четверг, 29 марта 2018 г.

Դու վատ մարդ չես

Ես անդադար ապացուցում եմ։ Ու՞մ և ի՞նչ, ինքս էլ չգիտեմ։
Կորցրել եմ Դավիթին։ Նա ինչ-որ տեղ, ինձնից անկախ ապրում ու ստեղծագործում է։ Ինձ նրանից հասնում են միայն կցկտուր, կտրտված արձագանքներ, որոնք ես կամ հասցնում եմ որսալ, կամ ոչ։ 
Որսս վերածում եմ մելանխոլիկ ու կիսամեռ գրչի, որը կարծես իր վերջին շունչն է ապրում։ 
Դավիթ ստեղծագործողը կարծես ինձնից հեռացած լինի։ Նա բաժանման թուղթ է ուղարկել։ Փաստաբանին էլ հետն է դրել, որ ստիպի ինձ ստորագրել բաժանումը։
Լրիվ տականք։ Անգամ հաջողություն չմաղթեց։
Էս է Դավիթը հիմա։ Անկուշտ, չգրված, չընթերցված, չազատ ու չանկախ, չտեսնված կաղապարված ու չտես՝ գրի համար։
Սաքսոֆոնը չգնված ու չնվագած Դավիթը նայում է սաքսոֆոն վառող ու կլավիշ կոտրող Դավիթին։ Անձրև լինի, թե մրրիկ, սողացող Դավիթը հետևում է թռչող Դավթին։
Դավիթ հանգած, Դավիթ կորած, Դավիթ ցամքած, Դավիթ անդեմ ու դեմ առ դեմ իր մեռած դիմանկարին։
Դաշնամուրն է մեղմացնում ցավը կորստի։
Քո անշուք էությամբ շքամուտ ես տալիս մի ամբողջ երկու կյանքի։
Ապա որտե՞ղ է քո Քոնը՛։
Նրանք աներես մեկից չեն բուսնում, երեսով մեկին են սպասում ծնվելու պահին։
Ներիր անկեղծությունդ, եղբայր Դավիթ։ Ես կսպասեմ։
Հիմա ծովափին եմ։ Եռում եմ։ Շուտ, ավելի շուտ, եռում է։
Եռան է Արևը։ Ստիպում է ինձ, որ պատասխան նամակ գրեմ քեզ։

Հագիս մի կիսամաշ կիսաանդրավարտիք է։ Վերնաշապիկս քրտինք կերած է։ Մեր աղից զատ կերել է  նաև ծովի աղը։ Ծովի աղից զատ կերել է նաև մի ծտի աղ։ Կերած է հագածղ ու երազածդ հոգին։ Կուշտ է։
Մտածում եմ քո մասին։ Ասու՛մ է քո մասը․ գրի մյու՛ս մասիդ։
Խառնում է ինձ, կտրում է, դարձնում է ինձ քո մյուսը։ Իսկ իմ մյուսը էնքան խելքո-խելքո նստած է հիմա համակարգչի առաջ ու հիշում  է ինձ։ Լույսն էստեղ բացվում է լուսաբացին ու սովորականի պես լույս է մտնում գիշերով, երբ լույսն է բացվում ի՛մ համար։ Ինձ են տվել ժամանակի տկտկոցը, ասել են ձեռքիս պահեմ էնքան, մինչև մի ուրիշ տեղ կգնամ՝ վերնաշապիկս աղոտելու։ Հյուրանոցում հյուր չեմ։ Էությամբ էշ չեմ։ Բնությամբ բույս չեմ։ Մասնագիտությամբ բուրդ չեմ։ Կյանքում կարծիքին չեմ գնացել։ Կույս դառնալը հույսին սպասել է։
Դու ինձ համեմատ գրում ես շտապելով, քեզ գրելիս գրում եմ անշտապ։ Այնքան ասելիք, որքան դու ունես, կարծեմ, ես չունեմ։ Իմը սաղ նույն է, քոնից շատ տարբեր։
Հա, էլի կրկին, հետո մի քիչ նորից, թարմ մի բան, ապա նույն պտույտը։
Ինչո՞վ զարմացնեմ ես քեզ, որ դեռ զարմացած չես եղել։
Ավելի շուտ դու՛ զարմացնես։
Ասածս ո՞րն է։ Քո ապրածը՝ իմ չապրածն է։ Իմ պրածն արդեն վաղուց ապրել ես։ Թող քիչ, թող զուսպ, թող պակաս քո տեսածից, բայց ես երբեք չեմ ունենա այն ինչ դու ունես, իսկ դու կունենաս հա՛մ իմ ունեցածից, հա՛մ՝ քոնից։
Դե արի պուպուլներով չափվենք։
Ամաչելով եմ ասում, քո Դավթինն ավելի մեծ է, քան իմ Դավթինը։ Դու դեռ փարձում ես, իսկ ես կարճել ու լճացել եմ մի տեղ, որտեղ ամեն ինչ միգուցե ուրախ, բայց անդադար կրկրնվող է։
Իմ ու քո, Դավիթի ու Դավիթի մեջ բողոքողը՝ Դավիթն է։

