суббота, 20 января 2018 г.

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 6

Կարապ
Շատ անկեղծ ես, Դավ։ Նվիրվում ես։ Զինվորիկի պես ես վարվում։ Պիտի մի քիչ էլ դամկա լինես։

Եթե տեսախցիկներ ու կինոլույսեր լինեին տարածքում դրված, կարելի էր Ինդիանա Ջոնսի տեսարաններից ստանալ։ Ուսուցիչը կանգնած է աշակերտի առաջ։ Ձեռքը նուն կերպ պահում է զենքին, ինչպես աշակերտին է սովորեցրել։ Նույն հայացքն ունի։ Նույն դիրքով է։ Նույն շնչառությամբ է շնչում։ Կարծես հայելի լինի։

Ես
Էն դամկեքի՞ց, որ պոռնիկի պես ծախվու՞մ են։

Ինքը ցինիկ ժպտում է, ես տակս եմ արել։ Ախր, որ զենքը հանեց, ես հաստատ դիակ եմ։ Հիմա սա կարդացողի համար ֆիլմ է, իսկ ինձ համար էդ պահին հեչ էլ կինո չէր։ Ես միգուցե էլ երբեք կնոջս կողքին չքնեի, կարող է մորս էլ երբեք չգրկեի, էլ երբեք չստեղծագործեի, երբեք չերազեի։ Ինձ ուղղակի կգտնեին գերեզմանատանը։ Իմ սպանության գործը կարող է էդպես էլ մնար չբացահայտված գործերի արխիվում։ Դուք երբեք չեք զգա դա։ Դուք երբեք իմ փոխարեն չեք հայտնվի։ Դու երբեք չգիտես, թե որքան անպաշտապան ես, երբ քեզնից ուժեղը պատրաստ է, իսկ դու՝ ոչ։

Կարապ
Ես հլը հաստատ գիտեմ, պոռնիկ եմ։ Բա դու՞։ Դու ո՞վ ես։

Գմփոց։

                                                                               ***
                                                                 Չակվի, Վրաստան
                                                                             2006 թ․
Իմ գործընկեր Արթուրը, Մարգարիտան, Անահիտը, Զամանը, Ասյան, Իռակլին, Աթարին, Վագիֆն ու ես մի սեղանի շուրջ ենք։ Իռակլին սիրահարվել է Անահիտին ու ճմրթված ուսերենով կատակներ է անում, ուշադրություն գրավում։ Մարգարիտան բացել է մի թեմա, որը չպիտի բացեր․ Արցախն է։ Սիրային կչկչոցին լուծվել է ազգայինը։ Վագիֆը նյարդային ծամածռել է դեմքը։ Երբ Մեգին ի վերջո աղջկավարի բերանից թռցրեց, որ Ղարաբաղը մերն է, Վագիֆը վեր թռավ տեղից, հայացք նետեց  Մեգիին ու կերը կիսատ թողնելով քայլեց դեպի ելքը։ Մի ձեռքս գրպանումս է։ Գրպանում հաբ կա։ Լուծողական է։
Ելքի մոտ կանգնած հայ և ադրբեջանցի սուպերվայզերները կչկչալով բան էին քննարկում մինչև իրենց կհասներ հունիս դուրս եկած Վագիֆը։
Հարութը՝ մերը, տեղում հասկացավ բանն ինչում է։ Սեղմեց ադրբեջանցի սուպերվայզերի ուսն ու եկավ սեղանի մոտ։ 
                                   

Комментариев нет: