Խաղաղ օվկիանոսի պես մոլեգնող նրա հայացքն ու առվակի պես խշխշացող խոսքը, արևի պես փայլող աչքերն ու լուսնի պես խորհող հայացքը, թիթեռի թռիչքն ու տիեզերական ծանրությունը համատեղող գեղեցկուհին գնում է դեպի լույս, ջրի եզրով չափում ոտնաթաթերի ջերմությունն ու զրուցում իրեն սիրող ու իրենից փախչող թռչունների հետ։
Օրը չի հասցնում սկսվել, երբ ավարտին մոտենալուն կարոտում ես հավերժական վայրկյանը, որ ցանկանում ես անց կացնել կողքինփռված ձմեռային ձյան շերտի տաքուկ սավանի տակ ու նայել բաց թողած աշնան ուշացած տերևների անկմանը, որոնք ճոճվելով քո շնչից անշտապ, արբեցած սեփական գեղեցկությունից կուտակվում են աչքերիդ գույնի մեջ։
Արի քայլենք աստիճաններով վեր ու վար նայելիս հպարտանանք լեղապատառ անող բարձրությամբ։ Թող ամեն բան դանդաղ ու սլացիկ ընթանա, կարծես կաշառում է ժամանակը, որ հասցնենք հետևել իրականության դավաճան վազքին։ Շոյելով ստիպենք ժամացույցի սլաքներին մեր ծոցը մտնել, հմայենք նրանց, գրավենք, մեզ հետ միասին սիրով զբաղվելու կանչենք ժամանակը ու ինքն էլ հաճույքից գլխի ընկնի, որ չարժե շտապել։
Ամեն բան անել կուզեմ, որ աշխարհը փոքրանա մեզ հանդիպելիս, կամ մենք մեծանանք այնքան, որ մոլորակի մեծությունը խղձուկ, մի ձեռքի ձգման եռավորություն թվա։
Այնպես կուզեմ, որ չլինենք այնպիսին, ինչպիսին բոլորն են երազում լինել, չէ որ այդ այլևս երազ համար չի կարելի, քանի որ բոլորինն է։
Կուզեմ լինենք այնպիսին, որ նայելիս մեզ այլոց անսովոր աչքերը փայլից մռմռան, և ոչ բնավ նախանձից նեղվեն, այլ երազեն փոխել իրենց երազը՝ մեր իրականությունն ունենալու համար։
Ես ինձ անսովոր չեմ համար, դա ինքնահավան մոտեցում է մոյւսների նկատմամբ, բայց ես մյուս լինել էլ չեմ ուզում, մյուսների պես կառճած ու միանման։ Իմ կյանքը ստեղծագործվել է ազդեցիկ ու ընթերցվող գիրք դառնալու համար, այլ ոչ թե օրաթերթ, որ մի անգամ աչքի տակ անցկացնելուց հետո պիտի էժան զուգարանի թուղթ դառնա։
Մեր համատեղ ընդամենը երկու տարին կարող է ավելին լինել քան մյուսների քսանը, իսկ մեր քսնաը պիտի լինի ավելին քան որևէ գոյություն ունեցած երկու հարյուր տարին։
Մենք ոչ թե գնացքի տարբեր ծայրերում ածխատող լոկոմոտիվներ ենք, որ մեկ մի կողմ պիտի քաշի գնացքը, մեկ՝ մյուս։ Մենք երկու լոկոմոտիվ ենք գնացքի սկզբում, որ պիտի կրկնակի ուժով անդադար առաջ գնա։ Ու էական չէ, դիմացը ձմեռ է՝ ծածկված ռելսերով, թե ամառ՝ եփող երկաթող, անձրևոտ աշուն՝ սղլիկ ուղիներով։ Այն միշտ գարուն է, եղանակ, որ հիացմունքի արժանի կանաչով է սիրում մեր ճանապարհը։
Ես չեմ ցանկանա, որ մեր կյանքի որևէ փուլում մենք վերից վար նայելիս ափսոսանք ապրենք, որ վախեցանք, որ համարձակ չգտնվեցինք մի աստիճանի փոխարեն երկուսը ցատկել ու հետ մնացինք մի ամբողջ տասը աստիճան։
Մեր աստիճանները մետրոյի էկսկալատորների պես պիտի ցանկանան մեր ոտքերի տակ մտնել ու արագանալ մեզ հետ սիրով զբաղվող ժամացույցի սլաքների հետ հավասար։
Հավատա, չի կարող լինել որևէ մարդածին վախ, որը հետ կպահի մեզ ապագայից։
Հավատա, չկա որևէ սահմանափակում, որը կարող է կարմիր գիծ քաշել մեր առաջ։
Հավատա, չկա կասկած, երբ կա վստահությունը մեր հանդեպ։
Հավատա, որ սիրում եմ քեզ այնքան, որքան դու չես կարող պատկերացնել, անգամ, եթե ինքդ էլ ես նույնքան սիրում։

Комментариев нет:
Отправить комментарий