четверг, 19 ноября 2015 г.

«Քաղաքական պոռնո շքերթ» կամ «Մեծ ԲԱՄՓԻ թեորիան»


Նախաբան
Խմբակային սեքսի ամենակարևոր կանոն. գլուխ չպահե՛լ:
Հայաստանի Ժողովրդա-Դեմոկրատական  Հանրապետության ողջ կուսակցա – քաղաքական վարդապետությունը լծվել է հանրաքվե կազմակերպելու և այն հաջողությամբ տապալելու գիտատեղեկատվական ակտիվ արշավին: 
Իմ խորին համոզմամբ Հայաստանում ոչ թե պարզապես շախմատը պետք է դառնա հանրակրթական դպրոցներում ուսուցանվող պարտադիր առարկա, այլ քաղաքական շախմատը, որն իր մեջ ներառում է այդ ոլորտի արդեն կայացած պոպուլիզմն ու դեմագոգիան, նույնիսկ ցինիզմի և կրկեսային ժանգլոյրության սահմանները հատած մառազմը և, իհարկե, Գալուս Տեր-Հրաշք Գրիգորիչ Մտքի ՍՏահակյանին:


Դիտում ես ԱԺ - ում ծավալվող Կառավարություն – պատգամավորներ (ընդդիմադիր) երկխոսությանն ու չես էլ հասկանում՝ մշակութային շո՞կ ես ապրում, մարդկային դրամա՞, օրգազմիկ կատագերությու՞ն, թե՞ հոգևոր մահ:
ՀՀ – ն այժմ ուղիղ համեմատական է Մոնիկա Բելուչիի հանդիպմանը Հռոմի Պապի հետ, երբ բավարարված կինն ի ցույց է դնում իր փառթամ ստինքների ողջ հմայքը, իսկ երբեմնի տղամարդը միայն աչքերով է փորձում վայելել տեսարանը (որովհետև մնացած միակ օրգանն է), քանի որ Մոնիկայի կրծքերը նման են թանգարանային նմուշի. նայել կարելի է, ձեռք տալ՝ ո՛չ:
Այսպիսով՝ Բելուչին (ՀՀԿ), որն ունի բացարձակ իշխանություն խեղճ ու կրակ Պապու (թումբանային ընդդիմություն) վրա, հավաքված լրագրողներին (ՀՀ քաղաքացիներին) ու իր թիկնապահներին (մականունավոր ինտելեգենտակույտ) պիտի ապացուցի, որ իր բարեմասնություններն ավելի կաթոլիկ են, քան Հռոմի Պապը:

Այդ ապացույցը հիմնավորելու համար պետք է վերադառնալ մի քիչ հետ: 
2008 – ի նախագահական ընտրությունների ժամանակ նշմարվում էր նոր մի քաղաքական ուժ, որի գլխին կանգնած էր Րաֆֆի Բադասխանափոր Բեղանիսյանը:
Նախագիծն իրականում կարճաժամկետ էր: Նպատակն էլ պարզից պարզ. 2013 – ին թեկնածու ծնել, մի քիչ խլվրտալ, ապա հեռանալ աղոթքներով, ինչն էլ դե ֆակտո արվեց: Այս նախագիծը կազմակերպվեց մի դասական քաղաքական քայլ իրականացնելու համար:
Քանի դեռ դաշտում կային ուժեր, որոնք կարող էին Բելուչիի կրծքերը շոյելու հայտ ներկայացնել, ապա շտապ պետք էր ձեռնամուխ լինել այդ շոյող ձեռքին (ՀՅԴ) ճտացնելու գործընթացին: Եկեք քաղաքական շախմատում այդ անվանենք «Քայլ ձիով»: Հետագայում Բադասխանափորն առհասարակ պիտի լքեր դաշտը, իսկ նրա գործունեության արձագանքը պիտի դառնար նրա բեղը:
Կբավարարվեմ միայն այս օրինակով, հակառակ դեպքում մի հաստաքամակ գիրք կդառնա գրածս:

Ինչևիցե…
Սկզբի համար ամեն ինչ հաջողվեց, եթե հաշվի չառնենք Բելուչիի ու նրան նախորդող Աննա Սեմինովիչի (այսուհետ՝ Ռոբերտ Ք.) բախումը մի խումբ լրագրողների հետ: Այդ երկու գիգանտ անհատականությունների չորս գիգանտ փափկամասնությունները տրորեցին ոչ պակաս, քան ութ լրագրող, ապա հայտարարեցին, որ երբեք չեն տեսել ու տեղյակ էլ չեն, թե էդ փողերը որտեղ են պահված:
Մի խոսքով ամեն ինչ հարթվեց (ամեն դեպքում՝ իրենց համար): Բելուչիի երկրորդ գալուստն անսպասելի չէր: Սակայն մեսսիա կրծքերի երկրորդ փորձի ժամանակ բոլորին արդեն պարզ էր, որ Մոնիկայի դոշերը ոչ այլ ինչ են, քան արհեստական:
Սիլիկոնի առատությունն անքան բացահայտ էր, որ հանրությունը կամաց - կամաց խեղդվում էր, խորտակվում էր երկու ուռած ստինքերի միջև:
Նրանցից շատերը ճնշմանը չդիմանալով պարզապես դուրս էին թռնում արանքից:
Հղում անելով անանուն անդամներին՝ ոչ պաշտոնական տվյալներով Հայաստանից վերջին 7 տարիների ընթացքում արտագաղթել է մոտավորապես 232.000 մարդ, իսկ Աննա Սեմենովիչի կառավարման օրոք Հայաստանը լքել է 134.000 հայ: Ընդհանուր առմամբ այդ երկու զույգ դոշերը Հայաստանը զրկել են գրեթե 366.000 հայից:
Այդ թվում նաև ես եմ…
Էս երկուսից առաջ մեկն էլ կար՝ Ալֆռեդի (մութ) սենյակի Ալֆռեդը, որի ժամանակներից մեզ հասած սեպագիր արձանագրություններում արտագաղթի մասին փաստաթղթերի թվական տվյալների վրա մոմի չորացած կաթիլներ են, և դրանք գաղտնազերծելն անհավանական է, նույնիսկ մեր օրերի տեխնոլոգիաներով: 
Մի պահ եթե ուշադիր նայեք ձեր շրջապատին ու սկսեք մատները ծալել՝ հաշվելով երկրից բացակա ձեր ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարևաններին, ընկերներին, համագյուղացիներին և այլն, կհասկանաք, թե ինչ ահռելի է վերը նշված թիվը Հայաստանի պես տռածակ երկրի համար:

Եթե տրվեմ Մեծ դավադրության թեորիային, ապա միանշանակ կփաստեմ, որ ավելի մասնագիտական այս գործը գլուխ բերել պարզապես անհնար էր: 
1991 թվականից ի վեր Հայաստանը եփում էր ու է տարաբնույթ քաղաքական խարդավանքների ու ինտրիգների, կուլիսային օրգանամաժության ու հետևալպստման, անիրական շախմատային մանևվրների ու կեղտոտ սպանությունների ժանգոտած կաթսայի մեջ:
Մեզ անդադար ստիպում են պտտվել երեք անձանց կողմից ստեղծած շղթայի մեջ: 
Կա երեք քաղաքական գործից.
-մեկը վատը, 
-մյուսը՝ շատ վատը,
-երրորդը՝ պատիժ մեր գլխին՝ նախորդ երկուսի կողմից:

Եվ այս համատեքստում անտեղի չի լինի հիշատակել Հայաստանի նորագույն պատմության երեք նախագահների հարթակ ելնելու և նրանց գաղտնի ընկերության հանգամանքը: Առաջին հայացքից միմյանց ատելով ատող երեք հոգի ձեռք ձեռքի տված բարձրանում են աստիճաններով վեր: Մեծին հետևից բրդում է միջինը, միջինին էլ հրում է փոքրը:
Առաջինի ժամանակ քաղաքական սպանությունները սովորական բնույթ կրող բաներ էին, ինչպես օրինակ՝ հաց ուտելն ու լողանալը (վերջին երկուսը առաջինի հետ ոչ մի կերպ չի ասոցացվում, չէ՞): Բայց այդ ժամանակ մարդկանց դժվարությամբ էր հասնում տեղեկատվությունը, բոլորն ուղղակի մտածում էին, թե ինչպե՞ս գոյատևել: 
Երկրորդի գալուստը ազդարարվեց միջազգային հնչեղություն ձեռք բերած ահաբեկչությամբ: Երրորդը եկավ Քուրկիկ Ջալալիի վրա նստած ու արյունալի մարշով նստեծ Բ26-ի բազկաթոռին:
Այդ ողջ ընթացքում, նրանցից յուրաքանչյուրն իր վրա հանձն էր առնում իր հաջորդի դեմքին առատ ցեխ նետելու սուրբ գործը՝ կարծես հատուկ, մտածված ու պայմանավորված:
Ապա մի հիշեք: Տեր – Պետրոսյան Լյովը քլնգում էր ինպես Քոչարյան Ռոբերտին, հետագայում նաև Սարգսյան Սերժին: Ապա եկավ Երկրորդը, և հիշեցրեց առաջինին: Հօ չէր հիշում, հօ չէր հիշու՜մ: Հերթը եկավ ու բերեց երրորդին: Որոշ ժամանակ անց երկրորդը սկսեց դժգոհել ու քննադատել, նրան միացավ առաջինը (կարծես մի քիչ առաջ դրանք իրար չէին քլնգում) և մտագրոհին կպավ երրորդը: Փոխադարձ մեզամղության կենտրոնացնում էր բոլորիս ուշադրությունը այդ քաղաքական պիսսինգի վրա, այն ժամանակ, երբ մեկը մյուսի գրպանը թաքուն փող էր դնում՝ ներկայացումը ճիշտ հունով տանելու համար:
Պատահականությու՞ն է… չե՛մ կարծում:

