понедельник, 26 января 2015 г.

Մարդկության վախճանը

Աշխարհի խոշորագույն մայրաքաղաքներում, մեգապոլիսներում, նույնիսկ Վերին Զահռմարաշեն գյուղում խուճապահար իրավիճակ է։ Միտինգներ ու բողոքի երթեր։ Փողոցներում լքված ու վառվող ավտոմեքենաներ են։ Գողերը զբաղված են մթերքի և բիժուտերիայի հազարավոր խանութների թալանով։ Երկրների նախագահները հանդես են գալիս հանգստության կոչերով։ Լոնդոնում, Մինսկում, Պեկինում, Անտանանարիվույում ոստիկանները չեն կարողանում զսպել բողոքավորներին։ Զոհերի մասին գույժեր են հասնում աշխարհի տարբեր ծայրերից։ Մարդկանց չեն սպանում, նրանց սիրտն ուղղակի կանգնում է համակարգչի էկրանի առաջ նստած։ Քաոս է տիրում նաև տիեզերքում։ Այլմոլորակայինները, մարդկության այս մայրամուտին, պատրաստվում են գրավել երկիր մոլորակը․․․ բայց չէ՛, նրանք նույնպես խուճապի մեջ են։ Նրանք կիսում են մարդկության ցավը։
Աշխարհը սառել է, Facebook-ն այլևս չկա․․․
Սա մահացու հարված էր աշխարհի հարյուր միլիոնավոր բնակիչների համար։
 Facebook-ը չի բացվում։ Ուզում ես բաղձալի լոգինդ ու պառոլդ հավաքել, քնքշորեն սեղմել Enter-ն ու կայք մտնել, տեսնել ֆեյսբուքամարդկության, քո կրոնակիցների, գաղափարակիցների, համասոցցանցաօգտատերակիցների, մարդկանց, ում սրտի վրա LAN շնուռի տեղ կա հատուկ  Facebook-ին անդադար միացված լինելու համար․․․ բայց տեսնում ես "ՍՏՌԱՆԻՑԱ ՆԵ ԴԱՍՏՈՒՊՆԱ" դահիճի պես սպանող բառերը։ Սա ավարտն է, հատուցումը մարդկանց բոլոր մեղքերի։ Պետք է փախնել այս խորտակվող նավից։ Քոչել այլ կայքեր, որտեղ դեռ կյանք կա։  Facebook-ի օզոնային շերտը ճեղքվել է, ՖԱԿ-ի (ֆեյսբուքյան ազգերի կազմակերպություն) գրասենյակի ներկայացուցիչներն արդեն բունկերներում են գտնվում, բոլոր սերվերներն ու դրանց լարերն ապահովության համար տեղափոխվել են հարևան աստղային համակարգ՝ մահից հետո պաշտամունքի առարկա չդառնալու համար։ Ամբողջ մարդությունը սգում է այս կորուստը։ ԱՄՆ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ որոշում է կայացվել կառուցել հիշատակի հուշարձան և այն տեղադրել "Ազատության արձանի" (Նյու Յորք) փոխարեն։

Հ․Գ․ Առավոտյան, ինչպես միշտ էլի, թերթում եմ առաջատար լրատվամիջոցների կայքերն ու բոլդ արած տառերով կարդում․ "Ֆեյսբուքը չի աշխատում"։ Փորձում եմ մուտք գործել․․․ հա էլի, չի աշխատում։ Տարբեր պորտալներում և բլոգերում մարդիկ անդադար քննարկում են, տեղեկացնում միմյանց, որ Ֆեյսբուքը չի աշխատում Սամարայում, Տալլինում, Բուդապեշտում, Փարիզում, Ամստերդամում, Միսիսիպիում, Ռիոյում։ Յուրաքանչյուր քոմենթի վերջում էլ մի հատ տառապած սմայլիկ են դնում՝ հաստատելով, որ կյանքն ավարտվեց ու մենք մտնում ենք նոր դարաշրջան, բայց արդեն առանց Ֆեյսբուքի։
Է հա քոչեք այլ սոցցանցեր։ Ավելի շուտ այլ "մոլորակներ" էլի։ Դե vkontaktena, odnoklassnikin, badoon, twitter-ը։ Փրկե՛ք ձեր կյանքը։ Ինչ արած, առանց  Facebook-ի կլինեք համացանցային ինվալիդ։ Ցուկերբերգը հաշմանդամության դոշակ էլ կտա բոլորիդ։
 Հ․Գ․Գ․ Վերոհիշյալ սոցցանցերում էլ կարաք լիքը ֆեյք էջեր բացեք, ձեր նախկիններին խոսացնեք, քաղաքական այս կամ այն ուժին քլնգեք կամ գովերգեք, տափակ ստատուսներ գրեք ու բոլորին տեղեկացնեք թե որտե՞ղ եք գիշերը քնել, ու՞մ հետ եք խմել, ի՞նչ գույնի էին զուգարանի թղթերը փաբում, ի՞նչ տռուսիկ եք հագել, էդ տռուսիկը հագնելուց հետո ո՞նց եք ինքներդ ձեր համար նեղություն քաշել և թեյ պատրաստել ու հպարտությամբ էդ թեյը նկարել քցել  Facebook։ Հա՛, հա՛․․․ էդ հնարավորությունը մյուս կայքերն էլ կստեղծեն հատուկ ձեր համար։

Օօօ․․․ իմ տառապյալ ու համացանցակախ աշխարհ։ Հազիվ հույս ծնվեց մոտս, որ մարդիկ կցանկանան իրար հանդիպել ու նորմալ շփվել։ Իրար աչքերի կնայեն, մի քիչ անկեղծ կլինեն, մի խոսքով կվերադառնան հին ու բարի՝ Չ՛Facebookյան դարաշրջան։
Բայց սովետները շուտ վրա հասան։
Facebook-ն արդեն գործումա։ 

воскресенье, 25 января 2015 г.

Աղջիկներ

Կա աղջիկների երկու տեսակ։ Էս գրում եմ կյանքի ի՛մ փորձից ելնելով։
Առաջինները նրանք են, ովքեր իրենցից շինում են այն, ինչ իրականում չկան։ Տո յեսծ․ "Ես հրեշտա՛կ եմ, բայց արի հլը տեսնեմ, թե ոնց եմ մամադ լացացնում"։
Որպես կանոն, չափազանց նյութականացված են։ Սրանց համար կյանքը ցիկլ է, ստանդարտ ցիկլ։ Եկել են լույս աշխարհ, որ հաջող պսակվեն։
Դե․․․ ճիշտ ժամանակին, ֆինանսապես կայուն մեկին կապեն, որ իրենց ուզածն առնի, մուսի-պուսի անի մի քիչ, բզբզա նվերներով, Օդնոկլասսնիկական փաղակշություն ցուցաբերի, ստատուսների գրի ՖԲ-ում, փուչիկներ և այլն․․․
Էս տիպի ներկայացուցիչների միակ շարժիչ ուժը սեքսն է կամ փողը։ Ավելի շուտ՝ երկուսը միասին։
Այստեղ չկան արժեքներ, վխտում է ձևականությունը, բամբասանքները, սուտը, դավաճանությունը։
Սրանք, որպես կանոն, հիմնվում են իրենց արտաքինի ու դիմացինի սեռաքաղցության ակտիվության վրա։ Գիտեն, որ հարմար ծախվելը կյանքի գերնպատակն է։ Եթե ճիշտ գին առաջարկող լինի, ապա արժե վար սղղացնել ներքնազգեստը։ Իրականում կոմպլեսավորված են, ինքնահաստատման հետ լուրջ խնդիրներ ունեն, անվստահ են, դատարկամիտ ու բառադի։

Օխ, երկորրդ խումբ․․․ սիրում եմ ձեզ։ ԲՈԼՈՐԴԻ։ Շարունակեք նույնքան մարդ մնալ, որքան ծնվել եք։
Աշխարհը, հավատացե՛ք, ձեր շուրջ է պտտվում։ Դուք իգական սեռի այն ներկայացուցիչներն եք, ում կողքին արթնանալ կուզեմ, ում համար իմ ձեռքով ընթրիք կպատրաստեմ, ում հետ կտուրին ֆիլմ կդիտեմ, ում հետ ծովում սիրով կզբաղվեմ, ում հետ գիրք կընթերցեմ և, ում գիրք կգրեմ։
Մնացեք այնքան մաքուր և պարզ, որքան ամպերն են, որ ձեր անունն են կրում։
Եղեք նույնքան հավատարիմ, որքան ամեն առավոտ արևն է շողում մարդկությանը։ Եղեք այնքան լուսավոր, որքան Լուսինն է սիրում լուսավորել գիշերով։ Եղեք այնքան քաղցր, որ ամեն անգամ Ձեզ համբուրելիս զգամ, որ շուրթերը Ձեր անմահ են հավերժությամբ։
Հուսամ, մի օր, գարնանային մի առավոտ կբացեմ աչքերս ու կողքիս պառկած կլինի մի այնպիսի տիեզերական Փայլ, որ աչքերս կկուրանան կատարյալ սիրուց։

Ուռա․․․ ուռա․․․ ուռա․․․

Հ․Գ․ Ուրախ եմ, որ փրկվել եմ:)))))))



՛

понедельник, 19 января 2015 г.

Ամեն ինչ կյանքում առաջին անգամ է լինում

Հա, ամե՛ն ինչ։ Ծնվելուց մինչև մահ, կյանքում ամեն բան առաջին անգամ է լինում։ Մենք երբեք նույն կերպ չենք շնչում։ Ամեն անգամ թթվածինը թոքերն առնելիս մենք տարբեր ենք շնչում, մեր ոչ մի քայլ նախորդին նման չէ, մենք նույն կերպ չենք ծամում և, նույնիսկ կոպերը թարթելիս, ամեն անգամ աչքերը բացելիս տարբեր կերպ ենք աշխարհին նայում։ Մեր ապրած յուրաքանչյուր հաջորդ վայրկյանը չի կարող կատարելապես նման լինել ապրած նախորդ վայրկյանին, որովհետև մենք փոփոխվում ենք անդադար․․․ դե ոչ բոլորը, ցավոք։
 Հասարակությունը, անհատները տարբեր կերպ ենք արձագանքում այս կամ այն բանին։ Բայց բացասական ըկալումների ձևաչափերի շարքում մի առանձնահատուկ էլեմենտ կա, որ ես չափից շատ եմ սիրում։
Աշխարհի բնակչությունը հատել է 7 միլիարդի սահմանագիծը, ուրեմն, մենք արդեն ունենք 7 միլիարդ միմյանցից կատարելապես տարբեր անհատականություններ։
Դրանց մի որոշ մասը ակտիվ է, մյուս մասը՝ պասիվ, ոմանք քաղաքական գործիչներ են, ոմանք՝ համասեռամոլ։ 7 միլիարդից շատերը քծնող են, որոշները՝ հպարտության ու եսակենտրոնության գագաթնակետին։ Նրանք կա՛մ հզոր են, կա՛մ թուլամորթ։ Մարդիկ կա՛մ բարի են լինում, կա՛մ չկամ, բայց կյանքումս երբեք չեմ կարողացել ընդունել մարդկային ԷԺԱՆԱԳԻՆ տեսակը։
 Հասարակությունը, անհատները տարբեր կերպ ենք արձագանքում այս կամ այն բանին, բայց պաշտում եմ, երբ էժանագին մարդու ուղղությամբ մետաղադրամներ են նետվում, ապացուցում դրան, որ ինքը ոչնչություն է ի համեմատ արժեքների։ Էժանագին մարդուն ոչինչ չի փրկի, դրանք որպես կանոն քաղծկեղով են հիվանդ, որովհետև այնքան են էժանացած իրենց մտքերում, հոգում, մարմնով այնքան են էժան, էժան են նույնիսկ ստերում ու էժանագին են նրանց զգացմունքները, որ նույնիսկ մետաղադրամն ես ափսոսում նետել դրանց ուղղությամբ։ Էդ էժանությունն իրենց հոգևոր քաղծկեղի է բերում, որը վրա է հասնում միանգամից վերջին աստիճանով։ Մի կողմից մտածում ես․ "միգուցե փրկե՞լ սրան", հետո հասկանում ես, որ էժանագին մարդուն նույնիսկ օգնության ձեռք մեկնելիս էժանագին շնորհակալություն ես ստանալու ի պատասխան։
Առաջին անգամ եմ դիմում, որովհետև առաջ անգամ խորապես գիտակցեցի դիշովկության աստիճանը։
Էժան եք, ոմանք, ամենուր և ամեն կերպ էժանագին եք։ Խղճա՞լ։
Չէ՛։ Խղճահարությունը նույնիսկ նվազագույն արժեհամակարգով մեկին կարող է հասնել, իսկ ձեզ սատկացնել է պետք, որովհետև ձեզ հետ մի օդ շնչելիս մահն անխուսափելի կդառնա։
Ես նետում եմ մետաղադրամը քո՛ ուղղությամբ, որ ճակատիդ կպնի ու քո իսկ ուղեղի դատարկության զրնգոցը ականջներդ խլացնի։

пятница, 16 января 2015 г.

18+

Վերջերս կարդացի "Սեքսի տեխնոլոգիան"։ Տափակ գիրք էր։ Հումոր չկա։
Առաջին էջը բացում ես, գրված է․․․ Ներածություն։

Կարդալ սիրում եմ, էն ժամանակ էլ էի սիրում։ Մահճակալս էլ մեծ էր, սպիտակեղենն էլ՝ իրոք սպիտակ։
Հանճարեղագույն հետույք ուներ։ Էդ անտեր ներքնազգեստն այնպես էր լուծվում տուտուզի հետ, որ հագից հանել չէի ուզում։ Վերցնում էի նրան հենց այդպես։ Ինտելեկտուալ սեքս էր․․․ դե, որ գիրք էս կարդում ու ընթացքում հաճույքից տնքում, դրա մերը։ Կրկնակի վայելք։
Վաղուց էինք ամուսնացած։ Դարեր շարունակ։Ամեն ինչ գրեթե սովորական էր, անսովոր էին միայն մոտեցումները։ Ավանդական չէին։
Աչքերս բացվում էին միայն այլոց պատմություններն ընթերցելիս։ Երբ գալիս էր՝ աչքերս փակվում էին։ Սրտիս, մտքիս էլի, թե չէ իրականում բաց էին, որ կարողանայի անցքը գտնել։ Գրքի յուրաքանչյուր էջի հետ նորովի էի նայում հանգամանքներին, բայց նրա նկատմամբ ոչինչ չէր փոխվում։ Ամեն ինչ սովորական էր, մեկ-մեկ՝ ոչ ավանդական։ Ես ստեղծագործում էի, ամեն բան անում, որ մեր օրվա խմելիքը, քնելիքը, ուտելիքը, քնելիքը, քնելին ապահովեի, իսկ ինքն օպերատոր էր աշխատում ինչ-որ անհասկանալի դիսպետչերական կենտրոնում։ Երբ առաջին անգամ գնացի նրա աշխատավայր, դաշտանի հոտ էր գալիս։ Մի հարկի տակ հավաքված էին հարյուրից ավել կնիկ մարդ, հարյուրից տասը հաստատ ապրում էին իրենց ամսվա, հաստատ ոչ լավագույն շրջանը։ Էստեղից էլ հետևություն․․․ ամսվա հինգ օրերի ծանոթ "բույրը"։
Ինքն աշխատանքից հեռանալ չէր ուզում, երևի հոտին ադապտացվել էր։ Իսկ ես գրում էի։
Ոստիկանության բաժին պետք է գնամ։ Ներքևի հարևանն արդեն 36 անգամ հայտարարություն է տվել ոստիկանությունում, որ մեր տնից անմարդկային ձայներ են գալիս ամեն օր՝ ուղիղ կեսգիշերից մինչև առավոտյան յոթը։ Էդ հարևանս տականք է։ Միշտ մոռանում է նշել, որ անմարդկային ձայներ են գալիս նաև 13։00-ից մինչև 14։00-ը, որովհետև սերս աշխատավայրում չէ ընդմիջում անում, այլ տանը և, որպես կանոն, այդպես էլ ընդմիջում չի անում։
Առաջին անգամ բացատրագիր գրելիս զգում էի, որ ուսադիրներով տղերքն ըմբռնումով են մոտենում հարցին։ Տասներորդ անգամ ինձ ծափահարություններով էին դիմավորում բաժնում։ 20-րդ անգամ սուրճի հրավիրեցին ու զրույցի ընթացքում ուղղակի խնդրեցին, որ էլ չհայտնվեմ իրենց տեսադաշտում։ Երրորդ տասնյակ բացատրագրիս ժամանակ ինձ իր մոտ կանչեց ամենամեծ աստղերով պարոնն ու խնդրեց փոխել բնակարանը կամ ակտը տեղափոխել իր առանձնատուն, որը գտնվում էր մեծահարուստների G7 թաղամասում։ Երբ 35-րդ հայտարարությանն ի պատասխան բացատրագիր պետք է գրեի ոստիկաններին, քննիչներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս եմ դիմանում և, ինչպես է դիմանում իմ յարը՝ չդիմացա։
Թևիս տակ "Սեքսի տեխնոլոգիան" գիրքն էր ու, քանի որ ես երբեք գրքերն աղբարկղը չեմ նետում, որոշեցի ստել ու նրան փոխանցելով թևիս տակինը, հայտնեցի, որ ամբողջ գաղտնիքն այս գրքի 365 էջերում է։
Ոստիկան ախպերը հիացական հայացքով դեմքիս նայեց, ձեռքս սեղմեց ու ասաց, որ այսուհետ ես կարող եմ այլևս բացատրագիր չգրել, որովհետև սեքսով զբաղվելը ո՛չ քրեորեն դատապարտելի արարք է, ո՛չ էլ վարչական տույժ է նախատեսում։ Ղրգեց պագոնավորն ինձ ու մի բան էլ շնորհակալ եղավ, որ սեքսի ներածությանն այդ օրը պիտի ծանոթանար։
Ոստիկաններից պրծա, իսկ տակիս հարևանը ստիպված վաճառեց բնակարանն ու հեռացավ մեր շենքից։
Խմելիքի հետևից էի գնացել, որ քնելիքի ժամանակ ռոմանտիկան ապահովեի։ Ինքն արդեն խոհանոցի սեղանին էր, սառացնում էր իր տաք մարմինն ապակե ծածկույթի վրա։
Ինձ մնում էր միայն մոտենալ, գինու շշի տակ մնացածը ներս անել ու մտնել նրա տաքուկ անկյունը, որտեղ խոնավության աստիճանը գերազանցում է Սանկտ-Պետերբուրգի, միջին վիճակագրական շինության նկուղի խոնավության մակարդակը։
Մենք երբեք չէինq խոսում։ Չնայած, եթե մարմինների ու սեռական օրգանների շփումը հաշիվ է, ուրեմն՝ գրեթե չէինq շփվում։ "Գրեթե"-ն՝ օրական մի քանի անգամ ու մի քանի ժամով։

Ես սովորականի պես թերթում եմ գիրքը։ Ամեն էջի հետ հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդու կյանքը մի ամբողջ պոեմ է։ Կարևորը ճիշտ ներկայացնես։ Բռնիր որևէ մեկին դրսում, անկեղծացրու նրան ու կհասկանաս, որ նրա կյանքում տեղի է ունեցել մի այնպիսի բան, որ քո կյնքում հաստատ չի եղել։ Եվ, եթե քո կյանքում նման բան տեղ չի գտել, նշանակում է այդ բանը, անկասկած, քեզ հետաքրքրել է, որովհետև անծանոթ է, քեզ խորթ։ Եթե այն քեզ հուզի, ապա կհիշես ու երբեք չես համեմատի այլոց պատմությունների հետ։
Մարդու կյանքը մի գիրք է, իսկ գիրքը՝ մի կյանք։

Արդեն որերորդ օրն է։ Լուսամուտից Լուսինն է ինձ նայում, իսկ ինքը չկա։ Ես կարդում եմ, համբերատար սպասում։ Հանկարծ տան դուռը շրխկաց, միջանցքի լույսը վառվեց, բարձրակրունկների կտտոցը կրակոցի պես գմփաց տզզացող ականջումս ու․․․ լռություն։
Եկա՛վ։

Ես - Ո՞վ է նա։

Ստվերը կամաց կամաց մեծանում է, նշանակում է՝ մոտենում է։ Հասնում է ննջասենյակի դռան շեմին ու հենվում դռանը։

Նա - Գառլախագիտական գիտությունների պոռնֆեսոր է։ Չաթլախագիտության ամբիոնի վարիչը՝ սեռաքաղցության պետական համալսարանում։

Գիրքը վար չեմ դնում, շարունակում եմ զուգահեռաբար կարդալ ավելի հետաքրքիր պատմությունն ու լսել նրա՝ ավելի էժանագին ներկայացումը։

Նա - Շատ զգույշ է, միայն պահանակով է սեքսով զբաղվում։ Անհետաքրքիր է, բայց ինչ արած, դիմանալ է պետք։ Հօ չէ՞մ փոխի փոքր անդամը մեծ ավտոմեքենայի հետ։

Ես շարունակում եմ ընթերցել Դարաշ Կոգի հիասքանչ պատմությունը, որն ինձ հիշեցնում է Փոքրիկ իշխանին, որովհետև փոքրիկ ուղեղով իմ զույգը շարունակում է նյութականացնել իր դավաճանությունը։

Նա - Նա ապրում է G7 թաղամասում, ինչպես բոլոր նորմալ փոքրուղեղազգիները։ Մեծ առանձնատուն է, դատարկ խոսքեր ու անիմաստ հայացք։ Բթություն է դասավանդում ախմախության մագիստրոսներին, "Դորդ-Ջհար Նիվա" էլիտար ակումբից է, "Ծիծակ կոշիկ և քլունգ ուղեղ" ասոցիացիայի անդամ, "Անարժեքության" շքանշանի քառակի կրող։

Հետաքրքիրն այն է, որ ես սկսում եմ ուրախանալ։ Ինձ թվում է, թե ննջասենյակիս շեմին կանգնած է քայլող հեշտող, որը խոսել գիտի։ Խոսելուց էլ ծակից անդուր հոտ է փչում և, ինչ-որ անհասկանալի փսլինքներ են ծորում։

Նա - Նա լիքը թուղթ ունի։ Էն թղթերից, որոնցով դու հետևդ ես սրբում։ Բայց ինքն իմ համար էդ թղթերով փալասներ է գնում, ոսկեղեն, փուչիկներ ու արջուկներ։
Ես - Արդեն սրբածներո՞վ է գնում։

Պետք է ճշտեի։ Բա չիմանամ, թե ով է նա։

Նա - Իհարկե։ Ես միշտ ստուգում եմ, թե որքան սրբած արժե նրա գնածը։ Իմ համար կարևոր է տեսածին հավատալ։ Չես կարծու՞մ, որ երբ տեսնում ես, ավելի արժանահավատ է։

"Տեսնես դրա նվիրածներից իմ հետևի հոտը գալիս է"․ մտքումս մտածեցի ես ու շարունակեցի ընթերցել Դարաշ Կոգի հետաքրքիր պատմությունը։ Ինքը շարունակում էր պատմել։ Չնայած, որ վրայից գարշահոտ էր փչում, ինձ զսպում էի, միևնույնն է, շուտով դուրս է գալու իմ արվեստանոցից և երբեք այլևս չի վերադառնա։ Այդ հոտն այլևս չի տիրելու ու չի ներծծվելու այն պատերի մեջ, որոնք միայն մաքրություն են կրում։

Նա - Նա խոստացավ, որ մի "Բ․Օ․Զ" էլիտար գերմանական մակնիշի ավտոմեքենա էլ ինձ համար կգնի։ Գիտե՞ս, ամբողջ կյանքս երազել եմ այդ մեքենայի մասին։ Իսկ դու թղթերս մենակ հետեվիդ համարս ես օգտագործում, ոչ թե իմ, որ ինձ համար հեծանիվ գնես։ Ախր, եթե չես առնում, ուրեմն չես սիրում ինձ։

Դարաշ Կոգը համեստորեն լռում էր, որովհետև ունակ չէր վերլուծել աշխարհի դուրսպրծուկների մտավոր աստիճանը։ Ինքն ուղղակի անզոր էր հավատալ այն փաստին, որ ոմանք ուղղակի տհաս են։ Նրանք հասուն են միայն կոնկրետ միջավայրում, կոնկրոտ քանակությամբ նյութական բարիքների հասանելիությամբ  և, կոնկրետ նվիրվող նվերների նյութական արժողությամբ։

Ես - Երբ բաղնիք մտնես ու դուրս գաս, ապա փասափուսեդ հավաքես ու անվերադարձ հեռանաս իմ կյանքից, խնդրու՛մ եմ, նեղություն քաշի, զանգահարի 0906 ու խնդիրի, որ մանրեասպան խումբ ուղարկեն, ստերիլիզացնեն ամբողջ տունը։ Հակառակ դեպքում, իրենց ոչնչություն արժեքային համակարգը կաղտոտի իմ մաքուր սենյակը։

Նա - Լա՛վ։            

Համաձայնվե՛ց է։ Տե՛ս։ Նոնսնս։ Պոռնկությունը նույնպես մտսծողություն է։ Չնայած, ավելի լավ է մարմնով, քան հոգով ու մտքով։

                                                                              ***
Յուրաքանչյուր մարդու կյանքը մի գիրք է։ Ես դենը չեմ նետում գրքերը, որովհետև դրանք կրթում են, ուղղորդում, ճիշտ ճանապարհով տանում։ Բայց առաջին անգամ կյանքումս հանդիպեցի մի գրքի, որը ոչ միայն պետք է աղբարկղը նետել, այլև այրել, որ ոչ ոք այլևս չընթերցի այն։ Չընթերցի, որ շարունակի թուղթը սրբելու համար օգտագործել, չմտածել նյութի  մասին, այլ հոգով սնվել, չանտեսել, այլ վայելել ու գնահատել։ Եթե սի՛րտս էլ չտա այս գիրքը ոչնչացնել, ապա այն զուգարանում կպահեմ, որ հենց ավանդական թուղթը ավարտվի, սրա էջէրը հաստատ ի օգուտ կծառայեն։
 

                                                                              ***

Երբեք չեմ համեմատել, չէի էլ սիրում անել այդ, որովհետև համեմատության մեջ կորում է անհատականությունը։ Սակայն, այժմ, երբ ինձ թույլ տվեցի թուլանալ ու համեմատել, հասկանում եմ, որ կյանքում կան "գրքեր", որոնք արժանի էին իմ ուշադրությանը և, որոնք ես լկտիաբար փակեցի, գրապահարանին դրեցի, սակայն, որոնք պարտադիր պետք է ընթերցվեին իմ կողմից ու գնահատվեին ըստ արժանվույնս։ Ես դա չարեցի այն դեպքում, երբ զուգարանին ենթականեր գրքերը պիջակիս գրպանում էի պահում, կարծես Աստվածաշունչը․․․



суббота, 10 января 2015 г.

Մեր Բենոն (Sherlock Holmes)

Նախաբան

Երկու օր առաջ հանգիստ պառկած եմ իմ մինուճար ու սառը անկողնում, թերթում եմ ինձ համար հետաքրքիր մի քանի լրատվական կայքեր, մեկ էլ հօօօպ․․․․․ "Բենեդիքթ Քամբերբիչը երեխա կունենա"։ Գիշերը ժամը 2։30-ա։ Չէ՛, բայց ո՞նց ասեմ, որ թեթև տանի։

ԱԿՏ ԵՐԿՐՈՐԴ

Քույրս, որ հինգ տարի առաջ հռչակեց իրեն Բենեդիքթ Քամբերբիչի անմնացորդ ֆան, ամեն օրը ապրում է նրա մասին նոր տեղեկություններ հայթայթելով, նրա անձնական ու ստեղծագործական կյանքի մասին պրպտելով և այլ, և այլն, և այլն․․․
Երբ Բենոն (Մառուսյը տենց պուպուշա անվանում էլի իրան) նշանվեց, էս խեղճ քույրս և՛ շոկ ապրեց, և՛ ուրախություն։ Դե սկզբում թեմաներն էին, թե "բա քեզ սազող աղջիկա՞, քո կողքը ախր մոդելոտ մեկը պիտի լիներ, համահունչ չեն․․․ և այլն", իսկ հետո եկավ համակերպման փուլը, որին հաջորդեց նաև հիացմունքի շրջանը։ Մարինոսը ի սրտե երջանկություն էր մաղթում Բենոյին (որն արդեն վաղուց մեր ընտանիքի անդամն է դարձել, ճիշտ է հեռակա կարգով, ինքն էլ դրա մասին չգիտի) ու անհամբերության սպասում էր Շերլոկի 4-րդ սեզոնին։
Բայց չշեղվեմ ու վերադառնամ մեր ոչխարներին։ Աչքովս ընկավ, որ Բենոն շուտով երեխա կունենա, և ուրախությունս փորձեցի կիսել իմ փոքրամարմին, բայց մեծահոգի քրոջ հետ։ Սակայն ինչպե՞ս կանխել երջանկության պայթյունը գիշերը ժամը 2։30-ին։ Առաջին նախապայմանը․ ինքս պետք է զուսպ լինեմ։ Բոլորը քնած են, արթուն է միայն քույրս ու համացանցում է, վեռնեյե "վայբերում"։

Ես - Մար, մենք պապա ենք դառնալու։
Մարիամ - Հը՞ն։

Պատկերացրեցի Մարինոսի վերև թռած ունքն ու զարմանքից դեֆորմացված պռոշը։

Ես - Հա, հա՛։ Մենք պապա ենք դառնալու։ Բենոն երեխայա ունենալու։
Մարիամ - Ապշահարություն (կտրված է ցենզուրայի նպատակով)։

Մարինոսի երջանկությունն այն մակարդակի վրա էր, որ լսում էի, թե ինչպես է իրեն հազիվ զսպելով թռվռում անկողնու մեջ կողքի սենյակում ու խուլ բացականչություններ անում։ Էքստազ նազիվայետսա։
Բարի ավետիսի համար կես ժամ ինձ շնորհակալություն հայտնելուց հետո կարծես թե քնեց։ Տպավորություն էր, թե Հիսուսի ծննդյան մասին եմ նրան հայտնել։ Ինչևիցե, հենց այդ պահին էլ մէ հիանալի միտք առաջացավ գլխումս։

ԱԿՏ ԵՐԿՐՈՐԴ
Առավոտ է, վաղ առավոտ։ Քնաթաթախ պոկում եմ ինձ տեղաշորից ու աչքերս տրորելով, առանց հագնվել գնում եմ խոհանոց, որ սուրճ պատրաստեմ։ Մերոնք արդեն ոտքի վար են, տնային գործեով են զբաղված, սեղանն են գցում, բաժակներ դնում, թեյ, քաղցրեղեններ, միրգ։ Չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ է տեղի ուենում։ Հա, դե լավ, մտածում եմ ես ու շարունակում սրճեփին հետևել։

Մամ - Դավիթ, հագնվի։
Ես - Սուրճս սարքեմ ու հագնվեմ։
Մամ - Չէ, հիմա՛։

Ու դուռը հանկարծ թակում են։

Մամ - Դավ, բացիր դուռը։

Հա՛,  բայց ինչու՞ ես։ Լա՛վ։ Արագ-արագ քաշում եմ շալվարս ոտքերիս ու հանգիստ քայլում դռան մոտ։ Սեղմում եմ բռնակն ու․․․
Իմ դեմքի արտահայտությունը մեր հյուրերին տեսնելիս
- Բարև ձեզ։ Հուսամ շատ չենք ուշացել։ Ճանապարհներն ուղղակի սառած էին, ես էլ ձմեռային անվադողերը դեռ չեմ գցել։

Ես երևի իմ տարօրինակ երազներից մեկն է։ Մարիամի ֆանիզմի ազդեցությունը։

Մամ - Դավիթ, թո՛ղ հյուրերը ներս գան։

Մի քանի հատ "ցնդել կարելի է"-ից։ Զարմանան իմ մարմի բոլոր մազերն ու դիք-դիք կանգնեն, սրա մերը։ Մեր դռան առաջ կանգնած էր Բենոն ու նշանածը՝ Սոֆի Հանթերը։ Ես էշացած մի կողմ եմ քաշվում ու ճանապարհ տալիս մեր հյուրերին։ Չանս հասել է ուսերիս։ Մայրս ու Մառուսն առաջ են գալիս ժպիտը դեմքներին, որ բարևեն հյուրեին։ Գրկում են միմյանց, Նոր Տարին շոնրհավորում, մաղթանքներ հղում։ Մայրս գնահատող հայացքով նայում է Սոֆիին ու հարցնում։

Մամ - Իսկ այս հիասքանչ պարմանուհին ո՞վ է, Բեն ջան։
Մառուսյակ - Մամ, ախր ասել եմ քեզ։
Մամ - Չէ, այ բալա, չէս ասել։

Մորս ու քրոջս դիալոգը կտրելով Բենոն մեջ է ընկնում։

Բենո - Ընկեր Վերմիշյան (չգիտեմ ինչու՞ են մեր բոլոր ընկերները մայրիկիս ընկեր Վերմիշյան-ով դիմում, չնայած, որ մայրս նրանցից ոչ մեկին դաս չի տվել - բայց մի րոպե, ի՞նչ ընկեր), ինքը Սոֆին է, մենք նոր ենք նշանվել և, շուտով կամուսնանանք։

Ժպիտը լայնացնելով ասաց Բենո ախպերը։

Մամա - Վույ, Բենո ջան։ Բա ինչու՞ չէիր շուտ ասում։

Գրկելով ու համբուրելով երկուսին էլ բացականչեց մայրս։ Մարիամն իրականում մայրիկին ոչինչ չէր ասել, որ անակնկալ լինի։

Բենո - Ընկեր Վերմիշյան, սա միսիս Հաթսոնն է փոխանցել։ Ազնվական բրիտանական կեքսեր են։ Վստահ էր, որ ձեր դուրը կգա։

Ձեռքի տոպրակը մայիկիս փոխանցելով ասաց Բենեդիքթը։

Աջից ձախ - Բենո, Մարիամ
Մինչև ավանդական ողջույնով միմյանց կբարեվեին նաև Մառուսն ու Բենոն, ես արդեն կողքի սենյակում էի, դեռ փորձում էի հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում։ Մայրս ուրախ ձայնով պատմում էր, թե ինչպես է ողջ գիշեր պատրաստել իր վարպետության խորհրդանիշ "Եվրոպական" տորթը, իսկ Մարիամը գովում էր իր ձեռքով պատրաստած պաղպաղակը, որը, թերևս, իրոք շատ համեղ է։
Երբ փոքր-ինչ ուշքի եկա, դանդաղ քայլերով դուրս եկա սենյակից ու զգուշությամբ մոտեցա սեղանին, սակայն նստել չհամարձակվեցի․ շոկի երկրորդ ալիքն էր։
Մարիամը զարմացած նայեց դեմքիս, դա նկատեց Բենոն, ունքերը կիտեց, կասկածամիտ հայացքը սևեռեց ինձ ու ցածր, գրեթե չլսվող ձայնով ասաց․
Բենո - Նոր ես արթնացել։ Հագնվելու ցանկություն չունեիր, բայց սուրճ խմել ուզում էիր։ Քեզ զարմացնում էր ընտանիքիդ անդամների ակտիվությունը։ Սովորական չէր։ Ի՞նչ- որ բան տեղի էր ունենալու։ Բայց ի՞նչ։ Ի՞նչ կարիք կա վաղ առավոտյան հինգ հոգու համար նախատեսված սեղան պատրաստել, ամբողջ գիշեր տորթ սարքել, կիրակի առավոտը չնվիրել քնին, այլ նախապատաստվել։ Մայրիկդ ժպտում է, Մարիմը՝ ջղայն։ Մի ենթադրություն․․․ դու զարմացած ես։  
Ասա՛, որ ես հանճար եմ։
Շերլոկ դու՞ ես։
Ժպիտս զսպել չկարողացա ու նստեցի հյուրերի կողքին, երկար բարակ զրուցեցինք ամեն ինչից։ Մարիամն ու մայրիկս հետաքրքվեցին Սոֆիից, թե ինչպե՞ս են նրանք ծանոթացել, ի՞նչ պլաններ ունեն։ Սոֆին մերոնցից խնդրեց պաղպաղակի և տորթի բաղադրատոմսը, ապա մերոնք անցան նաև տոլմա պատրաստելու ձևերին։ Բենոն զարմացած էր, որ Շահանեն տանը չէ (Վարդուհու՝ միջնեկ քրոջս աղջիկը)։ Հետո առաջարկեց բոլորիս Սկայպով միանալ եղբորը՝ Մայքրաֆթին, որ մեր՝ Մեծ Բրիտանիա գնալու վիզաների հարցը լուծի։
Երբ կանայք հեռացան խոհանոց, որ էկլերները ջեռոցից հանեն, Բենոն հարցակոխ արեց ինձ․

Բենո - Դավ ջան, հլը "02"-ու՞մ ես աշխատում։
Ես - Հա, ապեր։ Դու՞։
Բենո - BBC-ում եմ գրանցված, բայց կողքից գռդոն եմ անում Holliwood-ում։ Գիտես էլի, պետական գործով շատ փող չես աշխատի։
Մարիամը գործը փոխե՞ց։
Ես - Հա, հիմա իրա բիզնեսն ունի։ Հրուշակագործությամբա զբաղված։
Բենո - Յա՞, տորթ-մորթա թխում ծախըմ- մախը՞մ հա" ի՛մ փայ Վաթսոնը։
Ես - Դե հա էլի, իրա ուզածնա։
Բենո - Ապեր, հեսա իրանք հետ գան, բան ունեմ ասելու, ուղղակի չգիտեմ, թե ոնց կընդունեն ձերոնք։ Չէ՛։ Լավ կընդունեն։ Վախենամ Մարիամը շատ նեղանա։
Ես - Խի՞։
Բենո - Դե խոստացել էի, որ առաջինն իրան եմ ասելու։

Հանկարծ բարձր-բարձր ծիծաղելով խոհանոցից վերադարձան մեր հարազատները։ Էկլերները սեղանին դրեցին, իրենք՝ նստեցին։ Ու Բենոն, մի քիչ վախվորած ու ամաչկոտ դեմքով սկսեց․․․

Բենո - Ես վաղուց էի ուզում բոլորիդ իրար գլուխ հավաքել ու, մասնավորապես Մարիամին։ Էս ի՞նչ եմ ասում։ Մի խոսքով, երկար եմ մտածել, թե ինչպես "քթնեմ ձեզ էդ պատասխանը տամ, բայց պետ չի" սենց երկարացնել։
Ես ուզում էի ուղղակի ասել, ձեզ ուզում էի ուղղակի պատմել․․․ դե ո՞նց ասեմ։
Ես ու Սոֆին․․․
Լավ զույգ ենք էլի։ Բայց էդ չէի ուզում ասել։
Մի խոսքով, մենք երեխա ենք սպասում։

Վերևից ներքև - Մարիամ, Բենո
․․․ Մարիամի ռեակցիան սպասելի էր։ Դրա մասին Սոֆոն էլ գիտեր, մաման էլ, ես էլ, դե Բենոն էլ արդեն զգումա, իմանալը որսա՞։

Մարիամ - Ախր դու խոստացել էիր, արաաա։
Բենո - (խեղդվելով) Կներես, կներես լավ։ Էլ չեմ անի։ Չի կրկնվի։
Մարիամ - Սուտասան (գոռալով, մազերը պռճկելով)։
Բենո - Լավ, լավ․․․ երեխու քավորը դու կլինես, համաձա՞յն ես։
Մարիամ - Մենակ է՞դ, արա՛։
Բենո - Չէ՜․․․ անունն էլ Մարիամ կդնեմ։

Բենոն փրկության ոչ մի այլ ճամփա չգտնելով, իր դեդուկտիվ չնաշխարհիկ մտքով, որոշեց ամեն ինչ իօգուտ Մարիամի։ Մառուսի փուքսը թողեց, նրա, առաջինը չիմանալը կոմպենսացվեց Բենոյի առաջարկներով։ Երբ կրքերը հանդարտվեցին (իսկ էդ ողջ ընթացքում մենք ուղղակի նստած էկլեր էինք ուտում), Բենոն վերցեց բաժակն ու ասաց․

Բենո - Դավ ջան, ես կենաց ասել չգիտեմ, դու մի բան ասա, խմե՛նք։


ԱԿՏ ԵՐՐՈՐԴ

Բենեդիքթ Քամբերբիչի դեմքի արտահայտությունն այս պատմվածքն ընթերցելիս։                                

 




     

четверг, 8 января 2015 г.

Քֆուր

Դատարկ լինելը լավ բան չի, մարդ պիտի լցվի։ Հիմա վեր եմ քցած մի անհասկանալի տեղ, անհասկանալի մարդկանց մեջ, նոութբուքս գրկած ու սպիտակ, դեռ չլցված մոնիտորին նայելով։ Սենց բանի մերը։
Քառակուսիսա պետք։ Կարոտել եմ աուրան, հիշողությունների գույնն ու համը, ժամանակը, տեղաշորս, պատենին անիմաստ, ծուռումուռ կախված նկարները, սեղանս, որ դիմացելա ուղեղիս բոլոր ծանրություններին, մեծ պատուհաններս, որոնք կապում էին ու բաժանում էին ինձ աշխարհից, ջարդուխուրդ եղած դուռս, լամպս, գրամեքենաս, որի վրա առաջին անգամ տպել եմ։ Կարոտել եմ զգացողություններս, որ կապված են քառակուսուս հետ, Լուսինը, որ ամեն երեկո ծիկ էր անում, լուսամուտիցս գիշերները ներս սողոսկող լապտերների լույսը, որ ճաղերիս նախշերի տեսքն էին ընդունում, փետուրավոր գրիչս, դարակներում թաքնված թղթերը, որոնց վրա դաջված էր անցյալիս հետ գրչիս կռիվը, գարեջրի դատարկ շշերը, մեղրի ամանը, որն այդպես էլ լիքը մնաց, որովհետև լայաղ չարեցի ուտել։
Իմ քառակուսին ես եմ ու գտնվելով դրանում ես գտնվում եմ ինքս իմ մեջ, իմ կողքին եմ։ Քառակուսում ես ամեն ինչի իրավունքն ունեմ։ Կարող եմ ջղայնանալ ինքս ինձ վրա, բղավել, քննադատել, ունքերս կիտել աշխարհին, լացել, գոռալ, երգել, անպատվել, լկտիանալ, հիշել, մոռանալ, ուտել, դիտել, պատերը ճանկռել, նկարել դրանց վրա, պատռել թղթերը ու դեմքիս նետել, սիրել․․․
Սենյակը, որ ժամանակին հորս աշխատասենյակն էր, որտեղ աշխատում էր, սուրճ էր խմում, փաստաթղթեր է ստորագրում, բոլորինն էր լինում, բայց ոչ մերը․․․ այժմ իմն է։ Կարծես հոգու չգնացած մասն ինձ թողած լինի, որ սովորեմ իրենից։ Ինքն իր էներգետիկան է երևի ինձ ժառանգել, որ սուսիկ-փուսիկ վայելեմ։
Մի ամբողջ կյանք եմ վայելել քառակուսում։ Եթե անկեղծ, չեմ պատկերացնում, թե ինչպես եմ հեռանալու, ինչպես եմ թողնելու բունս, ինչպես եմ լքելու նրան և ում եմ ի պահ հանձնելու սիրտս, որ տնակ էր և՛ անտառու՛մ, և՛ լճի ափին, և՛ լուսնին։
Իմ մտքի չորս պատերը հնչյուններ էին, որոնք համահունչ ու ներդաշնակ էին մարմնիս ու հոգուս հետ։ Էդ անտերը նյութական է, գոյական, բայց մասս է։
Չգիտեմ, թե ինչպես եմ բաժանվելու․․․
Ամենալուսավոր, ամենապայծառ զգացողություններս են մնում այդ սենյակում, ամենաջերմ զգացմուքններս, ամենավառ հիշողություններս։ Էդ սենյակի պատերին դեռ որքան նկարներ պիտի փակցվեին, որքան մարդկանց դեմքեր պետք է ինձ նայեին և հիշեցնեին իրենց այցելության մասին, որքան հարազատություն պիտի բխեր ու ապրեր էդ քարերի ու գյաջի մեջ, մաման կկեմ։
Էս տարվա գարունն իմ անշունչ, բայց հոգով քառակուսին ինձ հետ չի անցկացնի։ Դրանից հեռու կլինեմ, շատ հեռու։ Մի բան հաստատ գիտեմ, որ դուռս պինդ փակելու եմ, էդ մեկը վերանորոգելու եմ, որ ոչ մի այլ մարդ չխախտի նրա քունը մինչ իմ վերադարձը։
Ով էլ լինեմ, որտեղ էլ ապրեմ, ինչով էլ զբաղվեմ, միևնույնն է, գալու եմ իմ սենյակ մտնեմ, կարոտս առնեմ, հորս հիշեմ, նրան, ապա պառկեմ անկողնուս, առաստաղին նայեմ ու ևս մեկ անգամ հիշեմ իմ ապրած ողջ կյանքը, որ փոխալ ուղղակի չարժե․․․

среда, 7 января 2015 г.

Հերոս

Արդեն վեցերորդ Նոր Տարին է, որ դիմավորեցինք առանց նրա։ Ամեն անգամ մի հետաքրքիր բան տեղի էր ունենում։ Ժամը 23։00-ին Հայրս տուն էր մտնում, արագ-արագ սրում էր դանակներն ու անցնում սուջուխի ու բաստուրմայի կտրման "սրբազան" արարողությանը։

Մամա - Վահան, ախր բարակ ես կտրում է՜։
Պապա - Հիմա որ հաստ կտրեմ, կասես․ "Վահան, ախր հաստ ես կտրում"։ Դու գո՛րծ չունես, բլինչիկդ սարքի։

Անդադար ժպտում էինք, բոլորս ինչ-որ գործ էինք փորձում հասցնել, որ նախագահի ուղերձի ժամանակ արդեն սեղանի մոտ լինեինք, իսկ ինքը շամպայնի շիշը պատրաստ պահեր ու ուղիղ կեսգիշերին թռցներ խցանը։ Վազվզոց, պանիկա․․․ պանիկան ո՞րնա․․․ ՔԱՈ՛Ս։ Մեզնից ամենահանգիստը ինքն էր, որովհետև շտապելու ոչ տեղ ուներ, ոչ էլ կարիք։
Ինքն իր անելիքը վաղուց էր արել․․․ ու կատարյալ։
Արդեն վեցերորդ Նոր Տարին․․․
Կարծես երեկ լիներ, երբ երջանկացած զանգեց բջջայինիս ու ասեց, որ գալիս է զորամաս։ Ինձ արդեն տեղափոխել էին Երևան։ Մինչ գումարտակից կհասնեի անցագրային, ինքն արդեն մի ծանոթ էր գտել նախարարությունից ու անցագրայինի ներսում "մաղարիչ" էր անում, որ տղեն արդեն Երևանում է, տանը մոտ պիտի ծառայի, էն էլ ուղղակի չծառայի, ռազմական լրագրող լինի։
Զինվորական երդմանս արարողության ժամանակ աչքերը թաց էին, կարծես կատարել է կյանքի վերջին ու կարևոր գործը․ որդուն համազգեստով տեսավ։
Երբ առաջին անգամ թողեցին, որ տուն գամ, հեռուստացույց էր նայում։ Կանտուզիայի պատճառով միշտ բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, որ ավելի լավ լսի։ Առաջին բառս արտաբերեցի, հանկարծակի շրջվեց, իր պարզագույն, զուլալ ժպիտով դեմքիս նայեց ու ասաց․

 - Այ բալա, էս դու ծառայության էս, թե․․․

Էդ "թե"-ի վրա վեր թռավ տեղից, պինդ գրկեց ու թուշս պաչեց։ Էդ համբույրը հորս տված վերջին համբույրն էր․․․

Այսօր նրա մոտ էի։ Երբ ողջ էր ու միասին գնում էինք տատիկիս ու պապիկիս, հորեղբորս գերեզմանին, չէր համաձայնվում ածուխ գնել, իր հետ պարտադիր փայտ ու թերթ էր վերցնում։
Զարմանում էի, մտածում, որ ածուխն ավելի հարմար է խունկը ծխելու համար։ Մի օր ինձ թույլ տվեցի հարցնել, թե ինչու՞ չի ուզում ածուխով ծխել խունկը, ասաց, որ միայն կրակը տեղ կհասցնի "խոսքը"։ Էդ կրակը նրա՛ տարերքն էր, ժամերով կարող էր նայել դրան։
Հիմա գնալիս ածուխ չէմ առնում, փայտը կոտրում եմ, թուղթ վերցնում, տեղում կրակը վառում, որ խոսքս տեղ հասնի։
Այս անգամ խունկը ծխեցի բոլորի անունից, բացարձա՛կ բոլորի։ Նույնիսկ այն մարդկանց, ում կուզենայի ի սրտե ծանոթացնել նրա հետ։ Այն մարդկանց փոխարեն ծխեցի խունկը, որոնք երբեք չեն հանդիպել նրան, չեն էլ հանդիպի, բայց իր կողմից, վստահ եմ կսիրվեին, որովհետև նրանց այնքան եմ պատմել Հերոսիս մասին, որ թվացել է, թե անձամբ ճանաչել են նրան։
Չեմ տխրում այլևս, որովհետև նրա կողքին ապրեցի 18 տարի։ Ինձ չնախատեց, գլխիս նոտացիաներ չկարդաց, չնեղացավ, չբարկացավ, ընկերություն չարեց, բայց և՛ արածով, և՛ չարածով ինձ մարդ դարձրեց։ Նրա դաստիարակության իսկական շրջանը պետք է սկսվեր մեր բաժանվելուց հետո։ Այժմ ամեն օր մի նոր բացահայտում եմ անում, հիշում նրան, նրա ապրածն ու գրքի պես կարդում Հորս։
Նրա չբաշխած սերը, մեծագույն հոգին ու մաքրամաքուր միտքն ինձ թողեց, որ լսեմ, զգամ, փորձեմ գոնե հիսուն տոկոսով երակներս ներարկել իր ոգին ու միտքը։
Հերոսիս մասին քիչ եմ գրել։ Բայց վստահ եմ, որ նրա մասին ու նրա՛ն դեռ շատ ասելիք կունենամ։


"Ես Դավիթն եմ: Ասում են 23 տարեկան եմ: Փորձում եմ հավատալ: Չէ՛, չկարծեք, թե ինձ փառասիրությունն է ապտակել ու մտածում եմ, որ ավելի մեծ եմ: Ճիշտ հակառակը: Իմ Հերոսի համեմատ, որ իմ հայրն է, ես ոչինչ եմ:
Երբ ավելի փոքր ոչինչ էի, մոտ երեք տարեկան, իմ Հերոսը դեռ ռազմաճակատում էր: Հիշում եմ միայն, թե ինչպես էի ինձ պատեպատ տալով վազում մորս մոտ, երբ ժպիտը դեմքին խոսում էր հեռախոսով. «Կարոտել եմ շատ» ասում էր մայրս, հազիվ զսպելով և՛ ուրախության, և՛ կարոտի արցունքները: «Տուր մի քիչ էլ ես կարոտեմ, մա՛մ» - աղաչող հայացքով խնդրում էի մորս: Հիմա, երբ իմ հերոսը կողքիս չէ, ուզում եմ ուղղակի վերցնել հեռախոսը, զանգահարել նրան ու ասել, թե ինչպես եմ կարոտել, թե ինչքան բան ունեմ նրան ասելու, թե որքան դատարկ է աշխարհն առանց մի կտոր տիեզերքի, որն ինքն իր հետ տարավ հավերժություն: "



          

понедельник, 5 января 2015 г.

2014-ի 365-ը

Մէ հիանալի տարի։ Համարձակորեն այն կարող եմ իմ "ուսուցիչ-տարի" անվանել, որովհետև այդքան անկեղծ սովորեցնել, այդքան չախել ինձ, հետո սիրել, կրկին քացի տալ, նորից օգնել բարձրանալ ու առաջ գնալ՝ հենց ա՛յս տարին ովորեցրեց։ Եթե 2014 գիրք լիներ, սրա մերը, հաստատ անհասկանալի ժանռի կլիներ, որովհետև կար ամեն ինչ․ սեր, արկած, կիրք, ողբերգություն, կատագերգությունը, մելոդրամա, ֆանտաստիկա և նույնիսկ սարսափ։
Ինձ հետ շատերն ապրեցին ու արածով էլ, չարածով էլ սովորեցրին, թե ինչ ասել է սթափ լինել, բանականությամբ առաջնորդվել ու զգացմնունքներին տրվել ոչ թե հիվանդի պես, այլ բժշկի, ով պետք հասկան իր ձեռքում եղած "իշխանության" արժեքր։ Վերաարժեվորու՛մ, տվայում մած։
Մինչ 2014 թվականը կարծում էի, որ 2013 թվականի պես տարի չի լինի, մինչ այդ էլ կարծում էի, որ 2012-ին ոչ մի տարի չի կարող գերազանցել։ Այժմ ես գիտեմ, որ 2014 գերազանց տարի էր, չնայած բոլոր թերացումներին։ Այն զգայակն էր, կորուստներով ու ձեռբերումներով, ցավով և ուրախությամբ, հրճվանքով ու լացով։ Հիմա հասկանում եմ, որ կյանքն ու ժամանակն են մեր Աստվածները, որոնք ժամանակի ընթացքում են մեզ հրամցնում որոշակի իրադարձությունների "չափաբաժիններ"։ Ինչպես թմրանյութև, այն տարեց տարի փոքր քանակներով ավելացվում է, որ օրգանիզմը իմունիտետ ձեռք բերի դրա նկատմամբ։ Բայց, եթե շատ անկեղծ, կայն թմրահաբեր, որոնցից կցանկանայի ստանալ քառակի չափաբաժին, որովհետև դրանք շատ ցանկալի էին։
Տարին սկսվեց մուսի-պուսիներով։ Հա, դե կայֆ էր, ռեալ, անկեղծ, սուտ չեմ ասում։ Էդ ինձ դզում էր։ Ամուսնու կարգավիճակում էի ինձ զգում։ Չէ, դե խի ամուսնու, որովհետև ուզում էի երևի արագի մեջ թռնեի 5-րդ դասարանցու նյու-նյու վիճակներն ու միանգամից հասուն հարաբերությունների մեջ լողայի։ Բիձա էլի։ Բայց էդ էի ճիշտ համարում ու տենց էի ուզում (հիմա էլ բան չի փոխվել)։
Կյանքը հանճար է և, ծիծաղել նրա գոյության, խոսքի, փորձի, բնույթի վրա, նշանակում է դատապարտվել անզգայացման։
Ազգայացումը էս անդեր մնացած աշխարհի ամենադաժան պատիժն է։ Ասել կուզեմ, որ էդ մաման լվածը քեզ փակում է պապան լմած բանտում ու ամեն օր գալիս դուռը բացում, խժժում, տժժում, ցխվում է քո խղճուկ անձի գոյության վրա, հետո ատդուշի դուռը շրկացնում ու մարշը նվագում է, առանց հաշվի առնելու՝ ցավում է, թե՝ ոչ։
Դե հմի, պնջլիս, ցավացինք էլ, մզմզացինք էլ, հիշեցինք էլ, սխալվեցինք էլ, էլ հիշեցինք, բայց վերջում, միևնույնն է, ճանապարհները տարբեր էին, տարբեր էին նաև մարդկային տեսակները։ Չնայած, նման տարբերությամբ մարդիկ երբեք միասին չեն լինում։ Եթե եղել ենք, դրանից միայն երջանկանալ էր պետք, սաղի աչքը մատ մտցնելը, ոչ թե բզբզալն ու եղածի հերն անիծելը․․․
Բլում-բլում-բլում-բլում․․․ հաջորդ կայարանը "Զորավար Առաջին"։
Wooooow... ախպեր էս խմած չլինել էլ չլիներ, մենակությունից կսատկեինք։ Մի խոսքով։ Հիշում էր։ Մարտ ամիսն էր, Տրա մերը։ Քայլում եմ "Զվարթնոց" օդանավակայանի ստերիլ գոտու մոստիԳներից մեկով։ Առաջին անգամ․․․ չէ լուրջ, առաջին անգամ ինքնաթիռ պիտի նստեմ, առաջին անգամ պիտի թռնեմ, առաջին անգամ ստյուրդեսսայի "ՊՌԻՎԵԴԻՏԵ ՎԱՇԻ ՍԻԴԵՆԻՅԱ Վ ՍԻԴՅԱՉԵՅԵ ՊՈԼՈԺԵՆԻ"-ան պտի ականջս վայելի։ Մենակ ֆիլմերում եմ տեսել տենց բան։ Մենակ իմացել եմ, բայց չեմ տեսել երբեք։ Ու, յուհուուու․․․
Ինչպես կասեր օղորմածիկ Յուրի Գագարինը․ "Թռանք"։
Աշուշենիյա, որ բխումա։ Տռիչքի ժամանակ հոգիս ժամանակովորապես անհասանելիա, համբարձվելա։ Երկնքից տեսնում եմ Արագածի բոլոր գագաՏները (եթե ինքը չի հասկացել, էդ ոչ մեկ չի հասկանա (չնայած, ո՞վ գիտի) )։
Էդ ինքնաթիռը թռցրեց ինձ ամպերի մեջ։ Առաջին վիզան անձնագրում խփելը։ Մի խոսքով սկսվեց իմ աշխարհ տեսնելը, զարգանալը, կատարելագործվելը, մարդ դառնալը։ Ես կոմպլեքս հաղթահարեցի էս տարի, կոմպլեքս, որ ստիպում էր ինձ տխրել, թե ես երբեք դուրս չեմ գալու երկրի սահմաններից , երկինքը չեմ վայելելու, էն երկինքը, որի մասին երազել եմ։
Էս տարի եղա Կիևում, Մոսկվայում, Օդեսսայում, Կիշինյովում (Մոլդովա), Բուխարեստում, Տիմիշուարայում (Ռումինիա), Առադում (Ռումինիա)։ Տի խաձիլա գոլայա ռյադմ, էս ինչքա՞ն տեղ եմ եղել ես էս տարի։ Մարդ դառանք մի քիչ, մի քիչ էլ մարդ տեսանք, դրա հետ մեկտեղ՝ մարդ մնացինք։ 2015 ԽՈՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ՍԵՔՍԻ ԿԾԻԿ՝ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ։ Ինչքան եմ ես դեռ մարդ դառնալու, մենակ ժամանակը գիտի։
Գործ։ Իմ սիրելի, իմ միակ, իմ անկրկնելի, իմ էքստազ, իմ երազ, արա ոնց եմ քեզ սիրում իմ գործ։ Լրագրություն ես, երաժշտություն ես, սցենար ես, ստեղծագործել ես, նկարել ես, մի խոսքով, դու էն տիպն ես, որ ինձ երբեք չես դավաճանի։ 2014-ին ես արեցի էն ամենն ինչ ինձ փոխեց։ 2014-ի Դավիթը վերադառնալուա միայն ավելի լավը։ Ավելի զարգացած, կատարելագործված, ավելի անկեղծ, ավելի նրբանկատ, ավելի սիրող, ավելի գիտակից, գալույա կյանքի փիլիսոփայության տեր դարձած։
2014 ին ես կրակեցի ավելի քան 8000 փամփուշտ, ավելի քան 10 զինատեսակից, վարեցի ռազմական տեխնիկա, թռա 25 մետրից, կՈնտուզիա ստացա, նախագահի մեքենան նստեցի, մետրոյի թունելը մտա, էդ մետրոյի վագոնը վարեցի, մոտոցիկլ վարեցի, իմ հեղինակային հաղորդումը եթեր տվեցի, երկու նոր տաղավարում հաղորդում վարեցի, զինված հեղափոխություն տեսա (էդ էլ նկարեցի), "Զվարթնոց" ՄՕԿ-ի կարգավարական աշտարակ բարձրացա։ Բա հարսնիքներ ու կորպորատիվներ վարելը, ընդհում մինչը Նոր Տարվա գիշերը (չնայած, որ ինձ էդ վապշե չի դզում)։ 2014-ին արեցի այն, ինչ մասնագիտական "Ես"-իս մակարդակը ճպցրեց դեմքիս։ Նախորդ տարին աննախադեպ էր, ափսոս, որ աշխատանքային տարիս սկսվեց միայն  երկրորդ կիսամյակում։ Բայց արեցի։ Հպարտ եմ, որ մայրս հպարտ էր։
Օօօօօօօուչ, հիմա ուշադրություն․ ստեղծագործելը։ Ստեղ ժանրերը մամա էն լացացնում։ Բարեխառն 

Պուշոկազգի կենդանի։ Ստեղծագործելը։ Բազմաժանրս, "ամենուրս", ամեն պահիս ընկերը․ թուղթ, գրիչ, ասելիք։
2014-ին մի պահ կար, որ ոզում էի անդադար գրել, ասել, լցնել, պակասը լրացնել, դատարկ փոսը խցկել, օգնել, ապրել, դասավորել, երազել, ախպեր․․․ ապրել։ Ու գրում էի։ Կապ չունի ոնց, ուղղակի գրում էի։ Ճակատագրիս մասին, մարդկանց, աշխարհի, տիեզերքի, կրքի, սեքսի, սիրո, իմ քառակուսու, հայրիկիս, ցանկություններիս, երազներիս, երազանքներիս մասին։
Կյանքս գիրք դարձավ։
Ինչևիցե, ես վայելել եմ։ Ամեն բան, քիչ - քիչ, բայց հասկանալով։ Վստահ եմ, որ այս տարում իմ կյանքի էջերն էլ ավելի են ավելանալու։
Էս տարում երեխա եմ ուզում, սենց մի հատ պուճուր, գրեթե թափանցիկ մաշկով, անունը Կորյուն կամ Վահագն, որ Վանո ասեմ տղուս։ Կամ աղջիկ, որ իմաստուն լինի, հայրիկի լավ ընկերը դառնա, անկեղծ մարդ ու մաքրագույն էակ։
Էդ տարվաս մեծագույն ցանկություննա։ Մնացած ցանկություններս հեշտությամբ եմ իրագործելու։ Ամենացանկալինա դժվար կյանքի կոչել։ :(
Ինչևիցէ․․․ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԿՅԱՆՔԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԷՍ ԿՅԱՆՔՆ ԻՄՆ Է․․․
Երբեք չէմ լինի 2014-ի Դավիթը, որովհետև ես պատկանում եմ 2015-ին։