Իմ հերոսի, հայրիկիս տոնն եմ շնորհավորելու, ապա մնացած բոլորի։
Գիտես, շատ տեսանյութեր ունեմ ցուցադրելու, բայց այսօր նշում եմ հաղթանակի օրը։ Մի քիչ գինովցած եմ։ Ասելիքս շատ է, խմելիքս՝ բավական։
Երկնքում տեսնում եմ խաղաղ սավառնող ամպեր, որոնք ներկայացնում են արևի վերջին շողերը։ Չնայած անձրևոտ եղանակին Գերմանիայի երկինքը պարզ է, այն խնդիր չունի խավար լինելու։ Գիտես ինչու՞, որովհետև նրանք վայելում են հետպատերազմյան 70 տարիների ձեռքբերումները։ Մայիսի 8-ին տոնում էին խաղաղության օրը, որը շատ խորհրդանշական է իրենց համար։ Այդ օրը նրանք ազատվեցին բեղավոր Հիտլերի լծից։ Հիտլերն իր հետ գերեզման տարավ ֆաշիզմը, որը սպառնում էր ողջ աշխարհին։
Սպառնում էր․․․
Լավ է հնչում։ Սակայն այդ մարդը փորձում էր աշխարհ բերել իր ազգության մշակույթն ու սովորույթները, աշխարհընկալումն ու ապրելու տեսլականը։
Բնավ, չկարծես, թե արդարացնում եմ նրան։ Պարզապես ասում եմ, որ իր ժողովրդի համար անում էր ամեն բան։ Նա փորձում էր գերմանացնել ողջ աշխարհը․․․
Հիմա ասեք ու լսեք ինքներդ ձեզ։ Գերմանացու՛մ։
300,000 հայ իր մահկանացուն կնքեց ֆաշիզմի դեմ այքարում։ Քանի հազար հայ է այսօ՛ր փորձում Գերմանիայի դեսպանատանը վիզա ստանալ, որ հեռանա երկրից, որ գա հենց Գերմանիա, որ ապրի այստեղ, որ վայելի իր կյանքի վերջին՝ գուցե վճռորոշ ժամերը։
Չէ՞ որ զավեշտալի է։
Գերմանացիների համար իրենց պարտությունը նշանակություն չունի։ Նրանք այդ պարտությունից բոլոր հնարավոր դասերն արդեն քաղել են։
Վետտին ավանի 5000 բնակիչներից 30-ին այսօր հարցրի․ արդյոք գիտեք, թե ի՞նչ տոն են նշվում այս պպահին Մոսկվայում։ Պատասխանեցի՛ն․
30 հոգի – Չէ, չգիտե՛նք։
Ես – Իսկ դուք ի՞նչ տոն եք նշում։
30 հոգի – Վետտինի փրկարարների 130-ամյակն է։ Մենք նրանց պետք է շնորհակալ լինենք, որ պատրաստ են փրկել մեր կյանքը՝ զոհելով իրենցը։
Հիմա զգու՞մ եք, որ հայրենականը, ու առհասարակ, 2-րդ համաշխարհային պատերազմը շինած մոմենԴներ էին։ Մեզ շինել են, բարեկամներս, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն «ֆաշիստական Գերմանիային» լիքը ռեսուրս էին վաճառում, երբ 600,000 հայ իրենց կոտորում էին հանուն Ստալինի։ 4 մարշալ, 100-ից ավելի գեներալ, 300,000-ից ավելի զոհ։
Ախր սա մինի ցեղասպանություն էր։
Էհ․․․
Նրանք իրենց պարտությունն ընդունել են գրկաբաց, գիտակցումով, իմաստությամբ։ Քաքը կերել են ու պատասխանատու են դրա համար։
Այժմ նրանք հպարտորեն քայլում են իրենց փողոցներով, չեն խախտում կանոնները, չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գողություն (որովհետև բոլորի դռները բաց է), չեն ճանարչում մարդկանց, ովքեր զոհվել են ՃՏՊ-ներում, չեն հանդիպել հարկից խուսափողների։ Նրանք չեն տեսել մեկին, ով կփորձեր չարաշահել իր դիրքը, կաշառել կամ կաշառք վերցնել։
Ա՜յ, թե ինչու՞ է նրանց երկինքը տարբերվում մերից։ Ա՜յ, թե ինչու՞ մարդիկ այստեղ չեն ճանաչում իրենց կառավարության ներկայացուցիչներին։
Պետությունն ասում է – Լսիր, օրենքը մի հատիր, ես էլ քո հետ գործ չեմ ունենա։
Քաղաքացի – Դու էլ օրենքը մի հատիր, ես էլ հերդ չեմ անիծի ու չէմ փոխի։
Երբ երեկ իմ ընկերներից հարցրի, թե արդյո՞ք Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի գործունեությունը բավարարում է իրենց, միանգամից հարցրին․
Ընկերներ – Իսկ էդ ո՞վ է։
Չիմացողների համար ասեմ, որ էդ մարդը Գերմանիայի արտաքին գործերի նախարարն է, մարդ ով կանխորոշում է Գերմանիայի գոյությունը ողջ աշխարհում, այն դեպքում, որ մենք Նալբանդյանին ճանաչում են այնպես, կարծես նա մեր համադասարանցին լինի։
Նրանց ներքնազգեստին էլ չէր, թե ով է Ֆրանկը։
Այստեղ ամեն օր չեն քննարկում, թե վարչապետը ի՞նչ տուն շինեց, կառավարությունն ի՞նչ օրենք ընդունեց, թե ազգային ժողովի նախագահը ի՞նչ փռչցրեց, ի՞նչ մականուն ունի այս կամ այն նախարարն ու կոմիտեի ղեկավարը։ Նրանք թքած ունեն դրա վրա։
Այստեղ կառավարության խնդիրը քաղաքացիների հոգին ուտելը չէ, այլ աննկատ գործելը, որ մարդիկ չզգան իրենց արածն ու միայն ծափահարեն անծանոթ քաղաքական ու պետական գործիչների արածների համար։
Երբ առաջին անգամ տեսա գերմանական գյուղերը, հասկացա, որ գերմանական փոքրագույն բնակավայրերը փաթաթում են Հայստանի ամենամեծ քաղաքները՝ մի հետաքրքիր տեղի վրա։
Էդ կառավարությունն ու քաղաքացիներն են։
Եթե մեկի տունը վերանորոգված չէ (նախ և առաջ արտաքնապես), նրան սաստում են, կարծես վերջին դավաճանին։ Թե բա․․․
Բոլորը – Ամոթ չէ, բա մեր գյուղ մտնողն ի՞նչ կմտածի մեր մասին։
Հասկանու՛մ եք էլի։ Օձուն գյուղն աչքիս եկավ, տունս, հորս գրասենյակը, որը ծառայում էր Արցախյան գոյամարտում զոհված Ավանցի տղերքի ընտանիքների կարիքների լուծման, վիրավոր ազատամարտիկների գոյատևման կազմակերպման համար։
Մերոնց մոռացան 20 տարի անց, իսկ Վետտինի փրկարարներին հիշում ու գովերգում են 130 տարի։
Զգու՞մ ես տարբերությունը․․․
Հ․Գ․ Ավելին կասեի, բայց․․․ ավելի լավ է նկարներ ավելացնել։

Комментариев нет:
Отправить комментарий