вторник, 20 марта 2018 г.

Երեք սիրտ

Անհավատ, աթեիստ, ցինիկ, սարկաստիկ, մեկ-մեկ մարազմատիկ մարդ։ Մարդ։ Հիմնակա՛ն բնորոշում։
Ամեն բանից զատ կա մի ճշմարտություն, որին չհավատալ չեմ կարող։
Մի մարդու մեջ կարող է բաբախել երք սիրտ։
Նրանցից մեկը խաղաղ քնած էր, աշխարհ չտեսած՝ երազներ էր տեսնում։
Մյուսը շտապում ու դուրս էր ցատկում։
Նրանք տարբեր են, տարբեր էությամբ, բնավորությամբ։
Մեկը Լուսնի պես հանդարտ ու համեստ է։
Մյուսն Արևի պես ագահ ու անկուշտ է։
Նրանք իմն են, մե՛րը։ Այնքան նուրբ ու համեղ, անսպասելի ու սպասված, ձևավորվող ու հասուն։ Նրանք այնքան մեղեդի են, որ խլանալը օրհնանք է։ Նրանք այնքան լույս են, որ կուրանլը վայելք է։ Նրանք այնքան շքեղ են, որ ոչինչ չունենալն է անգամ ամեն ինչ։
Հաճախ եմ ժպտում։
Դա է փրկում։
Ուտում եմ ամեն կտոր օդը, որ կարող եմ կորզել մոլորակից։
Ուզում եմ ամպերից գլխիս թափվի սթափը։ Անշտապ եմ նայում հոլովակները, որ հոլովել են իրենց մեջ ապագաս։
Կնոջ զորեղ հզորն ու տղամարդու անզոր զարթոնքը։
Մանկանալ ես երազում ու գամվել փորին, որում կյանքն է։ Կյանքը ձերն է, մերը կյանքերն են։
Սիրել եմ ուզում սրտերը ձեր։ Գրկելուն եմ սպասում անկուշտի պես։
Հպվել ձեզ՝ ձեր մայրիկի մարմնով։ Սիրել նրան առավել, քան մի ողջ տիրեզերքը կարող է սիրել իր բոլոր մոլորակները։
Երեք սիրտ, երեք կյանք, երք աշխարհ, երեք ճակատագիր, երեք շունչ՝ մեկում։
Միակ, որին պատրաստ եմ աստվածացնել, որովհետև նա կա՛։

Իմ երեք աստվածությունները։
Իմ երեք եկեղեցինեը։
Իմ երեք գրեքերը։
Իմ երեք ոգեշնչումները։
Իմ երրորդությունը։

Սպասում եմ ձեզ հուզմունքով, երբեք չկարծելով, որ կարող եք գոյություն ունենալ։
Սպասում եմ ձեզ, կարծես փոքրիկ բալիկը կսպասեր ամանորյա նվերին։
Սպասում եմ ձեզ, կարծես զավակը կսպասեր իր հորը ճակատամարտից։
Սպասում եմ ձեզ անյքան լցված սիրով, որքան լցված չեն աշխարհի բոլոր սիրո օվկիանոսները։
Սպասում եմ ձեզ իմ գրկում, աչքերս լի երջանկությամբ։
Սպասում եմ կյանքս՝ ձազանում։
Կյանքս՝ Դուք․․․

Комментариев нет: