четверг, 7 декабря 2017 г.

Միասին

Խաղաղ օվկիանոսի պես մոլեգնող նրա հայացքն ու առվակի պես խշխշացող խոսքը, արևի պես փայլող աչքերն ու լուսնի պես խորհող հայացքը, թիթեռի թռիչքն ու տիեզերական ծանրությունը համատեղող գեղեցկուհին գնում է դեպի լույս, ջրի եզրով չափում ոտնաթաթերի ջերմությունն ու զրուցում իրեն սիրող ու իրենից փախչող թռչունների հետ։
Օրը չի հասցնում սկսվել, երբ ավարտին մոտենալուն կարոտում ես հավերժական վայրկյանը, որ ցանկանում ես անց կացնել կողքինփռված ձմեռային ձյան շերտի տաքուկ սավանի տակ ու նայել բաց թողած աշնան ուշացած տերևների անկմանը, որոնք ճոճվելով քո շնչից անշտապ, արբեցած սեփական գեղեցկությունից կուտակվում են աչքերիդ գույնի մեջ։
Արի քայլենք աստիճաններով վեր ու վար նայելիս հպարտանանք լեղապատառ անող բարձրությամբ։ Թող ամեն բան դանդաղ ու սլացիկ ընթանա, կարծես կաշառում է ժամանակը, որ հասցնենք հետևել իրականության դավաճան վազքին։ Շոյելով ստիպենք ժամացույցի սլաքներին մեր ծոցը մտնել, հմայենք նրանց, գրավենք, մեզ հետ միասին սիրով զբաղվելու կանչենք ժամանակը ու ինքն էլ հաճույքից գլխի ընկնի, որ չարժե շտապել։
Ամեն բան անել կուզեմ, որ աշխարհը փոքրանա մեզ հանդիպելիս, կամ մենք մեծանանք այնքան, որ մոլորակի մեծությունը խղձուկ, մի ձեռքի ձգման եռավորություն թվա։
Այնպես կուզեմ, որ չլինենք այնպիսին, ինչպիսին բոլորն են երազում լինել, չէ որ այդ այլևս երազ համար չի կարելի, քանի որ բոլորինն է։
Կուզեմ լինենք այնպիսին, որ նայելիս մեզ այլոց անսովոր աչքերը փայլից մռմռան, և ոչ բնավ նախանձից նեղվեն, այլ երազեն փոխել իրենց երազը՝ մեր իրականությունն ունենալու համար։
Ես ինձ անսովոր չեմ համար, դա ինքնահավան մոտեցում է մոյւսների նկատմամբ, բայց ես մյուս լինել էլ չեմ ուզում, մյուսների պես կառճած ու միանման։ Իմ կյանքը ստեղծագործվել է ազդեցիկ ու ընթերցվող գիրք դառնալու համար, այլ ոչ թե օրաթերթ, որ մի անգամ աչքի տակ անցկացնելուց հետո պիտի էժան զուգարանի թուղթ դառնա։
Մեր համատեղ ընդամենը երկու տարին կարող է ավելին լինել քան մյուսների քսանը, իսկ մեր քսնաը պիտի լինի ավելին քան որևէ գոյություն ունեցած երկու հարյուր տարին։
Մենք ոչ թե գնացքի տարբեր ծայրերում ածխատող լոկոմոտիվներ ենք, որ մեկ մի կողմ պիտի քաշի գնացքը, մեկ՝ մյուս։ Մենք երկու  լոկոմոտիվ ենք գնացքի սկզբում, որ պիտի կրկնակի ուժով անդադար առաջ գնա։ Ու էական չէ, դիմացը ձմեռ է՝ ծածկված ռելսերով, թե ամառ՝ եփող երկաթող, անձրևոտ աշուն՝ սղլիկ ուղիներով։ Այն միշտ գարուն է, եղանակ, որ հիացմունքի արժանի կանաչով է սիրում մեր ճանապարհը։
Ես չեմ ցանկանա, որ մեր կյանքի որևէ փուլում մենք վերից վար նայելիս ափսոսանք ապրենք, որ վախեցանք, որ համարձակ չգտնվեցինք մի աստիճանի փոխարեն երկուսը ցատկել ու հետ մնացինք մի ամբողջ տասը աստիճան։
Մեր աստիճանները մետրոյի էկսկալատորների պես պիտի ցանկանան մեր ոտքերի տակ մտնել ու արագանալ մեզ հետ սիրով զբաղվող ժամացույցի սլաքների հետ հավասար։

Հավատա, չի կարող լինել որևէ մարդածին վախ, որը հետ կպահի մեզ ապագայից։
Հավատա, չկա որևէ սահմանափակում, որը կարող է կարմիր գիծ քաշել մեր առաջ։
Հավատա, չկա կասկած, երբ կա վստահությունը մեր հանդեպ։
Հավատա, որ սիրում եմ քեզ այնքան, որքան դու չես կարող պատկերացնել, անգամ, եթե ինքդ էլ ես նույնքան սիրում։

пятница, 4 августа 2017 г.

Օրագիր - Օր 3

03.05.2015

Հասարակ կիրակի էր։ Նույնքան հասարակ, որքան Հայաստանում կլիներ։ Բայց ի համեմատ Երևանյան շոգին էստեղ մռայլ է, անձրև։ Օրվաս միակ զարդը կարող էր արևը լինել, բայց ավաղ, չկա։

Չնայած։ Այստեղ անձրևները իմաստուն են, մի ինչ-որ ձևով խորիմաստ, մերի պեսե ցիցռիկ չի եղանակի պարը։
Վատն են է, որ շաբաթվա ընթացքում կիրակի օրվան սպասում ես ինչպես մի գեղեցկուհու, որ պիտի գա ու քեզ գիրկը առնի, շոյի, երջանկացնի, մեկ էլ հանկարծ վրա է գալիս մի անառակ, որից ավելի շուտ փախնել կուզեիր։
Մի խոսքով, կիրակիս անառակ էր, զզվելի անառակ։
Հ․Գ․ Ինձ թվում է, որ արդեն լավ փոր եմ գցել, միայն թե չգիեմ, կերածիցս է, թե չկերածիցս։

четверг, 3 августа 2017 г.

Օրագիր - Օր 2

                                                                                                         
02.05.2015

Գեղեցիկ օր էր։ Նվերի պես բացեցի ինձ բաժին հասած քաղաքի մի քանի "դուռ" ։ Ճիշտ է, արդեն պատմել ու խոսել եմ հետդ տպավորություններիս մասին, բայց չեմ զլանա, Ման, ևս մեկ անգամ կկիսվեմ։

Մեզ, հայերիս մի շատ կարևոր բան է պակասում․ հարգանքը սեփական անձի, շրջապատի ու երկրի նկատմամբ։ Գուցե երբ սովորենք հարգել մեզ, մարդու պես կսկսենք ապրել։
Քաղաքով քայլելիս նայում էի սակավաթիվ ու չափազանց նրբաչաշակ սրճարաններին, որտեղ անհոգ սնվում ու սրճում էին տարբեր ազգությունների, դավանանքի ու գույնի մարդիկ։ Այնքան ներդաշնակ էին երկրի, քաղաքի, ու հենց իրենց անձնական պատմության հետ։ Մի տաք ակնթարթ պատկերացրի, որինձ հետ ես։ Տեսա, թե ինչպես ենք միասին քայլում գոթական ոճի ճարտարապետական շնչով նեղլիկ փողոցներով, վայելում քաղաքակիրթ մթնոլորտն ու երազում միասին։
Ջերմ էր ցանկությունս։ Քեզ շնորհակալ եմ ու չափազանց վստահ եմ ինձ զգում քո մասին մտածելիս։ Ես կայուն եմ, եչբ դու կաս, թեկուզ հեռվում, բայց իմ մեջ․․․                          

среда, 2 августа 2017 г.

Օրագիր - Օր 1

Նախաբան
Հալլե, Սաքսոնիա-Անհալտ, ԳերմանիաԻմ առաջին օրագիրը, որ սկսեցի, բացվեց Գերմանիայում, երբ մեկնեցի այնտեղ կամավորական աշխատանքի։ Օրագիրը գրվում էր ձեռագիր, նպատակ ունենալով ձեռք բերել համր ընկեր, որը կլսի, բայց չի պատասխանի, սակայն կգրանցի իմ առաջին տպավորություններն ու հետագա զգացողություններս արտերկրում ապրելու իմ առաջին փորձի մասին։
Այն ներկայացնում է 2015-16 թվականներին թղթին դաջված իմ անձնական մտքերը։

01․05․2015
Մինչև ինձ համար նախատեսված սենյակ մտնելը վստահ էի, որ կարոտի պես սուր ու կտրող զգացումն ինձ երբեք չի համակի։
Անկողնուս փռեցի սավանը, հանվեցի, ու միայն մտքից, որ գուցե այսօր չկարողանամ հետդ խոսել՝ փշրվեցի։
Պատուհանիս հակառակ կողմում Եվրոպայի ամենանկարված՝ սթրիթարտային չորոդ քաղաքն է, այն արդեն հասցրել է ինձ զարմացրել։ Մի կողմից ծաղրանկարային "Աստվածային ընթրիքն" է, մյուս կողմից ինչ-որ մուլտֆիլմի հերոս, որին ճանաչում եմ, բայց անունը մտաբերել չեմ կարող։
Քաղաքը ամենահայտնին ու պահանջվածը չէ, բայց ինձ համար սա նույնն է, ինչ հայտնվել Լուսնին․ անծանոթ, շոկային, խորթ։

Երբեք այսաստիճան կարոտի զգացում չէի ապրել որևէ մեկի նկատմամբ։ Թե շատ անկեղծ լինեմ, փոքրիկ երեխու պես ճմլվում եմ։ Մի պահ դարձլ էի անյքան անպաշտպան, որ առաջս մեկ կարմրած աչքերով մայրս է գալիս՝ ինձ ճանապարհելու պահին, մեկ էլ դու, որ օդանավակայանի ճանապարհին կծկվել էիր գրկումս։
Հանկարծ գլուխս կրծքիդ դնելու անսահման ցանկություն առաջացավ, որ հանգիստ լինեմ, որ ապահով զգամ ինձ։ Առաջին անգամ ինձ ամբողջությամբ միայնակ եմ զգում։ Միայն երազս է կողքիս, քեզ հենց հիմա գրկումս տեսնելու երազը։

Օծանելիքիդ բույրը քթիս է․․․

понедельник, 24 июля 2017 г.

Նրանից գաղտնի

Նախաբան
Իսկ դու գաղտնիք ունե՞ս։ Իհարկե՛։
Գաղտնիքը բորբոսի պես բան է։ Կարող ես թափել այն զուգարանը, կարող ես քերել ու վրայից կրկին ներկել, կարող ես չնկատելու տալ, կարող ես քանդել ու տանել մի աղբանոցում թափել, կարող ես քողարկել՝ դիմացը կահույք դնելով, կարող ես ուղղակի համակերպվել դրա գոյության հետ։ Գաղտնիքը բորբոս է, այն չի կորում, այն ուղղակի մի տեղից տեղափոխվում է մեկ այլ տեղ։
Դու գաղտնիք ունես, իսկ իմ բորբոսը ցնդել է։ Հա, հենց էդպես, որովհետև ես իմ բորբոսը չեմ անտեսել, ես այն զարգացրել եմ ու դա արել եմ մեկ այլ մարդու հետ, որ չնեղվեմ դրա գոյությունից, այլ համարձակորեն կիսվեմ էդ անպիտան ու միաժամանակ էական երևույթով։

Կին
Նա քնած է, իսկ ես ականջակալները ականջիս լսում եմ որակով մուզոն ու հիանում հեռվում, 50-60 կիլոմետր այն կողմ հողը ծեծող կայծակով։ Կրակայրիչս հաճախ է միանում։ Էդ ճտոցի վրա գուցե վեր է թռնում, հասկանում, որ հերթական ծխախոտս միացրի, ջղայինանում է, բայց հասկանում, որ դժվար թե կարողանա արգելել ինձ ծխել ստեղծագործելիս ու նորից հանգում է։ Աչքերը փակելիս նա պատկերացնում է մեր նոր բնակարանի երկրորդ հարկը, աստիճանների կառուցվածքը, երկմետրանոց առաստաղները ներքևում ու մի քիչ թզուկ առաստաղները՝ վերևում։ Նա քանդում է մեր նոր բնակարանի պատերը ու զրոյից, կարծես 3D ծրագում, սկսում հավաքել ողջ տունը։ Գեղեցկուհիս հոգնում է, բայց երազել սիրում է։ Նրա օրը օր է, երբ խելացի ուղեղը կառուցում է մեր ապագան՝ բոլոր ճանապարհորդություններով, նկարահանված տեսանյութերով ու ծաղկամաններում ապրող ծաղիկներով, որոնք նա չի սիրում, բայց անկասկած կխնամի մեր նոր տանը։ Իմ աղջիկը՝ իմ աղջիկն է։ Իմ սիրուհին է։ Նա իմ ընկերն է․․․ ամենամոտ ընկերը։ Ինձ հետ առավոտը, լուսաբացին այրող արևի շողերից խույս տվողը, իմ կռվարարը, իմ դուխ տվողը, իմ քննադատը, իմ ճանապարհ հարթողը, իմ բողոքողը, իմ երկրորդ ձեռքը, աչքը, իմ 6-րդ զգայարանը, իմ անդադար գործող կայարանը դեպի ավելի մեծ նպատակներ։ Ես նրանից եմ գնում իմ բոլոր "տոմսերը" դեպի հավերժություն, միտք։ Թռչնակս շքեղ է։  
Մինչև ամուսնությունը կարծում էի, թե ու՞մ է պետք կյանքը, որ կապված է մեկ այլ կյանքի։ Դա նման է վարկառույի, որը ստիպված է ամեն ամիս տոկոսներով բանկին գումար վերադարձնել, ի՞նչ է նա պարտքով փող է տվել։ Հետո գալիս է երկրորդ փուլը։ Մի երկու-երեք ամիս փակում ես վարկիդ գումարի տոկոսը ու սովորում դրան։ Երրոդ փուլում, դու հասկանում ես, որ պատրաստ ես էդ բանկից հերթական վարկը վերցնել։ Իսկ վերջում, որ առանց էդ "սիրո" վարկի ապրել չես կարող։ Այն գուցե քեզ մի քիչ նեղի, միգուցե չհասցնես մարել ժամանակին, բայց ամեն ինչ կանես, որ անունդ ու տողդ կանաչ մնա։
Չէ, չկարծեք թե սերը վարկ է, պարզապես օրինակը տեղին էր այնքանով, որքանով մեր երկրի բնակչության ուղիղ 58 տոկոսը՝ տոկոս  է մուծում բանկերին, տեղյակ է այդ զգացողությունից։ Մասսայական է, մի խոսքով։ Բայց նույնքան հաճելի ու կրքոտ, որքան սիրային տոկոսը՝ բանկային տոկոսը լինել չի կարող։ Մենք պարտավոր ենք մուծել մեր երջանկության տոկոսը մեր սիրելիին, որ ինքն էլ իր հերթին մուծի իր փայը։ Սա հարաբերությունների կատարյալ փոխգործակցությունն է։

Դրսում  մութ է, ճանապարհային ոստիկանները օրինախախտներին են բռնում, տաքսիստները ուշացածներին են տեղ հասնում, հայրերը շտապում են տուն, ռեստորանները կամաց-կամաց դատարկվում են, քաղաքի լույսերը պայծառ վառվում են ու ինձ հաստում են ժամանակի խողովակով՝ մի քիչ այլայլված։ Ես գրում եմ իմ երջանկության մասին, որը որոշեց ննջել ավելի շուտ, որ առավոտյան վաղ արթնանա։
Երբ կայրվի իմ վերջին միտքը, ես էլ կգնամ քնելու։ Բայց մինչ այդ կասեմ քեզ, թե որքան եմ քեզ սիրում, որքան ճանապար եմ կտրելու հետդ ոտքով, հեծանիվով, մեքենայով, ինքնաթիռով, տիեզերանավով ու մտքով․․․ որքան կտրեմ, այնքան ավելի մոտ եմ լինելու ոչ թե նպատակիս, այլ հենց քեզ․․․

Քեզ սիրելը քամի է, այն եթե Երևանում չէ, ապա հաստատ Հնդկական կամ Ատլանտյան օվկիանոսի վրա է, արկտիկայում կամ Գրենլանդիայում, Պեկինում կամ Կարիբյան կղզիներում։ Փաստ է, որ կա, այն միշտ կա, մոլորակի վրա սավառնող հզոր ուժի թևերով։
 

Traveler



Մեր ճանապարհորդությունների մասին պատմող փոքրիկ տեսանյութ

вторник, 6 июня 2017 г.

