воскресенье, 22 февраля 2015 г.

Ծնունդդ շնորհավոր, հայրիկ

Իմ հայրիկը թոռնիկ չուներ, իմ որիդին պապիկ չի ունենա։

Իսկ ես մեջտեղում կանգնած եմ, արդեն առանց հայրիկի, և դեռ առանց որդու։

Այո, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ միակը, ո՛չ էլ վերջինը այս ցավոտ շղթայում, բայց դրա գիտակցումը դեռ չի թեթևացնու կարոտը։
Ամեն անգամ նրա աշխատասենյակ մտնելիս (որն իր մահից հետո դարձավ իմը), հիշում եմ նրա յուրաքանչյուր ժպիտը, որ հասցրել եմ տեսնել, յուրաքաչյուր խոսքը, որ հասցրել եմ լսել, յուրաքանչյուր հայացքը, որ հասցրել եմ զգալ։
Ես այդ ամենն անդադար եմ հիշում, որովհետև նրան ճանաչողները, որոնց հետ ես հասցրել եմ շփվել, ամեն անգամ հետս խոսելիս, արածս ու ասածս ցանկացած բանի մեջ հայրիկիս են տեսնում ու չեն մոռանում հիշեցնել, թե ինչ նման եմ հորս։
Ես հասցրել եմ, թեկուզ մի քիչ, բայց նմանվել նրան։ Սակայն չեմ հասցրել նրան պատմել, թե դեռ որքան ասելիք ունեմ իրեն։

Ու․․․ մտածմունքս այս պահին, բնավ, այն չէ, որ ի՛նքս էլ երբեք նրան չեմ տեսնի, որովհետև բախտ եմ ունեցել ապրել նրա կողքին 18 տարի, այլ այն, որ որդիս պապու մասին կլսի ի՛մ շուրթերից։ Ես անսահման ափսոսում եմ, որ տղաս չի տեսնի իր պապիկին մարտական ընկերների հետ միասին պատերազմը վերհիշելիս, որ պապիկի գրկում չի լինի, պապիկի պատմությունները չի լսի, ձեռքը բռնած Եռաբլուր չի գնա, չի պարծենա, որ արդեն զինվոր է, ու իր սիրած աղջկան պապիկին չի ներկայացնի, ինչպես ես չկարողացա։ Որդիս, ցավոք, իմ հիշողություններով կսիրի պապիկին․․․

Այո, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ միակը, ո՛չ էլ վերջինն այս ցավոտ շղթայում, բայց դրա գիտակցումը դեռ չի թեթևացնում կորուստը։
Մի բանում հանգիստ եմ, որ որդուս երակներով հոսելու է հայրիկիս արյունը, ուրեմև նրա արժեքները, աշխարհըկալումը, հզորությունն ու բարությունը։ Հանգիստ եմ, քանի որ ինչ ճանապարհ էլ "ապագաս" հատի, ինչ հաջողություններով էլ պսակվի, ինչ սխալներ էլ գործի ու շտկի, միևնույնն է, հորս գենն է լինելու, նրա ժպիտն ու էությունը։

Ես հիշում եմ, հետևաբար որդիս էլ կհիշի։ Նա կիմանա, թե ինչպես էր պապն ուշ գիշերով գործից տուն գալիս, դուռը ոչ թե թխկացնում, այլ կտկտացնում, որ իմանանք ինքն է։ Նա կիմանա, որ ճժերի կողմից պապիկի անունը "պիբիպ" էր կնքվել, որովհետև ամենա անգամ երբ երեխաները սեղմում էին քիթը, զուլալ ժպիտով գոչում էր "պիբիպ՜"։ Նա կիմանա, թե ինչպես էր պապը բաժակը ձեռքը վերցնում, կենացն ասում, վերջում էդ բաժակը սեղանին երկու անգամ թխկացնում ու գլուխը վեր հառնում, որ իր զոհված ընկերների հետ խոսքը կիսի։ Որդիս կիմանա, թե ինչ գեղեցիկ ձեռագիր ուներ պապիկը, ու էդ ձեռագրով որքան զգացմունքային տողեր է գրել իմ "հեթանոս" հերոսը։ Նա կիմանա, որ ամեն քայլափոխին կարող է հանդիպել մարդկանց, ովքեր իր աչքերում պապու աչքերը կտեսնեն ու կպատմեն իրեն, թե ով է եղել Վահանը։ Նա կիմանա, թե ինչպես էր պապիկը համբուրում իր զավակների ճակատը, որովհետև նունկերպ ես կհամբուրեմ որդուս ճակատը։ Ու վստահ եմ, որ որդիս նույնքան հպարտ կլինի իր պապիկով, որքան հայրն է հպարտանում իր հերոսով։
60 տարի առաջ, այս օրը լույս աշխարհ եկավ աշխարհի ամենաբարի ու մաքուր մարդկանցից մեկը։
Այդ ջինջ ու զուլալ մարդու որդին լինելու պատիվ ունեմ։

Ծնունդդ շնորհավոր, հայրիկ․․․




четверг, 19 февраля 2015 г.

Пресядим на дорожку

Ну вот и все. Мои переебанный мозг скоро будет отдыхать в немецком городе с превеликим наслаждением. Я буду один в однокомнатной, уютной квартирке с видом на шикарную городскую площадь в Галле, что в Германии.
Да, сука, скоро!!!

Сейчас я превращаюсь в поющую птичку, которая будет лететь долго и свободно в свой, может чуток меланхоличный, но забитый долбанными приключениями путь.
Впервые за долгое время я улыбаюсь с восхищением и с любовью к миру, к людям, которые и вовсе не достойны этого... да чегож там, прощаю, ведь вся прелесть взрослого и мудрого человека в том, то не смотря не на что, хоть и с тоской и разочарованием, делает правильный выбор. Этот выбор всегда приходится в пользу него.
Прощать ебанную тупость других людей - вот великая мудрость человека и, само собой, идти вперед, дабы встретить достойных, душе и мысли приятных особ. И их же научить прощать, если до этой "книжки" они еще не добрались. Смеяться, танцевать, бухать, засыпать и просыпаться рядом с ними, душу дарить и получать душевное взамен. От счастье, сука, а не мешок с воняющей кучей гребанных баблосов, которое можно сжечь за секунды... но ведь душу не помнешь, ее разве оскорбишь? Да нет, оскорбить можно вещь, а настоящего человека нельзя ранить, потому что истинный пройдет мимо, оставив позади все недуги  примитивизма того, кто был согласен поменять его на граммы и караты золота и бриллианта желанного кольца.
Дешевки достойны на себя похожих!!! Ура ура ура...


Пидарасты все нелюди))))) Я вот, блдь, думаю и охуеваю, зачем ми почти всегда даем неправильным то, чего они не достойны, а достойные делают то же, с другими недостойными. Мать твою, это что, затраханная ирония проститутки любви???
Маразм какой то???
По видимому да!

Но... к сути! Путь будет длинным, это шанс стать лучше, мудрее, добрее, самостоятельнее, живучее, грамотнее, профессиональнее, быть более страстным и намного увереннее в себе.
Жизнь дала мне шанс попробовать другой, разный от остальных вкус жизни. Она одобрила мой ход, подбодрила, подтолкнула меня к двери, которая откроет для меня - меня самого!

И... да, во многом я был не прав, от многого отступился, от многого отказался, но ради того, чтоб остаться самим собой, остаться тем, в ком есть чувства и рвение проникать в чистое и оставлять все темное в жопе, оттраханой мною же!

Я отучил свой урок 23-летнего молодого человека со всеми вытекающими и стекающими обстоятельствами.
И сука, я не съел долбанное яблоко Евы и не попался в ее змеиное объятие.

Все, решено, буду есть мандавины..... да именно МАНДАВИНЫ... а не мандарины)))

     
                   

среда, 18 февраля 2015 г.

Կրկին

Վայրկյաններ են պետք ակնհայտը տեսնելու համար, սակայն միայն այն դեպքում, երբ ցանակնում ես տեսնել այդ:
Չգիտեմ, արդեն օրինաչափության է վերածվում կյանքումս տեղ գտած մարդկանց մտածելակերպի "ճկունությունը", թե հերթական պատահաանությունն էր:
Ամեն անգամ ես հանդիպում եմ նույն խնդրին: Մի քիչ էլ ու կթվա, թե էդ խնդիրն է սիրավեպ ուզում սկսել ինձ հետ, ոչ թե գործող անը:
Ու ցավալին այն է, որ կյանքից էլ ոչինչ չես ուզում, ուղղակի բոլորը վազն անցնեն քեզնից, հանգիստ թողնեն ու իրենց հորինած խնդիրները լուծեն իրենց հաշվին, ոչ թե` քո:

Ինչպես կարծում էի, այնպես էլ համոզված եմ, որ փոխհարաբերությունների միակ տանող ուժը շարունակում է մնալ հարգանքը դիմացինի նկատմամբ: Եթե վերջինս չկա, կարիք էլ չկա զգայարաններն անիմաստ լափելու:

Եթե ունակ չես սեփական ուղեղդ մաքրել, սրբել անցյալից, ապա էդ փոշիով մի կեղտոտի դիմացինիդ ուղեղը. դու դրա իրավունքը չունես:  

вторник, 17 февраля 2015 г.

Անմոռանալի

Երե՛կը հանճարեղ օր էր։
Նկարագրել, պատմել, ներկայացնել, կնշանակի ոչինչ չասել։
Զգացողություններ էին, որ արժանի են պաշտամունքի։
Ու․․․ հանճարեղ է, որ կաս։
Քեզ ընծայել պարտավոր եմ ամեն սքանչելին ու անգինը, որ եղել է իմ կյանքում։

Հատուկ Մանդարինչիկի համար 

суббота, 14 февраля 2015 г.

Լճակ



 Ավտոմեքենայիս արագության ցուցիչի սլաքը պառկել էր աջի վրա։ Արագությունն անթույլատրելի էր։ Սիրտս էլ էր բաբախում ավելի արագ, քան իրավունք ուներ, ու պատճառը մեկն էր․ շուտով կտեսնեմ նրան։

։
 Ու տեսա․․․














Էհ, մի լավ պատմվածք պիտի գրվեր։ Բայց Ալավերդիում չես կենտրոնանում։ Ուղղակի ուզում ես ու էմոցիաներն այնպես ես ճաք տալիս սիրտդ, որ այդքանը ներկայացնելն ու պատմելն անհնար է դառնում։ Ավելի լավ է պատկերացնել ու վայելել։



Թագավորի նոր զգեստը (Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթն ու ՀՀ քաղաքական դաշտը)

Նախաբան

Գողերը քննադատում են ջեբկիրներին, անբարոյականները՝ պոռնիկներին, անգրագետները՝ տհասներին, ապոլիտիկները՝ պսեվդոպոլիտիկներին։Այ քեզ հիմար նապաստակ... 
Մի քիչ էլ ու ՀՀ Առողջապահության նախարարությունը կհայտարարի, որ  Հայաստանի տարածքում ՁԻԱՀ-ից ավելի հզոր և վտանգավոր վարակ է տարածվել՝ Բ2ՀԿ անվամբ։ Ու կնշեն, որ դրա դեմ պայքարն անողոք է լինելու, և կոչ կանեն պաշտպանվել դրանից միայն իսկական քաղաքական պահպանակների միջոցով, որովհետև, ինչպես կասեր մի հայտնի քաղաքական դեմագոգ․․․ "Նադո պաստավիծ վսէ թոշկի նադ Բ․․․ էէէ․․․ նադ Ի"։

Սցենարիստ © (այսուհետ ԵՍ)


Թագավորի նոր զգեստը
(գլուխներդ չտանելու համար կներկայացնեմ հեքիաթի միայն իմաստը)


