Վերջերս կարդացի "Սեքսի տեխնոլոգիան"։ Տափակ գիրք էր։ Հումոր չկա։
Առաջին էջը բացում ես, գրված է․․․ Ներածություն։
Կարդալ սիրում եմ, էն ժամանակ էլ էի սիրում։ Մահճակալս էլ մեծ էր, սպիտակեղենն էլ՝ իրոք սպիտակ։
Հանճարեղագույն հետույք ուներ։ Էդ անտեր ներքնազգեստն այնպես էր լուծվում տուտուզի հետ, որ հագից հանել չէի ուզում։ Վերցնում էի նրան հենց այդպես։ Ինտելեկտուալ սեքս էր․․․ դե, որ գիրք էս կարդում ու ընթացքում հաճույքից տնքում, դրա մերը։ Կրկնակի վայելք։
Վաղուց էինք ամուսնացած։ Դարեր շարունակ։Ամեն ինչ գրեթե սովորական էր, անսովոր էին միայն մոտեցումները։ Ավանդական չէին։
Աչքերս բացվում էին միայն այլոց պատմություններն ընթերցելիս։ Երբ գալիս էր՝ աչքերս փակվում էին։ Սրտիս, մտքիս էլի, թե չէ իրականում բաց էին, որ կարողանայի անցքը գտնել։ Գրքի յուրաքանչյուր էջի հետ նորովի էի նայում հանգամանքներին, բայց նրա նկատմամբ ոչինչ չէր փոխվում։ Ամեն ինչ սովորական էր, մեկ-մեկ՝ ոչ ավանդական։ Ես ստեղծագործում էի, ամեն բան անում, որ մեր օրվա խմելիքը, քնելիքը, ուտելիքը, քնելիքը, քնելին ապահովեի, իսկ ինքն օպերատոր էր աշխատում ինչ-որ անհասկանալի դիսպետչերական կենտրոնում։ Երբ առաջին անգամ գնացի նրա աշխատավայր, դաշտանի հոտ էր գալիս։ Մի հարկի տակ հավաքված էին հարյուրից ավել կնիկ մարդ, հարյուրից տասը հաստատ ապրում էին իրենց ամսվա, հաստատ ոչ լավագույն շրջանը։ Էստեղից էլ հետևություն․․․ ամսվա հինգ օրերի ծանոթ "բույրը"։
Ինքն աշխատանքից հեռանալ չէր ուզում, երևի հոտին ադապտացվել էր։ Իսկ ես գրում էի։
Ոստիկանության բաժին պետք է գնամ։ Ներքևի հարևանն արդեն 36 անգամ հայտարարություն է տվել ոստիկանությունում, որ մեր տնից անմարդկային ձայներ են գալիս ամեն օր՝ ուղիղ կեսգիշերից մինչև առավոտյան յոթը։ Էդ հարևանս տականք է։ Միշտ մոռանում է նշել, որ անմարդկային ձայներ են գալիս նաև 13։00-ից մինչև 14։00-ը, որովհետև սերս աշխատավայրում չէ ընդմիջում անում, այլ տանը և, որպես կանոն, այդպես էլ ընդմիջում չի անում։
Առաջին անգամ բացատրագիր գրելիս զգում էի, որ ուսադիրներով տղերքն ըմբռնումով են մոտենում հարցին։ Տասներորդ անգամ ինձ ծափահարություններով էին դիմավորում բաժնում։ 20-րդ անգամ սուրճի հրավիրեցին ու զրույցի ընթացքում ուղղակի խնդրեցին, որ էլ չհայտնվեմ իրենց տեսադաշտում։ Երրորդ տասնյակ բացատրագրիս ժամանակ ինձ իր մոտ կանչեց ամենամեծ աստղերով պարոնն ու խնդրեց փոխել բնակարանը կամ ակտը տեղափոխել իր առանձնատուն, որը գտնվում էր մեծահարուստների G7 թաղամասում։ Երբ 35-րդ հայտարարությանն ի պատասխան բացատրագիր պետք է գրեի ոստիկաններին, քննիչներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս եմ դիմանում և, ինչպես է դիմանում իմ յարը՝ չդիմացա։
Թևիս տակ "Սեքսի տեխնոլոգիան" գիրքն էր ու, քանի որ ես երբեք գրքերն աղբարկղը չեմ նետում, որոշեցի ստել ու նրան փոխանցելով թևիս տակինը, հայտնեցի, որ ամբողջ գաղտնիքն այս գրքի 365 էջերում է։
Ոստիկան ախպերը հիացական հայացքով դեմքիս նայեց, ձեռքս սեղմեց ու ասաց, որ այսուհետ ես կարող եմ այլևս բացատրագիր չգրել, որովհետև սեքսով զբաղվելը ո՛չ քրեորեն դատապարտելի արարք է, ո՛չ էլ վարչական տույժ է նախատեսում։ Ղրգեց պագոնավորն ինձ ու մի բան էլ շնորհակալ եղավ, որ սեքսի ներածությանն այդ օրը պիտի ծանոթանար։
Ոստիկաններից պրծա, իսկ տակիս հարևանը ստիպված վաճառեց բնակարանն ու հեռացավ մեր շենքից։
Խմելիքի հետևից էի գնացել, որ քնելիքի ժամանակ ռոմանտիկան ապահովեի։ Ինքն արդեն խոհանոցի սեղանին էր, սառացնում էր իր տաք մարմինն ապակե ծածկույթի վրա։
Ինձ մնում էր միայն մոտենալ, գինու շշի տակ մնացածը ներս անել ու մտնել նրա տաքուկ անկյունը, որտեղ խոնավության աստիճանը գերազանցում է Սանկտ-Պետերբուրգի, միջին վիճակագրական շինության նկուղի խոնավության մակարդակը։
Մենք երբեք չէինq խոսում։ Չնայած, եթե մարմինների ու սեռական օրգանների շփումը հաշիվ է, ուրեմն՝ գրեթե չէինq շփվում։ "Գրեթե"-ն՝ օրական մի քանի անգամ ու մի քանի ժամով։
Ես սովորականի պես թերթում եմ գիրքը։ Ամեն էջի հետ հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքը մի ամբողջ պոեմ է։ Կարևորը ճիշտ ներկայացնես։ Բռնիր որևէ մեկին դրսում, անկեղծացրու նրան ու կհասկանաս, որ նրա կյանքում տեղի է ունեցել մի այնպիսի բան, որ քո կյնքում հաստատ չի եղել։ Եվ, եթե քո կյանքում նման բան տեղ չի գտել, նշանակում է այդ բանը, անկասկած, քեզ հետաքրքրել է, որովհետև անծանոթ է, քեզ խորթ։ Եթե այն քեզ հուզի, ապա կհիշես ու երբեք չես համեմատի այլոց պատմությունների հետ։
Մարդու կյանքը մի գիրք է, իսկ գիրքը՝ մի կյանք։
Արդեն որերորդ օրն է։ Լուսամուտից Լուսինն է ինձ նայում, իսկ ինքը չկա։ Ես կարդում եմ, համբերատար սպասում։ Հանկարծ տան դուռը շրխկաց, միջանցքի լույսը վառվեց, բարձրակրունկների կտտոցը կրակոցի պես գմփաց տզզացող ականջումս ու․․․ լռություն։
Եկա՛վ։
Ես - Ո՞վ է նա։
Ստվերը կամաց կամաց մեծանում է, նշանակում է՝ մոտենում է։ Հասնում է ննջասենյակի դռան շեմին ու հենվում դռանը։
Նա - Գառլախագիտական գիտությունների պոռնֆեսոր է։ Չաթլախագիտության ամբիոնի վարիչը՝ սեռաքաղցության պետական համալսարանում։
Գիրքը վար չեմ դնում, շարունակում եմ զուգահեռաբար կարդալ ավելի հետաքրքիր պատմությունն ու լսել նրա՝ ավելի էժանագին ներկայացումը։
Նա - Շատ զգույշ է, միայն պահանակով է սեքսով զբաղվում։ Անհետաքրքիր է, բայց ինչ արած, դիմանալ է պետք։ Հօ չէ՞մ փոխի փոքր անդամը մեծ ավտոմեքենայի հետ։
Ես շարունակում եմ ընթերցել Դարաշ Կոգի հիասքանչ պատմությունը, որն ինձ հիշեցնում է Փոքրիկ իշխանին, որովհետև փոքրիկ ուղեղով իմ զույգը շարունակում է նյութականացնել իր դավաճանությունը։
Նա - Նա ապրում է G7 թաղամասում, ինչպես բոլոր նորմալ փոքրուղեղազգիները։ Մեծ առանձնատուն է, դատարկ խոսքեր ու անիմաստ հայացք։ Բթություն է դասավանդում ախմախության մագիստրոսներին, "Դորդ-Ջհար Նիվա" էլիտար ակումբից է, "Ծիծակ կոշիկ և քլունգ ուղեղ" ասոցիացիայի անդամ, "Անարժեքության" շքանշանի քառակի կրող։
Հետաքրքիրն այն է, որ ես սկսում եմ ուրախանալ։ Ինձ թվում է, թե ննջասենյակիս շեմին կանգնած է քայլող հեշտող, որը խոսել գիտի։ Խոսելուց էլ ծակից անդուր հոտ է փչում և, ինչ-որ անհասկանալի փսլինքներ են ծորում։
Նա - Նա լիքը թուղթ ունի։ Էն թղթերից, որոնցով դու հետևդ ես սրբում։ Բայց ինքն իմ համար էդ թղթերով փալասներ է գնում, ոսկեղեն, փուչիկներ ու արջուկներ։
Ես - Արդեն սրբածներո՞վ է գնում։
Պետք է ճշտեի։ Բա չիմանամ, թե ով է նա։
Նա - Իհարկե։ Ես միշտ ստուգում եմ, թե որքան սրբած արժե նրա գնածը։ Իմ համար կարևոր է տեսածին հավատալ։ Չես կարծու՞մ, որ երբ տեսնում ես, ավելի արժանահավատ է։
"Տեսնես դրա նվիրածներից իմ հետևի հոտը գալիս է"․ մտքումս մտածեցի ես ու շարունակեցի ընթերցել Դարաշ Կոգի հետաքրքիր պատմությունը։ Ինքը շարունակում էր պատմել։ Չնայած, որ վրայից գարշահոտ էր փչում, ինձ զսպում էի, միևնույնն է, շուտով դուրս է գալու իմ արվեստանոցից և երբեք այլևս չի վերադառնա։ Այդ հոտն այլևս չի տիրելու ու չի ներծծվելու այն պատերի մեջ, որոնք միայն մաքրություն են կրում։
Նա - Նա խոստացավ, որ մի "Բ․Օ․Զ" էլիտար գերմանական մակնիշի ավտոմեքենա էլ ինձ համար կգնի։ Գիտե՞ս, ամբողջ կյանքս երազել եմ այդ մեքենայի մասին։ Իսկ դու թղթերս մենակ հետեվիդ համարս ես օգտագործում, ոչ թե իմ, որ ինձ համար հեծանիվ գնես։ Ախր, եթե չես առնում, ուրեմն չես սիրում ինձ։
Դարաշ Կոգը համեստորեն լռում էր, որովհետև ունակ չէր վերլուծել աշխարհի դուրսպրծուկների մտավոր աստիճանը։ Ինքն ուղղակի անզոր էր հավատալ այն փաստին, որ ոմանք ուղղակի տհաս են։ Նրանք հասուն են միայն կոնկրետ միջավայրում, կոնկրոտ քանակությամբ նյութական բարիքների հասանելիությամբ և, կոնկրետ նվիրվող նվերների նյութական արժողությամբ։
Ես - Երբ բաղնիք մտնես ու դուրս գաս, ապա փասափուսեդ հավաքես ու անվերադարձ հեռանաս իմ կյանքից, խնդրու՛մ եմ, նեղություն քաշի, զանգահարի 0906 ու խնդիրի, որ մանրեասպան խումբ ուղարկեն, ստերիլիզացնեն ամբողջ տունը։ Հակառակ դեպքում, իրենց ոչնչություն արժեքային համակարգը կաղտոտի իմ մաքուր սենյակը։
Նա - Լա՛վ։
Համաձայնվե՛ց է։ Տե՛ս։ Նոնսնս։ Պոռնկությունը նույնպես մտսծողություն է։ Չնայած, ավելի լավ է մարմնով, քան հոգով ու մտքով։
***
Յուրաքանչյուր մարդու կյանքը մի գիրք է։ Ես դենը չեմ նետում գրքերը, որովհետև դրանք կրթում են, ուղղորդում, ճիշտ ճանապարհով տանում։ Բայց առաջին անգամ կյանքումս հանդիպեցի մի գրքի, որը ոչ միայն պետք է աղբարկղը նետել, այլև այրել, որ ոչ ոք այլևս չընթերցի այն։ Չընթերցի, որ շարունակի թուղթը սրբելու համար օգտագործել, չմտածել նյութի մասին, այլ հոգով սնվել, չանտեսել, այլ վայելել ու գնահատել։ Եթե սի՛րտս էլ չտա այս գիրքը ոչնչացնել, ապա այն զուգարանում կպահեմ, որ հենց ավանդական թուղթը ավարտվի, սրա էջէրը հաստատ ի օգուտ կծառայեն։
***
Երբեք չեմ համեմատել, չէի էլ սիրում անել այդ, որովհետև համեմատության մեջ կորում է անհատականությունը։ Սակայն, այժմ, երբ ինձ թույլ տվեցի թուլանալ ու համեմատել, հասկանում եմ, որ կյանքում կան "գրքեր", որոնք արժանի էին իմ ուշադրությանը և, որոնք ես լկտիաբար փակեցի, գրապահարանին դրեցի, սակայն, որոնք պարտադիր պետք է ընթերցվեին իմ կողմից ու գնահատվեին ըստ արժանվույնս։ Ես դա չարեցի այն դեպքում, երբ զուգարանին ենթականեր գրքերը պիջակիս գրպանում էի պահում, կարծես Աստվածաշունչը․․․

Комментариев нет:
Отправить комментарий