понедельник, 9 марта 2015 г.

Ճաղեր (մաս 1)

Երաժշտոթյունը, անսահման ուժգնությամբ փայլող Լուսինը իմ սենյակի պատուհանից, դրանից երևացող սարերը, որոնց վրայով հոսող գիշերային ամպերը սավանի պես ծածկում էին երբեմնի գործող հրաբուխի կուրծքը, հայ-հայ է քնող քաղաքն ու նոր արթնացող՝ ես։Սկզբում շամպայնը, որի դատարկ շիշը շպրտած է անկողնուս կողքին, հետո կարմիր, չոր իսպանական գինին, որն այժմ այնտեղ է, որտեղ ֆրանսիական շամպայնն է։ Դաշնամուրի սահուն մեղեդին լցվում է ականջներս, իսկ ես քնաթաթաղ, խումհարի լկտի ազդեցության տակ փորձում եմ շրջվել դեպի պատը, որպեսզի գրկեմ կողքիս պառկած գեղեցկուհուն, որի հետ ամբողջ օրը այլայլել ենք սպիտակեղենը՝ կրքոտ խաղերը չդադարեցնելու պայմանով։ Փողոցային լապտերը պատերին ուրվագծում են լուսամուտների ճաղերի ստվերները։ Կոպերս ծանրացած ու ստիպված պոկվում են միմյանցից։ Աչքերս տրորելու ուժ անգամ չունեմ։

Ես - Արեգակ․․․

Հույս ունեի, որ նա արդեն արթուն է, սպասում է իմ ու քնի բաժանմանը։ Դավադիր գեղեցկուհիս։

Ես - Արեգա՞կ։

Պատասխան չկար։ Ձեռքով փորձեցի շոշափել անկողնու մյուս մասը։
Դատարկ էր․․․
Միանգամից սթափվեցի։ Կեսգիշերն անց էր արդեն։ Անկողինս դատարկ։ Ու՞ր պիտի հեռանար, ինչու՞։
Սեղանին, որտեղ թաթփված էին քաղքցրեղենների կիսատ մնացած կտորները մի թղթի կտոր կար։

"Չ՛փնտրես ինձ, անիմաստ է։
Լուսին"

Շալվարս արագ քաշեցի ոտքերիս։
 
Քեզ հաստատ ծանոթ է զգացողությունը, երբ թե՛ դրական, թե՛ բացասական առատ հույզերի ժամանակ աչքերիդ առաջ սևանում է, դու ուղղակի շնչակտուր ես լինում նյարդային ջղաձգումներից։ Անելանելի է թվում իրավիճակը, անկառավարելի։ Չգիտես ինչ անել, ուզում ես ինչ-որ բան նախաձեռնել, բայց գիտակցում ես, որ ձեռքերդ կապված են։ Դու անզոր էր։ Միլիոնավոր վարկածեր են գլխումդ պտտվում։ Մտածում ես ամեն ինչի մասին ու միաժամանակ։ Ինչու՞։ Ե՞րբ։ Ինչպե՞ս։ Պատճառներն են պետք ինչ-որ բան սկսելու համար։ Թուղթ ձեռքումս է, հենված եմ ահռելի պատուհանիս ու աչքերս հառել են վար, դեպիք գիշերային քաղաքը։ Պետք է զանգել բոլոր բարեկամներին, ծանոթներին ու ընկերներին, գուցե նրանք տեղյակ են։ Բայց, եթե նա հեռացել է առանց որևէ պատճառաբանման, դժվար թե որևէ մեկին ասեր իր գտնվելու վայրի մասին։ Իսկ միգուցե նա կատակում է։ Այո, իհարկե։ Նա կատակում է, որովհետև մենք չէինք վիճել։ Դե գիտեք էլի, աննկատ ու աննշատ վեճեր ամեն ընտանիքում էլ լինում են։ Բայց ծայրահեղ տարբեր մեր մոտեցումները գրեթե բոլոր հարցերում մենք չենք ունեցել։ Ամեն ինչ լուծվել է անմոռանալի ու երակատև սեքսով։ Դա մեր խաղաղության աղավնին էր։
Երեխաներս․․․
Ինչ էլ ուզում է լինի, իսկ ես կպարզեմ այդ, նա չէր կարող հեռանալ առաց երեխաներին տեսնելու։

- Մա՞մ։
- Դավիթ, երեխաները տեղ հասա՞ն։
- Ինչպե՞ս թե, նրանք քեզ մոտ պիտի լինեի։
- Չեմ հասկանում։
- Որտե՞ղ են նրանք, մամ։
- Դավիթ, Լուսինը զանգահարեց, ասաց, որ դայակին ուղարկում է Չարլիին և Լիզիին վերցնլու։ Ասաց, որ ձեր մոտ է բերելու։
- Ե՞րբ ես խոսել նրա հետ։
- Ժամը իննին մոտ․․․

Ինչ պատահեց նրա հետ, ինչ խաղ է խաղում։ Երեխաների՞ն։ Սա երևի չար կատակ է։ Նա հաստատ կատակում է, որովհետև ամեն բան նորմալ է։ Իսկ․․․ իսկ միգուցե նորից հորինել է ինչ-որ նոր սիրուհի, որ ինձ իրենով է վաղուց արել։ Ախր չէ։ Այդքան ծայրահեղ չէր լինի։ Ինչ է կատարվում․․․
Չէ որ ընդամենը մի քանի ժամ առաջ մենք կանգնած էինք այս նույն պատուհանի մոտ ու երազում էինք, խմում, վայելում էինք միմյանց, պլանավորում էինք։

Սենյակը տակնուվրա արեցի, բացասականի ոչ մի նշան չկար։ Ոչ մի մանրուք, որ թույլ կտա ռադիկալ ենթադրություններ անել։ Կողպեքը կարգին վիճակում էին։ Նա ուղղակի բացել է դուռն ու հեռացել։
Միգուցե կողոպուտ է, ինչ որ մեկը որոշել է օգտագործել նրանց սեփական շահի համար։ Ծանոթ ինչ-որ մեկը, ում առաջ ինքը դուռը կբացեր։ Բայց․․․ բայց մեր այս թաքուն անկյունի թեղը ոչ ոք չգիտեր։ Բռնի ուժի, արյան ոչ մի հետք էլ չկա։
Ինչպե՞ս զանգահարեց մորս ու խնդրեց դայակին հանձնել երեխաներիս։ Բջջայինիցս ոչ մի զանգ չի կատարել։ Իր բջջայինն էլ շպրտած է հատակին, կարծես իրեն իսկի պետք էլ չի եղել։ Նրա բջջայինի վերջին զանգը մորս էր։
Անոգնական եմ, կոտրված․․․ ինձ օգնություն է հարկավոր։

․․․

Комментариев нет: