- Բարև ձեզ։
- Բարև։
- Դեսպանատնից տեղեկացրել էին, որ պատասխանս դրական է։
- Տվեք անձնագիրը և սպասեք, հիմա կվերադառնամ։։
- Խնդրեմ։
Թագս եկավ։
- Շնորհակալ եմ շատ։
- Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում։
Հազիվ ժպտալով ասաց հայազգի, բայց 3-րդ ռեյխի սպայի դեմքի արտահայտությամբ տիկինն ու կանչեց հաջորդին։
***
- Ձեզ հաջողություն եմ մաղթում։
Ես այսօր այդ հինգից մեկն էի։ Հեռանում եմ Հալլե՝ ապրելու, աշխատելու, արարելու, տեսնելու ու լսելու, սովորելու, զգալու, կարոտելու, և նույնիսկ տխրելու նորովի։
Տեսնես մաղթանքս նրանցից որևէ մեկին 6-րդ կամ 7-րդ հաջողակը դառնալու հնարավորություն տվե՞ց։
- Բարև։
- Դեսպանատնից տեղեկացրել էին, որ պատասխանս դրական է։
- Տվեք անձնագիրը և սպասեք, հիմա կվերադառնամ։։
Կարճ մազերով ու ակնոցներով շատ խիստ տիկինը կարծես նախորդ դարի 30-ականների Բեռլինից մեր օրեր հասած լիներ։ Պակասում էր միայն զինվորական կիպ համազգեստն ու ծառայողական զենքը։ Շրթունքները կարմիրով էին ներկված ու սեղմված էին, թվում էր, թե պատրաստվում էր ինչ-որ մեկին հայհոյել կամ գնդակահարել։ Փռվեցի աթոռին, կարծես թագաժառանքը, ու սպասեցի մինչև կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Հռոպի պապ Բեեդիքթ 1-ը, գլխիս կդնի թագը (դե կհանձնի անձնագիրս, որտեղ ճպցրած է այդքան սպասված վիզան)։
Հանկարծ․․․- Խնդրեմ։
Թագս եկավ։
- Շնորհակալ եմ շատ։
- Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում։
Հազիվ ժպտալով ասաց հայազգի, բայց 3-րդ ռեյխի սպայի դեմքի արտահայտությամբ տիկինն ու կանչեց հաջորդին։
***
Դեսպանատան աստիճանների մոտ կանգնած էին հերթի վերջին սպասողները։ Սառած էին, հույսով լցված, տրամադրված։ Սակայն, երևի հարյուրից միայն հինգը դուրս գալիս անձնագիրը բացեցին ու ժպիտը դեմքին նայեցին թղթի կպչուն կտորին, որը նրանց թույլ կտար մուտք գործել ԵՄ ցանկացած պետություն։
- Ձեզ հաջողություն եմ մաղթում։
Ես այսօր այդ հինգից մեկն էի։ Հեռանում եմ Հալլե՝ ապրելու, աշխատելու, արարելու, տեսնելու ու լսելու, սովորելու, զգալու, կարոտելու, և նույնիսկ տխրելու նորովի։
Տեսնես մաղթանքս նրանցից որևէ մեկին 6-րդ կամ 7-րդ հաջողակը դառնալու հնարավորություն տվե՞ց։
Ինձ հարազատ մարդկանցից առաջինը Մանդավինչիկին զանգեցի։ Երևի ինձնից շատ ուրախացավ, որովհետև յուրահատուկ ու յուրօրինակ մարդ է, տեսակով շատ տարբեր մնացածից։ Խավարում չէ, չափազանց լուսավոր է։ Պրազ է, անկաշկան, իրական ազնվության ու անկեղծության, անիրական անմիջականության տեր էակ։
Մի քիչ զբոսանք, հանդիպում ու գիտակցում։
Ոչինչ այս կյանքում պատահական չի լինում։ Չէ՛, լուրջ։ Ամեն բան կանխորոշված է։ Մեր սեռը, մարդկային տեսակը, արժեքները, աշխարհընկալումը, կապը, զգայարանները։ Ամեն ինչ այնքան համահունչ է, որ հրաժարվում ես հավատալ այդ ներդաշնակությանը, որ մեր շուրջ է, մեր մեջ։
Ես հեռանում եմ։ Ցավով եմ փաստում, որ թեթևությամբ եմ հեռանում հարազատ երկրից։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանը լքելը ինձ համար ավելի շուտ երազանք կդառնա, քան ափսոսանք։ Բայց գիտեմ, որ վերադարձիս ինքս ինձ այլ կերպ եմ ընկալելու, աշխարհին եմ այլ կերպ նայելու, լուսաբացներն ու Լուսինն եմ այլ կերպ սիրելու։
Ես եմ այլ լինելու, և այլ են լինելու բոլորը․․․

Комментариев нет:
Отправить комментарий