пятница, 19 декабря 2014 г.

Պատահական

Հլը էս ինչ տեսանյութ եմ գտեեեել։

Բզբզում էի լրատվական տարաբնույթ կայքերը, դաբի նայծի վեստի պռօ ռուբլ էլի։ Մեկ էլ գեղական աբլոշկով ու տափակ վեռնագրով տեսանյութ աչքովս ընկավ։ Չէ, ես էլ, իհարկե, ինձ 16 տարեկան, պզուկոտ  դեպքով ու աղվամազիկներով պատանյակի պես պահեցի ու որոշեցի վիդեոն բացել։

Ուալյա, ասումա 10 կանոնների մասին, որոնց պիտի հետևի կինը՝ տղամարդու հախից գալու համար։

Մի խոսքով առանց դեսի ու դենի, սպասում էի, որ ամբաղ-զամբաղ ինչ-որ մեկը նստելա ու Հրաչուկ Ութմազյանի Կոսմոպոլիտանական ոճում բրնձելա տարբեր անհասկանալի բառերի կիառմամբ ու բառարանային ժարգոնաբանությամբ փորձելա բացատրել կանացի թաքուն, խորամանկ, բայց միևնույն պահին անհրաժեշտ քաղաքականության մասին։
Սակայն, դու մի ասա, զվուկավոյ տարբերակով։

Էն էլ, արի ու տես, որ խելքը գլխին բաներա ասում, մանավանդ, երբ խնդիրը, բռատ, արդիական է, մած եվո։

Նկարն էլ դրեցի, որովհետև լավն էր, նենց, զուտ զա կայֆ էլի, վ ծեմու։)))

Հ․Գ․ Այ թե ինչովա զբաղվում առողջ տղամարդը սցենար գրելիս։ Ամէն․․․ 

вторник, 16 декабря 2014 г.

Նամակ

Նամակս պետք է ինձ հասցեագրված լիներ, բայց մտքերս քեզ են բերում։
Ափսոսանքով եմ հետ նայում։ Այնտեղ կայինք մե՛նք, այստեղ՝ մենակ եմ։ Եվ գուցե այդ միայնությունն է ինձ ստիպում երազել կրկնակի ուժգնությամբ, քան անցյալում։

Մեր համատեղ կյանքում կար երկու ճանապարհ․ մեկը փոխըմբռնման և հարգանքի, անկեղծության ճանապարհն էր, որը բուրում էր ներդաշնակությամբ և փռված էր երանելի երջանկությամբ, մյուսը՝ փշոտ, քարքարոտ, փոշոտ ու մռայլ ուղին, որտեղ ձեռքդ էլ չէի կարող բռնել, քանի որ այդ ձեռքը չէի կարող նույնիսկ տեսնել։
Այդ ճանապարհը վիրավորանքի, ստի, կեղծիքի, դավաճանության, անողոքության, բամբասանքների, ինտրիգների, չկամության ճանապարհն էր։։
Զարմանում եմ մեզ զուգահեռ ապրող լուսավոր ճանապարհը տեսնելիս։ Ինչպե՞ս կարող էինք քայլել մռայլ ու անպետք ուղով՝ արնաշաղախ անելով մեր ոտքերը։
Հանուն ինչի՞ պիտի հրաժարվեինք տաքուկ ապագայից։ Հանուն սառը հիշողությունների՞։
Որտե՞ղ կորցրինք այն րոպերենրը, երբ որոշում էինք մեր բալիկների սեռն ու անունները, փայտե տնակներ կառուցում անտառներում, քնում Լուսնին ու արթնանում նույն անկողնում։
Միթե՞ այդ հաճելի զրույցները փոխեցինք անպետք ու մաշված, պարզունակ ու կենցաղային թեմաների հետ, որոնք անդունդը գլորեցին տարիների հոգևոր պաշարը։
Ախր այդ պաշարը "սև ոսկու" պես բան է։ Այն կուտակվում է Երկրի ընդերքում (ինչպես մեր հոգու խորքում հազարավոր տարիներ շարունակ)։ Երբ հասկանում ես, թե ինչ հարստություն ունես, ագահորեն սկսում ես ներս քաշել այդ արժեքն առանց գիտակցելու, որ պետք են նորից հազարավոր տարիներ, որ կրկին պաշարներ կուտակվեն։ Դուրս ես քաշում այս "հումքը", որ սերն է (րոպեական հաճույքի համար) ու մնում ձեռնունայն։
Պետք էր ուղղակի հասկանալ, որ այդ գանձը կա հոգում, մտքում ու սրտում։ Պետք էր ուղղակի պահպանել այն։ Հոգևոր սպառողականությունն ու ագահությունը միշտ էլ մահվան են բերում։ Ես ուզում էի տանը վազվզող երեխաներ, որոնք գոռգոռում ու խաղում են անդադար, խաղալիքներ կոտրում ու տապակած կարտոֆիլ պահանջում, գիշերը քնում մեր գրկում և առավոտյան մեզ արթնացնում։ Շնիկ՝ ոչ շատ մեծ ու փրչոտ, հողաթափերը կրծող ու պոչի հետևից վազող։ Ես ուրախ ու երջանիկ տատիկներին ու պապիկին էի տեսում, որոնք գալիս էին մեզ ու թոռնիկներին հյուր։ Քույրերին ու եղբորը, ովքեր իրենց բալիկների հետ գալիս էին մերոնց ծննդյան տոներին։ Հանգստայն օրերը, լճում տղերքիս լողալ սովորեցնելը, հեծանիվը հավասարակշիռ պահելը, մինչև մեծս քշել սովորի ու փոքրին սովորեցնի։ Հետո սափրվելը, առաջին հանդիպմանը գնալը և այլն։
Բայց այս ամենը ես երազում էի ապրել քո հայացքի ու ժպիտի ուղեկցությամբ,քեզ գրկելով ու համբուրելով, ձեռք բռնած ու կողքդ պառկած։ Այս ամենը կիսով չափ թերի կլիներ առանց քեզ, որովհետև մի ամանի մեջ դրված չէր լինի երկու՛ գդալ, երկտեղանոց անկողնու փոխարեն կլիներ նեղլիկ մեկն ու մեկ բարձի չէին լինի երկու գլուխներ, երկու զույգ ձեռքեր ու ոտքեր՝ վերմակի տակ, երկու զույգ աչքեր, որոնք անդադար միմյանց կարդալով կդառնային մի զույգ։ Չէին լինի երկու սրտեր, որոնք այնքան համահունչ կբաբախեին, որ մեկը դառնային։
Չէր լինի իմ երազը․․․
Ափսոսանքս չունեցածն է, չվայելածը, չտեսածը, չզգացածը, չքնածն ու չարթնացածը, չգնացածն ու չասածը, չշոյածն ու չերգածը, չգրվածն ու չսիրածն է ափսոսանքս։ Ափսոսանքս չապրածն է, որ պիտի մի ճանապարհով առաջ տաներ երկու հոգի և ո՛չ մարմին, որովհետև այդ ճանապարը վերջում հոգիներս պետք է կապեր այնքան ամուր, որքան սարդի հյուսած թելն է, որ սնուցում է հյուսողին։
Մենք մեր հետևից պետք է թողնեինք պատմություն, որ մեր երեխաները կարդալով հետևեին մեզ, կարծես հացի փշրանքներ հավաքելով պիտի գային մեր հետևից։ Նրանց համար ընտանիք կազմելու օրինակը հենց մենք պիտի ծառայեինք․ լուսավո ծնողներ՝ լուսավոր զավակներով։
Սակայն․․․
 Ես այստեղ եմ, թղթի ու գրչի ընկերակցությամբ, իսկ դու ինչ-որ տեղ ես, ինչ-որ մեկի հետ, ինչ-որ բան անելիս, ինչ-որ նպատակներով, որոնք քեզ ինչ-որ կերպ կկտրեն կամ կկապեն ինչ-որ իրադարձության հետ, որ ինձ հետ ես ապրել (կամ չես ապրել, այլ ուղղակի ՈՒԶԵԼ ԵՍ) ինչ-որ պահի։
Դու առավոտյան կարթնանաս ուրիշի կողքին, ուրիշ սուրճ կպատրաստես, ուրիշ տապակած կարտոֆիլ, ուրիշ կերպ կհամբուրես այդ ուրիշին և կճանապարհես ուրիշ աշխատանքի, որ ուրիշ անուններով երեխաներիդ տանես մանկապարտեզ և ուրիշ զգացմունքնեով ու ցանկություններով սպասես ուրիշ ընտանեկան երեկոներիդ, քո ուրիշ ընտանիքի շրջապատում․․․
Իսկ ես․․․
Ես կապրեմ, կհիշեմ, կգրեմ, կխմեմ, ավելի ակեղծ կլինեմ ինքս ինձ հետ, գուցե կտանջվեմ, կվերադառնամ ու կվերհիշեմ, կժտամ ու կարտասվեմ, կփորձեմ մոռանալ, կկարողանամ ու կձախողեմ։ Բայց կիմանամ, որ եթե ամեն բան ընթանար այլ կերպ, գուցե և մեռնեի հոգեպես ու   նյութի վերածվեի, անշնչանայի մտքով ու մարմնով դառնայի լոկ մարդանման մի ժամացույց, ով գոյատևում է մի կնոջ ձեռքում, որը ցանկանում է ապրել հանուն մտքի, թե ես առարկա եմ ու տերս էլ ինքն է։ Դու ամեն ինչ ես, իսկ ես՝ ոչինչ։
Սերը մարմանդ առվակ է, երբեք չգիտես, թե երբ կհեղեղի ու իր տակով կանի քեզ ու քո տնակը։ Հիմա հակված եմ մտածել, որ ավելի լավ է անապատով դեգերեմ այնքան, մինչև կհասնեմ վայրագ, բայց կանխատեսելի ու ծանոթ, մեծ ու խորը ծովին, քան կքայլեմ անկանխատեսելի և վտանգավոր, գուցե շքեղ ու տաք, բայց կործանարար առվակի կողքով․․․  

16,12,2014
 

 
     

понедельник, 15 декабря 2014 г.

Սեր

Ինչ-որ բան միշտ պակասում է, նույնիսկ երբ ամեն ինչ ունես։
Ինքս ինքս ինձ ասացի, երբ դատարկեցի գինու հերթական շիշն ու մտորեցի սիրո մասին։

/Բողոք/ Ինչու է աշխարհի ամենահաճելի զգացողությունն այդքան դաժան գտնվում իրեն պաշտողների նկատմամբ։ Ինչու է այն անողոք այնքան, որքան դահիճը, որ թքած ունի մարդկային կյանքի արժեքի ու դրա փիլիսոփայության, մտքի ու զգայականի նկատմամբ․․․

/Հռետորական դադար/ Ինչու․․․

/Հանդիմանություն/ Ես ըմբոստանում եմ սիրո դեմ։ Ես պատրաստ եմ թուրս դուրս քաշել ու պատառոտել այն, ինչպես անպետք չուլը, որ դարն ապրել է՝ քսվելով մարմնիս։ Ես պատրաստ եմ այրել այն, որովհետև մաշվել է ինձ հետ շփվելով։

/Դրդում/ Հանեք էդ անպետք դիմակը, որ իրեն սեր է համարձակվում անվանել ու դենը նետեք։ Այն վաղ թե ուշ այրելու է ձեր դեմքը և ձեր անհատականությունը վերածվելու է ոչինչ չասող ու տհաճ առարկայի։

/Զարմանք/ Չէի էլ կարող պատկերացնել, ես չէի էլ գիտակցում, թե ինչպես կարող է "արձանը", որ կանգնեցրել էի մեջս իբրև իմաստության ու կատարելության փարոս, կարող է երես թեքել ինձնից։ Չէի էլ գիտակցում, թե աստվածային մաքրության անգերազանցելի օրրանը, հոգևոր ճոճաթոռը, որ էքստազի հասցնող փառահեղություն ունի իր մեջ․․․ այդքան նսեմ է, նենգ ու դավադիր։

/Մերժում/ Լքում եմ քեզ, լքում հավե՛րժ։ Ես գիտեմ, որ առանց իմ ներկայության դու զորեղ ես, ինձ հետ՝ թույլ։ Ես թողնում եմ քեզ, վստահ լինելով, որ իմ բացակայությունից մեկ է ոչինչ չես կորցնելու, իմ ներկայությամբ էլ ոչինչ ձեռք ձես բերելի։

/Վիրավորանք/ Դու ստոր ես, անառակ, պոռնիկ, որ միայն տառապանք ու կսկիծ է բերում իր հետ։ Շոյում է գլուխս, և, միևնույն ժամանակ սուր ու բութ դանակով մեծ սպի թողնում կրծքավանդակիս։

/Բացականչություն/ ՀԵՌԱՑԻ՛Ր ու վերադառնալու մասին մի՛ մտածիր։


/Կրկնության հնարք/ Ինչ-որ բան միշտ պակասում է, նույնիսկ երբ ամեն ինչ ունես։


Հռետորության առարկայի քննական ելույթս է։ Ամբողջ օրը մտորեցի, թե ինչի շուրջ կարող է ծավալվել ելույթս, որ թեման է արդիական ու ինչը կհուզի լսարանին։
Պետք էր գտնել մի թեմա, որը բոլորին կհասներ, բոլորի ականջին ծանոթ կլիներ ու գեթ մեկ անգամ իր տեղը գտած կլիներ նրանց կյանքում։ Այդ թեման Սերն էր, որ աղետի նման գալիս է ու չի խնայում իր ճանապարհին ոչ ոքի, և, չկա աշխարհում որևէ մեկը, ով լոկ մեկ անգամ վնասված չլինի Սիրուց․․․  

пятница, 12 декабря 2014 г.

ՃԺԵՐ



«Սաննի» երգը լսե՞լ ես։
Հայերեն թարգմանաբար նշանակում է
․․․
Հա, դե ինչ-որ է։ Քառակուսուց տեղափոխվել եմ ավելի նեղլիկ սենյակ։ Իմը չէ, բայց քառակուսուն մոտ է։ Տաք է։ Եվ, ինչը չափազանց կարևոր է, միայնակ եմ։
Ժպտում եմ։
Կարոտել էի միայնությունս։ Գարեջրի դատարկ շշերն էի կարոտել, լիքը մոխրամանն ու մեծ պատուհանները։ Էստեղ միայն մի ավելորդ բան կա
ժամացույցն է։ Սա անդադար կտկտում է, իսկ ես ժամացույցի կտկտոցը տանել չեմ կարողանում, որովհետև ուզում եմ մեռնել, ինչպես Ջեսի Ջեյմսը աննկատ, որ ոչ ոք պակասս չզգա։
Մի անհանգստացի, չեմ մեռնի, երգերի հաջորդականությունից է գալից խոսքս։ Սիրածս փլեյլիստը զռռում է։
Հիմա այլ բան պիտի անեի։ Սինքրոններ պետք է բացեի, սցենարը գրեի, ամսագիրը հավաքեի, բայց բեզդելնիկությամբ եմ զբաղված։ Խմում եմ։ Չէ՛։ Խմու՛մ եմ ու գրում։
Ասում են ու զգում եմ, որ ստեղծագործ մարդկանց (ես ինձ այդպիսին, բնավ, չեմ համարում) արտասովորությունն է փրկում։ Տեսնես, որն է էդ արտասովորությունը։
Կյանքիս որոշակի շրջաններում ես արտասովոր եմ եղել։ Կարճ ժամանակով։ Ուղղակի փորձելու համար։ Բայց, միևնույնն է, ադեկվատ եմ վարվել բոլորի և ամեն բանի հետ։
Ներողություն եմ խնդրում, որ վիրավորել եմ, սակայն ոչինչ անել արդեն չեմ կարող։ Պահը հատել է սահմանը։ Ես ուղղակի կարող եմ լռել ու չղջալ։ Բոլորին հայտնել, որ մեղանչում եմ։
Վերջին շրջանում, երբ երեխա եմ տեսնում, թքած եմ ունենում ամեն բանի վրա ու միջին վիճակագրական սենտիմենտալ աղջկա պես երեխա եմ ուզում։
Ուզում եմ այս անգամ դրա մասին պատմել։
Զգացողություններ, որոնք, երևի, ամենահաճելին են այս պահին։

Ուշ գիշերով նա իր փորիկը գրկած գալիս է հյուրասենյակ, որտեղ ես նստամ եմ բազկաթոռին ու վերջին նորություններին եմ հետևում և ասում է, որ լավ չի զգում իրեն։ Կարծես, թե ժամանակն է։
Տեղիցս վեր եմ թռնում, արագ զանգահարում եմ շտապոգնության կենտրոն, ծառայություն հրավիրում ու նրան գրկած սպասում։
Չէ
․․․

Սուտ ասեցի, նա նստած է, իսկ ես վազում եմ ննջասենյակ, հավաքում եմ իրերը, (դե սրբիչներ, փոխնորդներ, այլ անհրաժեշտ պարագաներ) ապա վերադառնում եմ, ևս մեկ անգամ համբուրում ճակատն ու դուրս վազում, որ դիմավորեմ շատպօգնության բրիգադին։

Դեռ ոչ ոքի տեղյակ չեմ պահել։
Իջնելս ու բժիշկների ժամանելը մեկ է լինում։

Բժիշկ – Ի՞նչ է պատահել։
Ես – Ճուտս կծնվի շուտով։
Բժիշկ – Արագացնե՛նք։ Ժամանակ կորցնել չի՛ կարելի։

Բարձրանում ենք, ներս մտնում, իսկ սիրելիս նայում է իմ կիսատ թողած միջազգային լուրերն ու սպասում։ Ես այնքան լայն եմ ժպտում, որ թվում է, թե շուտով բերանս կպատռվի։
Գեղեցկուհիս ինձ տեսնելիս հույս է առնում ու հանգստանում, կարծես արդեն ծննդաբերել է։
Ճնշում  են չափում։ Հարցեր տալիս, իսկ ես կողքից լուռ հետևում եմ բժիշկների աշխատանքին, որ հանկարծ չխանգառեմ։ 

Բժիշկ – Կարող եք քայլել։
Գեղեցկուհիս – Իհարեկ։

Արագ մոտենում եմ սիրելիիս ու ևս մի անգամ համբուրում ճակատը։ Էդ լուսավոր, պարզ, մաքուր, շիտակ, անբիծ ճակատն ու օգնում քայլել դեպի մուտքը, իհարկե, չմոռանալով պարագաները (սուտ, հազիվ եմ հիշում, որ բան էի հավաքել)։
Ես ամբողջ ընթացքում անդադար ժպտում եմ, անդադա՛ր։

Սիրելիս – Դավ, ախր ցավում է։
Ես – Ամեն ցավն իր երջանկությունն ունի, կյանքիս մլմլանք, դիմացի՛։

Շտապօգնության մեքենայում ենք։ Ձեռքը պինդ բռնել եմ ու շարունակում եմ ապուշի պես ժպտալ, իսկ ինքը հո չի գոռում, հո՜ չի գոռում։
Տեղ հասնելուն պես պատգարակը բերեցին։ Մի ալեհեր պապիկ էր պատգարակի պատասխանատուն։ Ը՛հն, ասում է, մեկ-երկու-երեք։
Հրաշքս ակներով անկողնու վրա սլանում է ծննդարան։

Բժիշկ – Վերջ, Դավիթ ջան, ամեն բան լավ է։ Քեզ էստեղից ավել չի կարելի գնալ։
Ես – Ինչի՞։ Դե կարգն է էդպիսին։

Բրախե՛մ կարգը։ Ես հրեշտակիս կողքին պիտի լինեմ՝ մյուս հրեշտակիս ծննդյան պահին։ Սրա մե՛րը։
Միջին վիճակագրական զանգեր, ծանոթներ ու ես ծննդարանում եմ։

Սիրելիս – Դավ, ես ոնց էկար
․․․ վաաաախ էլ չեմ կարողանում։
Ես – Դիմցի՛ լաո։
Սիրելիս – Ուրի՛շ բան։
Ես – Մե՜ր հայրենիք, ազատ անկաաա՜խ։
Սիրելիս – Սաննին երգի։
Ես – Սանիիի, յեսթըդեյ մայ լաաայֆ
․․․
Սիրելիս – Աաաաա
․․․․

Մի խոսքով երգեցի բոլոր հնարավոր երգերը, որ գոնե մի տող գիտեի ու ինքը սիրում էր։ Ձեռքս այնպես էր սեղմել, կարծես հատուկ նշանակության վարչության ծառայող լիներ։ Ոսկորներս ջարդուխուրդ արեց։
Չնայած զանգերիս, դես ու դենին, եկավ վարիչն ու խնդրեց ինձ։

Վարիչ – Դացիթ ջան, խնդրում եմ, հասկնում եմ, բայց ստերիլ գոտի է։

Էլ չերկարացրի, կարևորը ամեն ինչ բարեհաջող անցներ։

Մերոնք արդեն տեղյակ էին։ Հայաստանը փոքր է, բառը շուտ է տեղ հասնում։
Եթե մերոնք տեղյակ են, նշանակում է, որ ընկերներս էլ են տեղյակ։ Հայ դե բոլորը ծննդատուն։
Իջնեմ, տեսնեմ թադարեքով սպասում են (հետաքրքիրն էն է, որ ես հիմա էդ սաղ զգում եմ ու տեսնում)։
Մեկ- երկու- երեք
․․․ բայց արդեն խմելուց, շնորհավորելուց ու տոնելուց։
Կես ժամ անց զանգահարում է վարիչը։

Վարիչ /դե բաժնի էլի/ - Աչքդ լու՛յս, կարող է մի քիչ նեղսրտես, բայց աղջիկ ես ունեցել։

ԱՂՋԻԻԻ՜Կ ԵՄ ՈՒՆԵՑԵԵԵ՜Լ։
 Գոռում եմ բարձր, կարծես նորից եմ ծնվել։ Գոռում եմ, որովհետև աղջիկ էլ ուզում էի ունենալ ու էս վարիչը զարմանքից ապուշ է կտրում, թե ոնց կարող եմ ուրախանալ այդաքան աղջիկ ունենալուց։ Էս մարդն էլ չգիտի, որ երազս էր աղջիկ լույս աշխարհ բերելը։
Գրկում եմ բոլորին, նույնիսկ ինձ անծանոթ մարդկանց, որովհետև անասելի երջանիկ եմ, անասելի հպարտ և ուրախ։
Մարդ է ծնվել, մարդու՛կ։ Լու՜յս։ Խփում է այլևս այն սիրտը, որի համար իմ սիրտն էր այսքան երկար բաբախում։
Իմ հարշքը, որ իր մեջ կրում էր մյուս հրաշքիս գոռում է պարկած տեղից, սենյակից, որի լուսամուտը բաց է ու նայում է ուղիղ իմ կանգնած տեղին։

Սիրելիս – Դա՜վ, մեր իրական սերը ծնվե՜ց։

Իմ բալիկը ապրում է, կա, այլևս նայելու եմ աչքերին ու մի կերպ դիմանամ երջանկությանս, որովհետև անսահման առատ է, անսահման պաշտելի։
Սիրելիս ինձ կյանք տվեց։ Փայլեցին աչքերս կրկին, ինչպես սիրելիիս հանդիպելու պահին։ Ու մենք ունենք մեր փոքրիկ աշխարը, որի համար հիմա պիտի ապրենք։

среда, 10 декабря 2014 г.

Լուսո, դու՞ ես

Գիտեմ, թե ի՞նչ արժեքներ են ապրում աշխարհում։ Հաճույքներն են տերերը, իսկ մնացածը պարզապես սին դատարկություն։ Որտե՞ղ է պաշտելի հավատարմությունը կամ սպասված նվիրվածությունը, իրական կիրքը (ոչ թե պոռնոգրաֆիան) ու իսկական հարգանքը։
Ինձ համար շարունակում են իրական մնալ մեզ հետ առնչություն չունեցող օբյեկտները։
Լուսնին երբեք չեմ հանդիպի (կհանդիպեմ, ճա՞րս ինչ), Մարսի վրա սիրելիիս չեմ համբուրի, Արևի վրա սեքսով չեմ զբաղվի, բայց այս բոլորին ավելի շատ կհավատամ, քան կողքովս քայլող որևէ մեկին, նրան, ով կրակ է ուզում ծխախոտը վառելու կամ գումար՝ իր մեքենան վառելիքով լիցքավորելու համար։
Ես կշարունակեմ հավատալ երաժշտական խմբերին, որոնք արթնացնում են միտքս ու ակտիվացնում ոգիս, կհավատամ ռեժիսորներին, որոնց ֆիլմերն ինձ կսմթում են ու շոյում, լացացնում, ուրախացնում, սակայն, որոնց ես երբեք չեմ հանդիպի։ Նրանց ավելի կհավատամ, քան անձանց, ովքեր գոռում են՝ ինձ երջանկացնելու նպատակով։
Սուտ են արժենքերը, ամեն բան հիմնված է հաշվարկի վրա։ Եզակիներն են իրապես աղոթում սիրուն ու պաշտամունքի առարկա դարձնում զգացմունքը։
Չէ, չէմ պնդի, որ ես էդ եզակիներից եմ, բայց կասեմ
, որ ուզու՛մ եմ լինել։
Ախր կյանքն այնքան կարճ  է չսիրելու և սիրված չլինելու համար։
Ախր էս անտերն այնքան դատարկ է, որ չլցնես այն։

Չեմ սիրում տարվա մռայլ եղանակները։ Չնայած, որ ժամանակին շատ չեզոք վերաբերմունք ունեի ։ Կասես, թե ինչու՞ չեմ սիրում, հո՛գ չէ, կպատասխանե՛մ։
Կիթառն է նվագում, ինչպես ամռանն էր շոյում կանտուզիայի ենթարկված լսողությունս։
Դեվենդրա Բանհարտն է քնքշանքով լցնում սիրտս։ Դրա ազդեցության տակ գրում էի, ստեղծագործում, ապրում էի, շնչում, վերածնվում
․․․

Բայց Լուսինը կար, որ ինձ ուժ էր պարգևում և մոտիվացում ։

Ես զգում էի մարմիններն ու աչքերը, ձեռքերը՝ այտիս, շուրթերը՝ շուրթերիս։
Բնությունն էի ես, բնությունը՝ ինձանում։
Այժմ ստիպված եմ մոռանալ իմ Լուսնի դիմագծերը, որովհետև թաքնված է ամպերի հետևում ու ինձ հետ խոսել չի ցանկանում։

Այն ժամ, երբ նորից թռնեմ երկինք, նրան կասեմ իմ բողոքը, կփոխանցեմ իմ պահանջը, թե առանց իրեն ապրելն անհնարին է ու չեմ կարող դուրս վազել հիմա, որ նայեմ ու բավարարվեմ իր գեղեցկությամբ։
Իմ՝ աշխարհին տիրող և ուժ տվող, գեղեցկուհու հզորությունն այլևս իմ հետ չէ։

Ես ստիպված եմ լռեցնել գրիչս ու սպասել նրա ձայնի արձագանքին, որ ամեն գիշեր գրկեմ ու ականջին շշնջամ․

- Սիրում եմ քեզ, Լուսնյա՛կ։

понедельник, 8 декабря 2014 г.

ԳԼԱՆՆՆԵՐ ձեր մերը

Հմի վաղն օպերացիայի համար հորիզոնական դիրք ընդունե՞մ, թե՞ չէ։
Շիզոյի պես սաղ օրն էդ եմ մտածել։ Մի կողմից գործը, որը սպասել չի կարող, մյուս կողմից էդքան պետպատվերի հարցեր լուծելը։
Բժիշկն առանց գլաններիս նայելու․․․ չէ, ախպեր․․․ ԱՌԱՆՑ ԴԵՄՔԻՍ ՆԱՅԵԼՈՒ ՈՐՈՇԵՑ ՈՐ ԻՄ ԳԼԱՆՆԵՐԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒՅԱ ու ինքնագլուխ, առանց հարցնելու "Երեքշաբթի հարմարա, թե՞ ոչ" նշանակեց վիրահատությունը։
Ախպեր, էս ինչ չաթլախ բժշկությունա։

Մաման պեպելնիցա, վիրահատվել, թե ոչ, այս է խնդիրը։

среда, 15 октября 2014 г.

Մնաց 12 օր


Հա՛, հենց 12 օր մնաց։

Չնայած, որ պատմելու շատ բան կա, բայց անասելի հոգնած եմ։ Կներես։

Էս անգամ էլ դու՛ մի բան գրիր և ուղարկիր։

Հ․Գ․ Բուսաբանականի աշնանային սեզոնն էլ քեզ փեշ-քեշ: Թեմայա էլի)))

 

вторник, 14 октября 2014 г.

ԿԱՏԱՐՅԱԼ ԿՐԾՔԵ՞Ր․․․ լավ չե՜մ, մնաց 13 օր

Բրիտանացի մասնագետները պարզել են, թե գիտական տեսանկյունից ինչպիսին պետք է լինի անթերի կուրծքը:
Գիտնականները հաշվարկել են ամենաաներդաշնակ չափսերը: Կնոջ կրծքագեղձի մոտավորապես
45%-ը պետք է պտուկից վեր տեղակայված լինի, իսկ 55%-ը ավելին ներքև: Դրանից բացի, պտուկը պետք է 20 աստիճանի տակ վեր ուղղված լինի:
Վերը նկարագրված չափսերը պարզելու համար հարցումներ են կատարվել 1300 մարդու շրջանակներում: Հարցվածների 87%-ը անթերի են անվանել 34-ամյա դերասանուհի Քելի Բրուքի կուրծքը, գրում է Myjane-ը:





ԽՈ՛Մ ԴՈՒՔ ԱՆԱՍՈՒՈՒՈՆ ՉԵՔ, "ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ"։
Ուրեմն, իմ համար հանգիստ նստած վայելում եմ տեքստս գրելու անհագուրդ և անբռնազբոս ցանկությունը ու մի պահ մտնում եմ էդ անտեր մնացած ՖԲ, տեսնեմ ինՇ կա Շկա ու աչքովս ընկնումա բրիտանացի ամենաուխտ գիտնականների "ատ նեչիվը ձելծ" բացահայտումը։
Ուրեմն, պատկերացրու, հարգելի ընթերցող, այսպիսի իրավիճակ։
Բրիտանացի, սեռաքաղցով տառապող, կյանքից վերջնականապես ձեռք քաշած մի աՇկարիկ, մնում-մնում որոշում է կրծքերի իդեալականությանը վերաբերող հարցում անցկացնել։ Հետո էլ, դրա զահլեն չգնա, մի բան էլ հաշվարկ է անում ու պարզում, որ էս դերասանուհու, կներեք արտահայտության համար, ստինքները, թերևս, կատարյալ են։
Քու՛ մերը։

Չէ՛, ես բնավ դեմ չեմ։ Բայց հազար մարդ, հազար նախասիրություն։ Հմի՛, որ բրիտանացիների շրջանում հարցում է անցկացվել ու դրանցից շատերը ասել են, որ պտկատոկոսային այս հարաբերակցությունն է իրենց հարազատ, դա դեռ փաստ չէ, որ բրիտների նախապապերի, այսինքն հայերի նախասիրությունն էլ է նույնը (կրծքերի դեպքում էլի)։

Մի խոսքով, ծերացած միտքս ջղայնացավ տեսածիցս ու որոշեցի կիսվելի քեզ հետ, արեգակ,,, էէէ, ընթերցող։



понедельник, 13 октября 2014 г.

Վերածնունդ․․․ մնաց 14 օր

18-դ հաստատ լրացե՞լ է։
Զգույշ եղիր։ Վտանգավոր է կարդալը։)))

Սրա՛ մերը։ Որքան երկար է կյանքս ուղղակի կողքովս հոսել ու ջհանդամվել է գրողի ծոցը։
Կարոտել էի այն օրերը, երբ Հախվերդյան էի գոռում փողոցներում թափառելիս , իր բոլոր "միակ սերերով", "կեսգիշերներով", "լուսիններով" ու "պարզապես տիկնիկներո՛վ"։
Օօօօ՜․․․ գնչունեեե՜ր, գալիս եմ։
Ձեռքիս կիսով չափ լիքը կարմիր գինու շիշն ինձ աչքով է անում։

Շիշ - Ու՞ր էիր, խելագառ, առանց քեզ երգն անհետաքրիրք էր։
Ես - Յոհօօօ՜․․․ այստեղ եմ, դեռ երկար եմ մնալու։

Կողքիս ինչ-որ մեքենա ճռռալով կանգնեց։ Ըհ՛ն։ Հիմա ինձ կտանենք այնտեղ, որտեղից ինձ նույն մեքենայով հետ կբերեն տուն։ Սպասում եմ կոշտ ձայների և կոշտ թևերաոլորումների։

Ձայն - Այ խմաաա՛ծ։

Լսի՛ր, ծանոթ ձայն է։

Ձայն - Ի՞նչ ես անում այստեղ,  էն էլ՝ է՛ս ժամին։ Էլի հին դառդերի՞դ ես։

Ձայնը պատկանում է Հռ,,, Հռ,,, Թե սա՞ ինչպես էստեղ հայտնվեց։

Ընկեր իմ, որ միշտ կողքիս է - Նստի, այ գիժ։ Նստի քեզ տուն տանեմ։
Ես - Արի դու քշի, ես հետևիցդ դանդաղ քայլեմ էլի։

Իմ ընկերը, ով կյանքիս բոլոր վատագույն և լավագույն պահերին ձեռքս բռնողն ու "ամեն բան լավ է լինելու" ասողն է եղել, հիմա էլ, պատահականորեն, թե հակառակը, նորից այստեղ է։ Լսիր, կարո՞ղ է մենք սրա հետ զույգեր ենք։ Զգում է կիլոմետրերի վրա ինձ։
Մի կերպ, ճոճվելով ու մեքենայի բարեմասնություններին քսմսվելով գցեցի ինձ մեքենան ու,,,

Ես - Արի երգե՛նք։
Ընկեր իմ, որ ղեկին է - Եկել եմ։ Երգե՛նք։

Երբ ապակին իջեցրի ու ոտքերս դուրս հանեցի մեքենայից, ինքը միանգամից հասկացավ, թե ի՞նչ պիտի երգենք։

Ընկեր իմ, որ ժպտում է - Ախ այդպես ես տրամադրված, հա՞։
Ես - Անպայմա՛ն ճիշտա։

Տակտը տալով հաստատեցի ես ու սկսվեց։

Նա է իմ միակ, միակ իմ սերը, Եվ իզուր են Ձեր դատարկ խոսքերըըըըը

Մի երգի ճանապարհ անցնաք ընկերոջս հետ։ Այնքան հարմար էր տեղս, որ հաստատ չէի ուզենա դուրս գալ մեքենայից։ Բայց, գնա՛մ։ Գնա՛մ, որովհետև ինձ սպասող կա։

Հավատարիմ ընկեր - Օգնեմ ներս գնաս, Դավ, թե մի քիչ էլ ճոճվես։
Ես - Չէ՛։ Վաղուց չեմ ճոճվել։ Թող տեսնեմ որնց եմ աստեղրով ճամփեն բռնելու։
Խելացի ընկեր - Դավ, շենք պիտի մտնես։ Ներսում աստեղրը չեն երևում, որ դրանցով կողմնորոշվես։
Ես - Ոչինչ, ես կպատկերացնեմ։

Միշտ հայրիկիս պես եմ անում։ Երբ մեքենայով են բակ հասցնում, բոլոր ընկերներս գիտեն, որ սպասում եմ, մինչև գնան ու գնալուց էլ, մի ուրիշ բան էլ գիտեն, որ ձայնային ազդանշոնով պիտի բարի գիշեր մաղթեն։
Քթիս տակ երգելով, չէ՛, մրթմրթալով, հասնում եմ դռանն ու հագիս շորերի բոլոր հնարավոր գրպաններում բանալին եմ փնտրում։ Հինգ րոպե անց դուռը բացվում է։
Իմ քառակուսում արդեն ցուրտ է։ Հանվեմ տեղերս մտնեմ։

Գեղեցկուհիս հանգել է առանց ինձ սպասելու։
Ներելի՛ է։ Արդեն որերորդ գիշերը չեմ թողնում քնի։ Չնայած ինքն էլ պակաս չթողողը չի։ Նրան միշտ վայելում եմ քնած ժամանակ։
Առանձնահատուկ հմայք ունի։ Ժամերով, չէ՛,,, օրերով կարող եմ հետևել, թե ինչպե՞ս է շնչում։ Կարծես այդ շունչը ես եմ շնչում։ Փորձում եմ նրան հավասար թթվածինը ներս քաշել։ Մտածում եմ, որ այդպես ավելի համահունչ կլինեմ նրան, սիրտս նույն հճախականությամբ կբաբախի ու չեմ ուզում խախտել այդ ռիթմը։ Նրան հավասար շնչել, նրա հետ հավասար ապրել, նույն կերպ աշխարհին նայել, նույն ձև սիրել կյանքը և նույն ջերմությամբ լցվել, ինչ ջերմությամբ ինքն է լցվում, երբ կողքին եմ։ Մինչև կմտածեի, որ չեմ ուզում խախտել իմ քնած հրեշտակի քունը, շուրթերս իրենցն արեցին։
Պաշտում եմ նրա գիշերային նվնվոցը, որ ,քիչ է ուշ եմ եկել, քեֆս լավ է, հետն էլ չեմ թողնում, որ հանգիստ քնի։ Ջղայնությունից սկսում է գռմգռալ։ Հմմմ՜,,,
Չէ՛։ Չեմ դիմանա ու ռիսկի կդիմեմ։ Թող սրտի ուզածի չափով գռգմռա էլ, նվնվա էլ, ծվծվալ էլ։ Մե՛կ է՝ իմն է, երբ որ լինի, որտեղ էլ որ լինի, ինչ դիրքում և տրամադրվածությամբ էլ որ լինի, իմն է այս գանձը,,, միայն իմը։
Ձեռքերս արդեն ագահորեն մերսում են նրա ողջ մարմինը։ Սիրում եմ մատներիս ծայրերով, ամենազգյուն գոտիներով, զգալ նրա ամենատաքուկ ու գաղտնի թաքստոցները։ Այդ թաքստոցներում ես թաքնվում եմ, երբ ուզում եմ ձուլվել նրա մարմնին ու ևս մեկ անգամ զգալ մեր անպարտելի կիրքը, որը հաղթանակած զինվորի պես կարող է անդադար մարտնչել բոլոր չարիքների դեմ ու միայն հիացմունք ու հաճույք պատճառել իրեն դիմավորողներին ու նոր ամրոցների դարպասներ բացող բնակիչներին։ Ինչպիսի՛ համեմատություն, բարեկամս։

 Լույսը վառվեց,,,
Նա - Անպետքի մեկն ես։
Ես - Հա՜։ Անտանելի՛։
Նա - Իմ փայ գինի՞ ուր է, խո՛զ։
Ես - Քո փայ գինին հիմա կողքդ փռված է և պատրաստ է լցնել քո բաժակը։

Ցինիկ ու գինովցած հռհռոցով փորձեցի կտրել իմ աստղիկի մռայն հայացքը։

Նա - Ես էլ կբռնե՛մ ու բաժակը չեմ տա։

Գազազած հոխոռտաց իմ, արդեն խոնավության աստիճան զինված գեղեցկուհին։

Ես - Վաղը արթնացնելու քո հերթն է, չէ՞։

Պարանոցը համբուրելով խորամանկ ժպտացի ես։

Նա - Արդեն սպառնում ես, հա՞։
Ես - Չէ, չէ՛։ Բնա՛վ։

Ավելի խորամանկ ժպիտով անցա ուսերը համբուրելուն։ Չէ՛, ոչ թե ուզում էի, որ լռեր, այլ հակառակը։ Տենչում էի լսել նրա քաղցրաձայնը, երբ արդեն կհասնեի ստինքներին, երբ լեզուս կսահեր նրա շոկոլադե պտուկներին ու կհատեի նրա համը զգալու աներևակայելի հաճույքի սահմանագիծը։ Նրա աստվածային մարմինն իմ ձեռքերում է, իմ տիրապետության տակ, իմ մարմնի իշխանության ներքո։ Նա ամեն անգամ տրվում է ինձ, կարծես վերջին անգամ, կարծես էլ երբեք չի լինելու մեր կյանքում կրքի այս վառ ու համեղ, կրակոտ ու ալեկոծ հարվածը։
Աջ ձեռքս խառնված է նրա սև մազերին ու շոյում է գլխամաշկը։ Մյուս ձեռքս մերսում է նրա, մետաքսի պես փափուկ ու զգայուն մարմինը, հոսում թևերով, սիրում կոնքերն ու գրկում համեղ հետույքը։

Նա - Սիրում եմ քեզ, Դա՛վ։
Ես - Պաշտում եմ քեզ, սի՛րտ։

Ավելի համահունչ ու մեղեդային ակնթարթ անհանար է պատկերացնել։ Մեր մարմինները գալարվում են ու սեղմում միմյանց, ինչպես ճկուն օձերը պատրաստ կլինեին խեղդել զույգին  իրենց գրկում։ Վայրկյանները դարեր են թվում, իսկ նրա տնքոցը՝ սիմֆոնիա, որ կարծես թնդում է օպերային ահռելի դահլիճում ու էքստազի հասցնում իմ՝ նրանով վարակված ուղեղն ու մարմինը։ Նրա նուրբ ձեռքերն ու սուր եղունգները խրվել են գանգիս մեջ և այլևս չեն ցանկանում դիմանալ ու դիմադրել։ Նա պատրաստ է պատռել ինձ, մաս-մաս անել, որ չդադարեմ լինել իրենում ու դադարեմ տանջել հոգին անդադար սպասումով։
Մեր վայելքը երգում է գիշերը, իսկ Լուսինը փայլում մեզ համար, որ եզրագծի մշուշոտ սենյակում նրա հիացնող գեղեցկությունը, որն Աստծո, կատարելության հասնող "ճարտարապետական" գլուխգործոցներ է։
Տեսնես բարձրյալն ի՞նչ է մտածել կամ ինչո՞վ է ոգեշնչվել այս հրաշքը ստեղծելիս, պատկերելիս, գրելիս կամ հորինելիս։
Նա նստած է ինձ վրա, ինչպես հաղթանակած թագուհին, ով իր նժույգով պատրաստվում է գրավել անառիկ բարձունքը։ Ես կարդում եմ նրա ողջ րամինը, ինչպես աչքերիս առաջ բացված հանճարեղ գիրքը կընթերցեի։ Ու ես պատրաստ եմ անդադար հետևել այդ հաղթահարման ճանապարհին, որովհետև աչքերս շոյվում են նրա շքեղ արտաքինի անսահման աստվածությամբ։ Ուզում եմ մեռնել հենց այսպես, հենց այս դիրքում, նրա գրկում, նրանում, որովհետև իմ բոլոր սանտիմետրերը գտնվում են այնքան խորը, այնդան տաք ու սահուն՝ նրա դրախտում։ Էլ ի՞նչ է պետք,,, սիրում ես, սիրվում, վայելում միասնական, անբռնազբոս հաճույքը՝ նրան հպված,,,
Թարմ ու անմոռաալի համով հյութ, որ պատրաստ եմ ըմպել ամեն գիշեր։

                                                                              ***

Առավոտյան, ինչպես միշտ, ուշացա՛։ Դե, եթե ուշացել եմ, էլ ի՞նչ կարիք կա շտապելու։ Լուսաբացը մերն է և մենք դեռ պատրաստ չենք կիսել արևը մնացած մահկանացուների հետ։

Ես - Պաչե՞մ քեզ։
Նա - Ու դու դեռ հարցնու՞մ ես։

Լռությունս նշան էր, որ շուրթերս զբաղված են նրան արթնացնելով։

Ամեն օր, ամեն բացվող լուսաբաց, երբ նա պատրաստվում է հագնվել ու ինձ դուրս վռնդել տնից, որ գործից հաճախ ուշանալու պատճառով ինձ հանկարծ դեն չնետեն, ես մտածում եմ, թե ո՞րն է ավելի լուսեղ, գարնանային առավոտվա բացվող պայծառ արևը, թե՞ ինքը։

Եվ ամեն առավոտ, ես ևս մեկ անգամ ապացուցում եմ ինքս ինձ, որ բնության և ոչ մի դրսևորում չի կարող համեմատվել նրա շլացնող փայլի հետ։ Նա կարծես ջրվեժ լինի, որն իր կյանք պարգևող ջրով գահավիժում է քարերին ու վերարտադրում իր մեջ եղած կյանքը կրկնակի ուժգնությամբ։

Եվ ամեն առավոտ, ես կարող եմ նայել նրա սև ու մեծ աչքերին և տեսնել ծովեր, որտեղ ես կրկին ու կրկին դեգերում եմ, որ ճամփա գտնեմ դեպի նրա սիրտ։

Ու ամեն առավոտ ես պատրաստ եմ գերի դառնալ նրա գոյությանը, որ իրականում ազատոթյունն է բոլոր ազատությունների և հավերժությունը՝ բոլոր հավիտենականների։
Բայց ով եմ ես, խղճուկս, որ մերժեմ նրա ցանկությունները։
Ժպտում եմ լայն ու լի։ Եվ թող նրա ուզծով լինի։

Նա - Դավ, ես զգում եմ քո հայացքն ու ինձ թվում է, ուր որ է կծակես ինձ աչքերովդ։


   

Ես - Եվ ի՞նչ է առաջարկում Ձերդ Գերազանցությունը։
Նա - Դե՜, մինչև ես քո համար որևէ բան կսարքեմ, որ կուշտ փորով քեզ աշխատանքի ուղարկեմ, առաջարկում եմ,,, լողացնե՛ս ինձ։
Ես - Օօօօ՜,,, փռփռվել եք ցանկանում, հոգիս։
Նա - Եվ ոչ միայն, իմ "բաղնիքի ասպետ"։

Նա իմ մասն է, իմ բաղկացուցիչ ու այդքան կարևոր մասը։ Եվ ասել, որ ուղղակի ստեղծված ենք միմյանց համար, նշանակում է՝ ոչի՛նչ չասել, որովհետև, եթե դուք սնվում եք ու ջուր եք խմում, որ չմեռնեք, ապա մենք միմյանց ենք պաշտում, որ ապրենք։
Գուցե ամպագոռգոռ հնչի, բայց իմ սիրտն իրենն է, իսկ իրենը՝ իմը։ Եվ, եթե մի օր նրա սիրտը դադարի գործել, կոչնչանամ ե՛ս, իսկ եթե իմը՝ չի՛ լինի նա։
Ինչու՞ է կիրքն ու սեքսն այդքան կարևոր մեր կյանքում, կհարցնես անծանոթ ընթերցող։ Կասե՛մ, որ դա միակ ուղին է տրվել միմյանց անմնացորդ ու զգալ ամբողջությամբ, համոզել միտքը, ապացուցել դրան, որ խաբկանք չէ, որ մենք կանք ու պատկանում ենք իրա՛ր։
Իսկ ձեր համար դա լոկ կենդանական մի բան կարող է լինել, և ո՛չ հոգի, որ կնվիրեիք ձեր սիրուն։


Իսկ վերջում փողկապս կկապի, մի անուշ համբույր կպարգևի, կգրկեմ նրան ու կլսեմ։

Նա - Քեզ հաջող օր, կսպասեմ անհամբեր։

Կհամբորրեմ պարզ ճակատը, գիրկս ավելի պինդ կառնեմ ու կասեմ։

Ես - Կերազեմ քեզ ողջ օրն ու կսիրեմ քեզ անդադար։


 



   




  

суббота, 11 октября 2014 г.

Օր 27... Վերջ

ԵսՀլա՛, ասա խփնված։
ՆաԱյ խփնվա՛ծ։
ԵսԱրի գրկեմ․․․)))

ՍԵՐԵրբ քո մեջ է ապրում նրա տիեզերքը։

Տիեզերք - Անեզերք
Աշխարհի ամենախոսուն ու ամենագեղեցիք բառերից մեկն է։ Իր խորությամբ ու նշանակությամբ այն նույնքան ազատություն է պարգևում ինձ, որքան անսահման է հենց ինքը։
 

Աչքերս կլանում էին էներգիան, որ վերարտադրվում է ամեն գիշեր։ Ու վերարտադրվում է իմ հայացքից, որ հաջորդ գիշեր ինձ նորից տալու բան ունենա։ Խոստովանությունս
 կամուրջին կանգնած ամաչկոտ տղայի դողդողացող խոսքերն էին, որոնք թրջված էին ամպերից թափվող կատիլներով։ Միայն խշշոցն էր լսվում շուրջս ու կամրջի տակ հոսող ջղայն գետի գոռգոռոցը։ Այն կարծես ջղայն պահակ լիներ, ով մեզ ուշ գիշերով բռնացրել էր պատկերասրահի նստարանին համբուրվելիս և, ումից, կարծես, պետք է փախնեինք ուրախանալով և ուրախանայինք, որ գիժ ենք։
Մեր պատկերասրահը լի էր նկարներով։ Դրանցից որոշները հիասքանչ կատարաված ու գույներով հագեցած կտավներ էին, որոնք կերտվել էին մեր երջանկության պահերին, որոշներն էլ՝ խամրած ու վանող գործեր, որ ստեղծվել էին ատելությունից։
Բայց այդ պատեկրասրաը մերն էր, որքան էլ տարբեր էր, որքան էլ փոքրիկ։
Իսկ մեզ մեծը պետք էլ չէր։ Այս աշխարհում մեզ բավական էր ընդամենը մի մարդու տեղ, որովհետև մենք երկուսը չէինք, այլ մի ամբողջական էակ։ Մեզ բավարար էր մի ափսեն ու մի գդալը, մի անկողինն ու մի բարձը, մի Արևն ու մի Լուսինը։ Երկրորդը հաստատ ավելորդ կլիներ։

Կամուրջը ճոճվում է, ինչպես ճոճվում է մեր ամբողջ սիրտը, այն ալեկոծ է, ինչպես մեր ամբողջ հոգին, այն պարզ է, ինչպես մեր ամբողջ միտքը։ Ձեռքը բռնելու կարիք էլ չկա, որովհետև մենք ձուլված ենք։ Շուրթերն էլ գրավելու պետքը չունենք, նրանք նույնն են։
Միայն աչքերն են տարբեր, որ վայելքն անսահման լինի։ Որ տեսնենք ու չհավատանք, որ չհավատանք ու համոզվենք, որ համոզվենք ու շարունակենք նայել, շարունակե՛մ նայել նրա զույգ ծովերին, որտեղ լողում է իմ փոքրիկ նավակը, այն նավակը, որ այդ աչքերում իրեն ամահով, վստահ է զգում ու հեռանալ հաստատ չի ուզում։

Քիչ զգացմունքային լինել չեմ կարող։ Իմը չէ։ Գուցե ինքս ինձ համոզեմ, որ չոր մարդ եմ, որ եթե չոր էլ չեմ, ուրեմն պետք է լինեմ։ Ինչու՞։ Որովհետև ապրել աշխարհում, որտեղ զգացմունքը փոշիացած լեգենդ է, որին վաղուց դադարել են հավատալ, նշանակում է լինել կույր ու ողորմելի անտուն, ում առաջ ոչ մի դուռ չի բացվում։
Այդ դուռն իմ առաջ չբացվեց։ Միայն տպավորություն էր, որ ինձ ներս թողեց։
Հիմա պիտդ փակած աչքերս բաց են ու լցված։ Զգացմունքն է, ինձ անտեր թողած։


Չորս նկար կյանքիս երեք հարազատ դարձած վայրերից։ Եվ մի հարազատ դարձած Լուսին, կյանքիս երեք վայերում։

Այս գրառումս գուցե վերջինն է։ Այսօր ավարտվեց իմ գերությունն այդ երեք վայրերից մեկում, որտեղ ընդամենը չորս պատ է։ Պետք է դուրս գամ երեքից մյուսը, որ կարողանամ ապրել այնպես, ինչպես բոլորն են ապրում, սակայն չեմ մոռանա վերադառնալ երրորդ վայր, որտեղ դեռ երկար կապրի իմ միտքը։ Չեմ մոռանա, չեմ հեռանա, չեմ հուսահատվի, չեմ չարանա ու չեմ դադարի զգալ, որովհետև ուզում եմ, որովհետև հաճելի է ու տաք։

Ասելիքս շատ է, բայց այսօր գրելով չեմ թեթևանա։ Նշանակում է,,, պետք է զբոսել։
Գնամ, որ այս անգամ հաստա՛տ վերադառնամ։






      
   

пятница, 10 октября 2014 г.

Օր 26․․․ Անխուսափելին

Ժամացույցի փոքր սլաքն արդեն հատել էր կեսգիշերը։ Եվ ես հեռանալու ցանկություն չունեի։ Ի՞նչ պիտի անեմ տանը։ Այնտեղ ես միայն քնում եմ։ Ընկերս սպիտակ թղթերն են ու հին տպող սարքը, որի շուրջ էլ թափթփված են իմ ճմրթված մտքերը։
Իսկ աշխատավայրում գոնե օդորակչի կամաց վզզոցն է, չրխկացող դռների ձայնն ու դուռս թակող քարտոււղարուհու վախվորած հայացքը, որ ամեն 5 րոպեն մեկ ինձ նոր զեկույց է բերում, իսկ ամեն տասը րոպեն մեկ՝ մի բաժակ սուրճ։
Աշխատանքը մեսսիայի պես մեկն է, որ եկել է լցնելու իմ կյանքն անհավանական եռուզեռով։ Գուցե սկզբում սխալվում էի, երբ կարծում էի, թե զգացմունքների "դեսպաններից" եմ այս, անդադար ինչ-որ տեղ շտապող կյանքում։
Դուռը նորից թակում են։

Ես - Ներս արի։
Խեղճ քարտուղարուհի - Պարոն Գրիգորյան, հերթական զեկույցը։
Ես - Քա՞ղցր է, թե՞ թթու։
Տառապած քարտուղարուհի - Դավ, էլ չգիտե՛մ, կարծում եմ մինչև լույս չեմ ձգի։ Քեզ ներքևում քո ալեհեր "չիբանն" է սպասում, արդեն մի ժամ է, ինչ պահպանության աշխատակցի ականջին հարմար տեղավորվել է ու պատմում է, թե ինչպես էր քեզ փոքր ժամանակ հայհոյանքներ սովորացնում։

Մի հաստափոր թղթապանակ պարկում է սեղանիս, որն արդեն վաղուց լցված էր այլ հաստափորներով։ Իմ մինուճար քարտուղարուհու աչքերն արդեն կարմրած էին, հայացքը հանգող։ Մազերն արձակել էր, որ առանց այդ էլ լարված ուղեղն ավելի չձգվի պինդ կապած մազերով։ Սև, էլեգանտ կոստյումի կոճակներն էլ արձագված էին ու տակից երևում էր սպիտակ վերնաշապիկը։ Քայլում էր դանդաղ ու ծանր, չնայած որ թեթև էր ու գեղեցիկ։ Ծանրացրել էին բարձրակրունկները, որոնք հագին էին արդեն 48 ժամ։ Լավ ընկեր է տանջվածս, ինձ միշտ փրկում է տարբեր չիբաններից ու պզուկներից,,, հա, դրանց մասին։

Ես - Լսիր, բայց ես էդ մարդուն փոքր ժամանակ չեմ ճանաչել։ Լավ հեքիաթասած է։ Ասեք,,, չգիտեմ, որ ես գնացել եմ։
Մտախոհ քարտուղարուհի - Դավիթ, էդ ոնց ես գնացել, եթե մուտքը մեկն է, իսկ ինքը հենց այդ մուտքի մոտ է նստած։
Ես - Չգիտեմ, ասենք՝ պատուհանից եմ թռել։ Փախել եմ։ Լողանում եմ։ Փորս թույլ է, չեմ կարողանում զուգարանից դուրս գալ, որ ընդունեմ նրան։ Կամ ավելի վատ, ՉԻԲԱՆ ԵՄ ՏՐԱՔԱՑՆՈՒՄ։

Շաաա՜տ նյարդայնացած բացականչեցի ես։

Հոգատար քարտուղարուհի - Լավ, ես գիտեմ քեզ ինչ է պետք։
Ես - Իրո՞ք։
Խորամանկ քարտուղարուհի - Դու դեռ կասկածու՞մ ես իմ խորաթափանցության վրա։
Ես - Օօօ՜, ո՛չ։
Խելացի քարտուղարուհի - Հիմա մի բաժակ կոնյակ բերեմ։

Ժպտաց իմ լավ ընկերն ու դուռը փակեց իր հետևից։ Երանի սաքսոֆոնս այստեղ լիներ, հաճույքով կնվագեի, որ լիցքաթափվեր ոչ միայն մարմինս ու միտքս, այլև հոգիս, հոգիս, հոգիս․․․
Այնքան անջատված էի, որ չեմ էլ նկատում, թե ինչպես է հասկացող քարտուղարուհիս մտնում ներս, սեղանին դնում կոնյակով լի բաժակն ու նոր բացված շիշը, սև շոկոլադն ու իմ սիրած սկավառակը։ Երևի կարծում է, թե աչքս կպել է ու ձայն չի էլ հանում։ Նրբանկատ քարտուղարուհի։ Սկավառակին Հենրի Մանչինիի հիանալի ստեղծագործություններն էին, դու էլ հիմա մկնկիը պահելով այստեղ, ինձ հետ հավասար կվայելես այս հրաշքը։

Սիգարի ծուխը հոսում է թոքերս ու շոյում շնչուղիներս։ Համարյա հինգ տարի է, ինչ չեմ ծխում թղթի մեջ փաթաթած անպետք խոտը, որի անունը ծխախո՛տ է։ Իմ արվետասեր հայ ընկերը, ով զբաղվում է կուբինական սիգարների արտադրությամբ, ինձ համար նոր հաճույքի եզերքներ բացեց։ Դրանից հետո, իհարկե, ստիպված եղավ ամեն ամիս ինձ Կուբայից հատընտիր սիգարներ ուղարկել, հակառակ դեպքում կզրկվեր իմ ուղարկած կոնյակներից։ Քվիդ ենք, ես ու իմ սիգարագետ ընկերը։ Իսկ կոնյակը,,, իսկ կոնյակը միակ միջոցնե է աշխարհից անջատվելու և երազները վայելելու համար։ Հենրին դեռ նվագում է,,,

Զանգ։

Այլևս տանել չեմ կարողանում չորս հեռախոսներիցս երեքը, որոնք զանգում են անդադար, լինի ուշ գիշեր, եռացող ցերեկ, թե վաղագույն առավոտ, երբ ես մուշ-մուշ եմ անում իմ քունը։ Բայց 00։30-ին զանգում է ոչ թե երեք տհաճ հեռախոսներից մեկը, այլ այն մեկը, որից զանգեր ստանալը միայն երջանկություն է ինձ պարգևաում։ Հիմա բացատրե՛մ։ Երեք հեռախոսները նախատեսված են աշխատակազմի հետ կապ պահպանելու, քաղաքական ոչնչությունների հետ շփվելու և լրագրողների հարցերին համբերատար պատասխանելու համար։ Իսկ այն մեկը, որի բարձրախոսից հնչող ձայներն ինձ միայն ժպիտ են նվիրում, հարազատներիս համար է, միայն նրանք գիտեն այս իննը նիշանոց համարը։
Բայց գլուխս կախված է հեռաոսի վրա ու չեմ ճանաչում այն համարը, որն ինձ զանգում է։
Միևնույնն է, պատասխանելու եմ, ով էլ լինի՞, հարազա՛տ է։

Ես - Այոոո՛։

Բոլոր հոգսերս, անտանելի հոգնածությունս, անասելի թմրածությունս մոռանալով բացականչեցի ես բարձր ու ջերմ։

Ձայն - Բարև, Դավ։
Ես - Բարև։

Իմ երաժշտական լսողությունը կա՛մ հիշողությունների գրկում է, կա՛մ էլ արդեն ծերացել է։

Ձայն - Ուզում եմ տեսնել քեզ, որքան հնարավոր է շուտ։
Ես - Լա՛վ։ Որտե՞ղ։
Ձայն - Հին թաղամասում, փոքրիկ եկեղեցու անկյունում։ Այգու մեջ մի սրճարան կա։ Քեզ կսպասեմ այնտեղ, կես ժամից։

Զրույցն այնքան սովորական ավարտվեց, կարծես վերջին անգամ խոսել էինք երկու ժամ առաջ։ Բաժակի տակ մնացած կոնյակը քաշեցի գլուխս, վրաս գցեցի իմ հոգնատանջ պիջակն ու բացեցի աշխատասենյակիս դուռը։

Անհանգստացած քարտուղարուհի -  Էդ ու՞ր, Գրիգորյան։


Ես - Լսիր, ինձ պիտի պահես, մի ժամ, ոչ ավել։
Հետաքրքրասեր քարտուղարուհի - Հօ բա՞ն չի պատահել։ Ճնշու՞մդ է։
Ես - Չէ, չէ,,, ամեն բան լավ է։ Չիբանը դեռ ներքևու՞մ է։
Ժպտացող քարտուղարուհի - Չէ՛, թռի քանի հետ չի եկել։
Ես - Հա՛, լսիր, մեքենադ տուր էլի։
Շատ զարմացած քարտուղարուհի - Ինչի՞դ է մեքենաս պետք։ Ինչի քո ավտոշարասյունը քեզ հերիք չէ՞։
Ես - Տղերքից թաքուն պիտի գնամ։ Հանկարծ ձեն չհանես ներքևում։ Ես դուրս եմ եկել զբոսնեմ ներքին այգում։ Լա՞վ։

Պահանջատիրական ու ղեկավարչական տոնով սաստեցի ես քարտուղարուհուս, ով արդեն մեկնել էր ինձ ձեռքը, որում դողում էին բանալիները։ Ներքին բակ իջա, որտեղ պահպանության տղերքն էին, բարևեցի ու ջաղայն հայացողվ, որ հանկարծ չհետևեն ինձ, սուսիկ-փուսիկ հեռացա բակի խավար կողմ։

 Հաջորդ րոպեին ես արդեն փոխանցումատուփն էի բռնաբարում, որովհետև շտապում էի չգիտեմ ուր և չգիտեմ ինչու։ Ինչ-որ անհագ ցանկություն էր մեջս տեսնելու  այն ձայնի տիրոջը, ում ժամանակին,,,
Ճանապարհը դատարկ է, ժամը՝ ուշ։
Շարժիչի գռռոցը կոտրվում է իմ գլխում հնչող երաժշտության բարձրությունից։ Ես զգում եմ, որ տասը տարի առաջ ստացած կանտուզիայի տզզոցը դեռ ամբողջությամբ չի անցել, այն իր մասին հիշեցնում է այն պահին, երբ ես չափից դուրս լարված եմ լինում։ Ու լարվում եմ հիմա առավել, քան այն ժամանակ, երբ չափից դուրս լարված եմ։ Գիշերն ինձ տանում է այնտեղ, որտեղ ես վաղուց եմ եղել։ Եվ, այո՛։ Միայն գիշերը կարող էր ինձ այդքան հեռուն տանել։ Փողկապս թուլանում է ընթացքում, դրա հետ փորձում եմ թուլացնել նյարդերս։ Թե ու՞ր եմ շտապում, ինչու՞։ Չգիտեմ,,,

Այգին չի փոխվել։ Եկեղեցին, որ պետք է մեծացնեին, այդպես էլ չմեծացավ։ Նստարաններն են նույնիսկ նույնը։ Նույնն է նաև թույլ լուսավորությունը։ Հուշարձանը, հայրիկի պատվի հուշարձանը, որ պիտի իր ընկերների մասին հիշեցներ իր արծիվով, Վահանով ու հավերժության խորհրդով։
Ծառերի հետևից երևում են կեշգիշերային պատմությունը թելադրող սրճարանը։

Ես - Չե՛ս փոխվել։
Նա - Ծերացե'լ ես։
Ես - Ամենաքիչը, տասը տարով։
Նա - Տասը տարի անց։
Ես - Կարծես երեկ։
Նա - Ինչպե՞ս ես։
Ես - Աշխատած։
Նա - Կխմե՞ս։
Ես - Դեւ երբեք ինձ հետ խելքը գլխին չես խմել։ Ինչու՞ ես առաջարկում
Նա - Որ հիմա՛ հետդ խելքը գլխին խմեմ։ Մի բան գոնե խելքը գլխին պիտի անենք, թե՞ ոչ։
Ես - Ինչպե՞ս ես։
Նա - Մտածա՛ծ։
Ես - Ինչպես միշտ։
Նա - Կյանքդ ինչպե՞ս դասավորվեց։
Ես - Ինչպես կյա՛նքը դասավորեց։
Նա - Լավ էլ դասավորել է, փաստորեն։
Ես - Հո քեզնից հետ չէի ընկնելկու։

Հանդիպման առաջին ժպիտը։ Օդից հայտնված մատուցողուհին սեղանին էր թողել վիսկիի շիշն ու թռել էր։ Երկար գիշեր էր սպասվում, երկար խոհեր, երկար ու ձիգ ճանապարհ դեպի անցյալ։
Նրան տեսել էի տասը տարի առաջ, հետո,,, իսկ հետո ինձ գողացավ ճակատագիրս։ Կյանքում նույն խաչմերուկ երկու անգամից ավել չեն մտնում։ Ամեն դեպքում ես էի այդպես կարծում։ Բայց նույն խաչմերուկում ենք։ Եվ սա հաստա՛տ երկրորդ անգամը չէ։ Բաժակները դատարկվում են նոր պարբերությունից։ Դադարներն ավելի հաճախ են հնչում, որովհետև յուրաքանչյուր խոսքում մի վայր է, մի իրավիճակ, մի պատմություն,,,
Իրականում, քեզ մարդ ես զգում, երբ հիշում ես։ Դու չկաս, երբ բացակա է անցյալը։ Ամեն ինչ պտտվում է առաջվա, հիմայի ու հետոյի հասարակ շրջապտույտում։
Դեբյուսին է նվագում։
Կարծես մեզ համար։
Ձյուն, անձրև, Լուսին, երեկո, ձեռքեր, աչքեր, հպում, համբույր։
Անիրական իրականություն։

                                                                                 ***

Դուռը թակում են։
Աչքերս բացվում են։
Ականջներս լսում են աշխարհի ամենադաժան խոսքերը։

Թղթապանակով քարտուղարուհի - Գրիգորյան, զեկույցները եկան։

Հաճելի է քնել աշխատավայրում։ Մեկ է, տանը ոչ ոք չի սպասում,,,



 





   






   

четверг, 9 октября 2014 г.

Քեռի Վիլիկ կամ Великий дядя

Երբ ավելի փոքր էի, միակ ու անկրկնելի քեռիս բեղեր ուներ: Ինքը մեր` ամբողջ տոհմի համար, մարդու օրինակելի տեսակ էր:
Բարեկամներս, որոնք նրա ոչ պաշտոնական PR-շիկներ էին, այնպես էին պրոպագանդել Քեռի Վիլիկի կերպարը, որ ինքը, ամեն դեպքում, երբ ես ավելի փոքր էի, մեզ համար անհասանելի բարձրունքներ գրաված հերոս էր:
Իսկ այժմ, քեռի Վիլիկն իմ լավ ընկերն է: Ճիշտ է առողջությունը նրան ստիպեց հրաժարվել բրենդ դարձած բեղերից (միայն թե չգիտեմ ինչպե՞ս), բայց այսօր այդ բեղերը երանությամբ է հիշում։ Ինքն էլ է զգում, որ բեղերի հետ հեռացավ նաև երբեմնի "փառքն ու հզորությունը"։ Քայլելը դժվար է, տեսողությունը 50 տոկոսանոց, թույլ են ձեռքերն ու սիրտը, բայց հիշողությունը հօ տեղը չէ՜։
Իր բրենդ եղած տարիներին էր, երբ դուխս հերիքեց ու հարցրի։

Ես - Քեռ, Վիլիկն ի՞նչ անուն է։
Քեռի Վիլիկ - Նախ Վիլիկ չի՛, այլ Վիլե՛ն է։ Սովետների հորինած անունն է։ Վի-Լեն, այսինքն Великий Ленин. Ամբաղ-զամբաղ անուններ էին սարքում ի պատիվ սովետի մեծերի։ Նույնն էլ Մելսը, էն որ Մելսիկ են ասում էլի։ Տե՛ս,,, Մ-Մարքս, Ե-Էնգելս, Լ-Լենին, Ս-Ստալին։ Հասկացա՞ր։

Թե բա, ի՞նչ հասկանայի, 12 տարեկան երեխա էի։ Բայց երբ մի քիչ "տարիքս առա", խելքս էլ հասավ, թե Քեռի Վիլիկն էն ի՞նչ էր պատմում։
Հետաքրքիր մարդ է շատ, երանի ես էլ շփված լինեի ու ընկեր դառնայի այն մարդկանց, ում հետ ինքն է հասցրել ընկերանալ։ Թատերական ինստիտուտ ընդունվելու տարիներին, երբ ընդունելության քննությունների հարցերում Փարաջանովին վերաբերող հարց էլ կար, մայրս ասաց․ "Քեռուդ զանգի, Փարաջանովի մասին սրտիդ ուզածի չափ կպատմի, ընկերն է եղել"։
Երբ նրան ասացի, որ Փարաջանովի հետ կապված իր օգնության կարիքն ունեմ, աչքերը փայլեցին, կարծես հետս "լեվի" պիտի տանեի (էդ ընթացքու՛մ կպատմեմ, թե խի "լեվի")։
Երևան եկավ, հասավ տուն ու առանց բարև տալու ասաց․

Քեռի Վիլիկ - Նստի՛։ Նստի տեսնեմ ի՞նչն ես ուզում Փարաջանովից իմանալ։
Ես - Դե, հարցերից մեկը "Նռան գույնի" մասին է, մաման ասաց, որ դու նկարահանումներին մասնակցել ես։
Քեռի -  Հաաա՜։

Երանի տալով էն ժամանակներին, բացականչեց քեռիս ու սկսեց պատմել Փարաջանովի նկարահանումների մասին։ Ինքն այդ տարիներին Ալավերդու շրջանի կինոարտադրության պետն է եղել։ Կինոթատրոնների ու "գյուղի կլուբներին" կինո մատակարարողը։


Սկսեց նրանից, որ Ալավերդիում իսկական աժիոտաժ էր, երբ նկարահանող խումը եկավ քաղաք, որովհետև նկարահանումները պետք է տեղի ունենային "Հաղպատի" վանքում։ Դե ինքն էլ, որպես շրջանի կինոարդադրության ղեկավար, կցված էր նկարահանող խմբին։ Նկարահանումները հեշտ ու հարթ չէին ընթանում, պատմում էր քեռի Վիլիկը, ասում էր, որ սցենարային առումով չափազանց բարդ էր հասկանալ Սերգեյի մտահղացումը։ Զգալով, որ գործը շատ է երկարում, որոշում է ամեն տեսարանից առաջ հավաքել ոջղ նկարահանող խումբն ու պատմել տեսարանի մասին, այն մասին, թե ի՞նչ է ուզում ասել այդ տեսարանով իր կինոդիտողին, ի՞նչ տողատակ ու ենթատեքստ ունի, ի՞նչ խորհուրդ և այլն։
Քեռին պատմեց, որ մինչ օրս էլ նկարահանման մասնակից շատ մարդիկ այդպես էլ չեն հասկացել, թե ի՞նչ ֆիլմում են զբաղված եղել և ո՞րն էր Փարաջանովի մտքի իրական արժեքը։ Զվարճալի բաներ էլ պատմեց մի հայ կանանց մասին։ Դու մի ասա, նկարահանման ժամանակ մեծ կրծքերով կին է պետք լինում՝ տեսարաններից մեկում նկարահանելու համար։ Եվ այստեղ, խնդրում եմ նկատել, խոսքը գնում է ոչ թե ուղղակի կրծքերի մասին, այլ ահռելի կրծքերի մասին։ Բոլոր հարակից գյուղերով շրջում են, տանջահան լինում, որ գտնեն իրենց ուզած կրծքերը, մի քանի տարբերակ են բերում Փարաջանովին, բայց վերջինս բոլորը մերժում է ու ասում, որ ոչ մեկի ստինքներն այնքան հզոր չեն, որքան իրեն է պետք։ Ստիպված են լինում էդ տեսարանի համար "նաստայաշի ռուսկի բաբա" բերել Մոսկվայից, ում կրծքերի մեծությունը կբավավարի Փարաջանովի տեսախցիկի պահանջները։ Ինչն ամենահետաքրքիրն է, տեղի "կրծքավորները" նեղանում են նրանից, թե բա "մերը պակաս էր հա՞, ռսի բերել տվուց"։
Իմ նոր ծագող բանականությունը ժպիտով էր ընդունում նրա պատմությունները։ Իսկ ինքը պատմում էր ու բավականություն ստանալով իր ապրածից ու տեսածից, բոլ-բոլ հռհռում։
Հետո մեղմ անցում կատարեց իր կյանքին, սակայն այնքան հետաքրքիր էր պատմում, որ ես արդեն մոռացա Փարաջանովին ու անցա իր կյանքի բացահայտմանը։
Քեռիս արտասովոր երեխա է եղել։ Տեղը տիտիկ չանող։ Քանի որ պապուս շուտ է կորցրել, ինքն է իր գլխի տերը եղել։ Նրա վերելքը սկսվել է հանցագործությունից, բայց միանգամից մի դատիր նրան, սիրելի ընթերցող։ Իմ նշած "հանցագործությունը" հանցագործություն էր այն ժամանակների ստանդարտներով։ Հիմա՛ պատմեմ։
Մի խումբ տաղ է իր շուրջ հավաքում։ Բզբզում-բզբզում են ու մի անսարք տանկ ճարում։ Էդ անսարք տանկի վրայից հանում են ռադիոընդունիչը, որը հասրակ ռադիոընդունիչ չէր, այլ կարող էր որսալ ռադիոալիքներ, որոնք չէին որսում այն ժամանակվա տնային "ռադիոպրիյոմնիկները"։
Քեռիս ընկերների հետ տանջվում-տառապում է էդ սարքի վրա ու մի ալիք են բռնում, որտեղ եվրոպական երաժշտություն է հնչում։ Այն ժամանակ այդ երաժշտությունն արգելված բան էր։ Համարվում էր բուրժուական ու անընդունելի։ Պատմում էր, որ Շառլ Ազնավուր լսելու պահին իրենց թաքստոցը գտնում են ու սաղի հերն անիծում։ Իր հետ եղած տղերքի գլխին կանգնած ծնողները մի կերպ լուծում են դպրոցից հեռացման հարցը, իսկ ինքը մնում է անպաշտպան։ Բուրժուական երաժշտություն լսող դպրոցականը, որը բացի այդ աքսորյալի զավակ է և հենց ինքն էլ սիբիրների աքսորավայրերում ծնված մեկը, ստիպված է լինում խաբել Վարդանուշ տատիկիս ու թաքցնում է իրեն դպրոցից հեռացնելու իրողությունը։
Սուտն ավելի հավաստի դարձնելու համար, ամեն առավոտ խելոք-խելոք դասավորում է պայուսակն ու դուրս գալիս տնից, որ տպավորություն ստեղծի, թե ինքը սովորականի պես դասի է գնում։ Զվռնում է այնքան, մինչև դասերը դպրոցում ավարտվեն ու նորից տուն վերադառնա։ Մայրիկը չի իմանա ու չի անհանգստանա։
Հերթական մի օր, տնից դուրս է գալիս ու երկաթգծի վրայով քայլելով ժամանակ մեռցնում։ Տեղի չինովնիկներից մեկը կողքը մեքենայով կանգնում է ու հարցնում։

Չինովնիկ - Այ տա, էս ի՞նչ բանի ես։ Դու դասի՞ չես։
Փոքր քեռի Վիլիկ - Հեռացրե՛լ են։

Չինովնիկը հարցուփորձ է անում քեռուս, թե ինչու՞ ու ինչպե՞ս։ Նա էլ անկեղծ պատմում է։ Որ էդ չինովնիկին հանդիպեի, ճակատը կպաչեի։ Ինչու՞։ Որովհետև, ի տարբերություն դպրոցի տնօրենի, սիրտ է ունենում։ Սա հասկանում է, որ եթե էս լակոտը, էս տարիքում կարողացել է տանկի ռադիոընդունիչով չբռնվող ալիք բռնել, հետն էլ Շառլ, Բիթլզ ու Էլվիս լսել, ուրեմն խելք ունի։ Պետք է սրան ռադիոտեխնիկայի ուսումնարան ուղարկել։
Եվ ուղարկում է։ Ուղարկելուց զատ վերականգնում է դպրոցում, պատմում տատիկիս, հասկացնում բոլորին, որ երեխաները սխալներ կարող են գործել, բայց սրանք մահացու սխալներ չեն։
Քեռիս մեկնում է Լենինգրադ ու սովորում այնտեղ։ Վերադառնում է ու սկսում գրավել պաշտոնը պաշտոնի հետևից։
17 տարեկանում արդեն պատանի ռադիտեխնիկների դպրոցի տնօրենն էր։ Տիպա է՛, տի՛պ։
Հենց լենինգրադից հետո էլ ինքը կյանքը սկսում է հաշվել ոչ թե տարիներով, այլ ունեցած կանանց քանակով։ Սա իր համար առանձնակի թեմա է։ Երբ մի օր սկսեց պատմել իր "սերերի" մասին, հարցրի, թե քանի՞ ազգության կանանց ու աղջիկների հետ է քնել։ Աչքերը փայլացնելով սկսեց հաշվել։ Տասը մատը ծալվեր էլ, երբ ես արդեն զարմացած էի, բայց ավելի զարմացա, որ ևս ութ մատ ծալվեց երկրորդ անգամ։ 18 ազգության ներկայացուցչի։ Եվ նկատի, իմ անծանոթ ընթերցող, ես դեռ չեմ խոսում քանակի մասին, միայն ազգության մասին է խոսքը։
Ինչևէ։ Քանի որ ես այդ հարցում չափազանց թեյնիկ եմ և, եթե անկեղծ, չե՛մ հասկանում նրան, որովհետև իմ կուռքն այս հարցում իմ հայրն է, ով իր կնոջից բացի ուրիշ ոչ մեկին "պրիզնատ" չէր գալիս, ուղղակի լսողի դերում էի։ Միևնույնն է։ Քեռի Վիլիկն ունիկալ էրուդիցիայի և իմաստության տեր մարդ է։ Նրան լսելը զվարճալի է ու հաճելի, գերող ու ձգող։
Եվ, երբ այսօր մեր տուն եկավ, հին ընկերությունը հիշեցինք։
Ինքը մոլի ՀՀՇ-ական է։ Առողջությունը բուրթ է, բայց եթե ՀՀՇ-ական միտինգ կա, ինքը պետք է առաջին շարքում կանգնի, որքան էլ վատ զգա իրեն ֆիզիկապես։ Մի քիչ քաղաքականություն խմորեցին, կռիվ արինք։ Ինչու՞ կռիվ արինք։ Ես սիրում եմ հոգին ուտել Լևոնի ձևերը անելով։ Ինքն էլ ջղայնանում է, թե բա "դու էդ ի՞նչ էս այ տղա, որ էդ սուրբ մարդուն ձեռ առնես"։ Ժպտում եմ, որովհետև ամեն անգամ հիշելիս երջանկանում եմ։ Դոշով էնպես է պաշտպանում միաչկանիին, որ ծիծաղս չեմ կարողանում զսպել։

Բայց դե քեռուս սիրտն առնելու համար պատմեցի, որ մի լավ ընկեր ունեմ, ստեղծագործում է։
Եթե ուզու՞մ է, կարող եմ կարդալ նրա գրածերից մի քանի բան։ Պիտի կարդայի, որովհետև նրա տեսողությունը թույլ չի տալիս կարդալ։ Իրականում էդ իմ լավ ընկերը ես էի ու իմ գրածներն էին պատրաստվում կարդալ նրա համար, սակայն չէի ուզում, որպեսզի քեռի Վիլիկը սուբյեկտիվ մոտենա գրածիս ու վերջում՝ կարծիք հայտնելիս, չմտածի, որ կնեղացնի ինձ, եթե քննադատորեն մոտենա։ Մի խոսքով, դրա համար էլ ասացի, որ ընկերոջս գրիչն է։

Կարդացի, վերջացրի ու լռություն․․․

Մտածում եմ կա՛մ հետույքային էր, կա՛մ էլ ավելի վատ։

Ես - Հը՞ն, քեռ։ Դուրդ չեկա՞վ։
Քեռի - Էդ ընկերջդ փոխանցի, որ ինքը տաղանդավոր է։

Ես հո դեռ չեմ ասելու, որ ես էի։ Սպասի մի քիչ էլ գովքս լսեմ։

Ես - Ինչն էր է՞ լավ։ Ասա իմանամ։ Բա էդ տղուն չասեմ, թե ի՞նչ վերլուծություն տվեցիր։
Քեռի - Այնքան պարզ էր ասում, այնքան խորն ու ճշմարիտ, որ ինձ մտածելու առիթ տվեց։ "Կյանքը կոնտրաստ է, իսկ կոնտրաստ՝ կյանք"։ Տես ինչ լավ է ասում։ Ու մենաբանում է էդ կյանքը մեծ մարդու պես։ Քանի՞ տարեկան է ընկերդ։

Այս խոսքերը, երևի, ամենաջերմ խոսքերն էին, ամենահաճելի գնահատականը, անկեղծ քննարկումն ու անաչառ վերաբերմունքը գրածիս։ Ես գիտեմ, որ հմուտ չեմ գրի մեջ, բայց երբ իմ ստեղծագործող քեռի Վիլիկը, ով իրոք հանճարների հետ է շփվել, գնահատում է գրածս ու պոչին կպցնում, որ գորղն էլ տաղանդավոր է, ես տաքանում եմ։
Դեռ չէի հասցրել ասել, որ գրողը ես եմ, սկսեց պատմել։

Քեռի Վիլիկ - Մի օր զանգեցի Հրանթ Մաթևոսյանին։ Նոր ֆիլմ էին բերել։ Մտածեցի, մինչև բոլորը կգան կինոթատրոն այն նայելու, մի հատ ես ու Հրանտը նախադիտում անենք։
Հրանտը եկավ, նստեցինք, տեխնիկին կանչեցի ու ասացի, որ ժապավենը միացնի։
Հրանտն ունքերը կիտեց ու բացասական ժեստ արեց։ Ասացի, չե՞ս ուզում նայել, Հրանտ, ասում են լավ ֆիլմ է։ Հրանտն էլ, թե,,,

Հրանտ - Վիլիկ ջան, երկու օր առաջ մի ֆիլմ եմ նայել, անունն էլ "Երկուսը քաղաքում"։
Այնքան լավն է, որ չեմ ուզում նորը նայել։ Ուզում եմ, որ էդ ֆիլմից ստացած տպավորություններս երկար ապրեն։

Քեռի Վիլիկ - Հիմա եմ հասկանում, Դավիթ, թե ի՞նչ էր ասում։
Ես - Եվ՞։
Քեռի Վիլիկ - Եվ այն, որ հիմա երկար ժամանակ չեմ ուզենա որևէ բան կարդալ, որովհետև ուզում եմ, որ էս կարդացածիդ տպավորությունները երկար ապրեն իմ մեջ։

Այնքան շոյված էի այդ գնահատականով, որ արդեն ամաչում էի քեռուս ասել, որ ես եմ գրել։ Գիտեմ, որ նրա խոսքը չափազանց ծանրակշիռ է, ու գուցե կոտրեմ այդ տպավորթյունը, եթե ասեմ եղելությունը։
Չնայած,,, ո՞վ գիտի։

Նրա հետ զրույցի վերջում եկա այն եզրահանգմանը, որ ժամանակակից աշխարհը սպանում է բոլոր ինդիվիդուալ դրսևորումները։ Այն ժամանակ քեռիս առանձնահատուկ, վառ, ինքնատիպ մարդկանց պակասություն չի զգացել իր շրջապատում, մինչդեռ, նա այսօր դրա կարոտն է։
Ասում էր, որ սովետն էլ էր խեղդում անհատականություններին, հաշվի չառնելով, որ հենց նրանց վրա է հիմնված աշխարհը, որ հենց նրանք են տանող ուժը բոլորի։
Ես համամիտ եմ նրա հետ, որովհետև այսօր ամեն բան չափվում է նութով, այսօր բոլոր արժեքները կարող են տեղավորվել "այՖոնի" մակերեսի վրա, դրանք այդքան փոքրացել են ոււ նույնքան ճղճիմացել։ Բոլորին թելադրում են, որ միանմանությունն է ողջունելի, որ աշնանը հագուստի գույնը պետք է կանաչ լինի, իսկ ամռանը՝ կարմիր։ Եվ, գրեթե բոլորն են ականջ դնում ասողներին, կարծելով, որ այդ ասողներն ավելի բանիմաց են, ավելի ճաշակով, քան իրենք։
Նրանց թելադրում են ու նրանք կատարում են։ Ըմբոստությունն այսօր անբարոյականություն է, իսկ քառակուսի ու սահմանափակ մտածելակերպը՝ ապրելակերպ։

"Ինչու՞ նրան չես սիրում, ախր նրա քույրը ավտոմեքենա ունի"
"Որքան նվեր նվիրի քեզ, այնքան էլ սիրում է"
"Գնանք խանութ, տեսնենք նրա նվիրած մատանին ի՞նչ արժե"
"Քանի՞ անգամ է քեզ ռեստորան տարել"
"Ի՞նչ ունի, որ սիրում ես"

Սրանք են ժամանակակից արժեքրները։ Սրանց են դավանում նրանք, ում մեջ մենք սխալվում ենք։ Եվ քո առաջարկը, որ պետք է կոտրել գլխում կառուցված բետոնե պատերը, քառակուսի կարծրատիպերով ու շաբլոն մոտեցումներով, հանդիպում է բութ պատի։ Նրանք չեն ցանկանում գոնե մի լուսամուտ բացել այդ բետոնապատ սենյակում, որ մեկ մեկ իրական արժեքների լույսը ներս սողոսկի։ Նրանք շարունակում են ապրել այդ տնակում, որովհետև էգոիստ են, սահմանափակ ու անհետաքրքիր, աննապատկ ապրող ու տեղում դոփող։ Նրանք երբեք դուրս չեն գա էդ քարանձավից ու ամբողջ թոքերով ներս չեն քաշի ազատության համն ու հոտը, դրա շունչն ու հաճույքը։ Նրանք երբեք չեն  հասկանա, որ էդ փոքրիկ, սահմանափակ ու քառակուսի սենյակում իրենք միլիոններով են լցված, իսկ պատերից դուրս եզակիներն են կանգնաց, ովքեր միանձնյա են վայելում ազատության թռիչքը։
Գուցե ոչինչ էլ պետք չէ փոխել, որ ազատության մեջ մե՛ր տեղը շատ լինի,,,
 



 


   


среда, 8 октября 2014 г.

