среда, 22 апреля 2015 г.

8 օր

Եկեք տարբերակենք (կներեք)։

Լկտիության ժանրից է, իրավունք չունեմ համեմատել ու տարանջատել, բայց անում եմ։
Կին․․․
Տիեզեզրքում կա կանանց (աղջիկներ) երկու տեսակ․
1․ որոնց ուզում ես "ունենալ", "վերցնել", "բծել", պարզապես օգտագրծել․․․
2, կանայք, դեպի որոնց միշտ գնում ես, միշտ վերդառնում՝ չնայած ոչ մի բանի։

Կանանց առաջին տեսակը (միշտ) պահանջարկ է վայելում, որովհետև սրանք անմոռանալի տհաս են, պարզունակ ու ընթեռնելի, հասանելի, պարզապես գրգռող, և ո՛չ ավել։ Սրանք իրի՛ (առարկայի) պես բան են․ այսօր ունեցար, վաղը իսկի վրան չես էլ նայի, որովհետև արդեն քոնն է։

Բայց կանանց երկրորդ ու լավագույն տեսակն ինձ ապշեցնում է․․․
Այս տեսակը կանչում է, գրավում, հրապուրում, հիացնում, շենշում, ձուլում, հնազանդ ու քաջ, աշխարհիկ ու հոգևոր, փիլիսոփա ու մահկանացու թույլ տալիս զգալ։ Այս տեսակն անփսոխարինելի է, այս տեսակն է կանխորոշում ոչ միայն իմ, այլև ողջ մոլորակի ու մարդկության ճակատագիրը։ Նրանք են հրամայականն ու ազդեցությունն ինչպես երկրային, այնպես էլ երկնային ուժերի վրա։
Նրանք ուժ են, որ ձգում է ծովը Լուսնին ու ստիպում  սարին հրաբուխ ժայթքել։ Նրանք են արդուկում վերնաշապիկը կատարելապես ու ստիպում "բորշին" եփվել այնպես, կարծես ավելի համով բան լինել ուղղակի չի կարող։
Ներշնչանք են ստեղծագործելու, հիսաթափություն՝ անարդարության։ Նրանք լույսն են, և ոչ ստվերը, որ կախված է ոչնչից։ Նրանք բառն են հզո՛ր ու ճշմարտությունը՝ լիակատար։ Նրանք եկեղեցին են, որ 5-րդ դարում է կառուցվել, ինչպես փոքր Օձունի վանքը , և ոչ Երևանյան Լուսավորիչը, որ մեծ է, բայց անշունչ։
Նրանք թթվածին են․ սնուցող։ Անտառում տնակ․ ծաղկող։ Սառած սարերում տաք օդ։ Օջախ՝ չափազանց ջերմ։
Հրապուրող միտք, անսահման երևակայություն, անասելի կիրք, անրևակայելի փայլ։

Զգու՞մ ես տարբերությունը։

Չե՛մ ստում, հենց այդպես էլ կա, որովհետև բոլոր այն կանայք, որոնք կընթերցեն այս տողերը, կզգան տարբերությունն իմ լկտի համեմատության, բայց փաստի, որ ճշմարիտ է․․․

Комментариев нет: