Պարզունակ ճշմարտություն
Հալլեի այն տանը, որտեղ այժմ բնակվում եմ, տասնյակ արաբ հարևաններ ունեմ։ Նրանցից միայն մեկն է Սիրիայից։ Հարևաններիս հետ զրուցել առանձնապես չի էլ ստացվում։ Իմ անգլերենն աղետալի վիճակում է, իսկ նրանցը համեմված է անգլերենի արաբական բարբառի ամենսուր դրսևորումներով։ Տասը րոպե զրուցելուց հետո արտահայտածի մասին պատկերացում ես կազմում միայն կոնկրետ բառեր լսելով։
Վերջերս, երբ հանդիպեցի իմ սիրիացի հարևանին շենքի մուտքի մոտ, նստած էր աթոռին ու աչքերը լցված էին։ Մուհամեդն ինձնից մեծ է տարիքով, նկարիչ է մասնագիտությամբ։ Կարծեցի, որ օգնության կարիք ունի և հարցրի, թե ի՞նչ է պատահել։
Հարևանս պատմեց, որ Սիրիայում վիճակը գնալով վատանում է։ Չորս տարի է, ինչ այդ երկիրը պատված է պայթող ռումբերի փոշով ու միակ երաժշտությունը, որ կլսես այնտեղ՝ անդադար շվվացող գնդակների ձայնն է։ Մուհամեդի ընտանիքն ապրում է սիրիական քաղաքներից մեկում, որտեղ ռազմական գործողություններն այնաստիճան թափ չէին առել, որ փախստական դառնալուց բացի այլ ելք չթողնեին։ Պատերազմ կար, բայց այն տանելի էր։ Նա պատմեց, որ ընդամենը նախորդ օրն «իսլամական պետության» և Ասադի զորքերը միաժամանակ մտել են իրենց քաղաք ու ամբողջ գիշեր ռմբակոծել ու սպանել միմյանց։ Նրա ընտանիքը հայտնվել էր այդ մենամարտի հենց մեջտեղում։
Հարցս այդ պահին գուցե շատ պարզունակ թվար նրան, բայց հետաքրքրվեցի, արդյո՞ք հնարավոր չէ փախնել քաղաքից։ Մուհամեդը նայեց դեմքիս և ուղիղ պատասխանեց․

