Թուղթն ու գիրչը բողոքում են։ Ասում են, որ շահագործում եմ իրենց համբերությունը։ Այո, ես կոպտորեն ճնշում եմ ժամանակը, անտեսում եմ իրադարձությունները, թքած ունեմ հետևանքների վրա, բայց ձեռագիրս գեղեցիկ է (հայրիկից եմ ժառանգել), ու գրիչն ու թուղթը պառտավոր են դիմանալ մատներիս ծանրությանը։
Բարև։ Ես Դավիթն եմ։ Շատ մեծ չեմ, բայց փոքրի տեղ էլ չես դնի։ Մասնագիտությու՞նս, հա․․․ դեռ չեմ որոշել։ Մի քիչ երաժիշտ եմ, մի քիչ լրագրող, մի փոքր հեռուստատեսային մեկնաբան, մեկ-մեկ սցենարիստ, դիմպլոմով՝ պրոդյուսեր, մագիստրոսական աստիճանով՝ հանրային կապերի մասնագետ, բնույթով՝ ալարկոտ։ Հա, շինարարությամբ էլ եմ զբաղվել փոքր տարիքում, բայց հորեղբայրս խմող էր ու միաժամանակ նաև վարպետս էր, և քանի որ խմող էր՝ բան դուրս չեկավ։
Հասկացա՞ր։
Անցանք առաջ։
Կյանքումս երկու բան կա, որ ցանկացել եմ կատարելապես տիրապետել։ Առաջինը գիրն է, երկրորդը՝ կինը։
Առաջինի դեպքում դու անկաշկանդ ես։ Ամեն բան քո ձեռքերում է։ Դու ազատ ես գրել, արտահայտել յուրաքանչյուր բան, ինչ խելքիդ փչի։ Դու կարող ես տեղավորվել ու տեղավորել բոլորին քո պատմվածքի, էսսեի, պոեմի, բանաստեղծության մեջ։ Կարող ես բոլորին բացատրել ու տեղ հասցնել ասելիքդ կամ մտածածդ։ Գրի դեպքում դու սավառնում ես, անէանում ես հաճախ, ընտրության հնարավորություն ես ունենում, շբվում ես աշխարհի ու ինքդ քո հետ։ Գրելիս դու անսահման ես, չկան զենքով մարդիկ, ովքեր գալիս են փաստաթղթերդ ստուգելու ու դեմքիդ մռթմռթալու ասում, թե արտասահմանցի ես։ Դրոշներ չկան, զինանշաններ ու հիմներ։ Գրելիս չես պատերազմում, տարածքներ գրավում ես միայն սպիտակ դրոշներով, խաղաղությամբ։ Գրելիս հանձնվում ես, ընդունվում պարտվողի ու հաղթողի կողմից։ Գրելը սեքսի պես բան է։ Ուղղակի՛ սեքսի չէ, սիրած մարդու հետ սեքսի պես բան, երբ հաճույքդ տասնապատիկ է, հարյուրապատիկ։
Գիրը խմիչք է, որը երբեք չի վերջանում, և որի ազդեցությունը երբեք չի թուլանում։ Հասկացա՞ր, թե ինչ է գիրը։
Իսկ կինը․․․
Օօօ՜․․․ դարերով էլ գրեմ միլիարդավոր թղթերի վրա ու ծախսեմ միլիոնավոր գրիչներ՝ պատասխան չեմ ունենա։ Այս էակի էջերն անվերջանալի են։ Եվ նույնիսկ այդ պարագայում կարդացածդ նորից պետք է վերընթերցես, որ մի բան մտի գլուխդ, ու մի բան մնա գլխումդ։
Պաշտելի տպեր են կանայք։ Բացահայտես ու բացահայտես։ Երբեք հատակը չես գտնի, երբեք չես հասնի անդունդի վերջնակետին, որ կին է կոչվում։
1, 2, 3, 4, 5, 6, 7․․․ չէ, երբեք չեմ հաշվի, թե քանիսն են օգնել ինձ հասկանալ կնոջ բնույթը։ Ոմանց պարագայում արդար եմ եղել, որմանց դեպքում՝ անարդար։ Առաջիններին հուսադրել եմ, հաջորդներին՝ տրվել, երրորդներին՝ անտեսել։ Չեմ թաքցնի, որ երես էլ եմ առել, բայց շուտ եմ գիտակցել վերոնշյալի անարժեքությունն ու թարգել եմ միջին վիճակագրույթամբ զբաղվել։
Միայն վերջերս եմ հասկացել, որ երկար ժամանակ, դժվար ճանապարհ, ու հաճախ սխալ քայլեր պիտի կատարեի, որ հասնեի իրական կնոջ անմոռանալի էության բացահայտմանը։
Չեմ ստի ու չեմ ասի, որ այդ բնույթը բացահայտել եմ կատարելապես, սակայն փաստը, որ մի քանի հատոր կարդացել եմ, և մնացել է կարդալ միայն մի քանի հազար հատոր։
Ամեն անգամ, երբ հոգնել եմ կնոջը բացահայտելու ճանապարհներին դեգերելիս՝ տրվել եմ ազատությանը։ Էդ ազատությունն ինձ շատ հնարավորություններ է ընծայել, բայց միշտ զգացել եմ, որ նեղ տեղովս է դուրս գալու ապրածս։ Մի կողմ եմ դրել ու կրկին արժեքներով առաջնորդվել։
Հիմա միայնակ նստած եմ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքի եսիմ ինչ ՇՏՐԱՍՍԵ փողոցի տներից մեկի բնակարաններից մեկում, իմ հնացած համակարգչի առաջ ու մտորում եմ․ արդյո՞ք մոռացել ես աշխատանքիդ վայրի խոհանոցն ու լոգարանը, բակն ու աշխատասենյակդ, աղջիկ ջան, թե՞ պիտի հիշացնեմ, որ միշտ մտքիդ պահես ու կրկին ցանկանաս կրկնել այն, ինչն անմոռանալի է (սա այն հատորներից մեկն է, որը կարդացել եմ գիտակցելով ու հասկանալով)։
Հ․Գ․ Մեր կյանքում լինում են դեպքերո, որոնք երբեք չեն մոռացվում։ Միակ ցանկությունը շարունակում է մնալ մեկը․ կպատահի արդյո՞ք ավելի ուժգին որևէ բան։ Այս հարցից հետո լուռ փափագում ենք ունենալ ավելի "էքստրեմալ" ու "էքսկլյուզիվ "բան, քան նախկինում ենք վայելել։
Հ․Գ․Գ․ Կանանց բացահայտումը կրում է շարունակական բնույթ։
Էդ "02"-ոտ ինչ-որ բան էր էլի)))

Комментариев нет:
Отправить комментарий