Այս թագավորության թագավորը հայտնի էր իր զգեստապաշտությամբ։ Նորաձության գիտակ էր, շքեղության ջատագով, նրան ամեն օր նույն զգեստով տեսնելն ուղղակի անհնար էր։
Այլ թագավորություններից ժամանած խարդախները թագավորի արքունիքին փոխանցում են, որ թագավորություն են եկել հայտնի աշխարհի ամենտաղանդավոր դերձակները, որոնք կախարդական կտորներից են զգեստենր կարում և այդ զգեստնրը կարող են տեսնել միայն խելոքները։
Թագավորին միանգամից հետաքրքրում է այդ նոր կտորի գոյությունն ու խարդախ-դերձակներին հրավիրում է պալատ ու հրահանգում իր համար կախարդական կտորից մի զգեստ կարել։ Դերձակները զգուշացնում են, որ կնորն ունակ են տեսնել միայն խելացի մարդիկ, հիմարները զգեստը տեսնել չեն կարող։ 
Խարդախների առաջարկով ոգևորված ու խաբված թագավորը պալատում տեղ է հատկացնում եկվորներին ու հանձնարարում արքունականներին ամեն ինչով աջակցել նրանց։ Երբ աշխատանքը սկսվում է թագավորը ժամանակ առ ժամանակ իր ենթականերին ուղարկում է վայ դերձակների մոտ, որպեսզի ճշտեն, թե ինչպե՞ս են աշխատանքներն ընթանում։
Թագավորի ենթակաները մտնելով դերձակների սենյակ կարի սեղանիկին ոչինչ չեն տեսնում, ոչ մի զգեստ, սակայն հիմար չթվալու համար վերադառնում են թագավորի մոտ ու ասում, որ զգեստն ուղղակի շքեղ է, փոռիկներով ու գույնզգույն փայլերով։ Ամբողջ թագավորությունով մեկ խոսքը փաստ է դառնում, և բոլորին հասնում է, որ միայն խելացիները կարող են տեսնել զգեստը, որ շուտով պիտի թագավորը հագնի։
Երբ դերձակ-խարդախները հայտարարում են, որ զգեստը պատրաստ է, գնում են թագավորի մոտ, որպեսզի նրան հանձնեն անտեսանլի շորը։
Սակայն թագավորը դեռձակների բերած զեստը չի տեսնում և ամաչում է ամբողջ թագավորության աչքին հիմար երևալ ու սկսում է գովերգել անտեսնալի զգեստը, ապա հագնում է գոյություն չունեցող հագուստն ու դուրս է գալիս ժողովրդի մոտ։
Մի ամբողջ ժողովուրդ հիմարի թպավորություն չթողնելու համար ցնծությամբ է դիմավորում թագավորին ու գովաբանում է զգեստը, որն իրականում չկա։
Թագավորն ուղղակի մերկ էր։

Որոշ ժամանակ անց մի մանուկ դուրս է վազում թագավորի առաջ ու գոռում։

- Ախր թագավորը մերկ է։

Հավաքվածներն իսկույն սկսեցին փսփալ ու անկեղծանալով փաստեցին, որ թագավորն իրոք մերկ է։ Դրան հաջորդեց ծիծաղն ու աղաղակը, թագավորի հետ չհամաձայնվելու կամ նրան ծաղրելու համար մեղադրվելու վախն այլևս չկար, իսկ թագավորն իր մեջ մտածեց․

- Սրանք բոլորը հիմար են, ես մինչև վերջ պիտի անցնեմ ճանապարհս։

Ու քիթը ցցած առաջ քայլեց, հետևից քարշտ տալով ենթականերին, որոնք բռնում էին գոյություն չունեցող զգեստի քղանցնքները։  

                                                       ***

Վերջաբան
Թագավորը մերկ է, իսկ դուք՝ խաբված։ Չեք կարծում, որ ժամանակն է սպիտակ թղթի վրա գրված սև տառերին ուղղակի նայելուց զատ նաև կարդալ ու հասկանալ։
Մեզ հրամցված անհեթեթություններն ուղղակի լափում են մեր ուղեղը։ Մեզ ստիպում են անդադար լսել այն, ինչի հնչեղության կարիքը մենք չունենք։ Մեզ ուտացնում են մի բան, որը երբեք չի հագեցնում։ Միգուցե հասկանանք, որ շլանգ լինելն արդեն մոդայիկ չէ, պետք է արդեն օգտագործել ուղեղը, որը մեզ է տրված բնության կողմից,տրված է անվերադարձ և անշահախնդիր։ Վատնել անգինը՝ անհեթեթ է, պարոնայք։


Հ․Գ․ «Առաջարկում եմ, որ երկրի նախագահն ընտրվի երկրի նախագահի կողմից՝ երկրի նախագահի ներկայացմամբ»: Բոց կլնի։ Ոչ մեկիդ վզին էլ դրած չի լինի ձեր երկրի համար մի քիչ պատասխանատվություն կրելու "ծանր" բեռը։
Մի քիչ էլ խղճամ ոմանց ու գնամ Ալավրդի խմելու։ 


среда, 11 февраля 2015 г.

Հարսանիք․․․ բացելա

Զգում եմ։ Սրա մերը։ Հարսանիք։ Հա, գիտե՛մ։ Թեմա չկա։ Բայց։ Սրա մերը, էս տարի հարսանիքս էլ եմ զգում։
Ճժերս էս տարի հլը ձև ունեն ծնվելու։ 9 ամիսը դեռ մեջնա։
Բուհահահա պահնա։
Ճժեր։ Ձեզ տեսնեմ։ Լույս տեսնեք։ Թե չէ ներսում խոնավա։ Մութ։
Հա․․․ տարվա ընթացքում տոտոշներով խփեք, էդ էլ զգամ։ Մամային գիշերվա հազարին անանաս բերեմ, շոկոլադ։ Բայց զգամ էլի։
Ձէր մերը, իմ՝ կնիկը էլի :P

Թույլ տվեք գրել

Չէ, էս անգամ առանց պատկերների։ Ուղղակի մտքեր։
Մարմնիս վրա հիմա 4 հատ կար կա։ Ցավում-մավումա։ Օտար մարմնի հետ ապրելը մի քիչ անսովորա։ Բայց հետաքրքիրա։ Չնայած ոչ մի բանի՝ գործի եմ գնում։ Աշխատանքային օրս էսօր կազմեց 12 ժամ։ Կարոտել էի, վաղուց սենց լարված ու ցանկությամբ չէի աշխատել։ Ոստիկաններից մեկը հարցրեց․
- Դավ ջան, դու ԱՖԻՑԵՌ ես, չէ՞"․․․ ես էլ
-  Չէ՛ ապեր։
- Լսի, ամոթ չլնի հարցնել, բա դու ինքա՞ն ես ստանում։
- 61,000 դրամ ապեր։
- Լա՞վ է, լու՞րջ ես ասում։
- Անպայման ճիշտա։
- Հա։
- Բա ո՞նց ես էդ փողով աշխատում։
- Կայֆ եմ ստանում գործիցս։

Երկու բարձրագույն ավարտած տղու դեմքը ծռմռվեց ու չէր կարողանում տեղվորվել ասածիս մեջ։ Ինքը կակ մինիմում 120,000 դրամ ստանում էր ու, որքան հասկացա, հազիվ էր ծերը ծերին հասցնում։ Դրա համար զարմանքից ապուշ կտրեց։

- Ապեր, ես իմ հիմնական գործի հույսին չեմ ապրում, մի անհանգստացի։

Էդ ասելուս պահին ներս մտավ մի խեղճուկրակ ոստիկան, ծխախոտը կպցրեց ու դառդոտված քաշեց։
20 վայրկյան, ոչ ավել։ Ուղղակի նայում էի էդ տղուն ու հասկացա, որ կյանքս ծայրահեղ փոփոխությունների պիտի ենթարկվի շուտով ու երբեք էդքան դառդոտված չպիտի լինեմ։ Ընտանիքս ոչնչի կարիք չպիտի զգա։ Ես պիտի ապրեմ հանուն ընտանիքիս։ Լավագունը միմիայն։
Դե ինձ էլ չմոռացա, իհարկե։ Զենյա կոստ, Կավալի տռուսիկ ;)  էլի։

Հաշվված օրեր են մնացել մեկնելուս։ Հեռանում եմ։ Որքան հնարավոր է հեռու ու երկար ժամանակով։ Սպիտակ էջերի անսպառ քանակություն։ Շատ բան է մնում, մի որոշ մաս էլ կտանեմ հետս։ Բայց կապրեմ նոր օդի ու ջրի, նոր մարդկանց ու գործի համար։

Մի խոսքով խմած եմ, իսկ էդ Քելվին Հարրիսի ՍԱՄՄԵՐ երգնա։ Գերմանիա արդեն ավտոն գտել եմ։ Ալֆա Ռոմեոյա, կուպե, 1500 $ էլ տալիսա ձյաձյան։
Ամբողջ Եվրոպան շուտով ֆռռալու եմ։ Ոչ մի մայրաքաղաք բաց չթողնելով։

Բարև, վիզա, ես քեզ սպասում էի:

Գնացի, բալես։ Տժժացեք, դեբիլացեք, որպես կանոն, մինչև հետ կգամ․․․ ավելի շուտ․․․ մինչև կկանչեմ դուք կգամ, ընտրյալներս :D
 
  

воскресенье, 8 февраля 2015 г.

Запах

Бесспорно, вино и женщина - это смесь божественная.

Все безукоризненно, когда со всей этой роскошью еще и луна в комнату прется!

Ну, блин, чтож еще добавить!!!

ЖИЗНЬ ОХУИТЕЛЬНАЯ ШТУКА, В КАКОЙ БЫ ПОЗЕ ОНА НЕ БЫЛА!!!    

Блум блум блум блууум.... Следующая станция "Зоравар Кончил" 

четверг, 5 февраля 2015 г.

Ո՞վ ես դու․․․ առավո՛տ

Քնած էի մնացել։ Թքած ունեի հետևը ճղող բջջայինիս զարթուցիչի վրա։ Նկարահանման էլ չէի, մտածում էի գուցե ինձ թույլ տամ մինչև տասներկուսը թավալ գալ անկողնում հետը։ Արևն ուղղակի ճեղքում էր բոլոր հնարավոր լուսամուտները, իսկ ես համեստորեն ճմրթվում էի անկողնում։ Սպիտակյեղենն արդեն վաղուց փախել էր տակիցս։ Սենյակում անսովոր տաք էր․ այս տարի առաջին անգամ եմ զգում սենյակիս նմանօրինակ ջերմությունը։
Ձեռքս գցում եմ, որ բռնեմ նրա ամենահամեղ տեղերը։ Բայց․․․ սենց բանի մերը։ Դատա՛րկ է։
Էս ե՞րբ թռավ, ինչպե՞ս:
Հաստատ ժամը ժամից անցել է, ինքն էլ չի ցանկացել արթնացնել ինձ ու վազել է աշխատանքի։
Դե, ի՞նչ մեղքս թաքցնեմ, ինձ մեղավոր եմ զգում, որ նվազագույնը չեմ արթնացել մինչև նրա հեռանալը և առավելագույնը՝ ճանապարհ դրել։ 
Միանգամից սկսեցի չսիրել էդ անտեր քունը (բառի ուղի՛ղ իմաստովը, էն մյուսը չսիրելն անհնարին է, մանավանդ նրա հետ), որ կտրեց ինձ նրան համբուրելու մեծագույն հաճույքից։
Ու հերթական դավիթազգի ջղային մռնչոցն արձակեցի։ Մեկ էլ․․․

- Արեգակի տիրակալ, դու՞ ես։

Անծյաաա։ Նրա քաղցրաձայնը շոյեց լսողությունս։ Ժպիտը մի լավ ապտակ տվեց ու աչքերս միանգամից բացվեցին։ Սենյակի դուռը բացեց ու չոր ու ցամաք, միայն ներքնազգեստով ներս մտավ սենյակ։ Հոտառությունս խուտուտ էր գալիս ձեռքին եղած բաժակի պարունակությունից։ Նա սուրճը դրեց սեղանին։ Նայեց անկողնուն փռվածիս, ձախ ունքը թատերական ճշգրտությամբ վերև թռցրեց ու սպայի մշակված ջայնով ասաց։

- Այ, քո ազիզ պատվին զանգեցի ղեկավարիս ու, ինչպես դու ես հաճախ գործից թռնում, ասացի, որ մի քիչ հղի եմ ու աշխատանքի գնալ չեմ կարող։ Իսկ դու քեզնից գոհ-գոհ թավալ ես գալիս անկողնում, էլ չես մտածում, որ արթնացել եմ, սուրճ պատրաստել, որ թարմանաս․․․ օօօ արեգակի տիրակալ։

Ես ապուշի պես ուղղակի ժպտում եմ ու բառ անգամ ասել ունակ չեմ։ Չգիտեմ հիմա վեր թռնեմ տեղիցս ու սրան ոտքից գլուխ պաչռտեմ, թե՞ թողնեմ մի քիչ վայելի իր գերակայությունը իմ տապալված ու քնկոտ մարմնի վրա։ 
Ֆշշացնող հայացքով ու արդարություն պահանջող կոչերով աստվածուհիս հենվեց լուսամուտին ու ինչ-որ բաներ սկսեց մրթմրթում քթի տակ։
Ախր ջղային չի է, միայն տպավորություն է ստեղծում։
Ես նրա խորամանկություններին տեղյակ եմ։ Հոգուս հետ մի քիչ կխաղա, մի քիչ կանպատվի, հաթաթա կտա, որ ուշ ենք քնում, ուշ արթնանում, շատ բան չենք հասցնում, բայց հօ հոգու խորքում ինքը "պրն․ էսինչյան, ջրագիծը պայթել է, ամբողջ տունը ջուր է, գալ չեմ կարող"-ներ է հորինում, որ ամբողջ օրը ջրագծեր պայթացնենք, իսկ երեկոյան, տաք ամառայի՛ն երեկոյան դուրս գանք քաղաք, մի գողտրիկ անկյունում թեյ կամ սուրճ ըմպենք, որ ուժ լինի վերադառնալ ու էդ "ջրագծերը կարկատան" անել։
  
Կողքի եմ հենվում, մի գլանակ վառում ու մի կում անում իր պատրաստած անմահական սուրճից։ Այսպես հետևել նրան ուղղակի վայելք է։ Գրեթե թափանցիկ մաշկի տակից նշմարվում են երակները, որոնցով հոսում է իմ կյանքը։ Շքեղ մարմինն ու սլացիկ իրանը, փարթամ կրծքերն ու այն նուրբ շրթունքները, որոնք գերմադկային հաճույքով համբուրում եմ ամեն աստծո օր։ Քնքուշ ձեռքերը, որ շոյում եմ նրան ամբողջությամբ զգալու համար և աչքերը, որոնք ինձ գերեցին ու խորտակեցին իրենց զուլալ օվկիանոսի անդունդներում։ Մի ձեռքի ափի չափ փորիկն ու երկրաչափական հետույքը, պարանոցը, որ մեղրի համ ունի ու վարսերը, որոնք ժամանակ առ ժամանակ ծածկում են նրա որոշ բարեմասնություններ։ 

Ես - Հղի, դու՞ ես։

Թեքվեց դեմքով դեպի ինձ ու դանդաղ քայլերով ինձ եկավ։

Նա - Քեզնից մի քիչ քիչ։

Շարունակում եմ ապուշի պես ժպտալ, որովհետև գլխիս գալիքն արդեն գիտեմ ու սպասում եմ արդար պատժաչափիս։

Ես - Բարեգութ գտնվեք իմ հանդեպ, հարգելի դատարան։

Ցինիկաբար բարձրաձայնեցի։

Նա - Դուք դատապարտվում եք մոտակա երեք ժամը մեջքի վրա գամված մնալ անկողնում, քաղաքացի Արեգակի տիրակալ։ Բա գիտեիր Լուսնի հետ ինձ դավաճանելը վրադ էժան է նստելու։
Ես- Չէ՜։  Արդեն վրաս է նստած ու հաստատ անգին է։

Մեր զգայարանները ձուլված են, չնայած նրան, թե որտեղ ենք, ինչով ենք զբաղված, որքան ժամանակ անց ենք հանդիպելու և ինչ պայմաններում։
Աշխարհի ամենասպասված մեղադրանքը հնչեց, հիմա այն տեղում կկիրառվի։ 

Իսկ այդ առավոտյան էլէգիային, կամ ինչպես մենք ենք անվանում, դատավարությանը, կհաջորդի իմ՝ նրա համար որևէ համեղ բան պատրաստելը։ Բայց եթե նորմալ մարդիկ նախաճաշը պատրաստում են 15 րոպեյում, ուտում՝ 20-ում, ապա մեր նախաճաշը մենք ենք միմյանց համար և, բնավ պարտադիր չէ արագացնել։ Մենք մեր քիմքին հաճո նախաճաշը կարող ենք վայելել ողջ օրը։
Երբ նա է պատրաստում նախաճաշը, հաստատ հաջորդ օրը նույնպես ինչ-որ բան, ինչ-որ տեղ պայթում է, այրվում, հիվանդանում կամ բացակայում քաղաքաից, բայց միայն ղեկավարությա՛ն ականջները լցնելու համար։
Իսկ հիմա, մի խանգառեք։
Ես գնում եմ նախաճաշ պատրաստելու։

                                                                                  ***

Հ․Գ․ Լուսաբացին, Արևի հետ արթնանալիս միայն լցվում ես հույզերով ու սպասումով, որ գիշերը նորից Լուսինն է գալու, որ ամեն բան սկսվի նորից։          



понедельник, 2 февраля 2015 г.

Դատարկվիր

Կրկին լուրեր, տարաբնույթ նորություններ։ Բոլորը խոսում են, քննարկում, վերլուծում են, ոմանք քննադատում, որոշները ոռ լիզում, մեկը դիվիդենտներ հավաքեց, երկրորդը գրանդակեր է, երրորդը՝ գլխակեր։
Իսկ ես գրում եմ։
Շատերը գրածներիս մեծ մասն այնդպես էլ չեն ընթերցի։ Լա՛վ է։ Մայրս բողոքում է, որ շատ զգացմունքային եմ գրում, ռոմանտիկ։ Կարծում է, որ էմոցիաների ծով եմ ստեղծում, որտեղ ղեդվել կարելի է և, լավ կլիներ, որ իրատեսություն մտցնեի տողերիս մեջ։ Էլ չգիտի, որ հիմա գրածներիս մեծ մասն ուղղակի այրվում է ցինիզմի և ուղղախոսության մեջ։ Եթե շատ անկեղծ, ամաչում եմ էդ ուղղախոսությունս նրան ընթերցման հանձնել։ Մտածում եմ՝ կհիաստափվի։ Սակայն, միևնույնն է, գրելիքս շատ է, արժանիները՝ քիչ։
Կրկին լուրեր․․․ անջատե՛ք էդ սարքը։
Երեկ առաջին անդամ կյանքում զգացի, որ բացարձակ անհոգ եմ։ Ոչինչ անել չեմ ուզում․ բացարձակ ոչինչ։ Ինձ չէր հուզում ֆոտոամսագիրը, որ պիտի պատրաստեի սեղմ ժամկետներում, ոչ էլ նկարահանումներս, թեզս չէր հուզում ինձ բացարձակ, չնայած, որ ընդամենը մեկ ամիս ժամանակ ունեմ այն պատրաստելու, որ արտահերթ անձնեմ ու․․․
Երեկ առաջին անդամ կյանքում զգացի, որ բացարձակ անհոգ եմ։

                                                                        ***

Քառակուսում ցուրտ էր, բայց անկողնում երկուսով տաքանալը հեշտ է։ Ավելի շուտ ես տաքանում, երբ տեղդ տիտիկ չես անում։ Լուսինը ներս չէր վազում մեծ լուսամուտիցս, որովհետև այդ օրն այլ ճանապարհով էր հեռանալու։ Արդեն որերորդ անգամ էր կիրքը ճչում է իմ սենյակում։ Դրա պատերը ներծծված էին հիշողություններով։ Բայց եռացող մթնոլորտը քանդեց սահմաններն ու փլատակների տակ թողեց բոլոր հիշողությունները։
Բնավ, պարտադիր չէ ինչ-որ մեկին սիրել՝ նրան ամբողջությամբ զգալու համար։ Եվ, երբ ուղղակի սեր անելը վերածվում է աստվածային, բայց վայրագ կրքի դրսևորման մի ողջ արարողության, երբ հասկանում ես, որ քո համար անփոխարինելի համարվող անձինք վերածվում են դատարկության, քանի որ նույնքան զգայական չէին կարող լինել, քան այդ պահին քո կողակիցն է․․․ հասկանում ես, որ ինչ-որ փուչ բան ես անդադար լցրել, կարծելով, որ այդ աստվածայինը հենց դա է։ Գիտակցում ես, որ լիությունը անցել է կողովդ այն ժամանակ, երբ դու գրել ես ուրիշին, որ լցնես քո փայ դատարկությունը։
Քառակուսում ցուրտ էր, բայց ծածկոցի տակ եռում էր։
Ու առաջին անգամ էր կյանքումս, որ ինձ բացարձակ անհոգ զգացի։

Երևի պետք է վերանայեմ անցյալս, այն ինձ շատ բան սովորեցրեց։