Կայծակ

Ես նույնքան դանդաղ եմ խմում խմիչքս, որքան դանդաղ սկսում է անձրևը։ Կայծակի շքեղությունը մի կերպ է թափանցում ամպերի հաստ շերտով։ Ամառային նորածին տապը կոտրվում է քամիներով։ Պատուհանի մոտ նստած լսում եմ, թե ինչպես են հեռավոր կտուրներից կամաց-կամաց մոտենում աձրևը։ Այն քայլ առ քայլ են գալիս։ Կարծես զգուշացնում են, որ չվախենամ։ Այն ասում է, որ պիտի փակեմ պատուհանս ու չքվեմ երկաթների կողքից, որովհետև Տեսլայի սերը ուժեղ է, կարող է վնասել։
Բնությունը գեղեցիկ է։ Այն գրգռող է։ Այն ապշեցնում է հզորությամբ։ Ես կարող եմ երկար նայել քոսային տենդին, զառանցանքին, խենթությանը, որ ապրում է եղանակը։ Այն այնքան անկեղծ է իր սկզբունքներում, երբեք չի թաքցնի իրեն ձևական տաքուկ արևի հետևում։
Հիմա հասկանում եմ, թե որքան են եղանակները նման ազգություններին։
Գերմանիայում գրեթե մեկ տարի ապրելուց հետո ես սկսեցի մտածել, թե ինչու՞ է այդ երկում եղանակն այդքան մեղմ ու հանդարտ, ներդաշնակ։ Այն նման էր հենց գերմանացիներին։ Միջինում 22 աստիճան տարվա ընթացքում։ Իտալիայում ես բացահայտեցի իսկական տապը։ Նրանք նույնքան զգացմունքային են, ինչպես իրենց արևը։ Իսկ Պրահայում․․․ Պրահայում ամեն ինչ մռայլ է, համարյա թե միշտ, այնքան մռայլ, ինչպես թաքուն չեխական ցանկություններն ու խամրած փողոցները։ Ավտսրիացիները ճոխ են, ֆրանսիացիները՝ անտարբեր։ Հոլանդացիները նման են հնդկահավի, չնայած, որ հնդկացիների (առավելևս՝ հնդիկների) հետ կապ չունեն։ Ամերիկացիները անդեմ են, ինչպես իրենց եղանակը, բնությունն ու կացությունը։
Վրացիները ցուցադրական են, ռուսները՝ խորամանկ ու տակնահան, նույնքան տակնահան, որքան նրանց սառն ու ցուրտ ձմեռներն են։ Ուկրայինացիները միջին են, դրա համար դրանց հողը ցախավել ցանելու պարագայում անգամ մի ծառ կբուսնի։ Մակեդոնացիք ոչնչացել են, անգամ չեմ էլ պատկերացնում, թե ի՞նչ եղանակներ են Մակեդոնիայում։ Հյուսիսային Կորեայում ամեն ինչ ծածկված է, բայց ծխով, ամպով, թե արտանետումներով՝ նույնիսկ Կենտրոնական Հետախուզական Վարչությունը չգիտի։
Հայերը․․․ իսկ հայերիս մոտ ամեն ինչ փոփոխական է։ Մենք և՛ ամառ ենք, և՛ գարուն, և՛ աշուն ու մի լավ ձմեռ։ Մեր մոտ անձրևաները տռոպիկական են, իսկ արևները՝ անապատային։
Մերոնք ամեն ինչին սովոր են։
Մերոնք ուրիշ են։
Մերոնք երբեք մի կոնկրետ եղանակ չեն ունենա։
Մեր մոտ բողոքական է ձյունը, անձրևը, տապը։
Մենք երգում ենք եղանակի մասին, բայց միաժամանակ փախչում ենք դրանից։ Մենք վախկոտ ենք և ուրախ, մենք հազոր ենք և տխուր՝ միևնույն պահին։
Մենք այն ենք, ինչ անում է մեր եղանակը մեզ հետ․․․

Հոգնեցի

Հոգնեցի արդեն աղմուկից, որ շուրջս կա, բայց օգուտ չունի։ Ամեն ինչ բղավում է։ Բղավում է անջատված հեռուստացույցը, համակարգչի կոշտ սկավառակը, բղավում է եղանակը, պատերն էլ են բղավում անտանելի, մարդիկ են բղավում ամենից բարձր։
Հագնել եմ։ Ահա այն պահը, որ ինձ բացարձակ միայնություն է հարկավոր։ Իմ ընկեր միայնության հետ վաղուց արդեն չեմ շփվել։ Չեմ հիշում անգամ, թե վերջին անգամ երբ եմ տեսել նրան։ Միայնությունը միակ լռությունն է, որ կփրկի ինձ։
Կտրվել առօրյայից, կենցաղից, կտրվել անկեղծության հհորձանուտից, կտրվել ինձնից։ Ես ինձնից էլ եմ հոգնել։ Տանել անտանելի այլևս չեմ ուզում։
Հանգիստ թողեք բոլորդ։
Ես էգոիզմս եմ ուզում վերադարձնել։ Չէ, էն մեկը չէր, որ այլոց հանդեպ է, այլ իմը, քաղցրը, սիրելի էգոիզմը։ Պարիսպներից ներս կուչ եկած ու երազկոտ տղուն եմ ուզում հետ բերել։ Անկեխ, ազատ, զատված տղուն, որ թռչկոտում է իր փոքրիկ ուղեղի մեծ եզերքներում։
Հգնեցի անկեղծ, լռութան կարոտ ականջներս կախվել են դատարկությունից։
Լռեք։ Բավական է։
Ձերն իմ վզին մի դրեք, իմն իմ վզին հերիք է։