Տես ապագադ, լսիր՝ ներկադ, ապագայիդ հոտը քաշիր։
Քաշքշիր, քանի հոտում է, բառի լավ իմաստով․․․

вторник, 20 марта 2018 г.

Երեք սիրտ

Անհավատ, աթեիստ, ցինիկ, սարկաստիկ, մեկ-մեկ մարազմատիկ մարդ։ Մարդ։ Հիմնակա՛ն բնորոշում։
Ամեն բանից զատ կա մի ճշմարտություն, որին չհավատալ չեմ կարող։
Մի մարդու մեջ կարող է բաբախել երք սիրտ։
Նրանցից մեկը խաղաղ քնած էր, աշխարհ չտեսած՝ երազներ էր տեսնում։
Մյուսը շտապում ու դուրս էր ցատկում։
Նրանք տարբեր են, տարբեր էությամբ, բնավորությամբ։
Մեկը Լուսնի պես հանդարտ ու համեստ է։
Մյուսն Արևի պես ագահ ու անկուշտ է։
Նրանք իմն են, մե՛րը։ Այնքան նուրբ ու համեղ, անսպասելի ու սպասված, ձևավորվող ու հասուն։ Նրանք այնքան մեղեդի են, որ խլանալը օրհնանք է։ Նրանք այնքան լույս են, որ կուրանլը վայելք է։ Նրանք այնքան շքեղ են, որ ոչինչ չունենալն է անգամ ամեն ինչ։
Հաճախ եմ ժպտում։
Դա է փրկում։
Ուտում եմ ամեն կտոր օդը, որ կարող եմ կորզել մոլորակից։
Ուզում եմ ամպերից գլխիս թափվի սթափը։ Անշտապ եմ նայում հոլովակները, որ հոլովել են իրենց մեջ ապագաս։
Կնոջ զորեղ հզորն ու տղամարդու անզոր զարթոնքը։
Մանկանալ ես երազում ու գամվել փորին, որում կյանքն է։ Կյանքը ձերն է, մերը կյանքերն են։
Սիրել եմ ուզում սրտերը ձեր։ Գրկելուն եմ սպասում անկուշտի պես։
Հպվել ձեզ՝ ձեր մայրիկի մարմնով։ Սիրել նրան առավել, քան մի ողջ տիրեզերքը կարող է սիրել իր բոլոր մոլորակները։
Երեք սիրտ, երեք կյանք, երք աշխարհ, երեք ճակատագիր, երեք շունչ՝ մեկում։
Միակ, որին պատրաստ եմ աստվածացնել, որովհետև նա կա՛։

Իմ երեք աստվածությունները։
Իմ երեք եկեղեցինեը։
Իմ երեք գրեքերը։
Իմ երեք ոգեշնչումները։
Իմ երրորդությունը։

Սպասում եմ ձեզ հուզմունքով, երբեք չկարծելով, որ կարող եք գոյություն ունենալ։
Սպասում եմ ձեզ, կարծես փոքրիկ բալիկը կսպասեր ամանորյա նվերին։
Սպասում եմ ձեզ, կարծես զավակը կսպասեր իր հորը ճակատամարտից։
Սպասում եմ ձեզ անյքան լցված սիրով, որքան լցված չեն աշխարհի բոլոր սիրո օվկիանոսները։
Սպասում եմ ձեզ իմ գրկում, աչքերս լի երջանկությամբ։
Սպասում եմ կյանքս՝ ձազանում։
Կյանքս՝ Դուք․․․

понедельник, 22 января 2018 г.

Տարիներ անց

Իտալիա
Լիգուրիայի ափին նստած, յոթանասունին մոտ զույգը ուտում է դելիկատես ձկնատեսակ։ Փոքրիկ տականքնիկներն այնքան լավն են։ Չես էլ ասի, որ թոռնատեր են։ Ռեստորանի դիմաց կանգնած կարմիր դասական Մերսեդեսը նրանց տեղ հասցրած մեքենան է։ Հիանում եմ։ Անդադար ժպտում են։ Տղամարդն անդադար ուղություններ է նշում, իսկ կինը բարձր ծիծաղում է։
Մենք ուտում ենք մենյուի, երևի ամենա զուսպ ուտեստը, բայց նայում ենք նրանց ու պատկերացնում, թե ի՞նչ ճանապարհներ են կտրել։

Ֆրանսիա
Ես ու կինս հասանք Էյֆելին հենց այն պահին, երբ անասելի աշխուժություն էր տիրում աշտարակի հարակից այգու շրջակայքում։ Տասնյակ ֆոտոլուսանկարիչներ անծանոթ, տարիքով մի զույգի էին անընդմեջ լուսանկարում։ Նրանք միմյանց գրկած կանգնած էին։ Զզվելիներն անասելի ճաշակով էին։ Բացարձակ ասել չէր լինի, որ տարիքներն առած են։ Հանկարծ մի BBC-ի բարձրախոսով լրագրող մոտեցավ նրանց ու ինչ-որ հարց տվեց։ Նրանք այնքան սիրալիր ու համբերատար պատասխանեցին, որ մեզ թվաց հրեշտակներ են։ Ինչի՞։ Որվհետև էդքան լրագրողների ճնշմանը դիմանալը մի քիչ անհավանական է։

Գերմանիա
Ես ու կինս տեղներս տիտիկ չենք անում։ Թռանք Բեռլին։ Այդ օրերին Բեռլինում անցնում էր Բեռլինի միջազգային կինոփառատոնը։ Մենք վստահ էինք, որ քաղաքում համաշխարհայիններն են պտտվում։ Բայց կարծում էինք, որ ոչ ոքի չենք հանդիպի։

Նրանք - Կարող ենք նստել ձեր սեղանի մոտ։

Աջ ու ձախ նայելով հարցրին տարեց կինն ու տղամարդը։

Մենք - Իհարկե։
Նրանք - Չեք ճանաչում, չէ՞ մեզ։

Մանուլն ու ես իրար նայեցինք։ Թե ինչի՞ մենք ձեզ պիտի ճանաչենք։

Մենք - Չէ՛։
Նրանք - Որտեղի՞ց եք։
Մենք - Հայաստանից։
Նրանք - Չի կարող։
Մենք - Չէ, իրո՛ք։
Նրանք - Դե մեզ մի բան հյուրասիրեք։

Բիձեքի յանը տարած էր։ Երևի լրիվ ցնդել էին։ Բայց Մանուլն ու ես որոշեցինք անկեղծ հյուրասիրել նրանց։ Պատվիրեցինք հայտնի գերմանական վյուրստերից ու գարեջուր։ Ցերեկը լուծվեց երեկոյի։
Ինչքան բան պատմեցին մեզ նրանք։ Պարզվեց, որ պառավն ու բիձեն, որ հեչ պառավի ու բիձու տեսք չունեին, ավելի քան 150 երկրում էին եղել։ Մեկ շաբաթից էլ մեկնում էին "ՄասկՏուռի", Լուսինը պիտի տեսնեին։ Մանուլի հետ մի քիչ նախանձեցինք, մինչև չպատմեցին, որ 41 անգամ էլ ամուսնացել են։ Ամեն անգամ մի նոր երկրում։ Նրանք տեսել էին և՛ Ալպերը, և՛ Էվերեստը, և՛ Արարատը, և՛ Նիագարան, և՛ Սառուցյալ օվկիանոսը, և՛ Բևեռները։ Բայց ապշեցինք այն պահին, երբ իմացանք, որ հայ են։
Նրանցից մեկը Յունեսկոյի բարի կամքի համաշխարհային դեսպան Մանու Ալավին էր (Մանուշակ Ալավերդյանը), մյուսը՝ Օսկարակիր Դավիդ Դարաշ Կոգը (Դավիթ Գրիգորյան)։
Մենք պտտվեցինք ողջ Եվրոպան, բայց վերադարձի ճանապարհին, միևնույն է, մտնքերիս նրանք էին, նրանց պես լիենելն ու նրանց պես ապրելը։

Բրազիլիա
Դավիթը լարված է։ Ասում է դրամապանակս միշտ ձեռքումս պահեմ։ Մարդս կա՛մ ցնդել է, կա՛մ էլ իրոք ճիշտ է։ Կօպակաբանայում ենք։ Արևն այնքան ուժգին է, որ ոնաթաթերս ոսկեգույն ավազին դնել չի ստացվում։ Փռում եմ սրբոցը։ Պառկում եմ։ Դավիթին եմ մեկնում արևահարման քսուկն ու խնդրում քսել մեջքիս։ Պառանոյիկ։ Էնքան ուշադիր է աջ ու ձախ նայում, կարծես ես Ելիզավեթան եմ, ինքն էլ շվեյցարական գվարդիայի թիկնազորից է․ մեկը հանկարծ մի ավել բան չանի։
Փոքրիկ տականքիկը մերսում եմ մարմինս, ես էլ ժպտում եմ աչքերս փակ։
Հանգիստս խանգառվում է։ Անասելի աղմուկը տեղից վեր է թռցնում ինձ։
Ինչ-որ ուղղաթիռ իջնում է ուղիղ լողափին։ Մանր ավազը ցրում է տարածքով մեկ։ Ուղղաթիռին մոտենում են երկու տասնյակ կաստյումավոր մարդիկ։
Մեխանիզմը կանգնում է։
Ուղղաթիռի դուռը բացում են։
Ամսագրի շապիկից իջնում են մի տարիքով կին ու տղամարդ ու գոռալով նետվում են ջուրը։

Դավիթ - Ման, տես, ոնց որ կյանքում ջուր տեսած չլինեն։
Մանուլ - Լավ դե, դու էլ։ Տես ինչ լավն են։ Լրիվ մենք ենք՝ մի 40 տարի հետո։

Մենք ենք, միշտ, ամենուր․․․

суббота, 20 января 2018 г.

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 6

Կարապ
Շատ անկեղծ ես, Դավ։ Նվիրվում ես։ Զինվորիկի պես ես վարվում։ Պիտի մի քիչ էլ դամկա լինես։

Եթե տեսախցիկներ ու կինոլույսեր լինեին տարածքում դրված, կարելի էր Ինդիանա Ջոնսի տեսարաններից ստանալ։ Ուսուցիչը կանգնած է աշակերտի առաջ։ Ձեռքը նուն կերպ պահում է զենքին, ինչպես աշակերտին է սովորեցրել։ Նույն հայացքն ունի։ Նույն դիրքով է։ Նույն շնչառությամբ է շնչում։ Կարծես հայելի լինի։

Ես
Էն դամկեքի՞ց, որ պոռնիկի պես ծախվու՞մ են։

Ինքը ցինիկ ժպտում է, ես տակս եմ արել։ Ախր, որ զենքը հանեց, ես հաստատ դիակ եմ։ Հիմա սա կարդացողի համար ֆիլմ է, իսկ ինձ համար էդ պահին հեչ էլ կինո չէր։ Ես միգուցե էլ երբեք կնոջս կողքին չքնեի, կարող է մորս էլ երբեք չգրկեի, էլ երբեք չստեղծագործեի, երբեք չերազեի։ Ինձ ուղղակի կգտնեին գերեզմանատանը։ Իմ սպանության գործը կարող է էդպես էլ մնար չբացահայտված գործերի արխիվում։ Դուք երբեք չեք զգա դա։ Դուք երբեք իմ փոխարեն չեք հայտնվի։ Դու երբեք չգիտես, թե որքան անպաշտապան ես, երբ քեզնից ուժեղը պատրաստ է, իսկ դու՝ ոչ։

Կարապ
Ես հլը հաստատ գիտեմ, պոռնիկ եմ։ Բա դու՞։ Դու ո՞վ ես։

Գմփոց։

                                                                               ***
                                                                 Չակվի, Վրաստան
                                                                             2006 թ․
Իմ գործընկեր Արթուրը, Մարգարիտան, Անահիտը, Զամանը, Ասյան, Իռակլին, Աթարին, Վագիֆն ու ես մի սեղանի շուրջ ենք։ Իռակլին սիրահարվել է Անահիտին ու ճմրթված ուսերենով կատակներ է անում, ուշադրություն գրավում։ Մարգարիտան բացել է մի թեմա, որը չպիտի բացեր․ Արցախն է։ Սիրային կչկչոցին լուծվել է ազգայինը։ Վագիֆը նյարդային ծամածռել է դեմքը։ Երբ Մեգին ի վերջո աղջկավարի բերանից թռցրեց, որ Ղարաբաղը մերն է, Վագիֆը վեր թռավ տեղից, հայացք նետեց  Մեգիին ու կերը կիսատ թողնելով քայլեց դեպի ելքը։ Մի ձեռքս գրպանումս է։ Գրպանում հաբ կա։ Լուծողական է։
Ելքի մոտ կանգնած հայ և ադրբեջանցի սուպերվայզերները կչկչալով բան էին քննարկում մինչև իրենց կհասներ հունիս դուրս եկած Վագիֆը։
Հարութը՝ մերը, տեղում հասկացավ բանն ինչում է։ Սեղմեց ադրբեջանցի սուպերվայզերի ուսն ու եկավ սեղանի մոտ։ 
                                   

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 5

Շուրջբոլորս մութ է։ Գերեզմանաքարերի եզրագծեր։ Լուսնի լույսը գծում է երկրաչափական ֆիգուրներ։ Մեքենայիս լույսերը մարել եմ։ Ջեռքս ԱՊՍ-ի վրա է։ Չեմ թաքցնի, սնահավատությունս գլուխ է բարձրացրել։ Վախենում եմ դուրս գալ մեքենայից։ Ուզում եմ փոքր երեխայի պես ծածկոցը գլխիս քաշել ու թաքնվել չարակամից։ Բայց էս անգամ չարակամը անտեսանելին չէ։ Կեղծանունը Կարապ։ 42 տարեկան։ Ճկուն ու ինձնից անհամեմատ փորձառու։ Լավագույն կողմերը․ վերլուծություն, նշանային կրակ, մարդկանց ներգրավվում։ Հաջողված գործողությունների քանակը՝ գաղտնի։
Ես ուղղակի մկնիկ եմ նրա համար։ Ատրճանակից շխկոցը լիցքավորում է առաջին գնդակը։

                                                                                ***
                                                                   Չակվի, Վրաստան
                                                                              2006 թ․

ВагифЗдарова.

ЯПривет.

ВагифМеня Вагиф завут.

ЯДавид, приятно очень.

Նա միակ տարեկիցս էր, ում ես իսկզբանե չսիրեցի: Աչքերում զզվանք կար: Փոքր էի, բայց Կարապի ասածները միանգամից ծակեցին ուղեղս: Վագիֆի հետ հանդիպման առաջին իսկ պահին հասկացա, որ ներսում ատելություն ունի կուտակված: Նրա հետ ես առավելագույնս սթափ պիտի լինեի: Կարապը զուշացրել էր, որ ես պիտի հանդիպեմ մեկին, ով ինձ պես է վարվելու, բայց հակառակ կողմում է լինելու: Հակառակ կողմի Դավիթը՝ Վագիֆն էր: Ես մեծացել Սումգայիթի ջարդերից հետո հայաստան ժամանած հայազգի փախստականների հետ։ Եկվոր հայերը հայարեն գրեթե չգիտեին։ Նրանք խոսում էին կամ ադրբեջանական թուրքերենով, կամ մաքուր հայերենով։ Իմ ոչ արյունակցական հարևանուհի - տատաը՝ Նինան, բաքվի փաղստական էր։ Նա չգիտեր հայերեն, ես չգիտեի ռուսերեն։ Մենք նրան հայերեն էինք սովորեցոնւմ, ինքը մեզ՝ ռուսերեն։ Մաքուր ռուսերեն։ Ասածս ինչ է։ Ես հաղորդակցության խնդիրե չունեի։ Ռուսերենս ազգային լեզվի պես հարազատ էր դարձել տարիների ընթացքում։ Ու միակ մարդը, ով ադրբեջանական կողմից նույնքան մաքուր էր խոսում, ինչպես ես՝ Վագիֆն էր։
Իսլամն ու  Զամանը մի կերպ էին հասկանում ռուսերեն խոսքը, բայց ավելի անմիջական էին: Ես հասկանում էի, որ նրանց թիմի ղեկավար նշանակված է Վագիֆը: Միգուցե մնացած երկուսն առհասարակ ոչնչից տեղյակ չէին, ինչպես իմոնք:
Վագիֆին գլուխս կախ հետևելիս հաճախ էի նկատում Հարութի ու Արմենի զրույցներին ականջ դնելիս, նա իսկական արտիստ էր: Նրանից սովորելու բաներ ունեի: Նա հայտնվում էր ճաշարանի հերթի հենց այն հատվածում, որտեղ մեզ ուղեկցող մեծահասակ հայերն էին: Նա առաջին իսկ պահից խառնված խմբերից հենց նրանում ներգրավվեց, որտեղ հայ ուսուցիչ կար: Նա մասնագիտորեն խցկվեց մոնտաժային հենց այն սենյակ, որտեղ մեր մոնտաժող Դոխոլն էր աշխատում: Ամեն  առավոտ, ճիշտ ժամը 9:30, կարճ նախաճաշից հետո նա մտնում էր ինտերնետ սրահ, որտեղ շարված էին մեր աշխատանքային համակարգիչները: Այնտեղից նա դուրս էր գալիս մի քանի րոպե անց ու չէր հայտնվում սրահում մինչև երեկոյան 21:30-ը: Կարապը արգելել էր բացահայտ հետևել: Նա սովորեցնում էր ինձ, որ պիտի լուծվեմ ընդհանուր մասսային այնպես, որ առավելագույնս լուծվեմ ընդհանուր գործընթացներին:
Նա հրահանգել էր մշակել սովորություններ, այսինքն պարբերաբար զբաղվել ինչ-որ բանով կոնկրետ ժամին: Դա կօգներ ինձ ամենապատասխանաու պահին խաբս տալ պայմանական հակառաորդին, համոզել նրան, որ այս պահին ես գտնվում եմ մի որևէ վայրում կամ զբաղվում եմ մի որևէ բանով՝ պարագային, որ ես իրականում բացարձակապես այլ տեղում եմ: Առաջին մեկ շաբաթը ես այդպես էլ չկարողացա իմանալ, թե ով է Վագիֆին կոնկրետ հաճախականությամբ մեյլեր ուղարկում, սակայն Կարապի ուղղորդումների շնորհիվ հասկացա, որ ադրբեջանցիների թիմի ղեկավար Ֆահրադը քնում է վրացական կողմից ժամանած ղեկավարներից Նաթիի հետ: Չգիտեմ էլ, թե որքանով ինձ դա կոգներ էդ պահին, բայց հետագայում այդ, առաջին հերթին անպետք, տեղեկատվությունը էական բանալիներ նվիրեց ինձ:
Ես արթնանում էի վաղ առավոտյան: Մասնակցում էի մեր հրեա դասախոսի լրագրողական դասընթացներին, մեկժամյա ըդմիջումն անց էի կացնում ծովի ափին, ինչի պատճառով ընկերներիս շրջանում ստացել էի ՙՄիայնակ ռոմանտիկ՚ մականունը, ապա գնում էի ճաշի, ևս մի քանի ժամ անցկացնում սեմինարներին ու մինչև ընթրիքը կես ժամով գնում լողավազան:
Լոզավազանում հենց նույն ժամին լինում էին երկու ռուս տուրիստ՝ Լիլյան և Վլադը, մի վրացի պապիկ, մոտ 70 տարեկան ու հսկիչը՝ Սոսեն, ում հայրը հայր էր, մայրը՝ վրացի:
Լողավազանից հետո կրկին սնունդ, հավաք ընդհանուր սենյակում ու ազատ:
Իմ մղձավաջների լրտեսական պոռնոգրաֆիան սկսվում էր վերջնից հետո:

пятница, 19 января 2018 г.

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 4


9-րդ Մասիվը  մնաց հետևում։ Ես արդեն տեսնում եմ հեռուստաաշտարակը։ Բոլորովին վերջերս այն ներկված է մի քանի գույնով։ Զենքս եռում է։ Ինձ թվում է Ստեչկինն իր կյանքով է ապրում ու զգում է, որ էսօր պիտի կրակի։ Աշտարակի ստորին հատվածը լուսավորված չէ։ Էնպիսի տպավորություն է, որ այն կախված է օդում։ Ինչի՞ մասին եմ եմ մտածում։ Ի՞նչ եմ պատմում։ Իսկ, գուցե փորձում եմ շեղվե՞լ։ Հեռվում դատարկություն է երևում։ Թոխմախի գերեզմաններն են։ Ինչ-որ շատ խորհրդանշական է հանդիպման վայրը։
Երկու ձեռքով ամուր սեղմում եմ ղեկը։

                                                                           ***
                                                                      Թբիլիսի
                                                                        2006 թ․

Ես երբեք այսքան հեռու տնից չէի գտնվել։ Ճանապարհը տևեց մոտ 5 ժամ։ Մերսեդես միկրոավտոբուս կյանքումս առաջին անգամ էի նստում։ Ես ՌԱՖ-ի եմ սովոր։ Շատ հարմար էր։ Կանգնել ենք Թբիլիսիի նախկին Երևանի հրապարակից մի քիչ հեռու։ Օ զարմանք, "ԴԱՎԻԴ" հյուրանոցում։ Գիշերն էստեղ պիտի կենայինք, առավոտյան ճամփա ընկնեինք։ Ուշ էր, բայց մեզ ուղեկցող հայ մեծահասակները որոշեցին մեզ քաղաք դուրս բերել։ Թբիլիսին Երևանից հետո տպավորիչ է։ Գուցե նոր էր, դրա համար։ Ութ հոգով էինք։ Հինգը իմ տարեկիցներն էին, երկուսը՝ ուղեկցող։ Խմբում երկու տղա էինք, չորս աղջիկ։ Մեկը դուրս շատ էր գալիս։ Վավաշոտ լակոտ։
Ռուսթավելիի պողոտայով բարձրանում էինք վերև։ Անցանք օպերայի թատրոն, հասնում էինք
Անծանոթ տղա

 վրացիների ազգային ժողովի շենքին ու զգացի, որ մի կեպիով տղա մեզ զուգահեռ արդեն մի քանի հարյուր մետր քայլում է։ Ջանս դող ընկավ։ Ես սարսափում էի, որ իմ հանձարարության մասին կարող է որևէ մեկը իմանալ։ Ես արագացնում եմ քայլրս, փորձու եմ հասնել խմբին։ Հանկարծ․

- Մի շտապիր։

Ցածրաձայն, բայց հստակ լսում եմ հայերեն խոսք։

- Մի քիչ հետ ընկիիր։

Ինչ կար, Երևանում էր։ Չէի կարծում, որ բանը վրաստան էլ կհասնի։ Ընկալում եմ, հայրիկի ընկեներից է։  Դանդաղում եմ, հավասարվում նրան ու աչքերս չորս արած զուգահեռ քայլում եմ։

- Դավիթն ես, չէ՞։
Ես - Հա, ես եմ։
- Ես քարտը վերցրու։ Բջջայինիդ մեջ կդնես, վրացական է։ Մնացած բոլոր բաները կուղարկեն։

Տղան ինձ մեկնում է "ՄագտիԿօ" անգլերեն վերտառությամբ, թափանցիկ, փոքրիկ, կարմրակապտավուն մի փոքր տուփ ու արագ անցնում է փողոցը։ Մի քանի մեքենա կտրուկ արգելակում են տղայի անկանոն ու արագ վազքից։ Ուշադրությունը շեղվում է նրա ուղղությամբ, իսկ ես, օգտվելով առիթից, արագ միանում եմ խմբին։ 
Հյուրանոցում ես սպասեցի այնքան, մինչև գործընկերս դուրս գա սենյակից։

Արթուր - Ես գնամ երեխեքի մոտ, տեսնեմ ինչ կա։
Ես - Հա, ես հեսա եկա։

Նրա դուռը փակելն ու իմ կտրուկ գրպանից թուփը հանելն ու բացելը մեկ եղավ։ Առաջին անգամ էի նոր քարտ դնելու հեռախոսիս մեջ։ Կարգավորումերն արագ արեցի, հեռախոսն անջատվեց ու միացավ։ Նամակ եկավ։
"Ողջունում ենք ձեզ ՄագտիԿո ցանցում"․․․
Օպերատորն է։
ևվս մեկ նամակ։

Ուշ գիշեր
"Ինտերնետ կարգավորումներըս տանալու համար"․․․
Կրկին նույնը։
Ես այդպես էլ չգնացի գործընկերներիս սենյակ։ Վախենում էի, որ հաղորդագրությունը կհասնի հենց էն պահին, երբ ես նրանց մոտ եմ։ Բջջայինը ձեռքումս քնեցի։Վեր թռա։
Բջջայինի դռռոցը կտրուկ արթնացրեց ինձ։ Նայեցի ժամին։ Սրա մերը։ Գիշերը երեքն անց է։ Քնաթաթախ բացեցի հաղորդագրությունը․

- Ես եմ։ Ուշադիր եղիր հեռախոսիդ, Դավիթ։ Ծով հասնելուն պես կգրեմ քեզ։ Պատրաստ եղիր գործել։

Զուգարան եմ ուզում։

ԼՐՏԵՍԻ ՕՐԱԳԻՐԸ․ մաս 3

Ես վարում եմ ճապոնական մեքենա։ Ղեկս աջից է։ Մեքենայիս տեխզննման կտրոնը ժամկետնանց է։ Ատարմներս այնքան ամուր են իրար սեղմված, զգում եմ, որ դունչս արդեն ցավում է։ Քրտինքի կաթիլը կուտակվել է ունքիս։ Այն, ուր որ է, կծորա վար։ Քշում եմ չգերազանցելով 60 արագությունը։ Այս ժամին ՃՈ աշխատողները հաճախ են մեքենաներ կանգնեցնում։ Ստուգում են խմածությունը։ Ես 02-ում եմ աշխատել, քրեական լրագրող եմ եղել։ Գիտեմ, թե դա ինչպես  է տեղի ունենում։ Եթե հանկարծ աչքի ընկնեմ, պիտի փախնեմ, ինձ պիտի լարեն, բռնեն, գտնեն զենքը, իսկ դա օպերացիայի ձախողում է։

                                                                                 ***
                                                                              Երևան
                                                                               2006 թ․
- Երեք շաբաթ ծովում։ Երեք շաբաթ ադրբեջանցի տարիքայիններիդ հետ։ Երեք շաբաթ աշխատանք։ Անդադար։ Ինչի՞ն պիտի ուշադիր լինե՞ս։
Ես - Դետալներին։
- Ինչպե՞ս ես համոզելու։
Ես - Խաղալու եմ։
- Ի՞նչն է առաջնահերթությունդ։
Ես - Աննկատ մնալ։
- Մի՛ անգամ էլ։

Գոռալով ու բռունքը հարվածելով սեղանին։

Ես - Աննկատ մնալը։
- Ով ես դու՞։
Ես - Երեխա։
- Ի՞նչ ես անում Վրաստանում։
Ես - Սովորում եմ:
- Ո՞վ ես․․․․ ո՞վ ես․․․․ ո՞վ ես։

Ավելի ուժգին հարվածելով ու բղավելով հարցնում է անծանոթը։

Ես - Լրագրող, լրագրող, լրագրող եմ ես․․․

Աչքերս լցված են։ Ես վախեցած եմ։ Բայց ավելի շատ վախենում եմ, որ հայրս կհիասթափվի ինձնից, եթե հանկարծ տապալվեմ։

- Դավիթ, քո աշխատանքից, հավատարմությունից ու սովորածից է կախված թե՛ քո, թե՛ քո ընտանիքի անվտանգությունը։ Քո մտերիմ ընկերոջ Ռազի, նրա ընտանիքի, բաբուլյայի, բոլոր նրանց անվտանգությունը, ում ճանաչում ու սիրում ես։ Հորդ անվտանգությունը։ Ինքը քեզ հավատացել է։ Իրավունք չունես վրիպել։
Հիշել ամեն ծանոթ բառ

Ես - Բա որ հանկարծ չստացվի, բռնվեմ։

- Չե՛ս բռնվի։ Դու խելոք տղա ես։

Այդ օրը ես երաժշտական առհասարակ չհասցրի գնալ։ Բեղերով տղամարդը շարունակում էր նայել դիմացի սև շենքին, ժամանակ առ ժամանակ փոքրիկ թղթեր ստանալ ականջակալներով կնոջից ու ուշադրություն չդարձնել իմ լացի վրա։ Անելիքս պարզ էր։
Ես պիտի ամեն անգամ ներխուժեի ադրբեջանցի իմ գործընկերների, էն ժամանակ դեռ քիչ տարածված մեյլերի մեջ ու փնտրել անուններ, գործողություններ ու հրահանգներ։ Պիտի գրանցեի այն մարդկանց անունները, որոնք նրանց հաճախ էին գրում։ Պիտի իմանայի, որտեղ են լինում ուշ ժամերին, պիտի ընկերաբար հետաքրքրվեի, թե ովրքեր են նրանց ընտանիքի անդամները, ինչով են զբաղվում, որտեղ են աշխատում։ Պիտի ճշտեի, արդյոք նրանց հարազատների շրջանում կան զինվորականներ, բարձրաստիճա՞ն են նրանք արդյոք։ Պիտի ստեի իմ մասին։
Վագիֆի, Իսլամի ու Զամանի նկարներն ու կենսագրությունը ես արդեն վաղուց անգիր գիտեի։ Չեմ թաքցնի, այնքան էի վերընթերցում նրանց մասին տեղեկատվությունը, որ հաճախ անգամ երազում էի նրանց տեսնում։ Ինձ պարբերաբար թվում էր, թե ես նրանց նույնիսկ ճանաչում եմ։ Հորս ընկերը ինձ ստիպում էր թաքուն ընթերցել ռուս-ադրբեջաներեն բառարանը։ Ինքն իր ձեռքով նշում էր կոնկրետ բառեր, որոնք ես պիտի կատարելապես հիշեի։

- Հասկացիր, նրանք երեխաներ են։ Ձեր ներկայությամբ պարբերաբար են ադրբեջաներեն խոսելու։ Միգուցե բերաններից թռցնեն մի բան, որը քեզ օգնի։ Ասենք, գաղտնաբառեր կամ վայրեր, որտեղ իրենք պիտի հանդիպենք այլոց հետ։ Աչքերդ միշտ կախված պիտի լինեն, բայց ականջներդ պիտի սրես։ Ուշադրություն չդարձնես, որ ձեր գլխին մեծահասակ հայրեն կան, ազատ քեզ զգաս, հետևես։

Սկզբում հետաքրքրությունս ուտում էր ինձ։ Հիմա․․․ հետաքրքրությունս սպանում է ինձ։