пятница, 22 мая 2015 г.

Միայն տղամարդկանց համար (մեզանից յուրաքանչյուրն էլ մի թաքուն ու հաճելի գաղտնիք կունենա)

Թուղթն ու գիրչը բողոքում են։ Ասում են, որ շահագործում եմ իրենց համբերությունը։ Այո, ես կոպտորեն ճնշում եմ ժամանակը, անտեսում եմ իրադարձությունները, թքած ունեմ հետևանքների վրա, բայց ձեռագիրս գեղեցիկ է (հայրիկից եմ ժառանգել), ու գրիչն ու թուղթը պառտավոր  են դիմանալ մատներիս ծանրությանը։

Բարև։ Ես Դավիթն եմ։ Շատ մեծ չեմ, բայց փոքրի տեղ էլ չես դնի։ Մասնագիտությու՞նս, հա․․․ դեռ չեմ որոշել։ Մի քիչ երաժիշտ եմ, մի քիչ լրագրող, մի փոքր հեռուստատեսային մեկնաբան, մեկ-մեկ սցենարիստ, դիմպլոմով՝ պրոդյուսեր, մագիստրոսական աստիճանով՝ հանրային կապերի մասնագետ, բնույթով՝ ալարկոտ։ Հա, շինարարությամբ էլ եմ զբաղվել փոքր տարիքում, բայց հորեղբայրս խմող էր ու միաժամանակ նաև վարպետս էր, և քանի որ խմող էր՝ բան դուրս չեկավ։
Հասկացա՞ր։
Անցանք առաջ։
Կյանքումս երկու բան կա, որ ցանկացել եմ կատարելապես տիրապետել։ Առաջինը գիրն է, երկրորդը՝ կինը։

Առաջինի դեպքում դու անկաշկանդ ես։ Ամեն բան քո ձեռքերում է։ Դու ազատ ես գրել, արտահայտել յուրաքանչյուր բան, ինչ խելքիդ փչի։ Դու կարող ես տեղավորվել ու տեղավորել բոլորին քո պատմվածքի, էսսեի, պոեմի, բանաստեղծության մեջ։ Կարող ես բոլորին բացատրել ու տեղ հասցնել ասելիքդ կամ մտածածդ։ Գրի դեպքում դու սավառնում ես, անէանում ես հաճախ, ընտրության հնարավորություն ես ունենում, շբվում ես աշխարհի ու ինքդ քո հետ։ Գրելիս դու անսահման ես, չկան զենքով մարդիկ, ովքեր գալիս են փաստաթղթերդ ստուգելու ու դեմքիդ մռթմռթալու ասում, թե արտասահմանցի ես։ Դրոշներ չկան, զինանշաններ ու հիմներ։ Գրելիս չես պատերազմում, տարածքներ գրավում ես միայն սպիտակ դրոշներով, խաղաղությամբ։ Գրելիս հանձնվում ես, ընդունվում պարտվողի ու հաղթողի կողմից։ Գրելը սեքսի պես բան է։ Ուղղակի՛ սեքսի չէ, սիրած մարդու հետ սեքսի պես բան, երբ հաճույքդ տասնապատիկ է, հարյուրապատիկ։
Գիրը խմիչք է, որը երբեք չի վերջանում, և որի ազդեցությունը երբեք չի թուլանում։ Հասկացա՞ր, թե ինչ է գիրը։

Իսկ կինը․․․
Օօօ՜․․․ դարերով էլ գրեմ միլիարդավոր թղթերի վրա ու ծախսեմ միլիոնավոր գրիչներ՝ պատասխան չեմ ունենա։ Այս էակի էջերն անվերջանալի են։ Եվ նույնիսկ այդ պարագայում կարդացածդ նորից պետք է վերընթերցես, որ մի բան մտի գլուխդ, ու մի բան մնա գլխումդ։
Պաշտելի տպեր են կանայք։ Բացահայտես ու բացահայտես։ Երբեք հատակը չես գտնի, երբեք չես հասնի անդունդի վերջնակետին, որ կին է կոչվում։


1, 2, 3, 4, 5, 6, 7․․․ չէ, երբեք չեմ հաշվի, թե քանիսն են օգնել ինձ հասկանալ կնոջ բնույթը։ Ոմանց պարագայում արդար եմ եղել, որմանց դեպքում՝ անարդար։ Առաջիններին հուսադրել եմ, հաջորդներին՝ տրվել, երրորդներին՝ անտեսել։ Չեմ թաքցնի, որ երես էլ եմ առել, բայց շուտ եմ գիտակցել վերոնշյալի անարժեքությունն ու թարգել եմ միջին վիճակագրույթամբ զբաղվել։

Միայն վերջերս եմ հասկացել, որ երկար ժամանակ, դժվար ճանապարհ, ու հաճախ սխալ քայլեր պիտի կատարեի, որ հասնեի իրական կնոջ անմոռանալի էության բացահայտմանը։
Չեմ ստի ու չեմ ասի, որ այդ բնույթը բացահայտել եմ կատարելապես, սակայն փաստը, որ մի քանի հատոր կարդացել եմ, և մնացել է կարդալ միայն մի քանի հազար հատոր։
Ամեն անգամ, երբ հոգնել եմ կնոջը բացահայտելու ճանապարհներին դեգերելիս՝ տրվել եմ ազատությանը։ Էդ ազատությունն ինձ շատ հնարավորություններ է ընծայել, բայց միշտ զգացել եմ, որ նեղ տեղովս է դուրս գալու ապրածս։ Մի կողմ եմ դրել ու կրկին արժեքներով առաջնորդվել։

Հիմա միայնակ նստած եմ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքի եսիմ ինչ ՇՏՐԱՍՍԵ փողոցի տներից մեկի բնակարաններից մեկում, իմ հնացած համակարգչի առաջ ու մտորում եմ․ արդյո՞ք մոռացել ես աշխատանքիդ վայրի խոհանոցն ու լոգարանը, բակն ու աշխատասենյակդ, աղջիկ ջան, թե՞ պիտի հիշացնեմ, որ միշտ մտքիդ պահես ու կրկին ցանկանաս կրկնել այն, ինչն անմոռանալի է (սա այն հատորներից մեկն է, որը կարդացել եմ գիտակցելով ու հասկանալով)։

Հ․Գ․ Մեր կյանքում լինում են դեպքերո, որոնք երբեք չեն մոռացվում։ Միակ ցանկությունը շարունակում է մնալ մեկը․ կպատահի արդյո՞ք ավելի ուժգին որևէ բան։ Այս հարցից հետո լուռ փափագում ենք ունենալ ավելի "էքստրեմալ"  ու "էքսկլյուզիվ "բան, քան նախկինում ենք վայելել։

Հ․Գ․Գ․ Կանանց բացահայտումը կրում է շարունակական բնույթ։
Էդ "02"-ոտ ինչ-որ բան էր էլի)))


суббота, 9 мая 2015 г.

Էտո՞ դեն պոբեդի

Իմ հերոսի, հայրիկիս տոնն եմ շնորհավորելու, ապա մնացած բոլորի։
Գիտես, շատ տեսանյութեր ունեմ ցուցադրելու, բայց այսօր նշում եմ հաղթանակի օրը։ Մի քիչ գինովցած եմ։ Ասելիքս շատ է, խմելիքս՝ բավական։

