Նա- Ի՞նչդ է պակաս։
Ես - Օբյեկտիվորե՞ն։ Ոչի՛նչ։
Նա- Բա ի՞նչ ես ոռդ ճղում։
Ես- Հոգևոր պահանջներ են։
Նա- Մի հապաղիր, բավարարի՛ր։ Եթե ֆիզիկական պահանջներդ կարողանում ես մի բան էլ ավել բավարարել, ի՞նչն է քեզ խանգառում բավարարել նաև հոգևորը։ Թե անկողնում կարաս ժամերով մկաններդ պնդես, ուղեղիդ ու սրտիդ մկանները մարզել ունակ չես։
Ես- Սեքսը այլ բան է։
Նա- Բնա՛վ։
Ես- Դե լավ էլի, հետս կռիվ մի՛ արա։
Նա- Տվե՛լ եմ է․․․
Ես- Կներե՛ս։
Նա- Պատմիր, տեսնեմ ու՞ր ես հասել։
Ես- Է՜, ամոթ է։
Նա- Ամոթի հերն էլ անիծած։
Ես- Մե՛րն էլ։
Նա- Հաստա՛տ։
Ես- Հասկանում ես․․․
Նա- Էլ չասես, ինձնից լավ քեզ ոչ ոք չի հասկանա։
Ես- Լավ։ Ես տարբերում եմ մարդկանց գույներով։ Ժամանակին այդ անում էի հոտերով։
Նա- Ինչի՞։
Ես- Ֆրեյդն էր ասել, որ մարդիկ միմյան հոտերով էն ընկալում, ես էլ համաձայնվել․․․․ ավելի շուտ, համակերպվել էի էդ մտքին։
Նա- Ու՞։
Ես- Հոտերով էի ընտրում։ Վստահ էի, որ հոտը վերացական, փոխաբերական ու փիլիսոփայական չէ,այլ իրական, նշանակում է, նաև ճշմարիտ։
Նա- Հա, գիտեմ, բայց խեռս, թե տենց էր։
Ես- Հա․․․ Երբ այլևս չվստահեցի հոետերին, անցա գույներին։ Ամենասիրած գույնս կանաչն էր։ Բնության հետ էր ասոցացվում։ Հյութեղ էր, պարզ, ընթեռնելի աչքի համար։ Այն վերացական է, բայց, կարծում եմ, շատ ավելի ընդունելի, քան հոտերը։
Նա- Գիտեմ։
Ես- Ի՞նչ է, դու էլ ես գույներով կողմնորոշվում։
Նա- Այո՛, բայց մի շեղվիր, շարունակիր։
Ես- Գույների խողովակով նայելիս իրարից ծայրահեղ տարբեր երանգներ ես տեսնում։ Ասենք՝ մեկը վարդագույն է, մյուսը՝ թունավոր դեղին, երրորդը՝ սպիտակ։ Էս վերջինին սկզբում փաթաթվել ես ուզում, որովհետև այնքան պարզ է, որ հայ-հայ ու էլ չես դիմանա։
Նա - Չարժե՛։
Ես- Գիտեմ, նրանց գրեկելուց ինձ մի բան էր պահում․․․ իրենց գույնը չփոխելը, չաղավաղելը, չմխտռելը։ Ամփոսանքով ուղղակի անցնում էի նրանց կողքով ու դրականը պահում իմ մեջ, որ փորձեմ հետագայում նույնքան սպիտակ լինել, ճերմակ, ինչպես նրանք։ Մի օր․․․ արևոտ էր, շատ արևոտ, այնքան արևոտ, որ գույները խառնեցի։ Բոլորն արևի պես ոսկեգույն էին, որովհետև շողում էր էդ անտերն անսահման ուժգնությամբ։ Աչք էր ծակում։ Գիտե՞ս․․․
Նա- Ի՞նչ։
