Շուրջբոլորս մութ է։ Գերեզմանաքարերի եզրագծեր։ Լուսնի լույսը գծում է երկրաչափական ֆիգուրներ։ Մեքենայիս լույսերը մարել եմ։ Ջեռքս ԱՊՍ-ի վրա է։ Չեմ թաքցնի, սնահավատությունս գլուխ է բարձրացրել։ Վախենում եմ դուրս գալ մեքենայից։ Ուզում եմ փոքր երեխայի պես ծածկոցը գլխիս քաշել ու թաքնվել չարակամից։ Բայց էս անգամ չարակամը անտեսանելին չէ։ Կեղծանունը Կարապ։ 42 տարեկան։ Ճկուն ու ինձնից անհամեմատ փորձառու։ Լավագույն կողմերը․ վերլուծություն, նշանային կրակ, մարդկանց ներգրավվում։ Հաջողված գործողությունների քանակը՝ գաղտնի։
Ես ուղղակի մկնիկ եմ նրա համար։ Ատրճանակից շխկոցը լիցքավորում է առաջին գնդակը։
***
Չակվի, Վրաստան
2006 թ․
ВагифЗдарова.
ЯПривет.
ВагифМеня Вагиф завут.
ЯДавид, приятно очень.
Նա միակ տարեկիցս էր, ում ես իսկզբանե չսիրեցի: Աչքերում զզվանք կար: Փոքր էի, բայց Կարապի ասածները միանգամից ծակեցին ուղեղս: Վագիֆի հետ հանդիպման առաջին իսկ պահին հասկացա, որ ներսում ատելություն ունի կուտակված: Նրա հետ ես առավելագույնս սթափ պիտի լինեի: Կարապը զուշացրել էր, որ ես պիտի հանդիպեմ մեկին, ով ինձ պես է վարվելու, բայց հակառակ կողմում է լինելու: Հակառակ կողմի Դավիթը՝ Վագիֆն էր: Ես մեծացել Սումգայիթի ջարդերից հետո հայաստան ժամանած հայազգի փախստականների հետ։ Եկվոր հայերը հայարեն գրեթե չգիտեին։ Նրանք խոսում էին կամ ադրբեջանական թուրքերենով, կամ մաքուր հայերենով։ Իմ ոչ արյունակցական հարևանուհի - տատաը՝ Նինան, բաքվի փաղստական էր։ Նա չգիտեր հայերեն, ես չգիտեի ռուսերեն։ Մենք նրան հայերեն էինք սովորեցոնւմ, ինքը մեզ՝ ռուսերեն։ Մաքուր ռուսերեն։ Ասածս ինչ է։ Ես հաղորդակցության խնդիրե չունեի։ Ռուսերենս ազգային լեզվի պես հարազատ էր դարձել տարիների ընթացքում։ Ու միակ մարդը, ով ադրբեջանական կողմից նույնքան մաքուր էր խոսում, ինչպես ես՝ Վագիֆն էր։
Իսլամն ու Զամանը մի կերպ էին հասկանում ռուսերեն խոսքը, բայց ավելի անմիջական էին: Ես հասկանում էի, որ նրանց թիմի ղեկավար նշանակված է Վագիֆը: Միգուցե մնացած երկուսն առհասարակ ոչնչից տեղյակ չէին, ինչպես իմոնք:
Վագիֆին գլուխս կախ հետևելիս հաճախ էի նկատում Հարութի ու Արմենի զրույցներին ականջ դնելիս, նա իսկական արտիստ էր: Նրանից սովորելու բաներ ունեի: Նա հայտնվում էր ճաշարանի հերթի հենց այն հատվածում, որտեղ մեզ ուղեկցող մեծահասակ հայերն էին: Նա առաջին իսկ պահից խառնված խմբերից հենց նրանում ներգրավվեց, որտեղ հայ ուսուցիչ կար: Նա մասնագիտորեն խցկվեց մոնտաժային հենց այն սենյակ, որտեղ մեր մոնտաժող Դոխոլն էր աշխատում: Ամեն առավոտ, ճիշտ ժամը 9:30, կարճ նախաճաշից հետո նա մտնում էր ինտերնետ սրահ, որտեղ շարված էին մեր աշխատանքային համակարգիչները: Այնտեղից նա դուրս էր գալիս մի քանի րոպե անց ու չէր հայտնվում սրահում մինչև երեկոյան 21:30-ը: Կարապը արգելել էր բացահայտ հետևել: Նա սովորեցնում էր ինձ, որ պիտի լուծվեմ ընդհանուր մասսային այնպես, որ առավելագույնս լուծվեմ ընդհանուր գործընթացներին:
Նա հրահանգել էր մշակել սովորություններ, այսինքն պարբերաբար զբաղվել ինչ-որ բանով կոնկրետ ժամին: Դա կօգներ ինձ ամենապատասխանաու պահին խաբս տալ պայմանական հակառաորդին, համոզել նրան, որ այս պահին ես գտնվում եմ մի որևէ վայրում կամ զբաղվում եմ մի որևէ բանով՝ պարագային, որ ես իրականում բացարձակապես այլ տեղում եմ: Առաջին մեկ շաբաթը ես այդպես էլ չկարողացա իմանալ, թե ով է Վագիֆին կոնկրետ հաճախականությամբ մեյլեր ուղարկում, սակայն Կարապի ուղղորդումների շնորհիվ հասկացա, որ ադրբեջանցիների թիմի ղեկավար Ֆահրադը քնում է վրացական կողմից ժամանած ղեկավարներից Նաթիի հետ: Չգիտեմ էլ, թե որքանով ինձ դա կոգներ էդ պահին, բայց հետագայում այդ, առաջին հերթին անպետք, տեղեկատվությունը էական բանալիներ նվիրեց ինձ:
Ես արթնանում էի վաղ առավոտյան: Մասնակցում էի մեր հրեա դասախոսի լրագրողական դասընթացներին, մեկժամյա ըդմիջումն անց էի կացնում ծովի ափին, ինչի պատճառով ընկերներիս շրջանում ստացել էի ՙՄիայնակ ռոմանտիկ՚ մականունը, ապա գնում էի ճաշի, ևս մի քանի ժամ անցկացնում սեմինարներին ու մինչև ընթրիքը կես ժամով գնում լողավազան:
Լոզավազանում հենց նույն ժամին լինում էին երկու ռուս տուրիստ՝ Լիլյան և Վլադը, մի վրացի պապիկ, մոտ 70 տարեկան ու հսկիչը՝ Սոսեն, ում հայրը հայր էր, մայրը՝ վրացի:
Լողավազանից հետո կրկին սնունդ, հավաք ընդհանուր սենյակում ու ազատ:
Իմ մղձավաջների լրտեսական պոռնոգրաֆիան սկսվում էր վերջնից հետո:

Комментариев нет:
Отправить комментарий