Ես վարում եմ ճապոնական մեքենա։ Ղեկս աջից է։ Մեքենայիս տեխզննման կտրոնը ժամկետնանց է։ Ատարմներս այնքան ամուր են իրար սեղմված, զգում եմ, որ դունչս արդեն ցավում է։ Քրտինքի կաթիլը կուտակվել է ունքիս։ Այն, ուր որ է, կծորա վար։ Քշում եմ չգերազանցելով 60 արագությունը։ Այս ժամին ՃՈ աշխատողները հաճախ են մեքենաներ կանգնեցնում։ Ստուգում են խմածությունը։ Ես 02-ում եմ աշխատել, քրեական լրագրող եմ եղել։ Գիտեմ, թե դա ինչպես է տեղի ունենում։ Եթե հանկարծ աչքի ընկնեմ, պիտի փախնեմ, ինձ պիտի լարեն, բռնեն, գտնեն զենքը, իսկ դա օպերացիայի ձախողում է։
***
Երևան
2006 թ․
- Երեք շաբաթ ծովում։ Երեք շաբաթ ադրբեջանցի տարիքայիններիդ հետ։ Երեք շաբաթ աշխատանք։ Անդադար։ Ինչի՞ն պիտի ուշադիր լինե՞ս։
Ես - Դետալներին։
- Ինչպե՞ս ես համոզելու։
Ես - Խաղալու եմ։
- Ի՞նչն է առաջնահերթությունդ։
Ես - Աննկատ մնալ։
- Մի՛ անգամ էլ։
Գոռալով ու բռունքը հարվածելով սեղանին։
Ես - Աննկատ մնալը։
- Ով ես դու՞։
Ես - Երեխա։
- Ի՞նչ ես անում Վրաստանում։
Ես - Սովորում եմ:
- Ո՞վ ես․․․․ ո՞վ ես․․․․ ո՞վ ես։
Ավելի ուժգին հարվածելով ու բղավելով հարցնում է անծանոթը։
Ես - Լրագրող, լրագրող, լրագրող եմ ես․․․
Աչքերս լցված են։ Ես վախեցած եմ։ Բայց ավելի շատ վախենում եմ, որ հայրս կհիասթափվի ինձնից, եթե հանկարծ տապալվեմ։
- Դավիթ, քո աշխատանքից, հավատարմությունից ու սովորածից է կախված թե՛ քո, թե՛ քո ընտանիքի անվտանգությունը։ Քո մտերիմ ընկերոջ Ռազի, նրա ընտանիքի, բաբուլյայի, բոլոր նրանց անվտանգությունը, ում ճանաչում ու սիրում ես։ Հորդ անվտանգությունը։ Ինքը քեզ հավատացել է։ Իրավունք չունես վրիպել։
Ես - Բա որ հանկարծ չստացվի, բռնվեմ։
- Չե՛ս բռնվի։ Դու խելոք տղա ես։
Այդ օրը ես երաժշտական առհասարակ չհասցրի գնալ։ Բեղերով տղամարդը շարունակում էր նայել դիմացի սև շենքին, ժամանակ առ ժամանակ փոքրիկ թղթեր ստանալ ականջակալներով կնոջից ու ուշադրություն չդարձնել իմ լացի վրա։ Անելիքս պարզ էր։
Ես պիտի ամեն անգամ ներխուժեի ադրբեջանցի իմ գործընկերների, էն ժամանակ դեռ քիչ տարածված մեյլերի մեջ ու փնտրել անուններ, գործողություններ ու հրահանգներ։ Պիտի գրանցեի այն մարդկանց անունները, որոնք նրանց հաճախ էին գրում։ Պիտի իմանայի, որտեղ են լինում ուշ ժամերին, պիտի ընկերաբար հետաքրքրվեի, թե ովրքեր են նրանց ընտանիքի անդամները, ինչով են զբաղվում, որտեղ են աշխատում։ Պիտի ճշտեի, արդյոք նրանց հարազատների շրջանում կան զինվորականներ, բարձրաստիճա՞ն են նրանք արդյոք։ Պիտի ստեի իմ մասին։
Վագիֆի, Իսլամի ու Զամանի նկարներն ու կենսագրությունը ես արդեն վաղուց անգիր գիտեի։ Չեմ թաքցնի, այնքան էի վերընթերցում նրանց մասին տեղեկատվությունը, որ հաճախ անգամ երազում էի նրանց տեսնում։ Ինձ պարբերաբար թվում էր, թե ես նրանց նույնիսկ ճանաչում եմ։ Հորս ընկերը ինձ ստիպում էր թաքուն ընթերցել ռուս-ադրբեջաներեն բառարանը։ Ինքն իր ձեռքով նշում էր կոնկրետ բառեր, որոնք ես պիտի կատարելապես հիշեի։
- Հասկացիր, նրանք երեխաներ են։ Ձեր ներկայությամբ պարբերաբար են ադրբեջաներեն խոսելու։ Միգուցե բերաններից թռցնեն մի բան, որը քեզ օգնի։ Ասենք, գաղտնաբառեր կամ վայրեր, որտեղ իրենք պիտի հանդիպենք այլոց հետ։ Աչքերդ միշտ կախված պիտի լինեն, բայց ականջներդ պիտի սրես։ Ուշադրություն չդարձնես, որ ձեր գլխին մեծահասակ հայրեն կան, ազատ քեզ զգաս, հետևես։
Սկզբում հետաքրքրությունս ուտում էր ինձ։ Հիմա․․․ հետաքրքրությունս սպանում է ինձ։

![]() |
Հիշել ամեն ծանոթ բառ |

Комментариев нет:
Отправить комментарий