Ես- Հիմա կասեմ։ Դա իրական երջանկությունն էր։ Դու կարիք չունեիր վերլուծել ամեն գույն։ Բոլորը միատեսակ էին, բոլորը՝ փայլուն։ Արևին նայելով քայլում էի ու հանկարծ միամտաբար հրեցի ինչ-որ գույն։ Նայեցի նրան։ Փայլու՛մ էր։ Ես գիտեյի, որ տարբեր գույներ կան աշխարհում, միլիոնավոր երանգներ։ Կարմիրներն օրինակ՝ ագրեսիվ էին, բայց սկզբունքային ու բարոյական, շագանակագույնները՝ լպրծուն, երկերեսանի, անվստահելի, քծնող։ Կաթնագույնները միայնակ էին, մոխրագույնները՝ խորամանկ։ Գազարագույնները չափից ավելի զվարթ էին, կապույտները՝ հավասարակշռված։ Մանուշակագույնները թաթալաբազ ու տափակ։ Ինձ ամենից առավել գրավում ու հմայում էին կանաչները։ Նրանք շատ բնական էին, անկեղծ ու անմիջական, ուղղախոս, կարեկցող ու բարեգութ։ Նրանց հանդիպելիս միշտ կանգնում էի ու փորձում որևէ հարց տալ, որ զրույց ձևավորվի, ու ես որքան հնարավոր է երկար վայելեմ նրանց ընկերակցությունը։
Նա- Շեղվեցիր, կարծես։ Վերադառնանք "հրվածին"։
Ես- Վեևադառնանք․․․ Արև էր։ Բոլորը փայլում էին։ Ես բռնեցի նրա ձեռքն ու քայլեցինք։ Գրեթե մի ամբողջ օր։ Արևն արդեն նստում էր, իսկ ես արդեն մոռացել էի այն մասին, որ շուտով ճառագայթները կմարեն։ Նստեցինք խոտին ու վայելում էինք մայրամուտը։ Ես արդեն վստահ էի, որ գտել եմ գույնը, որի հետ լուծվելով նոր երանգ պիտի ստեղծեմ։ Արևը դանդաղ իջնում էր․․․ այն կիսով չափ արդեն լանջի հետևում էր։ Ճառագայթների հետ կորում էին նաև փայլերը, որոնցով բոլորն էին ծածկված։ Ահա, ես տեսնում եմ իմ սիրելի կանաչներին, վարդագույններին, դեղիններին, թափանցիկներն էին նույնիսկ կամաց-կամաց նշմարվում։ Ամենից զզվելին սևերն էին։ Ամեն սև, մի քիչ իր իրական գույնն առնելիս վախեցնում էր իրեն շրջապատողներին։ Դրանց շուրջը միանգամից դատարկվում էր։ Դրանք ամենանողկալին էին։
Նա- Էդ խի՞։
Ես- Դրանք ուտում էին բոլոր գույները։ Սպիտակները քչացել էին հենց դրանց ձեռքից։
Նա- Չեմ հասկանում։
Ես- Տես, երբ սևը կողքովդ անցնում է, դու խամրում ես։ Դրանք դանդաղ, բայց անվերադարձ խլում են քո գույնն ու կյանքիդ ընթացքում ձեռք բերած երագներդ։ Մի հայացքով ծծում են միջիցդ ամբողջ "ներկը"։ Բոլորը խուսափում էին դրանցից։ Հիշու՞մ ես, որ թափանցիկների մասին էլ ասացի։
Նա- Հա՛։
Ես - Դու դրանց արածի արդյունքում թափանցիկ ես դառնում։ Դատարկ։ Զգայարաններդ հանգում են։ Դու ինքդ ես հանգում։ Եթե չունես գույն․․․ նույնիսկ սև․․․ ապա վախճանված ես։
Նա- Շեղվում ես։ Ես արդեն մոռացա, թե ինչ էիր պատմում։
Ես- Իմ օրվա ավարտը քեզ դուր չի գա։
Նա- Ենթադրություններդ քեզ պահիր։ Ինձ հետաքրքիր է․․․
Ես- ․․․ Երբ արևը վերջնականապես մայր մտավ, բոլորն այլևս իրենց գույներով էին։
Նա- Ու՞։ Դե լավ էլի, արդեն լոտո ես խաղում։ Մի երկարացրու։ Ասա՛։ Ասա՛․ որ կանաչ էր կողքինդ։
- Նա սև էր․․․
