суббота, 18 апреля 2015 г.

Մնաց 12 օր

Հայաստանում ապրելու 23 տարին ինձ շատ բան սովորեցրեց։ 23 գարուններն ինձ պատմեցին կյանքի զրաթոնքի, արևի մայրամուտի,
 Լուսնի փայլի, անձրևի զորության, ձյան քնքշանքի ու աշնան գույների մասին։ Հիմա սիրտս ցավում է, որ բնության հետ քիչ եմ զրուցում։ Գուցե ոմանց մոտ մտավոր հետամնացի տպավորություն թողնեմ նրան հայտարարություն անելով, բայց ամեն անգամ, երբ շուրջս կանաչ է, երբ շուրջս բնության ճարտարապետոթյունն է շնչում ու հնչում, ես պարզապես ունակ չեմ լռել, ու շարունակ զրուցում եմ, պատմում իմ մասին։
Այն իմ մեկենասն է, ակունքը։ Սկիզբ եմ առնում իրենից, արմատավորվում, հասունանում։
Չեմ ունեցել դասախոս, որ ինձ ավելին կբացատրի, քան մոլորակն ու տիեզերքը, բնությունն ու կյանքը (նրանք իմ լավագույն ուսուցիչներն են)։ Մարդիկ անզոր են փոխանցել ճշմարտությունը։ Մենք պարզես ունեակ ենք ընկալել, բայց դեռ չենք հասել մակարդակին, երբ կկարողանանք պարզունակ լեզվով տեղ հասցնել մեր միտքը։ Մենք երկար-բարակ պիտի պատմենք, մեր ցանկությունները ներկայացնենք, մեր կարծիքը՝ կայացած կարծիքը, որ ավելի անտեղյակ մարդիկ ընդունեն այն որպես ճշմարտություն։
Գիտությունը սուբյեկտիվ է։ Այ թե ինչու՞ են մարդիկ տրվում զգացմունքներին։ Եթե գիտությունը լիներ օբյեկտիվ, բոլորը կառաջնորդվեին դրանով։ Մոլորակը, աստղային համակարգն ու մեզ հայտնի տիեզերական եզերքն ու իմ սիրելի Լուսինը չեն ընդունում հաշվարկը։ Նրանք ապրում են մեր զգայարանների հաշվին։
Թե չլիներ իմ ու իմ նմանների պաշտամունքը օրինակ՝ Լուսնի նկատմամբ, ապա այն չէր լինի Երկիր մոլորակի համար նույնքան էական, որքան մենք ենք ընդունել կարծել։
Ես շարունակում եմ վայելել երկինքն այնպես, ինչպես զգում եմ։ Չեմ փոխում իմ վերաբերմունքն այդ էության նկատմամբ։ Այն ինձ համար միշտ նույնն է․ ցանկալի, կրքոտ ու սպասված։

12 օր անց ես ինքնաթիռը կնստեմ ու նոր բնակավայրի՛ցս կհետևեմ նույն երկնքին ու նույն զգացմուքները կապրեկ կյանքի նկատմամբ, ինչ աշխարհի այս հատվածից եմ ապրում։ Կփոխվի միայն դիրքը, ինչպես ֆիլմերում։
12 օր․․․
Հաշվված օրեր։
Եվ ես ազատ եմ։ Երևակայությունս պարզ է ու զուլալ։ Թեթև եմ ու անհոգ, անբիծ ու անկեղծ ինչպես իմ, այնպես էլ մոլորակիս հանդեպ։ 

Комментариев нет: