суббота, 14 февраля 2015 г.

Թագավորի նոր զգեստը (Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթն ու ՀՀ քաղաքական դաշտը)

Նախաբան

Գողերը քննադատում են ջեբկիրներին, անբարոյականները՝ պոռնիկներին, անգրագետները՝ տհասներին, ապոլիտիկները՝ պսեվդոպոլիտիկներին։Այ քեզ հիմար նապաստակ... 
Մի քիչ էլ ու ՀՀ Առողջապահության նախարարությունը կհայտարարի, որ  Հայաստանի տարածքում ՁԻԱՀ-ից ավելի հզոր և վտանգավոր վարակ է տարածվել՝ Բ2ՀԿ անվամբ։ Ու կնշեն, որ դրա դեմ պայքարն անողոք է լինելու, և կոչ կանեն պաշտպանվել դրանից միայն իսկական քաղաքական պահպանակների միջոցով, որովհետև, ինչպես կասեր մի հայտնի քաղաքական դեմագոգ․․․ "Նադո պաստավիծ վսէ թոշկի նադ Բ․․․ էէէ․․․ նադ Ի"։

Սցենարիստ © (այսուհետ ԵՍ)


Թագավորի նոր զգեստը
(գլուխներդ չտանելու համար կներկայացնեմ հեքիաթի միայն իմաստը)


Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել հայտնի աշխարհի ամենտաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստնրը կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունն ու խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կնորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ 
Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն ինչով աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է վայ դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են աշխատանքներն ընթանում։
Թագավորի ենթակաները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որ շուտով պիտի թագավորը հագնի։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանլի շորը։
Սակայն թագավորը դեռձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովերգել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի թպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում է զգեստը, որն իրականում չկա։
Թագավորն ուղղակի մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

- Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսեցին փսփալ ու անկեղծանալով փաստեցին, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդեց ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախն այլևս չկար, իսկ թագավորն իր մեջ մտածեց․

- Սրանք բոլորը հիմար են, ես մինչև վերջ պիտի անցնեմ ճանապարհս։

Ու քիթը ցցած առաջ քայլեց, հետևից քարշտ տալով ենթականերին, որոնք բռնում էին գոյություն չունեցող զգեստի քղանցնքները։  

                                                       ***

Վերջաբան
Թագավորը մերկ է, իսկ դուք՝ խաբված։ Չեք կարծում, որ ժամանակն է սպիտակ թղթի վրա գրված սև տառերին ուղղակի նայելուց զատ նաև կարդալ ու հասկանալ։
Մեզ հրամցված անհեթեթություններն ուղղակի լափում են մեր ուղեղը։ Մեզ ստիպում են անդադար լսել այն, ինչի հնչեղության կարիքը մենք չունենք։ Մեզ ուտացնում են մի բան, որը երբեք չի հագեցնում։ Միգուցե հասկանանք, որ շլանգ լինելն արդեն մոդայիկ չէ, պետք է արդեն օգտագործել ուղեղը, որը մեզ է տրված բնության կողմից,տրված է անվերադարձ և անշահախնդիր։ Վատնել անգինը՝ անհեթեթ է, պարոնայք։


Հ․Գ․ «Առաջարկում եմ, որ երկրի նախագահն ընտրվի երկրի նախագահի կողմից՝ երկրի նախագահի ներկայացմամբ»: Բոց կլնի։ Ոչ մեկիդ վզին էլ դրած չի լինի ձեր երկրի համար մի քիչ պատասխանատվություն կրելու "ծանր" բեռը։
Մի քիչ էլ խղճամ ոմանց ու գնամ Ալավրդի խմելու։ 


Комментариев нет: