Երբ նրան ասացին, որ պատին որևէ գրառում պետք է թողնի, երրորդ դասարանցու պես ուրախացավ, սև գույնի մատիտը ձեռքն առավ ու պատին սկսեց նկարել իր սիրած մրջյունը։
Մեր օրերի համաշխարհային գրականության ամենավառ ու պայծառ, ամենաընթերցվող գրողներից էր՝ Բեռնար Վերբերը․․․
Երեք-չորս օր էր անդադար աշխատում էի, մինչև մեկնելս պետք է ավարտին հասցնեի մի քանի կարևոր, բայց կիսատ մնացած գործ։ Վերբերի Հայաստան ժամանելուն սկեպտիկ վերաբերվեցի։ Մի քիչ անհավանական էի համարում նրա այստեղ գտնվելը։ Հետո աչքովս ընկավ մի քանի լուր, իսկ ավելի ուշ՝ մի քանի նկար, որտեղ իմ ընկերներն էի լուսանկարված "ուսուցչիս" հետ (կուռք բառն ուղղակի չեմ ընդունում)։
Չեմ թաքցնի։ Լկտիաբար նախանձեցի նրանց ու մի քիչ էլ նեղսրտեցի, որ ինձ տեղյակ չեն պահել ու հանդիպելու հնար կա, և պատիվ չեմ ունեցել սեղմել նրա ձեռքը, որով գրել է այնպիսի հանճարեղ գրքեր, ինչպիսիք են "Մրջյունները", "Վերջին գաղտնիքը", "Հրեշտակների կայսրությունը"․․․
Այդ գրքերով հիացել եմ, դրանց իմաստը խմել, ինչպես զուլալ աղբյուրից ջուր կխմեի՝ երկար ծարավից հետո։
Այսօր վերբերը հանդիպում ուներ Երևանի ԲՈՒՀ-երից մեկում, բայց ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, էն կիսատ գործերիս էլի, չկարողացա համալսարան գնալ ու նրան տեսնել գոնե հեռվից։
Ցերեկը զանգահարեց ընկերս, ով հասցրել էր հանդիպել ժամանակակից գրականության գուրուին․
Գենա - Դավ, սրտիս վրա չի նստել։ Պայմանավորվել եմ։ Ժամը յոթին քեզ կդիմավորեն ու կտեսնես նրան։
Ես գրեթե ոչինչ չասացի։ Հավատս չեկավ։
Փոքրիկ տղայի պես րոպեներն էի հաշվում, թե երբ եմ տեսնելու այն մարդուն, ում ուղեղն ինձ համար տիեզերքի պես անսահման եզերք էր թվում, որի երևակայությունն անսպառ էր, որի տաղանդը՝ անգնահատելի։
Փոքրիկ տղայի պես սպաում էի նրա հետ հանդիպմանը, կարծես ինձ մի բեռնատար շոկոլադ են նվիրելու․․․
Արման - Մի րոպեից էստեղ կլինի։
Ուր որ է երևակայական բոլոր հնարավոր և անհնարին պատերը կքանդվեն․ մտքումս մտածեցի ես։
Նա ներս մտավ, ժպիտը դեմքին, պարզ, հասարակ, առանց աստղային տափակ ու անպետք շղարշի, կարծես ինքը չէր մարդը, ում "Հրեշտակների կայսրություն" գիրքը 10,000,000 օրինակով ցրվել էր աշխարհի բոլոր ծայրերում։
5-6 հոգի էինք, բոլորին ձեռքով բարեվեց, այնպես, որ վայրկյան անգամ չզգանք նրա մտքի կատարյալ դոմինանտությունը մեր խղճուկ ուղեղիկների վրա։
Հասարա՛կ հանճար․․․
Ինչ մեղքս թաքցնեմ, նույնիսկ առաջին սեքսի ժամանակ սիրտս էդ արագությամբ չեր խփում, որովհետև մի սենյակում, քայլի հեռավորության վրա էի մի մարդուց, ով ինձ համար նոր աշխարհ բացեց։
Ինքը պարզապես ասաց․ "Թե շրջապատող աշխարհը դուրդ չի գալիս, քո՛նը հորինիր"։
Այս խոսքերով ինքն ինձ համար ճանապարհ բացեց դեպի անեզերք աշխարհ, որտեղ թագավորում էր գրիչը և դրա անսպառ թանաքը։
Մինչ գալս երկար մտածում էի, նորից ու նորից անգիր կրկնում անգլերենով, թե ինչ պիտի ասեմ, ինչ փոխանցեմ նրան, ինչպես կիսեմ հիացմունքս։ Կասկածում էի, որ կարող եմ որևէ բան ասել Բեռնար Վերբերին, մի որևէ բան, ինչը կարող է զարմացնել վարպետին։ Մտքիս եկան մրջյունները, որոնց այժմ վերաբերվում եմ ինչպես աշխարհի ամենաազնիվ միջատներին ու երբեք ինձ թույլ չեմ տալիս տրորել, նույնիսկ միամտաբար, ուշադիր եմ ոտքերիս տակ նայում, շշատ ուշադիր։ Հետո նրա անսպառ միտքը, որն անդադար կարող էի գովել։ Երախտագիտությունը, որ Հայաստան է եկել՝ մեզ համար այսքան կարևոր շրջանում։
Բայց անկեղծացա ինքս ինձ հետ։ Հասկացա, որ առաջին և միակ բանը, մեծագույն նվերը, որ պարգևել է ինձ՝ մեկն է։
Ես - Շնորհակալ եմ, որ ինձ ստեղծագործել սովորեցրիք։
Վերբեր - Խնդրեմ:
Հանճարեղ մարդու, տաղանդավոր ստեղծագործողի
ու արդի փիլիսոփայության մեկենասի էներգետիկայի մի փոքրիկ, բայց հզոր ուժն այժմ իմ մեջ է։
Այս օրը հիշելու եմ դեռ շատ երկար։ Այդ րոպեները, որ իրավունք ստացա տեսնել, հաղորդակցվել Բերնար Վերբերի հետ՝ դաջվելու են հիշողությանս մեջ, ինչպես հավաստիքն այն բանի, որ անհնարին ոչինչ չկա, երբ գիտակցում ես․
Մարդկության գլխին հրեշտակներն են։
Հրեշտակների գլխին՝ աստվածները։
Աստվածների գլխին՝ ???:
Կարծում ես Աստված կատարյա՞լ չէ, ուրեմն զբաղեցրա՛ նրա տեղը։
Հ․Գ․ Պատրաստ եմ գրել այս օրվա մասին հարյուրավոր տողեր, բայց մինչ րոպես չեմ գիտակցում, որ գուցե այսօր դարձա նրա անուղղակի աշակերտներից մեկը։ Մինչ այս պահն ինձ դեռ թվում է, թե ես ուղղակի պատկերացրել, և ոչ թե ունեցել եմ հանդիպում մեր օրերի պայծառագույն ուղեղներից մեկի՝ Բերնար Վերբերի հետ․․․