Գիտեի չէ, որ բերանս չի փակվի

Ճանաչում եմ ինքս ինձ։
Օրն անձրևոտ էր։ Սիրած սրճարանիս բաց հատվածը դատարկ էր։ Բոլորը ներս էին մտել, որ չթրջվեն ու չսառեն։ Ես՝ ճիշտ հակառակը։ Օդը մաքուր էր, տարածքում միայն կաթիլներն էին։ Բոլորը անձրևանոցներով, վերարկուները գլխներին քաշած վազում էին դեսուդեն, որ փախչեն անձրևից։ Խելառ են։ Ո՞վ է անձրևից փախչում։ Ինչպե՞ս կարող է մարդը, որ 80 տոկոսով ջրից է բաղկացած, փախչել ջրից։ Ես սրանց երբեք չեմ հասկանա։
Մատուցողը որտե՞ղ է։

 Էհ, ծուռ է էս աշխարհը։ Ավելի ծուռ, քան կարծում էի։ Գիրքս էլ խոնավ է արդեն։ Բոլոր տողատակերը երևում են միայն անձրի կաթիլները ներծծելիս։
Մարդուկնեը վազվում են, իսկ ես վայելում։ Մենակ եմ, երևի այն պատճառով, որ բոլորն արտասովոր են, իսկ ես սովորական։ Գուցե սխալվում եմ։ Հակառա՞կն է։ Ինչևիցէ։
Մատուցողը չկա։
Բոլորը վազու՛մ են։
Կառմային չեմ հավատում, բայց հետաքրքիր բաներ է բարբաջում։ Ասում է, թե կինն ու տղամարդը միմյանց հանդիպելիս միանգամից ջերմություն են զգում միայն այն դեպքում, եթե նախորդ կյանքերում երբևէ հանդիպել են և որևէ տաք բան են ունեցել պահած միմյանց համար։ Երբ այդ տաքությունը կիսատ թողնելով հեռացել են, հաջորդ կյանքում հանդիպելիս ենթագիտակցական հիշողությունը նորից ակտիվացել է։
Դու նրան չես ճանաչում, առաջին անգամ ես կյանքում հանդիպում, բայց ինչ-որ անհասկանալի մտերմություն ես զգում։ Հոտն է գերում, աչքերը, քիթն է ծանոթ, թե հետույքը, էական չէ։ Զգում ես, որ որևէ բան հարազատ է նրանում։ Շփում է ծավալվում, հարաբերություններ, գուցե ամուսնություն, երեխաներ և այլն։
Հույն փիլիսոփաները հակված էին մի մտքի, որ մարդու կյանքում ընդամենը երեք խոշոռ իրադարձություն է տեղի ունենում․ ծնունդ, ամուսնություն, մահ։
Սրանից բացի կյանքը դատարկ է։ Թե էդ հույն փիլիսոփաներից որ մեկն էր ամուսնությունից քյար տեսել, որ էդքան խոշոռացրել էր նշանակությունն էդ անտերի, չեմ հասկանում։
Անցնենք մեր ոչխարներին։
Կառմա։
Մի խոսքով, նրան հանդիպում ես ու սիրահարվում։ Բայց որոշ պատճառներով բաժանվում ես։
Ի՞նչ է տեղի ունենում։
Նրա հետ կապված ինչ-որ բան անավարտ է մնում ա՛յս կյանքում։ Ըստ ուսմունքի, եթե այս կյանքում որևէ բան ավարտի չի հասցվում, յուրաքանչյուր մահկանացույի տրվում է իրավունք այդ անավարտը ավարտել հաջորդ կյանքում։ Ասել է, թե նախորդ կյանքում կամ կյանքերում հանդիպած աղջկան, կնոջը հաջորդ կյանքերում դեռ այնքան պիտի հանդիպես, մինչև ավարտին չհասցնես միասնական նպատակը, ճակատագրական կապը, ձուլումը։
Հետաքրքիր մոտեցում է։ Նստած եմ արդեն կես ժամ էս անտեր սրճարանում, բայց մատուցողը չկա։ Միգուցե հաջորդ կյանքում հանդիպեմ էդ մատուցողին ու մոխրամանը գլխին կոտրեմ, որ ավարտին հասցնեմ նպատակս։
Մի բան հաստատ հետաքրքիր է։ Քանի՞ անգամ ենք հանդիպել ես ու ինքը, քանի՞ կյանք ենք ապրել ու չավարտել, քանի՞ անգամ դեռ պիտի հանդիպենք միմյանց ու ի՞նչ պիտի լինի վերջում։

Չգիտեմ էլ, հաճելի է ինձ այդ փաստից, թե տհաճ։

Մատուցող - Ի՞նչ եք ցանակնում, պարոն։

Գլուխը պատուհանից հանելով գոռաց անձևից քշված մատուցողը։

Ես - Որ հաջորդ կյանքում ինձ չհանդիպես, թե չէ գլուխդ կսխկեմ։

Ջղայնացած գոռացի ես ի պատասխան ու լքեցի սրճարանը։

Իրականում բոլորը սովորական են, ես եմ անսովոր։ Երբ անձրևի հետ խոսելով, առանց անձրևոանոց քայլում էի ջրում թաղված փողոցներով, հիշեցի, որ  համբուրվում էինք ծածկի տակ, ոչ թե անձրևին, անձրևանոց էինք պահում, որ ինքներս ջուր չդառնանք, չնայած, որ անձրևը մեր մի մասն էր, ավելի շուտ՝ մեր զգայարանների մասնիկը։
Լրացնող ու լցնող ինչ-որ բան։ Միևնույնն է, թաքնվում էինք նրանից։

Չեմ վախենում կաթիլներից, միգուցե այն պատճառով, որ մեղմացնում են Կառմայի ցավը։
Չեմ վախենում, որովհետև հույս եմ փայփայում, որ հաջորդ կյանքում ամեն բան այլ կերպ կդասավորվի և գուցե ավարտենք անավարտը։


   

Օր 24․․․ Շուտով

Գլուխդ չեմ հարթուկի էսօր սենտիմենտալ մտորումներով, չեմ պատմի հորինած կերապարների մասին, չեմ ասի, թե ի՞նչ եմ ուզում, ինչպե՞ս ու որտե՞ղ։ Կզսպե՛մ ինձ)))
Այսօր լինելու եմ առօրյայի մարդ։
Որոշ պատճառներով ստիպված էի այս գիշեր տանը մնալ։ Դե, ոնց ասեմ, քառակուսու կարոտից ամբողջ գիշեր աչք չկպցրեցի։ Շուռումուռ եկա, նստեցի համակարգչի առաջ, մի քիչ գրեցի տարբեր թեմաներով, "փակ" ստեղծագործական գործունեությամբ զբաղվեցի, դե էն էլի, որ բացի քեզնից ոչ ոք չի կարդում ու որպես կանոն մի շաբաթ հետո էդ գրածներդ վառում ես, որովհետև թղթի վրա են ու չէիր ցանկանա, որ որևէ մեկը ծանոթանար դրանց։ Ինտիմ են։ Չէ՛, բառի պոռնոգրաֆիկ իմաստով չեն ինտիմ, խոսքն այս դեպքում մտքերի ինտիմիզմին է վերաբերվում։
Այսօր արդեն քառաքուսում եմ ու այստեղ եմ մնալու, մենակ, մենակ ու մի հատ էլ դրանից։ Սեղանիս դիրքը փոխել եմ ու այժմ Լուսնին նայելու համար ստիպված գլուխս աջ եմ թեքում։ Բայց հիացմունքը հո չի փոխվել։ Սրա մերը․․․ մի օր Լուսնին կատե՞մ, տեսնես։
Առավոտյան նա չկար։ Կար իմ, ինչ-որ համեղ բան սարքելու ցանկությունը։ Տանն արդեն միայնակ էի, վերմակի տակից գլուխս հազիվ դուրս հանեցի, կիսբաց աչքերով նայեցի պատուհանից ինձ հայհոյող սև ամպերին ու վեր կացա։
Առաջինը․ ԷՍ ԻՆՉ ՍՈՎԱԾ ԵՄ ԵՍ, սրա՛ մերը։
Ուղեղս աշխատում է, աշխատում է ուղեղս, ստամոքս գռմռում է, տզմզում են ականջներս։ Ընհ․․․ ուր որ է կհասկնամ, թե ի՞նչ եմ ուզում։
Ուալյա՛։
Ձվածեղագետ իմ բարեկամ, դու՞ ես։ Սառնարաը բացելն ու, կներեք արտահայտությանս համար, սաՌդելկեքը տեսնելը մի փայլուն միտք հղացրին իմ փռչոտ գլխի մեջ։ Ինչու՞ փռչոտ, որովհետև հավես չեմ անում վարսավիրի մոտ գնալ ու խնդրել նրան, որ խուզի գլուխս, շատ է մազ աճել։ Ես սենց բաներ չունեմ, դե նկարել այն, ինչ պատրաստվում եմ ուտել, խմել, հագնել և այլն, բայց տեսնքն այնպիսին էր, որ որոշեցի անմահացնել հաճարեղ խոհարարական գլուխգործոցս։

  Տե՛ս։ ՎերԾնում ես երեկվա ժարիտ արած կարտոշկի մնացորդները, երկու հատ միջին չափի սաՌդելկա, մեկ հատ ձու, պանիր ու պարտադիր կարագ, ոչ թե ձեթ։

ՍաՌդելկեքը բարաաակ-բարակ կտրատում ես, փռում թավայի վրա, որ ամբողջությամբ մակերեսը ծածկվի, հետո, հրապարակ են մտնում երեկվա ժարիտիկները, որոնց վրա մաաանր-մանր հանգչում են պանիրները, ապա թավայի անկյուններին դնում ես կարագը, որ Վ ՊՌՈՑԵՍՍԵ հալի էլի։ Գազը հուպ ես տալիս ու սպասում տժտժալուն։ Երբ զգում ես, թե ինչպես են ճտճտում սաՌդելկեքը, այո, իրավացի ես, արդեն նախապես ինչ-որ բաժակի մեջ խփած, ես կասեի՝ ծեծած ձուն գահավիժացնում ես, մեր արդեն համեղ մասսայի վրա։ Կափարիչը փակում ես, որ ուտեստը ոչ մի ընդհանուր կապ չունենա արտաքին աշխարհի թոհուբոհի, անառակության ու բարքերի հետ, սպասում ես մի քանի րոպե ու կափարիչը բացելուն պես հանճարեղ բույրից չափալաղ ես ստանում։
Դե էլ ոնց չնստեղ, լավաշով ու նորություններով համեմաված այս ձվաԾեղը մեջ չանես։

Ուֆֆֆ․․․ լավ վայրկյաններ էին։ Դրան հաջոդեց դեղս։ Հա՛, էս ամենակարևորն է։ Բուժմանս ավարտին մնաց 3 օր։ Հասկանու՞մ ես, երեք օր։ Եվ ես ազատ եմ տարաբնույթ արգելքներից ու գերություններից։ Նշելու եմ բուժումս ալկոհոլային լվացքով։ Ուրախն ու Զվարթն էլ գալու իմ քառակուսի, կյանք, սիրտ և հոգի։

Բայց էդ չեր էականը։ Հույս ունեի, որ այսօր ինձ ձեռք չեն տա։ Էս մեկը հաստատ բառի բուն իմաստով չէր։
Աշխատա՛նք։
Արդեն տրամադրվել էի, որ հիմա պիտի սերիալս ըմբոշխնեմ, մեկ էլ էս պոռնկանման լիռփ հեռախոսս զանգեց։

- Բլա, բլա, բլա, հետո, բլա, բայց մինչև էդ մի հատ բլա, մի խոսքով հասկացար։
Ես - Լա՛վ։

Նկարահանու՛մ։ Էլ ոնց կլիներ։ Ես, կներեք արտահայտության համար, "պահանջվածս" ինչպե՞ս կարող էի տանը մնալ։ Արդեն կանգառում եմ։ Արդեն աշխատավայրում եմ։ Արդեն նկարահանման եմ։
Կայֆ ստացվեց իրականում։ Հայրիկիս հետ երիտասարդ տարիներին պատահած միջադեպը չգիտեմ ինչու ի՛մ մեջ է կոմպլեքս առաջացրել։ Շներին սիրում եմ, բայց վախենում։ Սակայն իրադարձությունների հաճելի դասավորվածությամբ, վերջին շրջանում հանդիպում եմ միայն պարապած, խելացի, երեք լեզու իմացող, նստի, կանգնի, վազի, բռնի, ՉՍՏԻԿՍ բեր, կոֆե դիր հրահանգներին լավ ծանոթ շների։ Չէ, ոստիկանների մասին չէ խոսքը, ավելի շուտ, ուղղակի ոստիկանների մասին չէ խոսքը։
Իրակա՛ն շների, կենդանիների, բայց մասնագիտությա՛մբ ոստիկան։
Յուտա։ ԱվչաՌկա ցեղատեսակի, թմրանյութ որոնող այս շնիկը բավականին երիտասարդ է։


Բայց իր տարիքին համեմատ հասցրել է ավելի՛ շատ թմրանյութ գտնել, քան ՄԱՐԴ ոստիկանները։ Լիա, Լեդի, Գռաֆ, Կուկի, Միա, Արջ,,, ու դեռ շատ այլ անուններ, որոնք շնապահները շնորհել էին իրենց հավատարիմ ընկերներին։ Տպավորված էի, որովհետև նույնիսկ անծանոթի հրահանգներն էին նրանց համար ընդունելի։ Ի՞նչ կծել, ի՞նչ գռմռալ, չկա՛ տենց բան, միայն հոտոտել, ծանոթանալ ու խաղալ։
Այսօր ևս մեկ քայլ արեցի դեպի "շներից մի վախեցի" ամենամյա փառատոնի մրցանակակիր դառնալուն։
Նկահանումս, հուսամ, հաջող տեսանյութով կպսակվի։
Դրանից հետո օրս սահցե սովորականի պես։ Թե ի՞նչ երազեցի, էլի չեմ ասի։ Գուցե ավելի ուշ գիշերը ստիպի պատմել քեզ մտածմուքներիս ու նոր երազներիս մասին, սակայն հիմա ուղղակի տրամադրված չեմ ավելի խորը լինելուն։ Էսօր էլ թող նավակս ծովի վրայով սղղա, ոչ թե դրա հատակին գնա։