Պատուհանից այն կողմ Սալե գետն
է։ Երբ այս ափից նայում ես մյուս ափին ու խիտ անտառներ ես տեսնում, միանգամից մտքովդ
անցնում է․ ի՞նչ կլիներ այդ անտառների փոխարեն, եթե այստեղ
հայեր ապրեին։
Ցավոք, պատասխանը հիասթափեցնող է։ Հիմա այնտեղ կլինեին «հանրային հանգստի» սեփական գոտիներ, գետի ողջ ափին թափված կլիենեին պոլիէթիլենից տոպրակներ, գարեջրի շշեր, օղու շշերի խոնավ պիտակներ, խորովածից հետո մնացած կրծած ոսկորներ, ու որոշ դեպքերում՝ օգտագործած պահպանակներ․․․
Ծառերի հերը ժամանակի ընթացքում կանիծեին, որովհետև կարիք կառաջանար մեծացնել տաղտկալի «տաղավարների» ու մոթելների (բարդելների) տարածքը, որ «տղերքը սավունի պատուհանից նայեն, գեդը տենան՝ ուրախանան»։ Հարակից շինությունների կոյուղաջրերը կթափվեին ուղիղ գետը, առանց քողարկման, որովհետև կոյուղին սարքելու համար էդ շինությունների տերերը հավես ու ֆինանս չէին կարողանա, կամ էլ չէին ցանկանա տրամադրել։ Միառժամանակ այդ տարածքը կվերածվեր անպետք ու չորացած գոտու, գետը կսկսեր ցամաքել, իսկ բնապահպանները կշարունակեին պայքարել արդեն կորսված բնական հրաշքի մնացորդների պահպանման համար։
20-30 տարի հետո ոմանք կսատկեին որպես միլիոնատեր ու մեղավոր, իսկ մեծամասնությունը գետի կողքով անցնելիս կնայեր ու կհիշեր, թե ինչպես էին ջահել տարիներին գետի ափին աղջիկների հետ զվարճանում ու վերջում էլ փսխում գետի մեջ։ Կհիշեն ու կուրախանան։ Եվ մարդկանց միայն մի փոքր մասը թախիծով ու ափսոսանքով կնայեր գետին, որն արդեն հոտած առվակ է, և որի հատակին արևի տակ չորանում են անցյալից մնացած կեղտերը։
Սա կլիներ Հայաստանում․․․

Իսկ այստեղ․․․։ Ժպտում եմ հիմա, որովհետև հիացած եմ գերմանացիների՝
գեղեցիկ ապրելու մշակույթով։ Նրանք վայելում են կյանքն աչքերով, այլ ոչ թե ստամոքսով։
Նրանց համար էական չէ ունենալ ոսկեպատ զուգարան, նրանք այդ գումարը կծախսեն տեսողության
վերականգնման վրա, որ անդադար հետևեն իրենց բնության ամենագեղեցիկ դրսևորումներին։
Բնությունն այս մարդկանց համար կարծես սանդղակ լինի։ Նրանք անդադար փորձում են հասնել
այն աստիճանին, որին բնությունն է, օր օրի փորձում են ավելի համահունչ ապրել իրենց
շրջապատող անտառների, լճերի, գետերի ու սարերի հետ։
Նրանք չեն փորձում հարմարեցնել
աշխարհն իրենց, այլ հարմարվում են աշխարհին, որովհետև գիտակցում են․ աշխարհը մեծ է, այն մայրիկն է, իսկ իրենք փոքր են՝ բալիկներն
են։ Այս պարզ հոգեբանությամբ ու մտածելակերպով է, որ կարողանում են կառուցել պետություն,
որն իրեն հավասարը չունի հին աշխարհում։ Եվրոպան նստած է գերմանացիների ուսերին, իսկ
գերմանացիները հպարտությամբ տանում են այդ բեռը, որովհետև իրե՛նք են տերը։
Գյուղական շրջաններում մարդիկ կազմակերպում են իրնց կենցաղն այնպես, որ տնից դուրս գալիս սեփական այգուն, առանձնատանը, հողամասին ու ծառուղիներին նայելիս ներդաշնակություն զգան։
Գյուղական շրջաններում մարդիկ կազմակերպում են իրնց կենցաղն այնպես, որ տնից դուրս գալիս սեփական այգուն, առանձնատանը, հողամասին ու ծառուղիներին նայելիս ներդաշնակություն զգան։
Եվ, հավատացեք, բնավ կապ չունի նրանց թոշակի չափի, աշխատավարձի զրոների քանակի,
քշած մեքենայի հետ։ Նրանք պարզապես տիրապետում են գեղեցիկ ապրելու մշակույթին, նրանք
սիրում են կոկիկ լինել, նրանք պաշտում են հաշվարկել ու պլանավորել, նրանք սիրում են
ամեն ինչ վերահսկել։ Գերմանացիները վերահսկում են նույնիսկ իրենց շրջապատողների կյանքն
ու վարքը, որ թերանալու դեպքում նախատեն, զգուշացնեն, թույլ չտան սխալի կրկնություն։
Մարդիկ այստեղ չափազանց, անսահման հանգիստ են։ Մթնոլորտի մեջ լարվածության անգամ նշույլ չկա։ Այս երկրում ոստիկանների աշխատանքը սկսվում ու ավարտվում է ֆուտբոլային հանդիպումների ժամանակ հասարակական կարքի պահպանմամբ ու լավ տեսք ունենալով։

Ընդմիջումների
ժամանակ խմած յուրաքանչյուր բաժակ սուրճը գրանցվում է, յուրաքանչյուր կաթիլ վառելիքը՝
արձանագրվում, յուրաքանչյուր ավել աշխատած վայրկյանը վարձատրվում է, յուրաքանչյուր
բացակայած րոպեն՝ հաշվի առնվում։ Հա, գուցե հայերիս համար սա մի քիչ անընդունելի է,
մեզ ծանոթ չէ այսքան կանոնակարգված ու մշակված կյանքը, բայց միգուցե սա է պատճառը,
որ 1945-ին հողին հավասարեցված Գերմանիան, որը սովի ու ավերածությունների, չքավորության
ու այլ անմարդկային խնդիրների առաջ էր կանգնած, արդեն 2015-ին աշխարհի առաջատար տնտեսություններից
մեկն է։
Կարծում եք, որ այս տարածքի գլխին երկնային մանանա՞ է թափվել կամ էլ ինչ-որ մեկը կախարդական փայտիկով ասել է «աբրա-կադաբրա» ու գերմանացիք կզցրել են ողջ Եվրոպա՞ն (եթե ոչ ողջ աշխարհը)։ Չէ՜․․․ հաստա՛տ չէ։
Կարծում եք, որ այս տարածքի գլխին երկնային մանանա՞ է թափվել կամ էլ ինչ-որ մեկը կախարդական փայտիկով ասել է «աբրա-կադաբրա» ու գերմանացիք կզցրել են ողջ Եվրոպա՞ն (եթե ոչ ողջ աշխարհը)։ Չէ՜․․․ հաստա՛տ չէ։
Մայիսի 9-ին Մոսկվայում, ի պատիվ Մեծ Հայրենականին սովետի հաղթանակին, միլիարդանոց
շքերթ է լինելու։ Ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հաղթող երկրները, և որքա՞ն հեռուն
է գնացել Գերմանիան։ Ո՞վ ենք մենք նրանց կողքին․․․ չենք էլ երևում։
Իմ անձնակա՛ն կարծիքն է, մի վիճիր, միևնույն է չեմ փոխի, որովհետև վստահ եմ, որ այս հարցում ճիշտ եմ։
Մենք նրանց կողքին ոչինչ ենք, որովհետև չենք հարգում ինքներս մեզ։ Եթե մեր պետությունը մարդ լիներ, ապա նա կլիներ էգոցենտրիկ, ագահ, քծնող, կաշառող ու կաշառակեր, կեղծավոր ու երկերեսանի։ Այդ մարդը երբե՛ք այդպիսին չի եղել, բայց նրան ստիպել են դառնալ այդպիսին․ ինքն է իրեն դարձրել այդպիսին։ Նա կորցրել է իր դիմագիծը, նա արդեն հինը չէ, ու կարիք էլ չունի հնին վերադառնալու։ Նրա երբեմնի ազդեցիկ ու իմաստուն կերպարը խորտակվել է։ Գեղեցիկ դեմքը կնճռոտվել է, վրայից տհաճ հոտ է գալիս, հիվանդ է ու տկար, որովհետև ինքն իր համար արժեք չունի։

Մեկ շաբաթ է անցել ընդամենը։ Ապրում եմ Գերմանիայի
Հալլե քաղաքում, աշխատում՝ Վետտին ավանում։ Հալլեն մի կողմ դնենք (դա առանձին շքեղություն
է)։ Եթե մենք ունենայինք Վետտինի պես որևէ եզակի բնակավայր, հիմա մեզ մեջտեղից ճղել
էինք, թե ի՜նչ մշակույթ ունենք, ինչ ճարտարապետություն ու բլա բլա բլա։ Բայց Վետտինում
ընդամենը 17-րդ դարի մի փոքր ամրոց է, նեղլիկ ու կոկիկ, ծառապատ ու ծաղկապատ փողոցներ,
փոքրիկ, աննշան, բայց այնքան գողտրիկ սրճարաններ, ժպտացող ու անդադար բարևող, իրենց
քիթն ուրիշի հետանցքը չխոթող մարդիկ (կներեք կոպիտ լինելու համար, ուղղակի այլ կերպ
չկարողացա արտահայտել միտքս, չէ որ ասածս ճշմարիտ է)։ Նրանց ամեն բնակելի տունը ճարտարապետական
գլուխգործոց կլիներ մեզ մոտ, կդառնար տուրիստական կետ, բայց նրանք այդ տներում ապրում
են։ Մենք իսկի մեր եղածի տերը չենք կարող լինել, ուր մնաց նորն արարենք։ Հա կգոռանք,
կասենք բոլորին, որ հին ենք, մի ամբողջ ցիվիլիզացիայի ներկայացուցիչ, մեր եկեղեցիներով
ու չգիտեմ ինչերով․․․ բայց գերմանացիք բարբարոս ազգից դարձան Եվրոպայի
կենտրոն ու պահպանեցին ամեն ինչ, պահպանեցին կյանքի՛ գնով։ Նրանց ամեն գյուղ մի Վետտին
է, իր ճարտարապետական ու մշակութային առանձնահատկություններով։

Այո․․․ նրանց գետն ավելի մաքուր
է, քան մերը։ Նրանց գետի մեջ Բոյինգ 757-ի պես վայրէջք են կատարում բադերն ու կարապները
(այդ տեսարանն առաջին անգամ էի կյանքումս տեսնում ու հիացած եմ դրանով, տպավորված) ու նրանց ոչ ոք չի կրակում և չի տանում իր այգում՝ մալիրովնի վաննի մեջ ահելու,
որ մենակ ինքը տեսնի, վերջում էլ վիզը կտրի ու խորովի։ Հաց ուտելուդ ընթացքում դուրս են գալիս գետից, ու ցանկանում քո՛ հացը կիսել իրենց հետ։ Ժպտալու
բան է։
Նրանց գետը շարունակելու է հոսել, այն երբեք չի զգալու մարդկային տեսակի ազդեցությունն ու դաժանությունը, որովհետև մարդը ոչինչ է, իսկ բնությունը, աշխարհն ու տիեզերքը՝ ամեն ինչ․․․
Նրանց գետը շարունակելու է հոսել, այն երբեք չի զգալու մարդկային տեսակի ազդեցությունն ու դաժանությունը, որովհետև մարդը ոչինչ է, իսկ բնությունը, աշխարհն ու տիեզերքը՝ ամեն ինչ․․․
Комментариев нет:
Отправить комментарий