- Ո՛չ գումար ունեն, ո՛չ ուտելիք, ո՛չ ջուր, ո՛չ մեքենա։ Եթե նկուղից դուրս գան, ապա կգրանցվեն «պատերազմի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների» վիճակագրության մեջ։ Ավելի լավ է սպասեն, քան մեռնեն։
Զրույցելիս պարզվեց, որ իմ արաբ հարևանը մուսուլման չէ, այլ քրիստոնյա։ Զարմանքս երկար չտևեց։ Պատմեց, որ պատերազմի ամենասկզբում ընտանիքը որոշում է կայացրել նրան որքան հնարավոր է շուտ հեռացնել երկրից, որովհետև իսլամիստների ձեռքն ընկնելուց հետո նրա ճակատագիրը նախանձելի չէր լինի։ Ինչ-որ ճանապարհներով հասել է Գերմանիա ու փորձել հաստատվել այստեղ, որ կարողանա ընտանիքին դուրս բերել Սիրիայից։
Բայց ինչպե՞ս անել այդ, եթե իր համար է անգամ չափազանց դժվար Եվրոպայում գոյատևել։
Պատմեց, որ սիրիական պատերազմի ու հեղափոխության փորձի գլխին միանշանակ հրեաներն ու ամերիկացիներն են կանգնած։ Հետո շտապեց ավելացնել, որ ինքը բնավ սուբյեկտիվ չի գնահատում, շատ օբյեկտիվ է, ու այդ եզրահանգմանը եկել է երկար ուսումնասիրություններից հետո։ Ասաց նաև, որ Ասադին Սիրիայում առանձնապես չեն էլ սիրում, բայց ավելի լավ է խաղաղության մեջ ապրել, քան Ասադի նմանների, գերտերությունների ներքին խարդավանքների արդյունքում անհայրենիք մնալ։
Մուհամեդը հայտնի պատճառներով հայերի մասին շատ բան գիտեր։ Մի քիչ մեր պատմությունից էր տեղյակ, մշակույթից, ու թե ինչու իրենց երկրում ունենք այդքան մեծաթիվ համայնք։
Երբ անկեղծացա, ու երևի նրան փարատելու համար պատմեցի, որ իդեալական երկրներ չկան, որ ամենուր են պատերազմներ ու քաղաքական վայրիվերումներ լինում՝ ներկայացրի դրվածքը ի՛մ երկրում։
Պատմեցի, որ Հայաստանում էլ են ամենահարուստ մարդիկ պետակա՛ն համակարգում, որ գեներալներն ու չինովնիկները շրջում են տասնյակ հազարավոր եվրոներ արժեցող մեքենաներով, որ ցույց տան իրենց «տղամարդկային արժանապատվության» գոյություն չունեցող և ուռչացրած փայլն ու շուքը, որ պաշտոնյաներ իրենց ընտանի կենդանիների վրա մի օրում ավելի շատ գումար են ծախսում, քան մի ամբողջ հայ ընտանիք կարող է իրեն թույլ տալ ծախսել ողջ ամսվա ընթացքում, և, որ մենք նույնպես այլ, ավելի հզոր պետությունների գեոպոլիտիկ շահերի զոհ ենք դարձել։ Մուհամեդը դեմքիս նայեց, ունքը թռցրեց վերև ու ասաց․
- Ինձ թվում էր, թե դու Սիրիայի մասին ես հիմա պատմում։ Երբեք չէի պատկերացնի, որ մեր երկրներում ամեն ինչ այդքան նման կարող է լինել։ Կարծում էի, որ Սիրիան միակ պետությունն է աշխարհում, որում դրվածքը հենց այնպես է, ինչպես դու ներկայացրիր։
Էս իմ քրիստոնյա արաբ հարան-բարեկամը չգիտեր էլ իսկի, որ աշխարհում տասնյակ պետություններ են էդ նույն դրվածքով ապրում։
Միայն պետք չէ մնածել, որ չարժեր պատմել խեղճուկրակ սիրիացուն, թե ինչ ոռի վիճակում է Հայաստանն այս պահին գտնվում։ Բոլորս էլ գիտենք, որ կղանքի վրա սպիտակ սավան փռելու «քոչարյանական ոճն» արդեն վաղուց չի գործում։ Կղանքը կա, դրա հոտը սարսափելի է, և այն կա՛մ մեկուսացնել է պետք Հայաստանից, կա՛մ էլ մաքրել։

Գերմանիայում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում հասկացա, որ մենք, հայերս ընդամենը խոսող գլուխներ ենք։ Գիտես ինչպե՞ս, կարծես կիսանդրի լինենք։ Մնացել է մեր մարմնի միայն վերևի հատվածը։ Մենք անդադար գոռում ենք, որ մեր ձեռքերը երկար են, մենք ամուր ոտքեր ունենք, մեր կուրծքը մկանոտ է, հետույքն էլ փոմփոլիկ, մեծ անդամ ունենք ու բռոցքներով կարող ենք քանդել յուրաքանչյուր պատ, որ մենք այնքան թիկնեղ ենք, որքան մեր պատմությունն ու մշակույթը, մեր արածն ու չարածը, ունեցածն ու չունեցածը․․․
Լու՞րջ։ Հլը Գերմանիա եկեք, տեսնեմ ի՞նչ կասեք։
Ու երբ մեր գլխից խոշոր պլանը հետ է գնում ու տեսնում եմ մեզ ընդհանուր պլանով, ապա բարալիկ ու փտած պատվանդանից և անկենսունակ վզին մի կերպ տեղավորված գլխից բացի ոչինչ չեմ տեսնում։
Մենք էդ գլուխը գովացողներն ենք։ Միայն դա ունենք, ուրիշ ոչինչ։
Հ․Գ․ Սիրիացի հարևանս այսօր հեռացավ Հալլեյից։ Ասաց, որ Բեռլինում աշխատանք է գտել հայտնի արվեստանոցներից մեկում ու տեղափոխվում է մայրաքաղաք։ Կարճ դադարից հետո ավելացրեց․
- Հուսամ շուտով ընտանիքս հետս կլինի։

Комментариев нет:
Отправить комментарий