9-րդ Մասիվը մնաց հետևում։ Ես արդեն տեսնում եմ հեռուստաաշտարակը։ Բոլորովին վերջերս այն ներկված է մի քանի գույնով։ Զենքս եռում է։ Ինձ թվում է Ստեչկինն իր կյանքով է ապրում ու զգում է, որ էսօր պիտի կրակի։ Աշտարակի ստորին հատվածը լուսավորված չէ։ Էնպիսի տպավորություն է, որ այն կախված է օդում։ Ինչի՞ մասին եմ եմ մտածում։ Ի՞նչ եմ պատմում։ Իսկ, գուցե փորձում եմ շեղվե՞լ։ Հեռվում դատարկություն է երևում։ Թոխմախի գերեզմաններն են։ Ինչ-որ շատ խորհրդանշական է հանդիպման վայրը։
Երկու ձեռքով ամուր սեղմում եմ ղեկը։***
Թբիլիսի
2006 թ․
Ես երբեք այսքան հեռու տնից չէի գտնվել։ Ճանապարհը տևեց մոտ 5 ժամ։ Մերսեդես միկրոավտոբուս կյանքումս առաջին անգամ էի նստում։ Ես ՌԱՖ-ի եմ սովոր։ Շատ հարմար էր։ Կանգնել ենք Թբիլիսիի նախկին Երևանի հրապարակից մի քիչ հեռու։ Օ զարմանք, "ԴԱՎԻԴ" հյուրանոցում։ Գիշերն էստեղ պիտի կենայինք, առավոտյան ճամփա ընկնեինք։ Ուշ էր, բայց մեզ ուղեկցող հայ մեծահասակները որոշեցին մեզ քաղաք դուրս բերել։ Թբիլիսին Երևանից հետո տպավորիչ է։ Գուցե նոր էր, դրա համար։ Ութ հոգով էինք։ Հինգը իմ տարեկիցներն էին, երկուսը՝ ուղեկցող։ Խմբում երկու տղա էինք, չորս աղջիկ։ Մեկը դուրս շատ էր գալիս։ Վավաշոտ լակոտ։
Ռուսթավելիի պողոտայով բարձրանում էինք վերև։ Անցանք օպերայի թատրոն, հասնում էինք![]() |
Անծանոթ տղա |
վրացիների ազգային ժողովի շենքին ու զգացի, որ մի կեպիով տղա մեզ զուգահեռ արդեն մի քանի հարյուր մետր քայլում է։ Ջանս դող ընկավ։ Ես սարսափում էի, որ իմ հանձարարության մասին կարող է որևէ մեկը իմանալ։ Ես արագացնում եմ քայլրս, փորձու եմ հասնել խմբին։ Հանկարծ․
- Մի շտապիր։
Ցածրաձայն, բայց հստակ լսում եմ հայերեն խոսք։
- Մի քիչ հետ ընկիիր։
Ինչ կար, Երևանում էր։ Չէի կարծում, որ բանը վրաստան էլ կհասնի։ Ընկալում եմ, հայրիկի ընկեներից է։ Դանդաղում եմ, հավասարվում նրան ու աչքերս չորս արած զուգահեռ քայլում եմ։
- Դավիթն ես, չէ՞։
Ես - Հա, ես եմ։
- Ես քարտը վերցրու։ Բջջայինիդ մեջ կդնես, վրացական է։ Մնացած բոլոր բաները կուղարկեն։
Տղան ինձ մեկնում է "ՄագտիԿօ" անգլերեն վերտառությամբ, թափանցիկ, փոքրիկ, կարմրակապտավուն մի փոքր տուփ ու արագ անցնում է փողոցը։ Մի քանի մեքենա կտրուկ արգելակում են տղայի անկանոն ու արագ վազքից։ Ուշադրությունը շեղվում է նրա ուղղությամբ, իսկ ես, օգտվելով առիթից, արագ միանում եմ խմբին։
Հյուրանոցում ես սպասեցի այնքան, մինչև գործընկերս դուրս գա սենյակից։Արթուր - Ես գնամ երեխեքի մոտ, տեսնեմ ինչ կա։
Ես - Հա, ես հեսա եկա։
Նրա դուռը փակելն ու իմ կտրուկ գրպանից թուփը հանելն ու բացելը մեկ եղավ։ Առաջին անգամ էի նոր քարտ դնելու հեռախոսիս մեջ։ Կարգավորումերն արագ արեցի, հեռախոսն անջատվեց ու միացավ։ Նամակ եկավ։
"Ողջունում ենք ձեզ ՄագտիԿո ցանցում"․․․
Օպերատորն է։
ևվս մեկ նամակ։
![]() |
Ուշ գիշեր |
Կրկին նույնը։
Ես այդպես էլ չգնացի գործընկերներիս սենյակ։ Վախենում էի, որ հաղորդագրությունը կհասնի հենց էն պահին, երբ ես նրանց մոտ եմ։ Բջջայինը ձեռքումս քնեցի։Վեր թռա։
Բջջայինի դռռոցը կտրուկ արթնացրեց ինձ։ Նայեցի ժամին։ Սրա մերը։ Գիշերը երեքն անց է։ Քնաթաթախ բացեցի հաղորդագրությունը․- Ես եմ։ Ուշադիր եղիր հեռախոսիդ, Դավիթ։ Ծով հասնելուն պես կգրեմ քեզ։ Պատրաստ եղիր գործել։
Զուգարան եմ ուզում։
Комментариев нет:
Отправить комментарий