Չորացած մարմին, չորացած զգայարաններ, չորացած վերջույթներ ու չոր արև, այնպիսին, որ ածուխի է վերածում ամենաազնվական մետաղներն ու ամենաազնիվ մտքերը:
Դուք, ես, մենք, բոլորս ապրում ենք 20-րդ ու 21-րդ դարի ամենաարդիական քարանձավներում, ամենաաննշան շնչով ու ամենաիրական դատարկությամբ:
Պոկված երկրակտորը դանդաղ հեռանում է մոլորակից: Հողի բեկորները գնդերով ձգվում են ցած՝ փորձելով գտնել հարազատը: Խոտը դեղնում է առանց երկրային թթվածնի, իսկ ներքևում մնացած դաշնամուրի ստեղնաշարը շարունակում է դողդողալ ու մինորում ողբալ հեռացող կտորի վերադարձը:
Մտածմունքներս նման են Փոքրի Իշխանի մեծ գաղափարներին: Ուզում եմ քանդել տեսանելի ու անտեսանելի, հնարավոր ու անհնարին բոլոր սահմանները, խոչընդոտները, պատերն ու կապվածությունները: Կախվածության դավադիր թելերը փաթաթված են ոչ թե ձեռքերիս, այլ վզիս, և որքան հեռաում եմ, այնքան ավելի ամուր են սեղմվում պարանոցիս: Դրանք ինձ խեղդամահ են անում: Մի երջանիկ պահի այնպես կլարեն ինձ օղակում, որ գլուխս կմնա առանց մարմնի:
Ուզում եմ հեռանալ մոլորակից, ուզում եմ հավերժ բաժանվել մարդկությունից ու ճամփաս բռնել դեպի տիեզերական ապրող ակունքներ: Մտքիս միայն թռիչքն է:
Իմ միակ աստվածը լույսն է...

Комментариев нет:
Отправить комментарий