понедельник, 2 февраля 2015 г.

Դատարկվիր

Կրկին լուրեր, տարաբնույթ նորություններ։ Բոլորը խոսում են, քննարկում, վերլուծում են, ոմանք քննադատում, որոշները ոռ լիզում, մեկը դիվիդենտներ հավաքեց, երկրորդը գրանդակեր է, երրորդը՝ գլխակեր։
Իսկ ես գրում եմ։
Շատերը գրածներիս մեծ մասն այնդպես էլ չեն ընթերցի։ Լա՛վ է։ Մայրս բողոքում է, որ շատ զգացմունքային եմ գրում, ռոմանտիկ։ Կարծում է, որ էմոցիաների ծով եմ ստեղծում, որտեղ ղեդվել կարելի է և, լավ կլիներ, որ իրատեսություն մտցնեի տողերիս մեջ։ Էլ չգիտի, որ հիմա գրածներիս մեծ մասն ուղղակի այրվում է ցինիզմի և ուղղախոսության մեջ։ Եթե շատ անկեղծ, ամաչում եմ էդ ուղղախոսությունս նրան ընթերցման հանձնել։ Մտածում եմ՝ կհիաստափվի։ Սակայն, միևնույնն է, գրելիքս շատ է, արժանիները՝ քիչ։
Կրկին լուրեր․․․ անջատե՛ք էդ սարքը։
Երեկ առաջին անդամ կյանքում զգացի, որ բացարձակ անհոգ եմ։ Ոչինչ անել չեմ ուզում․ բացարձակ ոչինչ։ Ինձ չէր հուզում ֆոտոամսագիրը, որ պիտի պատրաստեի սեղմ ժամկետներում, ոչ էլ նկարահանումներս, թեզս չէր հուզում ինձ բացարձակ, չնայած, որ ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեմ այն պատրաստելու, որ արտահերթ անձնեմ ու․․․
Երեկ առաջին անդամ կյանքում զգացի, որ բացարձակ անհոգ եմ։

                                                                        ***

Քառակուսում ցուրտ էր, բայց անկողնում երկուսով տաքանալը հեշտ է։ Ավելի շուտ ես տաքանում, երբ տեղդ տիտիկ չես անում։ Լուսինը ներս չէր վազում մեծ լուսամուտիցս, որովհետև այդ օրն այլ ճանապարհով էր հեռանալու։ Արդեն որերորդ անգամ էր կիրքը ճչում է իմ սենյակում։ Դրա պատերը ներծծված էին հիշողություններով։ Բայց եռացող մթնոլորտը քանդեց սահմաններն ու փլատակների տակ թողեց բոլոր հիշողությունները։
Բնավ, պարտադիր չէ ինչ-որ մեկին սիրել՝ նրան ամբողջությամբ զգալու համար։ Եվ, երբ ուղղակի սեր անելը վերածվում է աստվածային, բայց վայրագ կրքի դրսևորման մի ողջ արարողության, երբ հասկանում ես, որ քո համար անփոխարինելի համարվող անձինք վերածվում են դատարկության, քանի որ նույնքան զգայական չէին կարող լինել, քան այդ պահին քո կողակիցն է․․․ հասկանում ես, որ ինչ-որ փուչ բան ես անդադար լցրել, կարծելով, որ այդ աստվածայինը հենց դա է։ Գիտակցում ես, որ լիությունը անցել է կողովդ այն ժամանակ, երբ դու գրել ես ուրիշին, որ լցնես քո փայ դատարկությունը։
Քառակուսում ցուրտ էր, բայց ծածկոցի տակ եռում էր։
Ու առաջին անգամ էր կյանքումս, որ ինձ բացարձակ անհոգ զգացի։

Երևի պետք է վերանայեմ անցյալս, այն ինձ շատ բան սովորեցրեց։      

Комментариев нет: