среда, 2 августа 2017 г.

Օրագիր - Օր 1

Նախաբան
Հալլե, Սաքսոնիա-Անհալտ, ԳերմանիաԻմ առաջին օրագիրը, որ սկսեցի, բացվեց Գերմանիայում, երբ մեկնեցի այնտեղ կամավորական աշխատանքի։ Օրագիրը գրվում էր ձեռագիր, նպատակ ունենալով ձեռք բերել համր ընկեր, որը կլսի, բայց չի պատասխանի, սակայն կգրանցի իմ առաջին տպավորություններն ու հետագա զգացողություններս արտերկրում ապրելու իմ առաջին փորձի մասին։
Այն ներկայացնում է 2015-16 թվականներին թղթին դաջված իմ անձնական մտքերը։

01․05․2015
Մինչև ինձ համար նախատեսված սենյակ մտնելը վստահ էի, որ կարոտի պես սուր ու կտրող զգացումն ինձ երբեք չի համակի։
Անկողնուս փռեցի սավանը, հանվեցի, ու միայն մտքից, որ գուցե այսօր չկարողանամ հետդ խոսել՝ փշրվեցի։
Պատուհանիս հակառակ կողմում Եվրոպայի ամենանկարված՝ սթրիթարտային չորոդ քաղաքն է, այն արդեն հասցրել է ինձ զարմացրել։ Մի կողմից ծաղրանկարային "Աստվածային ընթրիքն" է, մյուս կողմից ինչ-որ մուլտֆիլմի հերոս, որին ճանաչում եմ, բայց անունը մտաբերել չեմ կարող։
Քաղաքը ամենահայտնին ու պահանջվածը չէ, բայց ինձ համար սա նույնն է, ինչ հայտնվել Լուսնին․ անծանոթ, շոկային, խորթ։

Երբեք այսաստիճան կարոտի զգացում չէի ապրել որևէ մեկի նկատմամբ։ Թե շատ անկեղծ լինեմ, փոքրիկ երեխու պես ճմլվում եմ։ Մի պահ դարձլ էի անյքան անպաշտպան, որ առաջս մեկ կարմրած աչքերով մայրս է գալիս՝ ինձ ճանապարհելու պահին, մեկ էլ դու, որ օդանավակայանի ճանապարհին կծկվել էիր գրկումս։
Հանկարծ գլուխս կրծքիդ դնելու անսահման ցանկություն առաջացավ, որ հանգիստ լինեմ, որ ապահով զգամ ինձ։ Առաջին անգամ ինձ ամբողջությամբ միայնակ եմ զգում։ Միայն երազս է կողքիս, քեզ հենց հիմա գրկումս տեսնելու երազը։

Օծանելիքիդ բույրը քթիս է․․․

Комментариев нет: