суббота, 28 марта 2015 г.

Կեսգիշերն անց

Ուզում ես ճշմարտացիության հոտ ունեցող մի ինչ-որ բա՞ն լսել։

Խնդրեմ․․․ վայելի՛ր։

Ո՞վ է քո լավագույն ընկերը։
Պատասխան  մի փնտրի։ Չունե՛ս։

Ու՞ր ես գնում։
Այս դեպքում էլ քեզ շատ պատեպատ մի տուր։ Դու իսկի չգիտես, թե ի՞նչ ես հագնելու առավոտյան, որ ջհանդամվես աշխատանքիդ, որից իրականում զզվում ես։
Քո համար վերջին հարցը Էվերեսթի գագաթին թաղված տապակած կարտոֆիլով լի թավա է, որին երբեք չես հասնի, որովհետև ուղեղիդ չափսերը չեն գերազանցում միջին վիճակագրական հավի ուղեղի չափսերին, որը հիմա Լալվար գյուղում պպզած է հավաբնում ու փորձում է մկանները ձգելով դուրս հանել իր գլխից մեծ ձուն՝ իր ասեղի ծակի չափ հետանցքից։
Դու հա՛վ ես։ Իվերուստ քեզ տրված թևերը դեկորատիվ են։ Քեզ համոզել են, որ թռչուն ես ու թռչում ես, բայց իրականում ընդամենը թևերով մողես ես․ լպրծուն, զզվելի, անտաղանդ ու տհաս։

Ի՞նչ նպատակ ունես կյանքում։ Սպասիր միանգամի՛ց պատասխանեմ ու հերթով։
Այսպես․
ա) ինչ-որ մեկի վզին հարմար փաթաթվել
բ) ինչ-որ մեկի վզին հարմար տեղավորվել
գ) էդ ինչ-որ մեկին արդյունավետ կթել
դ) բավարարել սեռական անհագ ցանկություններդ
ե) "ինկուբատորի" ֆունկցիա կատարել ու երեխա ծնել էդ ինչ-որ մեկի համար, որ վզին ավելի հարմար տեղավորվես
զ) վերջին գործողությունից հետո ավելի ակտիվ ու անխնա նյութապես կլպել էդ խեղճին
է) ապա հմտորեն բավարարել սեռական ավելի անհագ ցանկություններդ այլ թարմ ուղեղներ (և ոչ միայն) բռնաբարելով
ը) վերջին կետին համահունչ՝ կոտոշներ տեղավորել այն գլխի վրա, որ պահում վիզը, և որին արդեն վաղուց հարմար տեղավորված ես
թ) այս ամբողջ ընթացքում սպառել ինչպես ինքդ քեզ, այնպես էլ քեզ շրջապատողներին, և որքան հնարավոր է լկտիաբար անել դա
ժ) բավարարել սեռական ցանկություններդ (արդեն պոռնկական մոտեցումներով)
ի) ապահովել "կթու կովիդ" շուտափույթ ծերացումն ու վախճանը
լ) վայելել անառակ ու կեղտոտ կյանքիդ վերջին օրերը միայնության ու զղջման մեջ

Հասկացա՞ր, պուպսի՛կ։

Ու՞մ ես դու պետք․․․ այ էս մի հարցն ունի շատ պարզ պատասխան։
ՄԻԱՅՆ ՔԵԶ ԴՈՄՓՈՂՆԵՐԻ՛Ն։ Իսկ դոմփողները, ինչպես հայտնի է բոլորին ու վաղուց, ակտից հետո երեսիդ կսրբեն իրենց "արժեքներն" ու կբրախեն քեզ այնպիսի հաճույքով, որպիսի հաճույքով քիչ առաջ խրում էին։

Կարճ ասած, հոգեսեռական աղբի աներեվակայելի մեշոկ, դու ապրանք ես, որը հնարավոր է գնել ու վաճառել։ Պարզապես, ի համեմատ որակյալ ապրանքի, դու էժան ես ու հասանելի։ Քո պեսների դիֆիցիտ միջին վիճակագրական շուկաներում երբեք չի նկատվի։

Վայելիր նյութականդ, միևնույնն է այլ, ավելի վեհ բան ունենալ ուղղակի ունակ չես ;)

Հ․Գ․ Մեր աչքերը բացում են նրանք, ովքեր ազատում են մեզ մեր կյանք ներխուժած տզրուկներից։ Էդ անտերներին մեր մաշկից պոկելը մի քիչ ցավոտ գործընթաց է, բայց երբ մեզ փրկողներին հաջողվում է իրականացնել սու՛յն գործընթացը, ապա առավոտյան արթնանում ենք ու զգում, թե որքան հաճելի է ունենալ Կյանք անունով ընկեր։ Ավելի հաճելի է գիտակցել, որ մեր որոշումների մեջ, թեկուզ փոքր ինչ ուշացել ենք, բայց չենք սխալվել․․․   

вторник, 24 марта 2015 г.

Werde ich in Halle wohnen (Я уеду жить в Галле)

- Բարև ձեզ։
- Բարև։
- Դեսպանատնից տեղեկացրել էին, որ պատասխանս դրական է։
- Տվեք անձնագիրը և սպասեք, հիմա կվերադառնամ։։

Կարճ մազերով ու ակնոցներով շատ խիստ տիկինը կարծես նախորդ դարի 30-ականների Բեռլինից մեր օրեր հասած լիներ։ Պակասում էր միայն զինվորական կիպ համազգեստն ու ծառայողական զենքը։ Շրթունքները կարմիրով էին ներկված ու սեղմված էին, թվում էր, թե պատրաստվում էր ինչ-որ մեկին հայհոյել կամ գնդակահարել։ Փռվեցի աթոռին,  կարծես թագաժառանքը, ու սպասեցի մինչև կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Հռոպի պապ Բեեդիքթ 1-ը, գլխիս կդնի թագը (դե կհանձնի անձնագիրս, որտեղ ճպցրած է այդքան սպասված վիզան)։
Հանկարծ․․․

- Խնդրեմ։

Թագս եկավ։

- Շնորհակալ եմ շատ։
- Ձեզ բարի ճանապարհ եմ մաղթում։

Հազիվ ժպտալով ասաց հայազգի, բայց 3-րդ ռեյխի սպայի դեմքի արտահայտությամբ տիկինն ու կանչեց հաջորդին։

                                                                          ***

Դեսպանատան աստիճանների մոտ կանգնած էին հերթի վերջին սպասողները։ Սառած էին, հույսով լցված, տրամադրված։ Սակայն, երևի հարյուրից միայն հինգը դուրս գալիս անձնագիրը բացեցին ու ժպիտը դեմքին նայեցին թղթի կպչուն կտորին, որը նրանց թույլ կտար մուտք գործել ԵՄ ցանկացած պետություն։

- Ձեզ հաջողություն եմ մաղթում։

Ես այսօր այդ հինգից մեկն էի։ Հեռանում եմ Հալլե՝ ապրելու, աշխատելու, արարելու, տեսնելու ու լսելու, սովորելու, զգալու, կարոտելու, և նույնիսկ տխրելու նորովի։
Տեսնես մաղթանքս նրանցից որևէ մեկին 6-րդ կամ 7-րդ հաջողակը դառնալու հնարավորություն տվե՞ց։

Ինձ հարազատ մարդկանցից առաջինը Մանդավինչիկին զանգեցի։ Երևի ինձնից շատ ուրախացավ, որովհետև յուրահատուկ ու յուրօրինակ մարդ է, տեսակով շատ տարբեր մնացածից։ Խավարում չէ, չափազանց լուսավոր է։ Պրազ է, անկաշկան, իրական ազնվության ու անկեղծության, անիրական անմիջականության տեր էակ։

Մի քիչ զբոսանք, հանդիպում ու գիտակցում։
Ոչինչ այս կյանքում պատահական չի լինում։ Չէ՛, լուրջ։ Ամեն բան կանխորոշված է։ Մեր սեռը, մարդկային տեսակը, արժեքները, աշխարհընկալումը, կապը, զգայարանները։ Ամեն ինչ այնքան համահունչ է, որ հրաժարվում ես հավատալ այդ ներդաշնակությանը, որ մեր շուրջ է, մեր մեջ։

Ես հեռանում եմ։ Ցավով եմ փաստում, որ թեթևությամբ եմ հեռանում հարազատ երկրից։ Երբեք չէի մտածի, որ Հայաստանը լքելը ինձ համար ավելի շուտ երազանք կդառնա, քան ափսոսանք։ Բայց գիտեմ, որ վերադարձիս ինքս ինձ այլ կերպ եմ ընկալելու, աշխարհին եմ այլ կերպ նայելու, լուսաբացներն ու Լուսինն եմ այլ կերպ սիրելու։
Ես եմ այլ լինելու, և այլ են լինելու բոլորը․․․
   

пятница, 20 марта 2015 г.

Սովորական

Կարծում եք, նորմա՞լ է, երբ որոշ միաբջիջ օրգանիզմներ ազդում են իմ ձախ ամորձու միկրոֆլորայի ճիշտ կենսագործման վրա։ Սովորակա՞ն է տանել տհասությունն ու պարզունակությունը, տաղտկությունն ու միանմանությունը։
Հը՜ըն․․․ սովորական չէ։
Փրկեք ինձ ձեր ուղեղի դատարկությունից ու ձեր ապրելակերպի, ցանկությունների, սին արժեքների ու սեռաքաղցության ճիրաններից․․․ սպանեք ինքներդ ձեզ։
Այս պահինաշխարհում ապրող 7 միլիարդ մարդկանց մեջ, և մարդկության պատմության 1,4 միլիոն տարվա պոտմության ընթացքում պիտի լինես այնքան նշանակալի, տարբերվես ու չկորես այդ քանակի ու ժամանակի մեջ։

Նենց որ․․․ հա էլի, ինքնասպան եղեք։ Ասենք՝ ինքնահրկիզվեք, շշին հագեք, կախվեք, երակները պատռեք։ Ձեր նմանները որ սատկեն, Աստված պապին մեղք չի համարի, կարծում եմ մի բան էլ գոհ կլինի, որ էս հանճարեղ մոլորակը ինքնամաքրվումա։

четверг, 19 марта 2015 г.

Մտածենք

Միասի՛ն մտածենք։
Ոչ մի նկար, ոչ մի իլյուստրացիա (պատկերանկար)։ Պարզապես մտքեր։
Երկիր մոլորակը ռելյեֆային է։ Ասել է, թե ձորեր ունի, սարեր, տափաստաններ, հարթավայրեր, լանջուտներ ու լանջեր, ջրավազաններ, անապատներ, անտառներ ունի մեր մոլորակը։ Այն չափից շատ է բազմազան, բայց իր գեղեցկությունը հենց դրանում է։ Այն մոլորակ է դառնում հենց բազմազանության հաշվին։
Այն բազմազան է նաև մարդկային տեսակով։ Դու հիմա կասես․ "հա՛, մեկը մենեջեր է, մյուսը կահույքագործ, երրոդը՝ զինվոր, չորրորդը՝ բանվոր, նախավերջինը՝ գրող, վերջինը՝ համակարգչային մասնագետ։
Չէ՛, դրա մերը։ Վերջերս շատ եմ խոսում մարդկային տեսակի բաժանումների մասին։ Որովհետև, այո՛, տարբե'ր ենք։
Հիմա լսում եմ  "Խաղաքարտերի տնակի" հայտնի սաունդթրեքերը, որոնց իմ կարդացողներն արդեն վաղուց տեղյակ են։
Ծխախոտիս ծուխը ներս եմ ձգում ու այն վարակում է թոքերս նիկոտինով, որն ակտիվացնում է ուղեղիս աշխատանքը։ Այլ կերպ ասած՝ մտոիվացնում է ինձ։

Փաթաթել է պետք ողջ մարդկությունը "տոլմայի" կաղամբի հաստ կեղևի մեջ։ Իսկ մենք պետք է փռվենք արևին՝ խաղողի թփի վրա ու վայելենք ջրի անկրկնելի զորությունը։
"Ողջ մարդկությունը" բացարձակ մեծամասնությունն են, որ ասելիք չունեն Երկիր մոլորակին ու տիեզերքին, իսկ մենք, ինձ կարդացող որոշ անձինք պետք է ուժ գտնեն իրենց մեջ ավելի հզոր լինել, քան մեծամասնությունը։ Չէ՞ որ էդ անտեր մեծամասնությանը մեր ուսերին տանում ենք հենց մենք։

Հ․Գ․ Խմած, բայց Դավիթ մնացող

вторник, 17 марта 2015 г.

Վերելակ

Կանաչ, նոր վերանորոգած վերելակն աչքիս բավականին հարմարավետ է թվում։ Ավանում ձնախառն անձրև է տեղում։ Ցուրտ է բավականին։ Ավելի ստույգ՝ սառնամանիք։ Շենքի մուտքին մի գլանակ եմ վառում ու վայելում երժշտությունը, որ զրնգում եմ ականջներումս։ Օդը շատ մաքուր է։ Ոտքերս սառեցին, բայց քայլելը հաճելի է։ Շենքի հետևում այգի կա։ Կանգնած եմ կենտրոնում ու նայում եմ շինությանը, որտեղ ապրում եմ ավելի քան 20 տարի։ Շուտով կարոտով եմ հիշելու այս անշուք ու մռայլ սովետական կառույցը։

Չնայած․․․

Շենքի առաջին հարկի մասշտաբային պատուհաններից (որոնք նունպես իմն են) ինչ-որ ճիչ եմ լսում․

- Ախչի դու՞ ես։
- Հա, բա՛։

Քառակուսուս ճիչերն են։
Լույսը վառվում  է։ Ներսում երկուսով են հաստատ։ Գինին, լայն բաժակները, երկուսին էլ գերող անուշ Հաուզ օֆ Քարդզոտ սաուդթրեքերը, նրա զուգուլպաները, որոնք ամրակներ չունեն ու գրեթե՛ ծածկված են կարճ կիսաշրջազգեստով։

                                          ***

Ձեռքումս գրիչն է, որը սահում է թղթի վրայով։ Այդ նախկին ծառի կտորի վրա ես դաջում եմ անունս, ազգանունս, աշխատանքիս վայրը, ծրագրիս հովանավորների հասցեն։
Բայց հետին պլանում նրա շքեղ ոտքերն են։
Անուղղակիորեն, չցանկանալով շեղում է ինձ գործից։ Մեջս եռում է ցանկությունը։ Երբ եմ ավարտլու այս ձանձրացնող գրագրությունը, որը, թեպետ, ինձ բաղձալի անցագիր պիտի շնորհի, բայց կզրկի նրան նորից այս քառակուսում տեսնելու  մեծագույն հաճույքից։
Հիմա նրա օծանելիքն է ներծծված պատերիս։ Նրա ճիչերն են տատանվում առաստաղիս ու լուսամուտներիս։
Պապուս նկարը կախված է անկողնու հենց վերևում։ Տեսնես դեմքի արտահայտությունը փոխվու՞մ է մեր հաճելի խաղերի ժամանակ, թե պապս նկարում աչքերը համեստորեն փակում է, մինչև թոռն ու զուգընկերուհին կճաքեն վայելքի ճիրաններում։
Գրիչս սահում է թղթի վրայով։ Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, թե երբ եմ հագից հանելու զուգագուլպաները, որոնք ինձ համար է հագել։ Միա՛յն ինձ համար։
Չեմ թաքցնի․․․ հաճելի է, երբ նա ցանկանում է ցանկալի լինել ինձ համար նույնքան, որքան ես եմ ցանկանում ցանկալի մնալ ի՛ր համար։

                                                                                  ***

Գլուխս պտտվում է ընդունած ալկոհոլի չափաքանակից։ Հայացքս առաջին հարկի լուսամուտներից շեղվում է հինգերորդում գտնվող բնակարանիս լուամուտներին, որոնցում լույսը դեռ վառվում է, որովհետև իմ վերադառնալուն են սպասում հարազատներս։
Գնա՛մ։ Վերելակը նույնպես ինձ է "տենչում"։   

Մատնահետք 18+

Տղաները սկսել են հագնվել աղջիկների պես, աղջիկները՝ տղաների։ Չէ, լու՛րջ։ Քանի որ հրաժարվել եմ իմ "կառավարական էսկորտից" (լավ դե բան էր գրեցի), երթևեկում եմ հասարակական տրանսպորտով։ Այդպես ավելի հեշտ է մարդկանց ուսումնասիրել, որովհետև օրինակ՝ առավոտյան միջին վիճակագրական ավտոբուսում կամ միկրոավտոբուսում (ավելի վատ) տեղավորվում է ամենաքիչը 30 հոգի: Էդ 30 հոգին "մաժմժում" են միմյանց։ Ոմանք ուզելով են անում, ոմանք՝ ստիպված։ Մեկի հետևը հանգրվանել է մյուսի դոշին, երկորոդինի բդերը հարվում են չորրորդի թշերին, հինգերորդն առհասարակ արդեն գրգռվել է պապենական "պոզայից"։ Հետո էլ ասում եք, թե ինչու՞ է ազգս էդքան սեռականացված։ Ախր Հայաստանում կյանքը սկսվում է երթուղայինից։ Հին մարսիական ասացվածք կա, չէ՞․ "օրդ ինչպես սկսվի, այնպես էլ կշարունակվի"։
Չէ՛, դե լավ, ես Լեքսուս չունեմ, բայց դեռ ոչ մեկի դոշերին չեմ հարգնվանել (այսօր մեքենա ունենալը չափանիշ է), սակայն ուսումնասիրել՝ հասցրել եմ։ Չնայած, որ ոմանց դոշերն ուսումնասիրելու համար Լեքսուսը պարտադր է։

Մեր տղերքի (մեծամասնությունը) և մեր աղջիկների (բարեբախտաբար՝ կրկին մեծամասնությունը, և ոչ բոլորը) տառապում են "ընչաքաղցությամբ"։ Հա, հենց դրանով, պարզապես տարբեր դրսևորումներով։ Ոմանք նյութի քաղցածություն ունեն, ոմանք՝ ճաշակի, ոմանք՝ ձևականության, ոմանք էլ՝ որակի։
Լավ դե, ինչ երկարացնեմ։ Լսում եմ իմ սիրած մուզոններից մեկը: Կանգնած եմ 15 համարի երթուղայինում։ Ներս են սողոսկում․․․ հա հենց սողոսկում են 4  աղջիկ։  Աղջիկը ո՞րնա, մած տվայու, իսկական երևու՛յթ։ Բոլորը սև գույների մեջ։ Սև կուռտՇկա, սև կոշիկներ, սև տուշ-մուշ, ծամոնը լմլմում են, ոչ թե ծամում (կարծես սաղ կյանքը Երևանյան լճի մոտ են սառել), մազերը Քարդաշյան Քիմի ոճում (երևի հետևն էլ են նույն նպատակով օգտագործում), ու ԳՅԱԴՈՒ ՊԱՀՎԱԾՔՈՎ։
Ֆոռ էկզափլ՝ դիալոգ բջջային հեռախոսով․

- Արա դե չասի քեզի տրան ասես, որ մինչև իրան ճիշտ չպահի, ձև չկա։ Ճիշտ չպահին ջոգիր էլի։ Հա, կյանք։ Դե ջոգի ինչա մզմզում, ասա էլի։

Տեսնես սրա մերն ու հերը մեռել էին, թե մեռած էին ձևացել, որ հանկարծ իրանց չուտի հում-հում։
Մի ուրիշ տեսակ էլ կա։ Էն որ, անգելոչիկ էն ձևանում, բայց հո տակից չեն "կազմակերպում"։

Մուզոնն էլի ականջներիսա։ Ես մտորում եմ օրինակ՝ տեսանյութիս մոնտաժը հասցնելու, վիզաս ստանալու և երեկոյան գրելու դոզան բավարարելու մասին, երբ մոր կրծքի կաթից չկտրված մանրապճեղը դիմացս նստած, աչքերը շուռումուռ ա տալիս իմ ուղղությամբ, ծռմռվում, ջղաձգվում, որ ես նկատեմ նրա կանալիզացիաազգի բնույթն ու բնավորությունը։

Իսկ ես, անպատկառս, նկատում եմ մենակ սրա դաստիարակության բացակայությունը։

Ազգ, խի եք դուք էդքան վատ ծնող մեծացել (վերջին 10 տարում)։ Որտեղ են թաղվել ձեր արժեքները։ Ինչու՞ են ոչնչացել հոգևոր արժեքների, զուլալ մոտեցման և անկեղծ վերաբերմունքի սկզբունքները։ Տվայու ժէ մած։ Խի՞ էն ձեր լակոտները սեռանյութապաշտ։ Խի՞ էն էդքան բեզալաբեռնի բոսյակ (босиком)՝ մտավոր ունակությունների տեսանկյունից։ Ախր, որքան կարևոր ու հաճելի պարտականություն ա ճիժ դաստիարակելը, չէ՞ որ վաղն էդ ճիժը դառնալույ ա կա՛մ հանցագործ, կա՛մ մլիցա, կա՛մ ազգագարագետ, կա՛մ պուտանկա, կա՛մ պատմաբան, կամ քյառթու, կա՛մ դիվանագետ, կա՛մ կլյաուզնիկ, կա՛մ դերասան, կա՛մ  քաղաքական գործիչ։
Մեր ձեռքերում է մեր ապագայի ողջ ուժը։ Կա՛մ կսպառենք այսօր, կա՛մ դեռ դարեր կվայելենք։

Մարդիկ տարբերվում են միայն մատնահետքերով, բայց ոչ երբեք բնույթով։ Պարզապես կան հասուն և տհասներ պտուղներ։
Հասուն ծառն է փրկում բերքը, տհասը՝ քոքից սղոցվում է ծառը։

Մենք տարբեր ենք, իսկ դուք՝ միանման․․․ որովհետև դւոք ոչինչ եք, իսկ մենք՝ ամեն ինչ։

Հ․Գ․ Թամանյանի արձանի դիմացից մի տաքսի եմ բռնում։

- Ու՞ր տանեմ, մեռնեմ սրտիդ։
- Ավան։

Բջջայինը զանգում է։

- Սիրուն ջան, ես Բաղրամյանի վրա պռոբկի մեջ եմ, եքյա պռոբկայա։ Քել դու մտի Դեբենհամս մի հատ ՇՈՐԻԿ նայի, մինչև ես գամ։ Վույ, ուտեմ մռութՏ։ Նկարը ՔԻՑ վիբեռ, կջոգենք նայելտ իզուր անցավ, թե չէ (կետադրությունը ես եմ դրել, դժվար թե իրա խոսքի մեջ էդքանը լիներ)։

Խղճամ ձեզ․․․

четверг, 12 марта 2015 г.

Ապրանքի տեսակը՝ "մարդ"

Կա մարդկանց երկու տեսակ․․․

Այս ձևակերպումը,վստահ եմ, տասնյակ անգամներ եք լսել։
Ինքս, հաճախ, բաժանումներ եմ կատարում (լկտիություն եմ անում, գիտեմ, որ իրավունք չպիտի վերապահում ինձ գնահատականներ տալ)։ Վերջին երեք-չորս տարվա ընթացքում լուրջ փոփոխությունների եմ ենթարկվել։ Դա առաջին հերթին վերաբերում է ներաշխարհիս։ Մի քանի ծանրակշիռ հարված ու ձեռքբերում։ Եվ ամեն անգամ մի դաս, որը ստիպված եմ սովորել ու հիշել հետագա ողջ կյանքում։ Ու․․․ ցավոք, ինձ էլ ոչինչ չի զարմացնում։ Սա համարում եմ վերջին շրջանի իմ ամենալուրջ կորուստենրից մեկը։ Կարող եմ հիանալ, անդադար հիանալ օրինակ՝ անկողնումս առավոտյան անուշ քնած աղջկա մարմնի սլացիկ եզրագծերով ու արևի ներս վազող շողերով, որոնք շոյում են նրա մարմինն ավելի կրքոտ, քան ես՝ գիշերը։ Բայց զարմանա՞լ։ Չէ՛։ Մոռացել եմ։

Այս զգայարանիս կորուստը պայմանավորված է համոզմունքով, որ մարդիկ կանխատեսելի են, դյուընթերցվող ու նրանց մեծամասնությունն ուղղակի մոռացել է, որ բանականություն ունի, որ իրեն հնարավորություն է տրված զարգանալ անընդմեջ։ Բայց քանի մարդկության մի սՏՎԱՐ զանգված կապկանման կենդանիների մակարդակի վրա է մնացել, ապա երբեք հավասարություն տարբեր սուբյեկտների մեջ չի լինի։ Մենք տարբեր ենք, ծայրահե՛ղ տարբեր։ Ղեկավարս վերջերս մի առիթով ասաց․

- Դավ, չի կարող աշխարհում հավասարություն լինել։
- Ինչու՞։
- Ի՞նչ ես կարծում, դու կարո՞ղ ես, և պե՞տք է մի հերթի մեջ կանգնել Պողոս Պողոսյանի (պայմանական անուն) հետ։

Պողոս Պողոսյանն ինձնից տասը տարի մեծ ու չկայացած մեկն է, ով մինչ օրս փորձում է ինքնահաստատվել դիմացինի հաշվին։ Եվ, բնավ, կապ չունի, թե էդ դիմացինը ով է։

- Չե՛մ կարծում։
- Դե տե՛ս։ Ես կարո՞ղ եմ, ու արդյող պե՞տք է նույն հերթում կանգնել Պետրոս Պետրոսյանի (պայմանական անուն) հետ։
- Աստված հեռու պահի։

Այլ պատասխան չէի կարող տալ, որովհետև Պետրոս Պետրոսյանն աննախադեպ տականք է, ու նրան նույն կերպ ընկալել, ինչպես իմ ղեկավարին, ուղղակի սրիկայություն կլիներ։

- Դավիթ, մենք ու նրանք տարբեր են, բայց մեր առավելությունն այն է, որ իրենց հետ կարող ենք համակերպվել, որովհետև մարդ ենք, իսկ նրա՛նց թերությունն այն է, որ երազում են մեզ իջացնել իրենց մակարդակին։ Դրանով կհաղթեն։ Մենք կդառնանք նույնքան սև ու սպիտակ, որքան նրանք։

Նրա հետ ամբողջությամբ համաձայն էի, որովհետև ճիշտ էր մարդը։

Կա մարդկանց երկու տեսակ․․․
Տարբեր ժամանակներ առանձնացրել և բնութագրել եմ նրանց, որպես․․․
1, Որս ու որսորդներ
2․ Ստրուկներ և ստրկատերեր
3, Թիրախներ և դիպուկահարներ
4․ Ներքնազգեստներ ու դերձակներ
5․ Ստեղծագործողներ ու ստեղծագործվողներ

Մի խոսքով, տարբեր, որոշ դեպքերում ծայրահեղ ու մի քիչ գռեհիկ։ Բայց մի բանը հաստատ է, որ մարկանց ընդամենը երկու խումբ կա․․․ երկու՛, և ոչ ավել։
Վերջին մի ամսում օրվաս մեծ մասն ուղղակի մտորում եմ։ Ժամանակ առ ժամանակ ուղղակի գիտակցում եմ, որ անջատվել է պետք, ուղեղին հանգիստ է հարկավոր։ Բայց ապարդյուն են դադար տալու բոլոր փորձերս։ Հասկանալու նյութը շատ է, ժամանակը՝ քիչ։
Օրեր առաջ մի նոր  պատմվածքի սկիզբ դրեցի։ Առաջին պարբերությունը դիալոգ էր երկու մարդու միջև։ Մեկը տղա էր, մյուսը՝ աղջիկ։ Տղայի մոտ արժեքային համակարգը սկզբունքայնության հենքի վրա էր դրված։ Այդ համակարգը չէր փոփոխվում, որովհետև տղան անդադար շարժման մեջ էր, զարգացման ճանապարհին, բացահայտման ուղու վրա։ Նա համոզված էր, որ միայն լուսավորվելով կճանաչի իրեն ու ողջ աշխարհը։ Հակառակ պատկերն 
էր աղջկա մոտ։ Նա զարգանալ չէր կամենում, այն դեպքում, երբ իր արժեքներ փոփոխում էր անհավանական արագությամբ։
"Երեկ իր համար պաշտամունքի առարկա եղածն այսօր արդեն նողկալի էր, վաղն առհասարակ՝ մոռացված"։
Սա լինում է այն դեպքում, երբ մարդը հասնում է ինչ-որ տարիքի, ու հասկանում է, որ այդ տարիքում մնալը հարմար է, ու համոզում է ինքն իրեն․ զարգանալու, առաջ գնալու կարիք այլևս չկա, էս մակարդակով էլ կբավարարվեմ։
Եվ էական չէ 30 տարեկան կդառնա, 40, թե 50, ինքը միևնույնն է մնալու է այն մակարդակի վրա, որում որոշեց, թե կարիքը չկա վերև բարձրանալու։
Այս մարդն այն մարդն է, որը դասվում է ղեկավարիս նշած "ներքև քաշողների շարքին"։ Դրանք ուղղակի ոնչնացնում են անհատականություններին, այն անհատականություններին, որոնք փորձում են նրանց առաջ տանել, համոզել, որ բարձրանալ է պետք, ոչ թե դոփել տեղում։

Եզրահանգում․
Կա մարդկանց երկու տեսակ․․․ արտադրողներ և ապրանքներ։

Արտադրողը ստեղծողն է, ու հենց այդ ստեղծողն է իրականում որոշում իր արտադրության արժեքը։
Իսկ ապրանքը կա՛մ էժան է, կա՛մ թանկ, կա՛մ շատ թանկ։ Բայց նրա գնային փոփոխությունն իրեն չի ազատում ապրանք լինելու և մնալու փաստից։ Նման մարդիկ նյութ են ու նյութապաշտ, ոչ թե հոգի ու հոգևոր։
Եթե արտադրող ես, ապա երբեք ապրանք չես դառնա, որովհետև դու հատել ես անդառնալիի կետը։
Իսկ ապրանքները պետք է միշտ հիշեն, որ տերերն արտադրողներն են։
Այսօր արտադրեցին, վաղը կարող են ոչնչացնել․․․
 



 


 

вторник, 10 марта 2015 г.