Երկնքում տեսնում եմ խաղաղ սավառնող ամպեր, որոնք ներկայացնում  են արևի վերջին շողերը։ Չնայած անձրևոտ եղանակին Գերմանիայի երկինքը պարզ է, այն խնդիր չունի խավար լինելու։ Գիտես ինչու՞, որովհետև նրանք վայելում են հետպատերազմյան 70 տարիների ձեռքբերումները։ Մայիսի 8-ին տոնում էին խաղաղության օրը, որը շատ խորհրդանշական է իրենց համար։ Այդ օրը նրանք ազատվեցին բեղավոր Հիտլերի լծից։ Հիտլերն իր հետ գերեզման տարավ ֆաշիզմը, որը սպառնում էր ողջ աշխարհին։
Սպառնում էր
․․․
Լավ է հնչում։ Սակայն այդ մարդը փորձում էր աշխարհ բերել իր ազգության մշակույթն ու սովորույթները, աշխարհընկալումն ու ապրելու տեսլականը։
Բնավ, չկարծես, թե արդարացնում եմ նրան։ Պարզապես ասում եմ, որ իր ժողովրդի համար անում էր ամեն բան։ Նա փորձում էր գերմանացնել ողջ աշխարհը
․․․
Հիմա ասեք ու լսեք ինքներդ ձեզ։ Գերմանացու՛մ։
300,000 հայ իր մահկանացուն կնքեց ֆաշիզմի դեմ այքարում։ Քանի հազար հայ է այսօ՛ր փորձում Գերմանիայի դեսպանատանը վիզա ստանալ, որ հեռանա երկրից, որ գա հենց Գերմանիա, որ ապրի այստեղ, որ վայելի իր կյանքի վերջին՝ գուցե վճռորոշ ժամերը։
Չէ՞ որ զավեշտալի է։
Գերմանացիների համար իրենց պարտությունը նշանակություն չունի։ Նրանք այդ պարտությունից բոլոր հնարավոր դասերն արդեն քաղել են։

Վետտին ավանի 5000 բնակիչներից 30-ին այսօր հարցրի
արդյոք գիտեք, թե ի՞նչ տոն են նշվում այս պպահին Մոսկվայում։ Պատասխանեցի՛ն

30 հոգի – Չէ, չգիտե՛նք։
Ես – Իսկ դուք ի՞նչ տոն եք նշում։
30 հոգի – Վետտինի փրկարարների 130-ամյակն է։ Մենք նրանց պետք է շնորհակալ լինենք, որ պատրաստ են փրկել մեր կյանքը՝ զոհելով իրենցը։

Հիմա զգու՞մ եք, որ հայրենականը, ու առհասարակ, 2-րդ համաշխարհային պատերազմը շինած մոմենԴներ էին։ Մեզ շինել են, բարեկամներս, որովհետև ամբողջ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ն «ֆաշիստական Գերմանիային» լիքը ռեսուրս էին վաճառում, երբ 600,000 հայ իրենց կոտորում էին հանուն Ստալինի։ 4 մարշալ, 100-ից ավելի գեներալ, 300,000-ից ավելի զոհ։
Ախր սա մինի ցեղասպանություն էր։
Էհ
․․․
Նրանք իրենց պարտությունն ընդունել են գրկաբաց, գիտակցումով, իմաստությամբ։ Քաքը կերել են ու պատասխանատու են դրա համար։
Այժմ նրանք հպարտորեն քայլում են իրենց փողոցներով, չեն խախտում կանոնները, չեն պատկերացնում, թե ի՞նչ ասել է գողություն (որովհետև բոլորի դռները բաց է), չեն ճանարչում մարդկանց, ովքեր զոհվել են ՃՏՊ-ներում, չեն հանդիպել հարկից խուսափողների։ Նրանք չեն տեսել մեկին, ով կփորձեր չարաշահել իր դիրքը, կաշառել կամ կաշառք վերցնել։
Ա՜յ, թե ինչու՞ է նրանց երկինքը տարբերվում մերից։ Ա՜յ, թե ինչու՞ մարդիկ այստեղ չեն ճանաչում իրենց կառավարության ներկայացուցիչներին։

Պետությունն ասում է – Լսիր, օրենքը մի հատիր, ես էլ քո հետ գործ չեմ ունենա։
Քաղաքացի – Դու էլ օրենքը մի հատիր, ես էլ հերդ չեմ անիծի ու չէմ փոխի։

Երբ երեկ իմ ընկերներից հարցրի, թե արդյո՞ք Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի գործունեությունը բավարարում է իրենց, միանգամից հարցրին


Ընկերներ – Իսկ էդ ո՞վ է։

Չիմացողների համար ասեմ, որ էդ մարդը Գերմանիայի արտաքին գործերի նախարարն է, մարդ ով կանխորոշում է Գերմանիայի գոյությունը ողջ աշխարհում, այն դեպքում, որ մենք Նալբանդյանին ճանաչում են այնպես, կարծես նա մեր համադասարանցին լինի։
Նրանց ներքնազգեստին էլ չէր, թե ով է Ֆրանկը։
Այստեղ ամեն օր չեն քննարկում, թե վարչապետը ի՞նչ տուն շինեց, կառավարությունն ի՞նչ օրենք ընդունեց, թե ազգային ժողովի նախագահը ի՞նչ փռչցրեց, ի՞նչ մականուն ունի այս կամ այն նախարարն ու կոմիտեի ղեկավարը։ Նրանք թքած ունեն դրա վրա։
Այստեղ կառավարության խնդիրը քաղաքացիների հոգին ուտելը չէ, այլ աննկատ գործելը, որ մարդիկ չզգան իրենց արածն ու միայն ծափահարեն անծանոթ քաղաքական ու պետական գործիչների արածների համար։

Երբ առաջին անգամ տեսա գերմանական գյուղերը, հասկացա, որ գերմանական փոքրագույն  բնակավայրերը փաթաթում են Հայստանի ամենամեծ քաղաքները՝ մի հետաքրքիր տեղի վրա։
Էդ կառավարությունն ու քաղաքացիներն են։
Եթե մեկի տունը վերանորոգված չէ (նախ և առաջ արտաքնապես), նրան սաստում են, կարծես վերջին դավաճանին։ Թե բա
․․․

Բոլորը – Ամոթ չէ, բա մեր գյուղ մտնողն ի՞նչ կմտածի մեր մասին։

Հասկանու՛մ եք էլի։ Օձուն գյուղն աչքիս եկավ, տունս, հորս գրասենյակը, որը ծառայում էր Արցախյան գոյամարտում զոհված Ավանցի տղերքի ընտանիքների կարիքների լուծման, վիրավոր ազատամարտիկների գոյատևման կազմակերպման համար։
Մերոնց մոռացան 20 տարի անց, իսկ Վետտինի  փրկարարներին հիշում ու գովերգում են 130 տարի։
Զգու՞մ ես տարբերությունը
․․․

Հ
ԳԱվելին կասեի, բայց․․․ ավելի լավ է նկարներ ավելացնել։



четверг, 7 мая 2015 г.

Ես այսօր այստեղ ՉԵՄ, ձեր կողքին կանգնած



 Պատուհանից այն կողմ Սալե գետն է։ Երբ այս ափից նայում ես մյուս ափին ու խիտ անտառներ ես տեսնում, միանգամից մտքովդ անցնում էի՞նչ կլիներ այդ անտառների փոխարեն, եթե այստեղ հայեր ապրեին։
Ցավոք, պատասխանը հիասթափեցնող է։ Հիմա այնտեղ կլինեին «հանրային հանգստի» սեփական գոտիներ, գետի ողջ ափին թափված կլիենեին պոլիէթիլենից տոպրակներ, գարեջրի շշեր, օղու շշերի խոնավ պիտակներ, խորովածից հետո մնացած կրծած ոսկորներ, ու որոշ դեպքերում՝ օգտագործած պահպանակներ․․․
Ծառերի հերը ժամանակի ընթացքում կանիծեին, որովհետև կարիք կառաջանար մեծացնել տաղտկալի «տաղավարների» ու մոթելների (բարդելների) տարածքը, որ «տղերքը սավունի պատուհանից նայեն, գեդը տենան՝ ուրախանան»։ Հարակից շինությունների կոյուղաջրերը կթափվեին ուղիղ գետը, առանց քողարկման, որովհետև կոյուղին սարքելու համար էդ շինությունների տերերը հավես ու ֆինանս չէին կարողանա, կամ էլ չէին ցանկանա տրամադրել։ Միառժամանակ այդ տարածքը կվերածվեր անպետք ու չորացած գոտու, գետը կսկսեր ցամաքել, իսկ բնապահպանները կշարունակեին պայքարել արդեն կորսված բնական հրաշքի մնացորդների պահպանման համար։
20-30 տարի հետո ոմանք կսատկեին որպես միլիոնատեր ու մեղավոր, իսկ մեծամասնությունը գետի կողքով անցնելիս կնայեր ու կհիշեր, թե ինչպես էին ջահել տարիներին գետի ափին աղջիկների հետ զվարճանում ու վերջում էլ փսխում գետի մեջ։ Կհիշեն ու կուրախանան։ Եվ մարդկանց միայն մի փոքր մասը թախիծով ու ափսոսանքով կնայեր գետին, որն արդեն հոտած առվակ է, և որի հատակին արևի տակ չորանում են անցյալից մնացած կեղտերը։
Սա կլիներ Հայաստանում
․․․
Իսկ այստեղ․․․։ Ժպտում եմ հիմա, որովհետև հիացած եմ գերմանացիների՝ գեղեցիկ ապրելու մշակույթով։ Նրանք վայելում են կյանքն աչքերով, այլ ոչ թե ստամոքսով։ Նրանց համար էական չէ ունենալ ոսկեպատ զուգարան, նրանք այդ գումարը կծախսեն տեսողության վերականգնման վրա, որ անդադար հետևեն իրենց բնության ամենագեղեցիկ դրսևորումներին։ Բնությունն այս մարդկանց համար կարծես սանդղակ լինի։ Նրանք անդադար փորձում են հասնել այն աստիճանին, որին բնությունն է, օր օրի փորձում են ավելի համահունչ ապրել իրենց շրջապատող անտառների, լճերի, գետերի ու սարերի հետ։ 
Նրանք չեն փորձում հարմարեցնել աշխարհն իրենց, այլ հարմարվում են աշխարհին, որովհետև գիտակցում ենաշխարհը մեծ է, այն մայրիկն է, իսկ իրենք փոքր են՝ բալիկներն են։ Այս պարզ հոգեբանությամբ ու մտածելակերպով է, որ կարողանում են կառուցել պետություն, որն իրեն հավասարը չունի հին աշխարհում։ Եվրոպան նստած է գերմանացիների ուսերին, իսկ գերմանացիները հպարտությամբ տանում են այդ բեռը, որովհետև իրե՛նք են տերը։
Գյուղական շրջաններում մարդիկ կազմակերպում են իրնց կենցաղն այնպես, որ տնից դուրս գալիս սեփական այգուն, առանձնատանը, հողամասին ու ծառուղիներին նայելիս ներդաշնակություն զգան։ 

Եվ, հավատացեք, բնավ կապ չունի նրանց թոշակի չափի, աշխատավարձի զրոների քանակի, քշած մեքենայի հետ։ Նրանք պարզապես տիրապետում են գեղեցիկ ապրելու մշակույթին, նրանք սիրում են կոկիկ լինել, նրանք պաշտում են հաշվարկել ու պլանավորել, նրանք սիրում են ամեն ինչ վերահսկել։ Գերմանացիները վերահսկում են նույնիսկ իրենց շրջապատողների կյանքն ու վարքը, որ թերանալու դեպքում նախատեն, զգուշացնեն, թույլ չտան սխալի կրկնություն։
Մարդիկ այստեղ չափազանց, անսահման հանգիստ են։ Մթնոլորտի մեջ լարվածության անգամ նշույլ չկա։ Այս երկրում ոստիկանների աշխատանքը սկսվում ու ավարտվում է ֆուտբոլային  հանդիպումների ժամանակ հասարակական կարքի պահպանմամբ ու լավ տեսք ունենալով։ 
Չկան պարեկային խմբեր, որոնք անընդմեջ շրջում են քաղաքներում, ճանապարհային ոստիկաններ, որոնք զվռնում են փողոցներով՝ հույսով, որ մեկին կտուգանեն։ Երթևեկությունն այնքան կանոնակարգված է, որ լուսացույցների պահանջն իսպառ բացակայում է։ Հեծանվորդներն իրենց ուղին ունեն, տրամվայները՝ իրենց, մեքենաներն էլ կարծես մի ծրագրով կառավարվեն․ 80 կիլոմետր ժամը՝ 80 կմ/ժամ է, ոչ թե 85 կամ առավելևս 90 ու 150։ Եթե չի կարելի ծխել ղեկին, ոչ ոք չի կարծում, որ կարող է, ու եթե կարիքը լինի սեփական րոպեական հաճույքի պատճառով կաշառել ոստիկանին՝ ուրեմն կկաշառի։ Երեք րոպեանոց լրատվական հոլովակ նկարահանելիս նրանք ձեռքի տակ ունենում են ոչ թե մի մաշված տեսախցիկ, պոկռտած լարերով բարձրախոս ու ջարդուխուրդ եղած հենակ (շտատիվ), այլ մի մեծ մեքենա, որում կա ամեն ինչ՝ բացի խաչապուրի սարքելու հարմարանքներից։ Այստեղ օպերատորը միայն օպերատոր է, լրագրողը՝ լրագրող, վարորդը՝ վարորդ (ոչ թե ձեռի հետ էլ մարդ, ում կարաս դերասանի տեղ էքսպլուատացիայի ենթարկել), հնչյունային օպերատորն ու տեխնիկայի պատասխանատուն էլ իրենց մասնագիտական շրջանակից դուրս են գալիս միայն զուգարան գնալիս։ 
 Ընդմիջումների ժամանակ խմած յուրաքանչյուր բաժակ սուրճը գրանցվում է, յուրաքանչյուր կաթիլ վառելիքը՝ արձանագրվում, յուրաքանչյուր ավել աշխատած վայրկյանը վարձատրվում է, յուրաքանչյուր բացակայած րոպեն՝ հաշվի առնվում։ Հա, գուցե հայերիս համար սա մի քիչ անընդունելի է, մեզ ծանոթ չէ այսքան կանոնակարգված ու մշակված կյանքը, բայց միգուցե սա է պատճառը, որ 1945-ին հողին հավասարեցված Գերմանիան, որը սովի ու ավերածությունների, չքավորության ու այլ անմարդկային խնդիրների առաջ էր կանգնած, արդեն 2015-ին աշխարհի առաջատար տնտեսություններից մեկն է։
Կարծում եք, որ այս տարածքի գլխին երկնային մանանա՞ է թափվել կամ էլ ինչ-որ մեկը կախարդական փայտիկով ասել է «աբրա-կադաբրա» ու գերմանացիք կզցրել են ողջ Եվրոպա՞ն (եթե ոչ ողջ աշխարհը)։ Չէ՜
․․․ հաստա՛տ չէ։
 

Մայիսի 9-ին Մոսկվայում, ի պատիվ Մեծ Հայրենականին սովետի հաղթանակին, միլիարդանոց շքերթ է լինելու։ Ի՞նչ մակարդակի վրա են գտնվում հաղթող երկրները, և որքա՞ն հեռուն է գնացել Գերմանիան։ Ո՞վ ենք մենք նրանց կողքին․․․ չենք էլ երևում։
Իմ անձնակա՛ն կարծիքն է, մի վիճիր, միևնույն է չեմ փոխի, որովհետև վստահ եմ, որ այս հարցում ճիշտ եմ։
Մենք նրանց կողքին ոչինչ ենք, որովհետև չենք հարգում ինքներս մեզ։ Եթե մեր պետությունը մարդ լիներ, ապա նա կլիներ էգոցենտրիկ, ագահ, քծնող, կաշառող ու կաշառակեր, կեղծավոր ու երկերեսանի։ Այդ մարդը երբե՛ք այդպիսին չի եղել, բայց նրան ստիպել են դառնալ այդպիսին
ինքն է իրեն դարձրել այդպիսին։ Նա կորցրել է իր դիմագիծը, նա արդեն հինը չէ, ու կարիք էլ չունի հնին վերադառնալու։ Նրա երբեմնի ազդեցիկ ու իմաստուն կերպարը խորտակվել է։ Գեղեցիկ դեմքը կնճռոտվել է, վրայից տհաճ հոտ է գալիս, հիվանդ է ու տկար, որովհետև ինքն իր համար արժեք չունի։
Մեկ շաբաթ է անցել ընդամենը։ Ապրում եմ Գերմանիայի Հալլե քաղաքում, աշխատում՝ Վետտին ավանում։ Հալլեն մի կողմ դնենք (դա առանձին շքեղություն է)։ Եթե մենք ունենայինք Վետտինի պես որևէ եզակի բնակավայր, հիմա մեզ մեջտեղից ճղել էինք, թե ի՜նչ մշակույթ ունենք, ինչ ճարտարապետություն ու բլա բլա բլա։ Բայց Վետտինում ընդամենը 17-րդ դարի մի փոքր ամրոց է, նեղլիկ ու կոկիկ, ծառապատ ու ծաղկապատ փողոցներ, փոքրիկ, աննշան, բայց այնքան գողտրիկ սրճարաններ, ժպտացող ու անդադար բարևող, իրենց քիթն ուրիշի հետանցքը չխոթող մարդիկ (կներեք կոպիտ լինելու համար, ուղղակի այլ կերպ չկարողացա արտահայտել միտքս, չէ որ ասածս ճշմարիտ է)։ Նրանց ամեն բնակելի տունը ճարտարապետական գլուխգործոց կլիներ մեզ մոտ, կդառնար տուրիստական կետ, բայց նրանք այդ տներում ապրում են։ Մենք իսկի մեր եղածի տերը չենք կարող լինել, ուր մնաց նորն արարենք։ Հա կգոռանք, կասենք բոլորին, որ հին ենք, մի ամբողջ ցիվիլիզացիայի ներկայացուցիչ, մեր եկեղեցիներով ու չգիտեմ ինչերով․․․ բայց գերմանացիք բարբարոս ազգից դարձան Եվրոպայի կենտրոն ու պահպանեցին ամեն ինչ, պահպանեցին կյանքի՛ գնով։ Նրանց ամեն գյուղ մի Վետտին է, իր ճարտարապետական ու մշակութային առանձնահատկություններով։

Այստեղ ամենուր լուռ է։ Եթե խոսող մարդ չկա, միայն բնության ձայնն է ականջներումդ։ Որ լսողությունդ լավ լարես, միգուցե անցնող մեքենաների անվադողերի ու ասֆալտի շփման ձայնը լսես, և ոչ ավել։ Այստեղ ձուլվում ես, ներդաշնակ շնչում աշխարհի հետ։ Մարդիկ տաք են (թյուր կարծիքը, որ գերմանացիները սառն են՝ իրականության չի համապատասխանում), աղջիկներն էլ բավականին գեղեցիկ են, շփվող ու բաց (ընկերուհուս աչքից հեռու)։

Այո․․․ նրանց գետն ավելի մաքուր է, քան մերը։ Նրանց գետի մեջ Բոյինգ 757-ի պես վայրէջք են կատարում բադերն ու կարապները (այդ տեսարանն առաջին անգամ էի կյանքումս տեսնում ու հիացած եմ դրանով, տպավորված) ու նրանց ոչ ոք չի կրակում և չի տանում իր այգում՝ մալիրովնի վաննի մեջ ահելու, որ մենակ ինքը տեսնի, վերջում էլ վիզը կտրի ու խորովի։ Հաց ուտելուդ ընթացքում դուրս են գալիս գետից, ու ցանկանում քո՛ հացը կիսել իրենց հետ։ Ժպտալու բան է։
Նրանց գետը շարունակելու է հոսել, այն երբեք չի զգալու մարդկային տեսակի ազդեցությունն ու դաժանությունը, որովհետև մարդը ոչինչ է, իսկ բնությունը, աշխարհն ու տիեզերքը՝ ամեն ինչ
․․․