Անցել է գրեթե 11 տարի, իսկ ես կրկին, կույս լրբի պես վախենում եմ ձեռքս գցել պատյանին ու հանել այդքան սիրելի Ստեչկինը։ Ձեռքերս դողում են։ Սիրել զենքը, բայց ատել այն օգտագործելիս, կարծես սիրել կնոջն ու երբեք նրա հետ չքնել։ Ամեն անգամ ցանկանում եմ, որ ամեն ինչ սահուն անցնի, որ ես ստիպված չլինեմ կրակել, այլ ուղղակի վերադառնամ իմ բուն, զենքս պարտաճանաչ սրբեմ ու թաքցնեմ։ Վերջ։ Բայց այսօր էդ օրը չէ։ Ամեն ինչ այլ է։
Կամ ես, կամ ինձ․․․***
Երևան
2006 թ․
Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը նման է Շթազիի նկուղներին։ Յուրաքանչյուր դռան հետևից անտանելի ձայներ են հնչում։ Մի դեպքում իմ պես դիլետանտները աղավաղում էին գործիքները, մյուս դեպքում՝ գերմանացի գաղտնի ոստիկաններն աղավաղում էին բռնվածներին։
Մորս եմ սպասում։ Պիտի գա, որ ոչ հեռու գտնվող Ֆիրդուսի շուկայից մի էժան կոշիկ գնենք։ Շուտով ես մեկնելու եմ երկրից, ուզում է, որ գոնե նոր կոշիկով գնամ։
![]() |
Կարապ |
Մտքովս անցնում է, թե ինչպես եմ առաջին անգամ տեսնելու ծովը, ինչպես եմ ես, ոսկոռ տեսած անտուն շան պես, լոզոտվելու էդ տեսարանից։ Վայելելում եմ անծայրածիրը։ Ծարաված արջի պես նետվում ջուրն ու գրկում ալիքները։ Տաղտկալի ռոմանտիզմ։
Աղաջրի համը շուրթերիցս սրբում է մի հաճելի ջայն։- Երազու՞մ ես։
Ես - Ըհն։
Վախեցած ու ջղային պատասխանում եմ ես, որովհետև երևակայությունս վառ էր, միայն ես գիտեի երազներիս մասին։
- Վահանի տղան ես, չէ՞։
Ես - Հա։
Միգուցե մայրս չի՞ գալու։ Իսկ, եթե ինչ-որ բան է պատահե՞լ։
Ես - Բա, մաման ուրա՞։
- Կգա, վստահ եմ։
Ես - Իսկ դու՞ք ով եք։
- Հայրիկի ընկերներից։
Սիրտս այդ պահին գմփգմփում էր ուժեղ։ Բայց հանդարտվեցի, որովհետև ասաց որ հորս ընկերն է։ Իսկ հորս ընկերները շատ բարի են։
- Պապադ խնդրեց, որ քո հետ մի քիչ զրուցեմ մինչև գնալդ։
Ես - Ինչի՞ մասին։
- Անծանոթ տեղ ես մեկնում։ Անծանոթ միջավայր։ Ինքն ուզում է, որ դու խելոք վարվես։
Ես - Բայց, պապան բան չի ասել ինձ։
Զարմացած ու իմական ունքերս կիտելով ասում եմ ես։
- Դա քո, նրա ու իմ գաղտնիքն է։ Վահանն ուզում է հասկանալ, թե ինչքա՞ն գաղտնապահ ես դու։ Դրա համար, նրան էլ մի ասա մեր հանդիպման մասին։ Ինքն առանց այդ էլ ամեն ինչից տեղյակ է։
Անծանոթը ինձ թուղթ մեկնեց, որի վրա հասցե էր։
- Հաջորդ անգամ տնից մի քիչ շուտ դուրս կգաս պարապմունքի գալիս, հինգշաբթի օրը սպասեմ քեզ, Դավիթ։
Ժպտաց ու ես նրա մեջքի հետևում տեսա մորս, ով անհանգիստ բացեց դպրոցի մուտքի դուռն ու ներս վազեց։ Անծանոթը անշտապ հեռացավ դեպի ելքը։ Մայրս մի քանի անգամ ներողություն խնդրեց, որ մի քանի րոպեով ուշացել է ու գնացինք մաշված կոշիկներս "բարով մաշես"-ով փոխելու։
Комментариев нет:
Отправить комментарий