Ճաղեր (մաս 3)

Ես կարծես կորցրած լինեի մեկ տասնամյակ կուտակած իմ բոլոր պրոֆեսիոնալ ունակությունները։ Գիտեի, որ հապաղելու վայրկյան անգամ չկա, բայց չգիտեի, թե ինչից սկսել։ Չգիտեի, որովհետև առաջին անգամ իմ կյանքում բախվեցի ամենամոտ հարազատներիս տարօրինակ անհետացմանը։ Այդ հարազատներից մեկն ազգային անվտանգության լեգենդներից է։ Նրա հետ չէին կարող ոտք մեկնել նույնիսկ ամենափորձառու հետախույզներն ու գործակալները։ Եթե նա որևէ բան էլ արել է ուժի կիրառման ու վախի ներքո, ապա որևէ կերպ կփորձեր ինձ հուշում թողնել, սակայն ես խիստ կասկածում եմ, որ գեղեցկուհիս կարող էր կուլ գնալ նույնիսկ ամենահամարձակ օլիմպիական մարզիկի հարյուրավոր հնարքներին․․․ կամ նույնիսկ իր գործընկերների պես պրոֆեսիոնալների մանիպուլյացիային։ Պետք է մտածել, կենտրոնացիր Դավիթ։ Կենտրոնացիր փաստերի՛ վրա։ Տես անտեսանելին, փորձիր վերլուծել։ Սթափ եղիր։ Զգացմունքներին մի տրվիր։ 
Տանն ամեն ինչ իր տեղում էր։ Գազոջախն անջատած է։ Ինձ սպանելու փորձի և ոչ մի հավանական նշան չկա։ Գազոջախն անջատված է։ Դեղերն իրենց տեղերում են։ Խոհանոցի դանակները չեն պակասել, դրանց նույնիսկ ձեռք չեն տվել։ Նրան նվիրածս խոհանոցային 16 դանակներն էլ տեղում են, մենք դրանք երբեք չեինք օգտագործել։ Պատուհանները փակված են։ Դիմացի շենքերի բոլոր հարևաններին անձամբ եմ ստուգել մինչև բնակարանը գնելը։ Բժիշկներ, իրավաբաններ, ոստիկաններ, բայց ոչ ոք չկար գործակալությունից կամ որևէ կառույցից, որի հետ անմիջականորեն առնչվել ենք։ Մեր հարևանները, բոլորը․․․ բորսայի՝ թեկուզ հաջողակ, բայց սկսնակ տնտեսագետներ են։ Նրանք հաստատ անվնաս էին։
Ննջասենյակում միակ ձեռք տված կահույքը անկողինն էր, որովհետև միակ բանն էր, որ օգտագործել էին միասին այսօր․․․
Ոտնահետքերը բացակայում էին, միայն նրա բարձրակրունկների ծակած մի քանի անցքերը՝ հյուրասենյակի փայտե հատակին։ Երկու բաժակ՝ գինու մնացորդներով ու նրա շրթներկի հետքերով։ Նրա բանալին չկա։ Ինքն անձամբ է բացել դուռն ու հեռացել․․․ կամ․․․։ Միևնույնն է, չեմ հավատում, որ նրան կարող էին ստիպել։ Եվ մի բան կա, որ ինձ հանգիստ չի թողնում։ Ես երբեք այնքան խորը չեմ քնում, որ չզգամ, թե ինչպես է որևէ մեկը շրջում տարածքում, նույնիսկ առանց ոտնամանի։ Իսկ նրա հողաթափերը կոկիկ դրված էին անկողնու կողքին։ Միայն ինքը կարող էր աննկատ, առանց ձայնի, առանց անհանգստացնելու արթնանալ ու․․․։
Բայց։ Նամա՛կը․․․
"Չ՛փնտրես ինձ, անիմաստ է։
                                                         Լուսին"
Միակը, ինչն ինձ կարող է օգնել։ Ձ-ի ու Ն-ի պոչիկներն իրենն են։ Ձեռագրաբանականով՝ ինքն է։ Կետադրական բոլոր նշանները դրված են․ ինքն է։ Լակոնիկ է, պարզ․ կրկին ինքն է։ Սակայն ինքն ամենածայրահեղ դեպքերում էր օգտագործում կեղծանունը, երբ մեզանից որևէ մեկի անվտանգությունը կասկածի տակ էր, երբ երեխաներին արագ պետք  էր թաքստոց հասցնել կամ, երբ երկուսիցս մեկը պատիվ էր ունենում մի քանի ժամով ընկնել ներքին անվտանգության ծառայության հսկողության տակ։ Սակայն նամակի հոգեբանությունն ուսումնասիրելիս ես չգտա լարվածության որևէն նշույլ, բոլոր բառերի տառերը համահունչ էին, բառերի հեռավորությունը միմյանցից՝ միանման։ Դասավորվածությունը կասկած չէր հարուցում։
ԼՈՒՍԻՆ։ Սա միակ բանն է, որից ես կարող եմ բռնվել։ Ձեռագրում չկա լարվածություն, բայց կա տագնապի ազդանշան։ Միգուց իրավիճակն այնպիսին էր, որ ինքը միայնակ կարող էր դուրս գալ դրանից, բայց ամեն դեպքում փորձել է տեղյակ պահել ինձ։ Սակայն ինչու՞․․․ սրա մերը, ինչու՞ չփնտրեմ նրան այլևս, ինչու՞ է անիմստ նույնիսկ փորձել անել այդ։ Այս պարագայում ոչ միայն ինքն է վտանգի տակ, այլև երեխաներս։ Նա պարտավոր էր ինձ մանրամասն ասել իրողությունը, որովհետև մեզանից որևէ մեկը միայնա՛կ չէր հայտնվել անելանելի իրավիճակում, դրանում ներքաշված էին նաև մեր բալիկները։
Եթե այս ամենի մեջ ներքաշված են կողմանկի անձինք, ապա ես այժմ հսկողության տակ եմ։ Ըստ տրամաբանության նրանք պետք է վերահսկեն իմ բոլոր գործողությունները։ Իմ տեղաշարժը պետք է ֆիքսվի վայրկյան առ վայրկյան։ Էական չէ, տանն եմ քայլում, թե՛ դրսում, շենքի միջանցքներում, թե՛ պատշգամբում եմ։ Եթե այս ամենը պլանավորված է, ապա   
նրանք գիտեն, թե ովքեր ենք մենք, ինչի ենք ունեակ և ինչ հմտությունների ենք տիրապետում։ Նրանք պետք է հաշված րոպեների ընթացքում կազմեն իմ հոգեբանական պատկերը։ Ի՞նչ եմ պատրաստվում անել, ու՞մ եմ փորձում զանգել, իմ նախաձեռնությունը դառնալու է նրանց աշխատանքային քարտեզը։ Իմ ու Լուսնի թաքսնոց-բնակարանը տեղակայված է հին բարձրահարկում՝ T-աձև խաչմերուկի վրա։ Շենքի դիմաց "Միասնության" այգին է։ Քաղաքի կենտրոնն է, բայց այն անհամեմատ ավելի հանգիստ թաղամաս է, քան բիզնես սիթիի նորակառույց բնակելի երկնաքերների թաղամասը։

Փողոցում կայանված չորս մեքենա կա։ Դրանցից երկուսը տաքսիներ են, մեկը՝ աղբահանման մեքենա, մյուսը՝ փոստային գործակալության միկրոբեռնատար։ Եթե էս գործում խառնվածները պրոֆեսիոնալներ են, ապա նրանք աղբատար մեքենայում են։ Չէ, մի՛ զարմացեք։ Այն ֆիլմերը, որոնցում տեսել եք միկրոաֆտոբուսներում հարմար նստած գործակալների, որոնք հաճույքով սուրճ են ներս անում, կարծես իրենք ջայլամ են,  ու ոչ ոք նրանց չի տեսնում՝ ֆարս է։ Իսկ դուք միամիտ եք։ Նրանք տեղակայվում են հատուկ կահավորված ու լավ քողարկված մեծ ավտոմեքենաներում, օրինակ՝ աղբատար բեռնատարում։ Ոչ ոքի մոտ կասկած չի առաջանում, որ դրանում աշխատում են մեկ տասնյակ առաջնակարգ կապավորներ ու հաքերներ։ Նրանք այժմ այստեղ են։ Բայց ենթադրել, որ սա մե՛ր ազգային ներքին անվտանգության ծառայության մեքենան է, չեմ համարձակվում։ Զանգահարել գործակալություն և ճշտութմներ անել, օգնություն խնդրել կամ ուղղակի տեղյակ պահել՝ իրավունք չունեմ․․․ երկար պատմություն է, մի ուրիշ անգամ կպատմեմ։ Պետք է նրանց ապակողմնորոշել։ Պետք է ժամանակ շահել։

- Լուսին, Երկիրն եմ, կապ տուր․․․   

понедельник, 9 марта 2015 г.

Ճաղեր (մաս 2)

Նրա հետ ծանոթացա գործություններից մեկի ժամանակ։
Ծառայողական կեղծանունը՝ Լուսին։
Ընդամենը 16 տարեկան էր։ Սա միակ տեղեկությունն էր, որ նրա մասին գիտեի։
Նրան երբեք չէի տեսել։ Մենք մի կառույցի, նույն ծառայության տարբեր բաժիններում էինք։ Սկսնակներ էինք ու հետախուզական աշխատանքում մեզ դեռ վստահում էին թաքնված ծառայության աննշան գործողություններ։
Թիրախը մի հաստափոր միլիարդատեր էր, ով նախնական տեղեկություններով իսրաելական մի հույժ գաղտնի կազմակերպության համախոհ էր։ Չէ, լրտես չէր, պարզապես հովանավորում էր նրանց քաղաքական նախասիրություններն ու դրանց ամանի մեջ անդադար ավելացնում էր ներքաղաքական տարբեր համեմունքներ․ հիմնականում՝ սուր։ Այդ գեր տղամարդն իրականում անվնաս էր։ Շալվարը միշտ փորի տակ ընկած էր ու նեղություն էր քաշում, հինգ րոպեն մեկ վերևեր էր քաշում հագինը, որ հանկարծ քայլելուց կիսով չափ չմերկանա։
Մեր խնդիրը նրա բոլոր բնակարանային զրույցներն արձանագրելն էր։ Լուսինն արձանագրում էր հեռախոսազրույցները, ես՝ հատուկ զգայուն սարքերի միջոցով լսում էի բնակարան եկող ու գնացողների դիալոգները։
Մեզ բաժանում էր ընդամենը մի շենք․ ցմփոր թիրախինն էր։
Մի զարմացեք, որ դրան այդպսե եմ անվանում, որովհետև Լուսինն ու ես սիրում էինք նրա բացակայության ժամանակ քքննարկել բիձուկի նիստուկացը․․․ դե ուրիշ անելիք չկար։
Սկզբում ստույգ հրաման կար․ միմյանց հետ կապի դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Գործողության հաստատված տևողությունը երեք ամիս էր։ Դրա ողջ ընթացքում մենք իրավունք չունեինք բացակայել մեզ տրամադրված բնակարաններից՝ կասկած չհարուցելու համար։ Ուտելիքն ու ջուրը մեզ էին փոխանցում ծառայության առաքիչները։ Երկու օր էր անցել, ինչ հետևում էինք թիրախին։ Երբ առաքիչը բաժինս բերեց, փորձեցի ճշտել, թե ով է գործընկերս։ Մռայլ հայացքով դեմքիս նայեց, ֆշշացրեց ու դուռը շրխկացնելով՝ հեռացավ։

Կապ 1 (անվանականչ)- Լուսին, Երկիրն եմ (պատիվ ունեի մեր մոլորակի անունը կրել որպես կեղծանուն)
- Երկիր, կապի մեջ եմ։

Շքեղագույն քաղցրաձայն հնչեց լսափողից։ Ինքնաբերաբար ժպտացի։ Չեմ թաքցնի, հաճելի էր գիտակցել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցչի հետ պետք է աշխատեմ։ Ինչ-որ ինտրիգ կար։ Ձայնն ինձ մոտիվացրեց։ Հանկարծ հասկացա, որ անթերի պետք է աշխատեմ, տղամարդու իմ դիրքը չթուլանա։ Ավելի շուտ՝ գործողության տանողը պիտի լինեմ։

- Երկիր, կապ տվեք։

Հանկարծ հնչեց մյուս կողմից, ու հասկացա, որ արդեն թուլացնում եմ տեմպերս։

- Լուսին, երկրում հանգիստ է։ Տեղեկատվությունը փոխանցվում է կառավարման կենտրոն։
- Ընդունեցի։ կապի վերջ, Երկիր։
- Լուս․․․

Չհասցրեցի։ Քսանամյա տղայի դիալոգն արդեն մոնոլոգի էր վերածվել։ Լուսինը կապից դուրս էր։ 
Կհարցնես, գերվա՞ծ էի արդեն։ Միգուցե՛։ Բայց սիրտս հանգիստ էր, որովհետև դեռ երեք ամիս պետք է լսեի նրա ձայնը։

                                                                             ***

Հասկացեք, ես չէի կարող զանգահարել ոստիկանություն․ մեր ծառայությունն ավարտվել էր երկու տարի առաջ, բայց դա մեզ չէր ազատել այդ ծառայության ճաղերից։
Ես միայնակ էի իմ ու իմ խնդիրների հետ․․․

Ճաղեր (մաս 1)

Երաժշտոթյունը, անսահման ուժգնությամբ փայլող Լուսինը իմ սենյակի պատուհանից, դրանից երևացող սարերը, որոնց վրայով հոսող գիշերային ամպերը սավանի պես ծածկում էին երբեմնի գործող հրաբուխի կուրծքը, հայ-հայ է քնող քաղաքն ու նոր արթնացող՝ ես։Սկզբում շամպայնը, որի դատարկ շիշը շպրտած է անկողնուս կողքին, հետո կարմիր, չոր իսպանական գինին, որն այժմ այնտեղ է, որտեղ ֆրանսիական շամպայնն է։ Դաշնամուրի սահուն մեղեդին լցվում է ականջներս, իսկ ես քնաթաթաղ, խումհարի լկտի ազդեցության տակ փորձում եմ շրջվել դեպի պատը, որպեսզի գրկեմ կողքիս պառկած գեղեցկուհուն, որի հետ ամբողջ օրը այլայլել ենք սպիտակեղենը՝ կրքոտ խաղերը չդադարեցնելու պայմանով։ Փողոցային լապտերը պատերին ուրվագծում են լուսամուտների ճաղերի ստվերները։ Կոպերս ծանրացած ու ստիպված պոկվում են միմյանցից։ Աչքերս տրորելու ուժ անգամ չունեմ։

Ես - Արեգակ․․․

Հույս ունեի, որ նա արդեն արթուն է, սպասում է իմ ու քնի բաժանմանը։ Դավադիր գեղեցկուհիս։

Ես - Արեգա՞կ։

Պատասխան չկար։ Ձեռքով փորձեցի շոշափել անկողնու մյուս մասը։
Դատարկ էր․․․
Միանգամից սթափվեցի։ Կեսգիշերն անց էր արդեն։ Անկողինս դատարկ։ Ու՞ր պիտի հեռանար, ինչու՞։
Սեղանին, որտեղ թաթփված էին քաղքցրեղենների կիսատ մնացած կտորները մի թղթի կտոր կար։

"Չ՛փնտրես ինձ, անիմաստ է։
Լուսին"

Շալվարս արագ քաշեցի ոտքերիս։
 
Քեզ հաստատ ծանոթ է զգացողությունը, երբ թե՛ դրական, թե՛ բացասական առատ հույզերի ժամանակ աչքերիդ առաջ սևանում է, դու ուղղակի շնչակտուր ես լինում նյարդային ջղաձգումներից։ Անելանելի է թվում իրավիճակը, անկառավարելի։ Չգիտես ինչ անել, ուզում ես ինչ-որ բան նախաձեռնել, բայց գիտակցում ես, որ ձեռքերդ կապված են։ Դու անզոր էր։ Միլիոնավոր վարկածեր են գլխումդ պտտվում։ Մտածում ես ամեն ինչի մասին ու միաժամանակ։ Ինչու՞։ Ե՞րբ։ Ինչպե՞ս։ Պատճառներն են պետք ինչ-որ բան սկսելու համար։ Թուղթ ձեռքումս է, հենված եմ ահռելի պատուհանիս ու աչքերս հառել են վար, դեպիք գիշերային քաղաքը։ Պետք է զանգել բոլոր բարեկամներին, ծանոթներին ու ընկերներին, գուցե նրանք տեղյակ են։ Բայց, եթե նա հեռացել է առանց որևէ պատճառաբանման, դժվար թե որևէ մեկին ասեր իր գտնվելու վայրի մասին։ Իսկ միգուցե նա կատակում է։ Այո, իհարկե։ Նա կատակում է, որովհետև մենք չէինք վիճել։ Դե գիտեք էլի, աննկատ ու աննշատ վեճեր ամեն ընտանիքում էլ լինում են։ Բայց ծայրահեղ տարբեր մեր մոտեցումները գրեթե բոլոր հարցերում մենք չենք ունեցել։ Ամեն ինչ լուծվել է անմոռանալի ու երակատև սեքսով։ Դա մեր խաղաղության աղավնին էր։
Երեխաներս․․․
Ինչ էլ ուզում է լինի, իսկ ես կպարզեմ այդ, նա չէր կարող հեռանալ առաց երեխաներին տեսնելու։

- Մա՞մ։
- Դավիթ, երեխաները տեղ հասա՞ն։
- Ինչպե՞ս թե, նրանք քեզ մոտ պիտի լինեի։
- Չեմ հասկանում։
- Որտե՞ղ են նրանք, մամ։
- Դավիթ, Լուսինը զանգահարեց, ասաց, որ դայակին ուղարկում է Չարլիին և Լիզիին վերցնլու։ Ասաց, որ ձեր մոտ է բերելու։
- Ե՞րբ ես խոսել նրա հետ։
- Ժամը իննին մոտ․․․

Ինչ պատահեց նրա հետ, ինչ խաղ է խաղում։ Երեխաների՞ն։ Սա երևի չար կատակ է։ Նա հաստատ կատակում է, որովհետև ամեն բան նորմալ է։ Իսկ․․․ իսկ միգուցե նորից հորինել է ինչ-որ նոր սիրուհի, որ ինձ իրենով է վաղուց արել։ Ախր չէ։ Այդքան ծայրահեղ չէր լինի։ Ինչ է կատարվում․․․
Չէ որ ընդամենը մի քանի ժամ առաջ մենք կանգնած էինք այս նույն պատուհանի մոտ ու երազում էինք, խմում, վայելում էինք միմյանց, պլանավորում էինք։

Սենյակը տակնուվրա արեցի, բացասականի ոչ մի նշան չկար։ Ոչ մի մանրուք, որ թույլ կտա ռադիկալ ենթադրություններ անել։ Կողպեքը կարգին վիճակում էին։ Նա ուղղակի բացել է դուռն ու հեռացել։
Միգուցե կողոպուտ է, ինչ որ մեկը որոշել է օգտագործել նրանց սեփական շահի համար։ Ծանոթ ինչ-որ մեկը, ում առաջ ինքը դուռը կբացեր։ Բայց․․․ բայց մեր այս թաքուն անկյունի թեղը ոչ ոք չգիտեր։ Բռնի ուժի, արյան ոչ մի հետք էլ չկա։
Ինչպե՞ս զանգահարեց մորս ու խնդրեց դայակին հանձնել երեխաներիս։ Բջջայինիցս ոչ մի զանգ չի կատարել։ Իր բջջայինն էլ շպրտած է հատակին, կարծես իրեն իսկի պետք էլ չի եղել։ Նրա բջջայինի վերջին զանգը մորս էր։
Անոգնական եմ, կոտրված․․․ ինձ օգնություն է հարկավոր։

․․․

суббота, 7 марта 2015 г.

Զրույց

Նա- Ի՞նչդ է պակաս։
Ես - Օբյեկտիվորե՞ն։ Ոչի՛նչ։
Նա- Բա ի՞նչ ես ոռդ ճղում։
Ես- Հոգևոր պահանջներ են։
Նա- Մի հապաղիր, բավարարի՛ր։ Եթե ֆիզիկական պահանջներդ կարողանում ես մի բան էլ ավել բավարարել, ի՞նչն է քեզ խանգառում բավարարել նաև հոգևորը։ Թե անկողնում կարաս ժամերով մկաններդ պնդես, ուղեղիդ ու սրտիդ մկանները մարզել ունակ չես։
Ես- Սեքսը այլ բան է։
Նա- Բնա՛վ։
Ես- Դե լավ էլի, հետս կռիվ մի՛ արա։
Նա- Տվե՛լ եմ է․․․
Ես- Կներե՛ս։
Նա- Պատմիր, տեսնեմ ու՞ր ես հասել։
Ես- Է՜, ամոթ է։
Նա- Ամոթի հերն էլ անիծած։
Ես- Մե՛րն էլ։
Նա- Հաստա՛տ։
Ես- Հասկանում ես․․․
Նա- Էլ չասես, ինձնից լավ քեզ ոչ ոք չի հասկանա։
Ես- Լավ։ Ես տարբերում եմ մարդկանց գույներով։ Ժամանակին այդ անում էի հոտերով։
Նա- Ինչի՞։
Ես- Ֆրեյդն էր ասել, որ մարդիկ միմյան հոտերով էն ընկալում, ես էլ համաձայնվել․․․․ ավելի շուտ, համակերպվել էի էդ մտքին։
Նա- Ու՞։
Ես- Հոտերով էի ընտրում։ Վստահ էի, որ հոտը վերացական, փոխաբերական ու փիլիսոփայական չէ,այլ իրական, նշանակում է, նաև ճշմարիտ։
Նա- Հա, գիտեմ, բայց խեռս, թե տենց էր։
Ես- Հա․․․ Երբ այլևս չվստահեցի հոետերին, անցա գույներին։ Ամենասիրած գույնս կանաչն էր։ Բնության հետ էր ասոցացվում։ Հյութեղ էր, պարզ, ընթեռնելի աչքի համար։ Այն վերացական է, բայց, կարծում եմ, շատ ավելի ընդունելի, քան հոտերը։
Նա- Գիտեմ։
Ես- Ի՞նչ է, դու էլ ես գույներով կողմնորոշվում։
Նա- Այո՛, բայց մի շեղվիր, շարունակիր։
Ես- Գույների խողովակով նայելիս իրարից ծայրահեղ տարբեր երանգներ ես տեսնում։ Ասենք՝ մեկը վարդագույն  է, մյուսը՝ թունավոր դեղին, երրորդը՝ սպիտակ։ Էս վերջինին սկզբում փաթաթվել ես ուզում, որովհետև այնքան պարզ է, որ հայ-հայ ու էլ չես դիմանա։
Նա - Չարժե՛։
Ես- Գիտեմ, նրանց գրեկելուց ինձ մի բան էր պահում․․․ իրենց գույնը չփոխելը, չաղավաղելը, չմխտռելը։ Ամփոսանքով ուղղակի անցնում էի նրանց կողքով ու դրականը պահում իմ մեջ, որ փորձեմ հետագայում նույնքան սպիտակ լինել, ճերմակ, ինչպես նրանք։ Մի օր․․․ արևոտ էր, շատ արևոտ, այնքան արևոտ, որ գույները խառնեցի։ Բոլորն արևի պես ոսկեգույն էին, որովհետև շողում էր էդ անտերն անսահման ուժգնությամբ։ Աչք էր ծակում։ Գիտե՞ս․․․
Նա- Ի՞նչ։
Ես- Հիմա կասեմ։ Դա իրական երջանկությունն էր։ Դու կարիք չունեիր վերլուծել ամեն գույն։ Բոլորը միատեսակ էին, բոլորը՝ փայլուն։ Արևին նայելով քայլում էի ու հանկարծ միամտաբար հրեցի ինչ-որ գույն։ Նայեցի նրան։ Փայլու՛մ էր։ Ես գիտեյի, որ տարբեր գույներ կան աշխարհում, միլիոնավոր երանգներ։ Կարմիրներն օրինակ՝ ագրեսիվ էին, բայց սկզբունքային ու բարոյական, շագանակագույնները՝ լպրծուն, երկերեսանի, անվստահելի, քծնող։ Կաթնագույնները միայնակ էին, մոխրագույնները՝ խորամանկ։ Գազարագույնները չափից ավելի զվարթ էին, կապույտները՝ հավասարակշռված։ Մանուշակագույնները թաթալաբազ ու տափակ։ Ինձ ամենից առավել գրավում ու հմայում էին կանաչները։ Նրանք շատ բնական էին, անկեղծ ու անմիջական, ուղղախոս, կարեկցող ու բարեգութ։ Նրանց հանդիպելիս միշտ կանգնում էի ու փորձում որևէ հարց տալ, որ զրույց ձևավորվի, ու ես որքան հնարավոր է երկար վայելեմ նրանց ընկերակցությունը։
Նա- Շեղվեցիր, կարծես։ Վերադառնանք "հրվածին"։
Ես- Վեևադառնանք․․․ Արև էր։ Բոլորը փայլում էին։ Ես բռնեցի նրա ձեռքն ու քայլեցինք։ Գրեթե մի ամբողջ օր։ Արևն արդեն նստում էր, իսկ ես արդեն մոռացել էի այն մասին, որ շուտով ճառագայթները կմարեն։ Նստեցինք խոտին ու վայելում էինք մայրամուտը։ Ես արդեն վստահ էի, որ գտել եմ գույնը, որի հետ լուծվելով նոր երանգ պիտի ստեղծեմ։ Արևը դանդաղ իջնում էր․․․ այն կիսով չափ արդեն լանջի հետևում էր։ Ճառագայթների հետ կորում էին նաև փայլերը, որոնցով բոլորն էին ծածկված։ Ահա, ես տեսնում եմ իմ սիրելի կանաչներին, վարդագույններին, դեղիններին, թափանցիկներն էին նույնիսկ կամաց-կամաց նշմարվում։ Ամենից զզվելին սևերն էին։ Ամեն սև, մի քիչ իր իրական գույնն առնելիս վախեցնում էր իրեն շրջապատողներին։ Դրանց շուրջը միանգամից դատարկվում էր։ Դրանք ամենանողկալին էին։
Նա- Էդ խի՞։
Ես- Դրանք ուտում էին բոլոր գույները։ Սպիտակները քչացել էին հենց դրանց ձեռքից։
Նա- Չեմ հասկանում։
Ես- Տես, երբ սևը կողքովդ անցնում է, դու խամրում ես։ Դրանք դանդաղ, բայց անվերադարձ խլում են քո գույնն ու կյանքիդ ընթացքում ձեռք բերած երագներդ։ Մի հայացքով ծծում են միջիցդ ամբողջ "ներկը"։ Բոլորը խուսափում էին դրանցից։ Հիշու՞մ ես, որ թափանցիկների մասին էլ ասացի։
Նա- Հա՛։
Ես - Դու դրանց արածի արդյունքում թափանցիկ ես դառնում։ Դատարկ։ Զգայարաններդ հանգում են։ Դու ինքդ ես հանգում։ Եթե չունես գույն․․․ նույնիսկ սև․․․ ապա վախճանված ես։
Նա- Շեղվում ես։ Ես արդեն մոռացա, թե ինչ էիր պատմում։
Ես- Իմ օրվա ավարտը քեզ դուր չի գա։
Նա- Ենթադրություններդ քեզ պահիր։ Ինձ հետաքրքիր է․․․
Ես- ․․․ Երբ արևը վերջնականապես մայր մտավ, բոլորն այլևս իրենց գույներով էին։
Նա- Ու՞։ Դե լավ էլի, արդեն լոտո ես խաղում։ Մի երկարացրու։ Ասա՛։ Ասա՛․ որ կանաչ էր կողքինդ։
- Նա սև էր․․․

                                                                             ***

Ես խղճացի ինքս ինձ։ Չէ՛, երևի այդ պահին ես քնած եմ եղել կամ անհասանելի, հակառակ դեպքում թույլ չէի տա որևէ գույնի ձեռքը բռնելու որոշումը միայնակ կայացներ։ Ես գիտեմ, զգացմունքային է, ուղեղն անջանում է ու անում։ Բայց այդ աղետի մասին միայն նոր եմ իմանում։ Ցավում եմ, որ չեմ կարողացել զերծ պահել ինքս ինձ այդ անուղղելի սխալից։ Հաճախ զարմանում էի, թե ինչու՞ եմ կորցնում ինձ։ Հիմա ամեն բան պարզ է։ Դրա պատասխանն այն սևն էր, որ․․․


                                                                             ***
 
Ես - Երբ ուշքի եկա, նա արդեն պինդ սեղմել էր ձեռքս ու ծծում էի իմ հավաքած բոլոր գույներն ու երանգները։ Նա հանում էր միջիցս ամբողջ կանաչը, որ հասցրել էի կուտակել։ Ու ինքն իր սև հայացքով նայում էր ինձ ու լկտիաբար ժպտում, կարծես ասելով, որ ես այլևս ելք չունեմ․․․
Հիշու՞մ ես, որ կանչեցի քեզ, գոռացի բարձր։
Նա - Հա՛։
Ես - Հենց այդ պահին էր։ Ես զգում էի, որ այդ սևից միայն դու կփրկես ինձ։ Արանքը կճողոպրես ու ինձ դուրս կձգես քաքից։
Նա- Ախ թե ինչու էիր բղավում։
Ես- Դե հա․․․
Նա- Չգիտեմ էլ ին․․․․
Ես - Ոչինչ մի ասա։ Ես ուղղակի շնորհակալ եմ քեզ։ Դու՝ ես եմ, ու մեր գերակա խնդիրը միմյանց փրկելն է։
Նա- Բայց ինչպե՞ս պոկվեցիր դրանից․․․ կներես, որ մանրամասներն եմ ուզում․․․
Ես- Քեզնից թաքցենլու ոչինչ չունեմ։ Երբ տեսա դժոխքը նրա աչքերում։ Երբ տեսա խավարը, որ ուտում էր ինձ, ուշքի եկա։ Կա՛մ պիտի թափանցեի, կա՛մ ապրեի։ Երբ արթնացար իմ ճիչից, ես ուղղակի կտրեցի այն ձեռքս, որ նրա ձեռքում պինդ սեղմված էր ու վազեցի առանց հետ նայելու։ Գրեթե լուծվել էի նրա սևությանն ու․․․
Նա- Մի՛ շարունակիր։
Ես- Լավ։
Նա- Բայց դու համարձակվե՛լ ես մոտս գալ։ Ես զգում եմ գույնդ։ Այժմ դրանում գրեակշռում է կա․․․
Ես- Այո։ Կանաչը։ Երկար ժամանակ պահանջվեց, որ սթափվեմ։ Սկզբում դժվար էր, բայց կանաչներն ընդունեցին ինձ ու մի աստվածային կանաչի հետ ձուլվելով ես վերադարձա գույների աշխարն ու վերջնականապես մոռացա խավարը։
Մենք - Բնական է։

Զրուցակիցս ժպտում էր, ես՝ նույնպես։ Չէ որ այդ զրուցակիցս հենց ես էի։

Եվ այսպես․ ինչի՞ պակաս ունեմ։ Ոչնչի՛։ Ես կանաչ եմ, կանաչներից մեկը, դրա միլիարդավոր երանգներով։ Կանաչ սեքս, կանաչ կրքեր, կանաչ զգացմունքներ, կանաչ ժպիտներ, կանաչ հանդիպումներ, կանաչ ուղիներ, կանաչ հոտեր, կանաչ որոշումներ, կանաչ․․․ մի խոսքով նախադասության սկզբից կարդացեք, որովհետև սա կանաչ շղթա է, որ կրկնվում է անդադար, այլ ոչ թե սև մահ։

Ու լավ է, որ հիմա ժպտում եմ։ Փրկվել եմ, սրա մերը։