02.05.2015
Գեղեցիկ օր էր։ Նվերի պես բացեցի ինձ բաժին հասած քաղաքի մի քանի "դուռ" ։ Ճիշտ է, արդեն պատմել ու խոսել եմ հետդ տպավորություններիս մասին, բայց չեմ զլանա, Ման, ևս մեկ անգամ կկիսվեմ։
Մեզ, հայերիս մի շատ կարևոր բան է պակասում․ հարգանքը սեփական անձի, շրջապատի ու երկրի նկատմամբ։ Գուցե երբ սովորենք հարգել մեզ, մարդու պես կսկսենք ապրել։
Քաղաքով քայլելիս նայում էի սակավաթիվ ու չափազանց նրբաչաշակ սրճարաններին, որտեղ անհոգ սնվում ու սրճում էին տարբեր ազգությունների, դավանանքի ու գույնի մարդիկ։ Այնքան ներդաշնակ էին երկրի, քաղաքի, ու հենց իրենց անձնական պատմության հետ։ Մի տաք ակնթարթ պատկերացրի, որինձ հետ ես։ Տեսա, թե ինչպես ենք միասին քայլում գոթական ոճի ճարտարապետական շնչով նեղլիկ փողոցներով, վայելում քաղաքակիրթ մթնոլորտն ու երազում միասին։
Ջերմ էր ցանկությունս։ Քեզ շնորհակալ եմ ու չափազանց վստահ եմ ինձ զգում քո մասին մտածելիս։ Ես կայուն եմ, եչբ դու կաս, թեկուզ հեռվում, բայց իմ մեջ․․․
Комментариев нет:
Отправить комментарий