Նրա հետ ծանոթացա գործություններից մեկի ժամանակ։
Ծառայողական կեղծանունը՝ Լուսին։
Ընդամենը 16 տարեկան էր։ Սա միակ տեղեկությունն էր, որ նրա մասին գիտեի։
Նրան երբեք չէի տեսել։ Մենք մի կառույցի, նույն ծառայության տարբեր բաժիններում էինք։ Սկսնակներ էինք ու հետախուզական աշխատանքում մեզ դեռ վստահում էին թաքնված ծառայության աննշան գործողություններ։
Թիրախը մի հաստափոր միլիարդատեր էր, ով նախնական տեղեկություններով իսրաելական մի հույժ գաղտնի կազմակերպության համախոհ էր։ Չէ, լրտես չէր, պարզապես հովանավորում էր նրանց քաղաքական նախասիրություններն ու դրանց ամանի մեջ անդադար ավելացնում էր ներքաղաքական տարբեր համեմունքներ․ հիմնականում՝ սուր։ Այդ գեր տղամարդն իրականում անվնաս էր։ Շալվարը միշտ փորի տակ ընկած էր ու նեղություն էր քաշում, հինգ րոպեն մեկ վերևեր էր քաշում հագինը, որ հանկարծ քայլելուց կիսով չափ չմերկանա։
Մեր խնդիրը նրա բոլոր բնակարանային զրույցներն արձանագրելն էր։ Լուսինն արձանագրում էր հեռախոսազրույցները, ես՝ հատուկ զգայուն սարքերի միջոցով լսում էի բնակարան եկող ու գնացողների դիալոգները։
Մեզ բաժանում էր ընդամենը մի շենք․ ցմփոր թիրախինն էր։
Մի զարմացեք, որ դրան այդպսե եմ անվանում, որովհետև Լուսինն ու ես սիրում էինք նրա բացակայության ժամանակ քքննարկել բիձուկի նիստուկացը․․․ դե ուրիշ անելիք չկար։
Սկզբում ստույգ հրաման կար․ միմյանց հետ կապի դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Գործողության հաստատված տևողությունը երեք ամիս էր։ Դրա ողջ ընթացքում մենք իրավունք չունեինք բացակայել մեզ տրամադրված բնակարաններից՝ կասկած չհարուցելու համար։ Ուտելիքն ու ջուրը մեզ էին փոխանցում ծառայության առաքիչները։ Երկու օր էր անցել, ինչ հետևում էինք թիրախին։ Երբ առաքիչը բաժինս բերեց, փորձեցի ճշտել, թե ով է գործընկերս։ Մռայլ հայացքով դեմքիս նայեց, ֆշշացրեց ու դուռը շրխկացնելով՝ հեռացավ։
Կապ 1 (անվանականչ)- Լուսին, Երկիրն եմ (պատիվ ունեի մեր մոլորակի անունը կրել որպես կեղծանուն)
- Երկիր, կապի մեջ եմ։
Շքեղագույն քաղցրաձայն հնչեց լսափողից։ Ինքնաբերաբար ժպտացի։ Չեմ թաքցնի, հաճելի էր գիտակցել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ պետք է աշխատեմ։ Ինչ-որ ինտրիգ կար։ Ձայնն ինձ մոտիվացրեց։ Հանկարծ հասկացա, որ անթերի պետք է աշխատեմ, տղամարդու իմ դիրքը չթուլանա։ Ավելի շուտ՝ գործողության տանողը պիտի լինեմ։
- Երկիր, կապ տվեք։
Հանկարծ հնչեց մյուս կողմից, ու հասկացա, որ արդեն թուլացնում եմ տեմպերս։
- Լուսին, երկրում հանգիստ է։ Տեղեկատվությունը փոխանցվում է կառավարման կենտրոն։
- Ընդունեցի։ կապի վերջ, Երկիր։
- Լուս․․․
Չհասցրեցի։ Քսանամյա տղայի դիալոգն արդեն մոնոլոգի էր վերածվել։ Լուսինը կապից դուրս էր։
Կհարցնես, գերվա՞ծ էի արդեն։ Միգուցե՛։ Բայց սիրտս հանգիստ էր, որովհետև դեռ երեք ամիս պետք է լսեի նրա ձայնը։
***
Հասկացեք, ես չէի կարող զանգահարել ոստիկանություն․ մեր ծառայությունն ավարտվել էր երկու տարի առաջ, բայց դա մեզ չէր ազատել այդ ծառայության ճաղերից։
Ես միայնակ էի իմ ու իմ խնդիրների հետ․․․

Комментариев нет:
Отправить комментарий