***
Ես խղճացի ինքս ինձ։ Չէ՛, երևի այդ պահին ես քնած եմ եղել կամ անհասանելի, հակառակ դեպքում թույլ չէի տա որևէ գույնի ձեռքը բռնելու որոշումը միայնակ կայացներ։ Ես գիտեմ, զգացմունքային է, ուղեղն անջանում է ու անում։ Բայց այդ աղետի մասին միայն նոր եմ իմանում։ Ցավում եմ, որ չեմ կարողացել զերծ պահել ինքս ինձ այդ անուղղելի սխալից։ Հաճախ զարմանում էի, թե ինչու՞ եմ կորցնում ինձ։ Հիմա ամեն բան պարզ է։ Դրա պատասխանն այն սևն էր, որ․․․
***
Ես - Երբ ուշքի եկա, նա արդեն պինդ սեղմել էր ձեռքս ու ծծում էի իմ հավաքած բոլոր գույներն ու երանգները։ Նա հանում էր միջիցս ամբողջ կանաչը, որ հասցրել էի կուտակել։ Ու ինքն իր սև հայացքով նայում էր ինձ ու լկտիաբար ժպտում, կարծես ասելով, որ ես այլևս ելք չունեմ․․․
Հիշու՞մ ես, որ կանչեցի քեզ, գոռացի բարձր։
Նա - Հա՛։
Ես - Հենց այդ պահին էր։ Ես զգում էի, որ այդ սևից միայն դու կփրկես ինձ։ Արանքը կճողոպրես ու ինձ դուրս կձգես քաքից։
Նա- Ախ թե ինչու էիր բղավում։
Ես- Դե հա․․․
Նա- Չգիտեմ էլ ին․․․․
Ես - Ոչինչ մի ասա։ Ես ուղղակի շնորհակալ եմ քեզ։ Դու՝ ես եմ, ու մեր գերակա խնդիրը միմյանց փրկելն է։
Նա- Բայց ինչպե՞ս պոկվեցիր դրանից․․․ կներես, որ մանրամասներն եմ ուզում․․․
Ես- Քեզնից թաքցենլու ոչինչ չունեմ։ Երբ տեսա դժոխքը նրա աչքերում։ Երբ տեսա խավարը, որ ուտում էր ինձ, ուշքի եկա։ Կա՛մ պիտի թափանցեի, կա՛մ ապրեի։ Երբ արթնացար իմ ճիչից, ես ուղղակի կտրեցի այն ձեռքս, որ նրա ձեռքում պինդ սեղմված էր ու վազեցի առանց հետ նայելու։ Գրեթե լուծվել էի նրա սևությանն ու․․․
Նա- Մի՛ շարունակիր։
Ես- Լավ։
Նա- Բայց դու համարձակվե՛լ ես մոտս գալ։ Ես զգում եմ գույնդ։ Այժմ դրանում գրեակշռում է կա․․․
Ես- Այո։ Կանաչը։ Երկար ժամանակ պահանջվեց, որ սթափվեմ։ Սկզբում դժվար էր, բայց կանաչներն ընդունեցին ինձ ու մի աստվածային կանաչի հետ ձուլվելով ես վերադարձա գույների աշխարն ու վերջնականապես մոռացա խավարը։
Մենք - Բնական է։
Զրուցակիցս ժպտում էր, ես՝ նույնպես։ Չէ որ այդ զրուցակիցս հենց ես էի։
Եվ այսպես․ ինչի՞ պակաս ունեմ։ Ոչնչի՛։ Ես կանաչ եմ, կանաչներից մեկը, դրա միլիարդավոր երանգներով։ Կանաչ սեքս, կանաչ կրքեր, կանաչ զգացմունքներ, կանաչ ժպիտներ, կանաչ հանդիպումներ, կանաչ ուղիներ, կանաչ հոտեր, կանաչ որոշումներ, կանաչ․․․ մի խոսքով նախադասության սկզբից կարդացեք, որովհետև սա կանաչ շղթա է, որ կրկնվում է անդադար, այլ ոչ թե սև մահ։
Ու լավ է, որ հիմա ժպտում եմ։ Փրկվել եմ, սրա մերը։

Комментариев нет:
Отправить комментарий