Գիտեմ, թե ի՞նչ արժեքներ են ապրում
աշխարհում։ Հաճույքներն են տերերը, իսկ մնացածը պարզապես սին դատարկություն։ Որտե՞ղ
է պաշտելի հավատարմությունը կամ սպասված նվիրվածությունը, իրական կիրքը (ոչ թե պոռնոգրաֆիան)
ու իսկական հարգանքը։
Ինձ համար շարունակում են իրական մնալ մեզ հետ առնչություն չունեցող օբյեկտները։
Լուսնին երբեք չեմ հանդիպի (կհանդիպեմ, ճա՞րս ինչ), Մարսի վրա սիրելիիս չեմ համբուրի, Արևի վրա սեքսով չեմ զբաղվի, բայց այս բոլորին ավելի շատ կհավատամ, քան կողքովս քայլող որևէ մեկին, նրան, ով կրակ է ուզում ծխախոտը վառելու կամ գումար՝ իր մեքենան վառելիքով լիցքավորելու համար։
Ես կշարունակեմ հավատալ երաժշտական խմբերին, որոնք արթնացնում են միտքս ու ակտիվացնում ոգիս, կհավատամ ռեժիսորներին, որոնց ֆիլմերն ինձ կսմթում են ու շոյում, լացացնում, ուրախացնում, սակայն, որոնց ես երբեք չեմ հանդիպի։ Նրանց ավելի կհավատամ, քան անձանց, ովքեր գոռում են՝ ինձ երջանկացնելու նպատակով։
Սուտ են արժենքերը, ամեն բան հիմնված է հաշվարկի վրա։ Եզակիներն են իրապես աղոթում սիրուն ու պաշտամունքի առարկա դարձնում զգացմունքը։
Չէ, չէմ պնդի, որ ես էդ եզակիներից եմ, բայց կասեմ, որ ուզու՛մ եմ լինել։
Ախր կյանքն այնքան կարճ է չսիրելու և սիրված չլինելու համար։
Ախր էս անտերն այնքան դատարկ է, որ չլցնես այն։
Չեմ սիրում տարվա մռայլ եղանակները։ Չնայած, որ ժամանակին շատ չեզոք վերաբերմունք ունեի ։ Կասես, թե ինչու՞ չեմ սիրում, հո՛գ չէ, կպատասխանե՛մ։
Կիթառն է նվագում, ինչպես ամռանն էր շոյում կանտուզիայի ենթարկված լսողությունս։
Դեվենդրա Բանհարտն է քնքշանքով լցնում սիրտս։ Դրա ազդեցության տակ գրում էի, ստեղծագործում, ապրում էի, շնչում, վերածնվում․․․
Բայց Լուսինը կար, որ ինձ ուժ էր պարգևում և մոտիվացում ։
Ես զգում էի մարմիններն ու աչքերը, ձեռքերը՝ այտիս, շուրթերը՝ շուրթերիս։
Բնությունն էի ես, բնությունը՝ ինձանում։
Այժմ ստիպված եմ մոռանալ իմ Լուսնի դիմագծերը, որովհետև թաքնված է ամպերի հետևում ու ինձ հետ խոսել չի ցանկանում։
Այն ժամ, երբ
նորից թռնեմ երկինք, նրան կասեմ իմ բողոքը, կփոխանցեմ իմ պահանջը, թե առանց իրեն ապրելն
անհնարին է ու չեմ կարող դուրս վազել հիմա, որ նայեմ ու բավարարվեմ իր գեղեցկությամբ։Ինձ համար շարունակում են իրական մնալ մեզ հետ առնչություն չունեցող օբյեկտները։
Լուսնին երբեք չեմ հանդիպի (կհանդիպեմ, ճա՞րս ինչ), Մարսի վրա սիրելիիս չեմ համբուրի, Արևի վրա սեքսով չեմ զբաղվի, բայց այս բոլորին ավելի շատ կհավատամ, քան կողքովս քայլող որևէ մեկին, նրան, ով կրակ է ուզում ծխախոտը վառելու կամ գումար՝ իր մեքենան վառելիքով լիցքավորելու համար։
Ես կշարունակեմ հավատալ երաժշտական խմբերին, որոնք արթնացնում են միտքս ու ակտիվացնում ոգիս, կհավատամ ռեժիսորներին, որոնց ֆիլմերն ինձ կսմթում են ու շոյում, լացացնում, ուրախացնում, սակայն, որոնց ես երբեք չեմ հանդիպի։ Նրանց ավելի կհավատամ, քան անձանց, ովքեր գոռում են՝ ինձ երջանկացնելու նպատակով։
Սուտ են արժենքերը, ամեն բան հիմնված է հաշվարկի վրա։ Եզակիներն են իրապես աղոթում սիրուն ու պաշտամունքի առարկա դարձնում զգացմունքը։
Չէ, չէմ պնդի, որ ես էդ եզակիներից եմ, բայց կասեմ, որ ուզու՛մ եմ լինել։
Ախր կյանքն այնքան կարճ է չսիրելու և սիրված չլինելու համար։
Ախր էս անտերն այնքան դատարկ է, որ չլցնես այն։
Չեմ սիրում տարվա մռայլ եղանակները։ Չնայած, որ ժամանակին շատ չեզոք վերաբերմունք ունեի ։ Կասես, թե ինչու՞ չեմ սիրում, հո՛գ չէ, կպատասխանե՛մ։
Կիթառն է նվագում, ինչպես ամռանն էր շոյում կանտուզիայի ենթարկված լսողությունս։
Դեվենդրա Բանհարտն է քնքշանքով լցնում սիրտս։ Դրա ազդեցության տակ գրում էի, ստեղծագործում, ապրում էի, շնչում, վերածնվում․․․
Բայց Լուսինը կար, որ ինձ ուժ էր պարգևում և մոտիվացում ։
Ես զգում էի մարմիններն ու աչքերը, ձեռքերը՝ այտիս, շուրթերը՝ շուրթերիս։
Բնությունն էի ես, բնությունը՝ ինձանում։
Այժմ ստիպված եմ մոռանալ իմ Լուսնի դիմագծերը, որովհետև թաքնված է ամպերի հետևում ու ինձ հետ խոսել չի ցանկանում։
Իմ՝ աշխարհին տիրող և ուժ տվող, գեղեցկուհու հզորությունն այլևս իմ հետ չէ։
Ես ստիպված եմ լռեցնել գրիչս ու սպասել նրա ձայնի արձագանքին, որ ամեն գիշեր գրկեմ ու ականջին շշնջամ․
- Սիրում եմ քեզ, Լուսնյա՛կ։
Комментариев нет:
Отправить комментарий