզում միմյանց, որ ավելի մոտ ու ավելի թեժ սիրեն իրար։
Աչքերդ չեն դիմանա, կփակվեն կրկին, աչքրես չեն դիմանա, կբացվեն կրկին, որ նայեն քո աներևակայելի մամնին։
Ծովն ալեկոծվում է մեր ապրումներից, այն նորից վերադառնում է մեզ։ Դու բախվում ես ինձ, ինչպես գազազած ալիքները կկոտրեին ժայռերը փոթորկոտ եղանակին։
Կերպարները փոխվում են, մարմիններն են հիմա խոսում, բանավիճում են միմյանց հետ, զայրանում ու ներում, մեղադրում ու շոյում են միմյանց, ինչպես կռվարար, անհաշտ բևեռներ,,,
Հերթական հրաշքը, որ պիտի ապրենք կրկին ու կրկին մեր երազների տնակում։

                                                                                *** 

Իսկ առավոտյան միայն ճմրթված ու թափթփված անկողինը կմնա որպես ապացույց ալեկոծ գիշերվա։ Արևն ու Լուսինը նորից իրենց հորիզոններում են, իսկ մենք դեռ այստեղ, մեր ապրող երազում։ Լույսին դառնում ենք երկու կաթիլ մի ծովում ու լողում, մինչև մեր գլխին կանգնած թեժ Արևը ձեռքով անի մեզ ու աչքով՝ Լուսնին, թաքուն ծովը մտնի, որ իր փիրուզագույն գիշերվա աղջնակին վայելի։
Վայելի մեղմիկ ու քնքուշ, ինչպես մենք էինք հիանում միմյանցով ողջ գիշեր, այն գիշերը, որ թողեց մեզ վերադառնալու պայմանով,,,

 

 

   



     

Комментариев нет: