суббота, 18 апреля 2015 г.

Փորձ

Չէ, չէ դու ԴԱԼՇԵ ԿԱՐԴԱ։
Մի օր ղեկավարիս հետ վիճեցի։ Մարջ եկա։
Երևանի բարբառով՝ գրազ եկա։

- Դավիթ, տես, եթե մենք youtub-ի ներբեռնվող քո բոլոր տեսանյութերի վրա քո մերկ լուսանկերները դնեինք, ապա այդ օրը քո տեսանյութը կնայեին ամենքիչը 10,000 հոգի։ Եթե մենք գեղեցիկ որևէ կնոջ բաց կրծքեր դնեինք տեսանյութի "էկրանի" փոխարեն, ապա այն կդիտեին ոչ պակաս, քան 30,000 հոգի։
- Է, չեմ հավատում, համաձայն չեմ։
- Դավիթ, դու բանից բեխաբար ես կամ էլ չես ընդունում ճշմարտությունը։

Գիտեի, որ հենց այնպես է, ինչպես ղեկավարս է ներկայացնում (իսկ իմ ղեկավարը չափազանց անմիջական ու անկեղծ մարդ է, հաստատ թաքցնելու բան չունի)։

Ու ի՞նչ է կատարվում։ Հավատա, այն պահին, երբ դու կարդում ես այս գրառումը, այն այրդեն կարդացել է ոչ պակաս, քան 1200 հոգի։ Չգիտեմ ինչպես, չգիտեմ երբ հասցրին, բայց տեսան, որովհետև գրառման մեջ շքեղ շիկահերի նկար է, որ իր մեծ կրծքկալների մեջ տեղավորել է նույնքան մեծ ստինքները (կուրծք)։
Իմ բլոգի վիճակագրությունը ինձ հասանելի է, օդում չեմ խոսում։ Անհանգստանալու կարիք էլ չկա, անուններ չեն երևում, պարզապես թվեր են։

Մի խոսքով․․․
Մերկությունն ավելի հզոր է, քան խոսքը։
Չգիտեմ էլ, մեր ազգի "կրքոտ", "սեռականացված" լինելուց է գալիս, թե ոչ, բայց փաստը՝ փաստ է։ Այս գրառումն ավելի շատ ընթերցվեց, քան բոլոր նախորդ գրառումները ;)

Комментариев нет: