пятница, 4 августа 2017 г.

Օրագիր - Օր 3

03.05.2015

Հասարակ կիրակի էր։ Նույնքան հասարակ, որքան Հայաստանում կլիներ։ Բայց ի համեմատ Երևանյան շոգին էստեղ մռայլ է, անձրև։ Օրվաս միակ զարդը կարող էր արևը լինել, բայց ավաղ, չկա։

Չնայած։ Այստեղ անձրևները իմաստուն են, մի ինչ-որ ձևով խորիմաստ, մերի պեսե ցիցռիկ չի եղանակի պարը։
Վատն են է, որ շաբաթվա ընթացքում կիրակի օրվան սպասում ես ինչպես մի գեղեցկուհու, որ պիտի գա ու քեզ գիրկը առնի, շոյի, երջանկացնի, մեկ էլ հանկարծ վրա է գալիս մի անառակ, որից ավելի շուտ փախնել կուզեիր։
Մի խոսքով, կիրակիս անառակ էր, զզվելի անառակ։
Հ․Գ․ Ինձ թվում է, որ արդեն լավ փոր եմ գցել, միայն թե չգիեմ, կերածիցս է, թե չկերածիցս։

четверг, 3 августа 2017 г.

Օրագիր - Օր 2

                                                                                                         
02.05.2015

Գեղեցիկ օր էր։ Նվերի պես բացեցի ինձ բաժին հասած քաղաքի մի քանի "դուռ" ։ Ճիշտ է, արդեն պատմել ու խոսել եմ հետդ տպավորություններիս մասին, բայց չեմ զլանա, Ման, ևս մեկ անգամ կկիսվեմ։

Մեզ, հայերիս մի շատ կարևոր բան է պակասում․ հարգանքը սեփական անձի, շրջապատի ու երկրի նկատմամբ։ Գուցե երբ սովորենք հարգել մեզ, մարդու պես կսկսենք ապրել։
Քաղաքով քայլելիս նայում էի սակավաթիվ ու չափազանց նրբաչաշակ սրճարաններին, որտեղ անհոգ սնվում ու սրճում էին տարբեր ազգությունների, դավանանքի ու գույնի մարդիկ։ Այնքան ներդաշնակ էին երկրի, քաղաքի, ու հենց իրենց անձնական պատմության հետ։ Մի տաք ակնթարթ պատկերացրի, որինձ հետ ես։ Տեսա, թե ինչպես ենք միասին քայլում գոթական ոճի ճարտարապետական շնչով նեղլիկ փողոցներով, վայելում քաղաքակիրթ մթնոլորտն ու երազում միասին։
Ջերմ էր ցանկությունս։ Քեզ շնորհակալ եմ ու չափազանց վստահ եմ ինձ զգում քո մասին մտածելիս։ Ես կայուն եմ, եչբ դու կաս, թեկուզ հեռվում, բայց իմ մեջ․․․                          

среда, 2 августа 2017 г.

Օրագիր - Օր 1

Նախաբան
Հալլե, Սաքսոնիա-Անհալտ, ԳերմանիաԻմ առաջին օրագիրը, որ սկսեցի, բացվեց Գերմանիայում, երբ մեկնեցի այնտեղ կամավորական աշխատանքի։ Օրագիրը գրվում էր ձեռագիր, նպատակ ունենալով ձեռք բերել համր ընկեր, որը կլսի, բայց չի պատասխանի, սակայն կգրանցի իմ առաջին տպավորություններն ու հետագա զգացողություններս արտերկրում ապրելու իմ առաջին փորձի մասին։
Այն ներկայացնում է 2015-16 թվականներին թղթին դաջված իմ անձնական մտքերը։

01․05․2015
Մինչև ինձ համար նախատեսված սենյակ մտնելը վստահ էի, որ կարոտի պես սուր ու կտրող զգացումն ինձ երբեք չի համակի։
Անկողնուս փռեցի սավանը, հանվեցի, ու միայն մտքից, որ գուցե այսօր չկարողանամ հետդ խոսել՝ փշրվեցի։
Պատուհանիս հակառակ կողմում Եվրոպայի ամենանկարված՝ սթրիթարտային չորոդ քաղաքն է, այն արդեն հասցրել է ինձ զարմացրել։ Մի կողմից ծաղրանկարային "Աստվածային ընթրիքն" է, մյուս կողմից ինչ-որ մուլտֆիլմի հերոս, որին ճանաչում եմ, բայց անունը մտաբերել չեմ կարող։
Քաղաքը ամենահայտնին ու պահանջվածը չէ, բայց ինձ համար սա նույնն է, ինչ հայտնվել Լուսնին․ անծանոթ, շոկային, խորթ։

Երբեք այսաստիճան կարոտի զգացում չէի ապրել որևէ մեկի նկատմամբ։ Թե շատ անկեղծ լինեմ, փոքրիկ երեխու պես ճմլվում եմ։ Մի պահ դարձլ էի անյքան անպաշտպան, որ առաջս մեկ կարմրած աչքերով մայրս է գալիս՝ ինձ ճանապարհելու պահին, մեկ էլ դու, որ օդանավակայանի ճանապարհին կծկվել էիր գրկումս։
Հանկարծ գլուխս կրծքիդ դնելու անսահման ցանկություն առաջացավ, որ հանգիստ լինեմ, որ ապահով զգամ ինձ։ Առաջին անգամ ինձ ամբողջությամբ միայնակ եմ զգում։ Միայն երազս է կողքիս, քեզ հենց հիմա գրկումս տեսնելու երազը։

Օծանելիքիդ բույրը քթիս է․․․