Վերջաբան
Այսօր Բելուչին Հռոմի Պապին ցուցադրում է ոչ միայն իր կրծքերը, այլև աստվածային հետույքը: Գրգռված Պապու ախորժակը, սակայն, վաղուց արդեն հանգել է: Նա գիտակցել է, որ ոչ մի բարեմասնությունն է իրեն հասանելի, ոչ էլ՝ մյուսը:
Բայց Պապու դերն առանձնացված է արդեն ոչ թե ընդդիմությանը, այլ ժողովրդին: 
Ամենազոր մեդիայի միջոցով մեզ դարձրին տհասների ու ցածր իրավագիտակցություն ունեցող զոմբիացած մասսաների, ապա անտուն շան տուր տվեցին մի չոր փայտով այնքան, մինչև չորս թաթից երկուսը վերջնականապես չթուլացան, հետո էլ նույն մեդիայով ու փայտով մի կտոր հին հացը ձեռքները ծպծպացնելով իրենց են կանչում, որ սովամահ չսատկելու հույսով ապրող շուն – հանրությունը վախեվախ, բայց անելք մոտենա տիրոջը:
Միայն իրենց ուղեղներից ու մտածելու ամենակարող ունակությունից չհրաժարված լուսավոր փոքրամասնությունն է զորու ըմբռնել դեպքերի ենթատեքստը, սակայն ուժ չունի որևէ կերպ, որևէ բան փոխելու:
Խղճու՞մ եմ ժողովրդիս: 
Հըը՛ն: Մեր եփած կղանքը մեզնից բացի ոչ ոք չի ուտի…

Հ.Գ. Փաշինյան Նիկոլը, որն ընթացող ներկայացման գործող անձերից է, մի հիանալի բառ վերջերս հորինեց. պադավատապետություն: 
Մեր պադավատապետությունը թող ձե՛ր բողազին կանգնի, որ կռտության ու քյաչալության վախարար Ճաշոտյանի նմանները կարողանան հակառակ անցքից մտնել, կարճ օրգանական ճանապարհ հատել ու իրենց փայ պադավատը նստել:     

понедельник, 9 ноября 2015 г.

Վերադարձ

Ոսկեփայլ արտերի միջով, ձեռքիս ափը սահեցնելով ցորենի վեր խոյացող հասկի վրայով քայլում եմ դեպի Արևը, միակ տիեզերական մարմինը, որը թույլ է տալիս մինչ օրս ապրել, գոյանալ ու գոյատևել փոքրիկ մոլորակի մահացող մակերեսի վրա:
Իմ կյանքը կոնտրաստ է, իսկ կոնտրաստը՝ իմ ողջ կյանքը:

                                                                              ***

Երազկոտ պատանիից մինչև ցինիզմով ու պրագմատիզմով տառապող երիտասարդ դառնալը տևեց ընդամենը ինչ-որ 5-6 տարի: Հեղհեղուկ տրամադրություններն ու անկայուն էմոցիոնալ հոգևիճակները հողից ինձ կտրում էին, արգելում մտածել, արգելում սթափ լինել, արգելում պատկերացնել անգամ մտածել իրականի մասին:
Կարծես քնած լինեի: Փոքրիկ մի տղա, ով հորինել էր իր համար հաճելի, պատրանքներով լի մի գիրք, որի ամեն էջում, ամեն տողում շնչում էին միմիայն երզները:
Ու առավոտյան արթնանում էի արդեն օրվաս զգացմունքային գրաֆիկն ապահոված: Վայրկյան առ վայրկյան, րոպե առ րոպե առօրյաս լցված է.

Ժամը 7:00 - 10:00  - Հիանալ լուսաբացով
            10:00 - 12:00 - Տարվել հիշողություններով
            12:00 - 13:00 - Փնտրել մի բան, որը կարող է հաջորդ օրը լրացնել ժամը 10-12:00-ի                                          պլանը:
            13:00 - 14:00 - Ընդմիջել՝ այլոց պատմությունները լսելով ու հմայվելով:
            14:00 - 16:00 - Երազել ապագայի ու սպասվելիք հրաշքենրի մասին:
            16:00 - 16:05 - Սնվել ու չսատկել:
            16:05 - 20:00 - Նվիրել ժամանակը բնությանը, աշխարհին, եղանակներին,
                                     երաժշտությանը, ֆիլմերին, գրքերին, սենտիմենտալ շեղումներին և
                                     այլն...
            20:00 - ից մինչև քուն վայելել տիեզերական հրաշքն ու սեր բացատրել Լուսնին:

Իսկ քնելուց առաջ պլանավորում էի միայն հաջորդ օրվա ռացիոնս, սպասվելիք ռոմանտիկ կիլո կալորիաների չափաքանակն ու կորցրած սենտիմենտալ էներգետիկ արժեքների արդյունավետության հաշվարկը:  
Այդ ամենի մասին, իհարկե, գրում էի, գրում էի շատ ու մանրամասն:
Միակ, անկրկնելի ու ամենահուսալի գրաքննադատս Մայրս էր ու է՛:
Այն ժամանակ, երբ համարձակվում էի մոտենալ նրան կարծիք հարցնելու, ապա այդ անում էի միայն այն դեպքում, երբ ինքս էի գիտակցում, որ մի արժանի բան եմ գրել: Արժանի ասելովն էլ, դե ո՞րն է, որ անիմաստ թուղթ չէի մխտռում, այլ միմյանց կապակցված մի բան գրում:

Մայրս ուշադիր կարդում էր, մեկ-մեկ աչքերը լցնում (որովհետև իրեն հարազատ պատմություններ էր գտնում), ապա ավարտին ծածկում գրածս ու լուրջ դեմքով շեշտում.

- Ախր, շատ զգացմունքային ես: Գրածդ յուրքանչյուր տառ ծորում է էմոցիաներով: Երբ կարդում ես, էդ էմոցիաների մեջ խեխդվում ես, ինչը, ասեմ քեզ, ամեն անգամ չէ, որ աշխատում է:

Դա հնչեց վճռի պես: Փայտե մուրճը թրխկաց սեղանին ու մի պարզ ճշմարտության հանգեցի, որ շարունակելով մնալ այնպիսին (ամեն դեպքում, գրչիս գործածման շրջանակներում) ինչպիսին էի՛, միգուցե հետագայում ջարդուխուրդ անեի այն ողջ հեռանկարը, որը միգուցե կար իմ մեջ:
Հետզհետե վերադառնում էի մոլորակ: Գուցե աչքերս տխուր էին, որ կտրվում է տիեզերական, այդքան սովորական դարձած ու քաղցրահունչ, անդադար ականջներումս հնչող հրաշագեղ մեղեդիից, սակայն հասկանում էի նաև, որ թռչուն չեմ, այլ մարդ, առանց թևերի ու իրականությանը հարմարավելու ստիպված մեկը:

                                                                                ***

Երբ ծովերը փոթորկի ժամանակ ուժգին ալիքներով հարվածում են ժայռերին, տեսնես էդ քարե հսկաները նեղանու՞մ են, թե շոյվում իրենց ընծայված ուշադրությամբ: Կամ, երբ արծաթազօծ ամպերը ծածկում են ամենազոր Արևն ու զրկում շողեր ուղարկելու իրավունքից՝ Արևը զայրանու՞մ է, թե՞ հանգստանում: Երբ մենք տարանջատում ենք անցյալն ու ներկան, իրատեսությունն ու երազկոտությունը, ցանկություններն ու պահանջները, ատելությունն ու սերը, երջանկությունն ու դժբախտությունը... մենք տխրու՞մ ենք, թե ուրախանում:
Իսկ երբ մենք ստում ենք, ափսոսում, երես թեքում, դավաճանում, խույս տալիս, ապա ուրախանու՞մ ենք, որ ահջողել ենք, թե՞ հակառակը:
Մենք երբեք չենք խուսափում նշել մեր հաջողությունները, ձեռբերումները, գագաթները, պարծանքները, հպարտությունները, որովհետև անընդհատ շոյված լինելու կարիք ենք զգում:
Մենք, բոլորս: Ես, դու, նա, յուրաքանչյուրս, անխտիր, առանց բացառության:
Այնքան կանխատեսելի ենք, այնքան նման միմյանք, որ անգամ փսխելու ցանկություն է առաջանում:
Էլ ի՞նչ ռոմանտիզմ...

                                                                                  ***

Երազաները կոտրվում են: Ես վերադառնում եմ աշխարհ: Ցորենի ոսկեփայլ արտերի միջով քայլում դեպի Արև, որ ջերմացնեմ հոգիս՝ ապագայում սպասվող հրաշքներով...

суббота, 20 июня 2015 г.

Ինչպես տատս էր ասում․ - Բռնվեք՝ չընկնեք


Աշխարհում հազարավոր տեսակների զենքեր կան։ Որոշները մասսայական ոչնչացման համար են, որոշները՝ օդային  ճակատամարտերի, մյուսները՝ ջրային, ցամաքային, անհատական, դրան գումարած՝ ատոմային, բիոլոգիական, քիմիական, լազերային, ջրածնային։ Կան սառը զենքեր, տաք, եռման ու գաղտնի զենքեր։ Տիեզերական ու հոգեբանական զենքեր էլ են հորինել։ Ժամանակակից ու տարածված, շատ արդյունավետ զենք է նաև տեղեկատվությունը։ Իրենց ուժը չեն կորցնում այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են գիտությունը, հետախուզությունը, մշակույթը կամ էլ տնտեսությունը։
Անժխտելի է. սրանք զենքե՛ր են։ Եթե տիրապետում ես դրանցից բոլորին կամ գոնե մեծամասնությանը, ապա աշխարհի տերերից ես։
Բայց
․․․ չէ, հլա սպասի։
Այս բոլոր զենքերը, գերտերությունները, նրանց հաղթանակներն ու պարտություները, կյանքը, մահը, սերը, պետությունը, թագավորներն ու կայսրերը, միլիարդատերերն ու աղքատները չէին լինի, եթե չլիներ աշխարհի ամենահզոր, ամենափորձված, ամենակայացած, ամենակատարյալ զենքը
․․․ ՍՈՒՏԸ։
Օհօ՜
, սարսուռն է զինվորական քայլով անցնում մարմնի վրայով։
Չէ, լուրջ, եկեք մի պահ աշխարհն առանց ստի պատկերացնենք։ Միանգամից կհերքեմ այն կարծիքը, որ սուտը կարող է գոյություն չունենալ։ Դա ֆանտաստիկայի ժանրից է։ Մարդկությունն  առանց ստի ուղղակի չի ապրի։ Սուտը գենետիկական հիշողության մաս է։ Այն չես կարող կտրել ու թափել։ Այն չես այրի ու ճաշի հետ չես ուտի։ Այնպես որ, մոռանում ենք միանգամից, որ սուտը մի օր կարող է բացակայել աշխարհից։
Այսպես
շարունակենք «պատկետացնել» աշխարհն առանց ստի։ Օրինակ՝ երևակայեք, թե ի՞նչ կլիներ, եթե հանկարծ ու հանկարծ ՌԴ կայսր Վլադի Վսեմ Միռոմ Պուտինի ձեռքից առնենքայդ զենքը(սուտը էլի)։ Ժամանակակից աշխարհ, գլոբալ հակամարտություններ ու պետական/անձնական շահեր։ Ռուսների ձեռքից խլում ենք սուտը

ՎՎՊ – Այո, մենք ենք հովանավորում Ուկրաինայի հարավ-արևելքում գլուխ բարձրացրած ապստամբներին։ Իհարկե մենք ենք ամեն ամիս հումանիտար օգնության պատրվակով Ուկրաինա ուղարկում մեր արտադրած նորագույն զինտեխնիկան, ու հենց մենք ենք տերը Հայաստանի պես պետությունների, մենք ենք կառավարություններ նշանակում, մեզ անպետք անձանց հեռացնում դաշտից։ Հա
․․․ ու մեկ էլ, ես աշխարհի ամեանահարուստ մարդն եմ, որովհետև Ռուսաստանում ամեն ինչ իմ սեփականն է։ Եթե բնակչությունն էս տեմպերով շարունակի ապրել, ապա հաստատ 2050թռուսաստանցիների քանակը կկրճատվի 30 տոկոսով, որովհետև ես սպանել եմ տալիս բոլոր ընդդիմադիրներին, որոնք այս կամ այն կերպ փորձում են դեմ կանգնել իմ քաղաքականությանը։ Մենք փտել ենք, ու դա արդեն կայացած փաստ է։
Կաբաևան էլ իմ փայ ընգերուհինա։
Օբաման էլ ոչխար ա
․․․ ու նեգռ․․․։

Մի քիչ չի տեղավորվում չէ
՞ երևակայության սահմաններում, որ նմանօրինակ բան կարող է լինել։ Պուտինն ամենաքիչը պիտի լավ աճացրած, չորացրած ու փաթաթած կանեփի ազդեցության տակ լինի, որ սենց անկեղծ ու ճշմարիտ խոսի։
Բա Օբամա՛ն


Բարակուդա Օբամանջի Այո, վերջին 80 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության և բիզնես կոնգլոմերատների հովանավորությամբ են կազմակերպվել և իրականացվել հարյուրավոր հեղափոխություններ՝ աշխարհի տասնյակ երկրներում։ Մենք բացահայտ ասում ենք, որ հիմա էլ աշխարհի շատ ղեկավարներ մեր գաղտնի գործակալներն են։ Իրաքում ոչ մի մասսայական ոչնչացման զենք երբեք էլ չի եղել, պազրապես վիզ պետք էր խաղալ նավթի գների հետ, ու ռուսներին մի թեթև վախացնել։ Լուսնին էլ մարդ չի իջել։ Սեպտեմբերի 11-ին էլ տղերքով հավաքվել էին, որոշել էին փորձել, թե զույգ երկնաքերերը կդիմանան ինքնաթիռների հարվածներին․․ ու հա, մեկ էլ պատճառ էր պետք Աղվանստան ու Պակիստան մտնելու, մեր իսկ հորինած տեռորիստների դեմ պայքարելու համար, դրա հետևանքով ավելի շատ փող բյուջեից հանելու ու զենքի վաճառքի վրա միլիարդներ բռնելու համար։ Չեմ խաբում, ուղղակի խաղ էր, բայց դե անհաջող բան ստացվեց։
Արի ականջիդ էլ մի բան ասեմ։ Մենք իրականում սնանկ երկիր ենք, ուղղակի դուք բոլորդ քյալ եք, դրա համար էլ մենք մինչև հիմա թիվ մեկն ենք։
Պարզ բան
դուք քյալ եք, մենք՝ հարուստ։
Պուտինն էլ, քիթս կտրեմ, թե իմպոտենտ չի։ Սիլիկոն բանա լցնում դեմքին, որ ջահել մնա գոնե մի քիչ։

Ախր չի կարող նման բան լինել, քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի


ՍՍ – Մեզ ոչ մեկ չի ստիպում ԵՏՄ անդամ դառնալ։ Կասեմ ավելինԵՏՄ-ն իսկի պատրաստ էլ չէ մեզ ընդունել։ Պապայի արև։

Ինչպես տատս էր ասում՝ թիվ եմ ասում, բռնվեք, չընկնեք։ Էս պահին աշխարհում ստի ավելի քան 7 միլիարդ երանգ կա։ Յուրաքանչյուր ոգ սկսում է ստել, երբ գիտակցում է  անձնական շահի արժեքը։

Մամա – Բալես դասերդ արե՞լ ես։
Բալիկ – Չէ՛ մամ, ես զզվում եմ դպրոցից, ու առհասարակ, ինձ հանեք էդ անտեր տեղից, ես ամբողջ օրն ուզում եմ համակարգչի առաջ իմ սիրած խաղերը խաղալ։

Կին – Որտե՞ղ էի
ր, պուպսիկ։
Ամուսին – Կյանք, մեր տակի հարևան Սեթոն Մոսկվա խոպանա, գիտես էլի։ Կնիկն էլ փառթամա լավ։ Լուրջ, չդիմացա։ Մի քիչ աչքով ունքով արեց, հետը տեղաշոր մտա։ Կստածի, Սեթոյի կնոջ դոշշերն ավելի մեծ են, քան քոնը։

ՀՀ կառավարություն – Սիրելի ժողովուրդ, մենք իրականում թքած ունենք ձեր վրա։Մեզ առանձնակի չի հուզում, թե դուք ոնց եք ապրում, ոնց եք գումար հայթայթում։ Մեզ համար կարևորը մեր գրպանները լցնելն է, լավ զխտկվելը, իսկ դրանից հետո
․․․ ավելի շուտ՝ մեզանից հետո․․․ թեկուզ ջրհեղեղ։

Չէ, զգու՞մ եք, որ նման բան երբեք չի լինի։ Եթե կարծում եք, որ աշխար
հն ուտոպիստական հոսանքով կարող է գնալ, ու մենք մի օր գուցե ազատվենք ստի պես հզոր զենքից, ապա դուք նվազագույնը հոգեկան հիվանդ եք կամ անմեղսունակ։
Հլը մի հատ լիդլ բիթ ըթե
նշն, փլիզ։

Գալուստ Սահակյան – Երեխեք, ես չէի ուզում ԱԺ նախագահ դառնալ, պարզապես գործից գլուխ չեմ հանում ու ինձ հեշտա ղեկավարել։ Մի խոսքով, նի վինավատա ՅԱՅԱ, Օն սամ զաստավիլ։

Շմայս – Ես կուրսի եմ, որ ես ոչխար եմ, մեկ էլ, որտեղ իրա պապային բռնվի, պտի բռնաբարվի։

Տիգրան Սարգսյան – Ես միաբջիջ տարր եմ, պարզապես թրաշով ու արդեն ԱՄՆ-ում։

Սեյրան Սարոյան – Ախպեր, ես ք
ֆրել եմ, քֆրըմ եմ ու հլա պտի քֆրեմ։ Թե ասա, Մանուկյան Արամ, չես կարըմ քֆրես, արի սովորցնեմ։

Լֆիկ Ալեքսանյան – Ախպեր հա, հա
․․․ էդ Երևան Սիթին էլա իմը, Մալաթիայի շուկան էլա իմը, լիքը պատենԴ արաղ ու կոնյակ եմ փակում, պեսոկն էլ եմ մենակ ես բերում, լիքը փող ունեմ։ Բայց մի բան էլ ասեմ էլի, ախպոր պես, էսի գրի անպայման։ Էդ սաղ փողը իմը չի, ես դրա մի պուճուր մասն եմ վեկալում։ Մնացածը մեծարգոյիննա, դե հարգարժանինը էլի․․․ հասկացա՞ր։

Մի պահ կարծում եմ, որ առանց ստի նույնիսկ անհետաքրքիր կլիներ։ Ամեն ինչ շատ պարզ ու բացահայտ կլիներ։ Ոչ ոք չէր նեղվի, միմյանց վիզ չէին կրծի, խաղաղ կլիներ, անմիջական ու անկեղծ։ Գաղջը կբացակայեր իսպառ։ Բայց չէ որ կյանքում ինտրիգ ներարկում է հենց սուտը։ Բոլորը քննարկելու, բամբասելու, քննադատելու, արտահայտվելու, դիվիդենտներ հավաքելու, իրենց լիդեր զգալու ցանկություն ունեն։ Ոմանց մոտ սուտը հետևանք է նյութական ագահության, երկրորդների մոտ այն հետևանք է ինքնահավանության ու ինքնահաստատման տենչի, երրորդների մոտ՝ վախի, չորրորդների մոտ՝ վախեցնելու, փրկվելու, փրկելու, ողորմություն խնդրելու, մեքենա վարելու և այլն
․․․
Սուտը մարդկության արյան մեջ է։ Էական չէ հայ ես, ուզբեկ, թե բաբելոնացի։ Էական չեն կրոնները, ուսումնքները, փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը։ Ոչինչ չի կարող գոյատևել առանց ստի։ Եթե այն հանենք մեր կենցաղից, ապա աշխարհը փուլ կգա։ Սուտը դոլարի պես մի բան է։ Այն տիրում է աշխարհին՝ առանց խոչընդոտի։ Բոլորը գիտեն, որ դոլարը (սուտը) բոլորին ձեռնտու չարիք է, բոլորն են դրանից օգտվում, մի բան էլ փորձում են ավելացնել դրա պաշարները։ Որքան դոլար (սուտ) ունես, այնքան հարուստ ես։
Քաղաքականության պես բանը, և դրա պահանջմունքների հենքի վրա ստեղծված հռետորության ու ճառագրության գիտությունները սուտն ավելի գեղեցիկ դարձրին։ Սուտը հղկվեց, ավելի համոզիչ դարձավ ու լափեց բոլոր միջին վիճակագրականների ուղեղները։
Հազարամյակներ անցան, լիդերներ փոխվեցին, մշակույթներ կործանվեցին, նոր պետություններ ստեղծվեցին ու հարյուրավոր պատերազմներ հրահրվեցին։ Ամեն ինչ փոխվեց, նույնիսկ ժամանակը
․․․ բայց սուտը մնաց անկոտրուն ու անդրդվելի։

Հ
ԳՀայաստանն այլևս անկախ է, ՀՀ արդեն նախկին կառավարությունը հրաժարական տվեց ու փախավ երկրից։ Հայաստանի ղեկն այժմ բռնում են երիտասարդ ու առաջադեմ, սրտացավ ու հայրենասեր մարդիկ, ովքեր կարճ ժամանակում ապացուցեցին, որ Հայաստանն ամենահզոր պետություններից մեկն է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի գեոպոլիտիկ հարթակում։

Հ
ԳԳՍուտ էր, բայց զատո հաճելի էր։

четверг, 11 июня 2015 г.

"Թաղեմ ՀԷՑ-ի գլուխը" կամ "Գերմանիայի կանցլեր Հովիկ Աբրահամյանը" (ֆելիետոն)

Բեռլինն առանձին ու Գերմանիան ամբողջությամբ, բազմերանգ են ինչպես իենց բնակիչներով, այնպես էլ մշակույթներով, մոտեցումներով, ընկալումներով, գիշերային ու ցերեկային կյանքով, ճարտարապետությամբ, տուրիստներով, ժամանակ առ ժամանակ՝ հակասություններով ու շաուրմայանոցներով։
Այժմ զուգահեռներ կտանեմ ժամանակակից Հայաստանի ու Գերմանիայի միջև։

Ակնարկը հիմնված է իրական դեպքերի վրա
Բոլոր անունները փոխված են 

Իմ ֆոտոն ա (գլուխս գովամ)
Օրինակ՝ Բեռլինի Տարոն Մարգարյանը հեչ լավ չի աշխատում։ Քաղաքն անասելի կեղտոտ է։ Բացի այն, որ աղբահանությունն անտանելի է կազմակերպված, նաև արտաքնապես է անխնամ Բեռլինը (միայն որոշ հատվածներում)։ Բեռլինը կարծես աղջիկ լինի, որն առավոտյան ժամանակից ուշ է արթնացել ու չի հասցրել լավ քսմսվել, ծածկել դեմքի անցանկալի հատվածները, որոնք ժամանակին մխտռվել էին 1930-ականներին իր «Ազգայնական արծիվներով» Գերմանիայում իշխանության եկած Խաչիկ Ասրյանի կողմից։ Բեռլինը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքը դարձնելու անհագ ցանկությամբ համակված՝ Խաչիկ Ասրյանը լավ գումարներ էր ծախսել։ Բայց քանի որ բնույթով շատ ագահ էր ու կրկնակի նացիստ, չէր կարող հանդուրժել, որ երկնքում բացի իրենից ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի պես արծիվներ են սավառնում։ Աֆեկտիվ վիճակում որոշեց կրակել դրանց․․․ ու վրիպեց։ 
Ի հեճուկս նրան՝ չվրիպեց 1945-ին Գերմանիայի մի մասը գրաված ՀՀՇ-ն՝ Լևոն Տեր-Պետրոսյան գլխավորությամբ։ Լևոնին իր բեղերով ու երկաթյա դրվածքով չէր կարող հակաճառել և ոչ մի մահկանացու, ու քանի որ ինքն իրեն արքայից արքա էր համարում, Գերմանիային ներարկեց նույն բարքերը, ինչն իր ժողովրդին էր ներարկել։ Ավելի պարզ. բոլորը բոլորին փուռն էին տալիս, մատնում ու բոնուսներ կուտակում։
Ինչպես յուրաքանչյուր նորաթուխ իշխող դասակարգ, 1945-ից սկսած ՀՀՇ-ն միայն խոստումներ էր տալիս ու թալանելուց բացի ոչինչ չէր անում։ ՀՀՇ-ի առաջնորդը հետապնդման պարանոյայով տառապեց մի որոշ ժամանակ, մի լավ անիծեց երկրի տնտեսությունն ու բնակչության կենսամակարդակը, քայքայեց իրական ու արդեն կայացած արժեհամակարգը, լացացրեց հույսն ու կզցրեց նույնիսկ ամենափոքր լույսը, որ երևում էր թունելի վերջում։ 1945-89 թվականները ՀՀՇ-ն էդ թունելով էս երկիրը տարավ, թունելով էլ հետ բերեց նույն տեղը։ Այդ տարիների ընթացքում ոչինչ չփոխվեց, ու միայն ՀՀՇ-ի հեռանալուց հետո մի քիչ հույս ծնվեց ու քայլ առա՛ջ գնաց Գերմանիան։ 
            Ի դեպ, հենց նույն ՀՀՇ-ի տարիների Գերմանիայի քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի թեթև ձեռքով այլասերվեց Բեռլինի դիմագիծը։ ՀՀՇ-ն լավ ռմբակոծել էր քաղաքը, հավասարեցրել այն հողին: 
Բայց չէ որ հնարավոր էր վերականգնել մինչպատերազմյան Բեռլինի ոգին՝ կառուցելով նոր, բայց հին ոճի շինություններ։ Սակայն Գերմանիայի «քաղաքը շինելու» գերատեսչության պատասխանատու, բնավորությամբ կոմունիստ ու մասշտաբասեր Սարգսյան Նարեկը որոշեց ոչնչացնել քաղաքի ճարտարապետությունը, դարձնել այն նույնքան քառակուսի, որքան հենց ինքն է։ Այժմ, երբ քայլում ես Բեռլինում, օդում կախված է սովետականացման շրջանի շունչը։ Պահպանված շքեղ ճարտարապետական գլուխգործոցների կողքին վեր են խոյանում սովետական մտածելակերպի պես միանման և ուղղանկյուն կառույցները, որոնք նողկանքից  բացի, այլ զգացողություն չեն առաջացնում։
            Ափսոս, որ սովետները շուտ վրա հասան։

            Գերմանիայի կրթության և գիտության Աշոտյանը մասնագիտությամբ բանասեր է։ Այո՛, այո՛, հենց բանասեր։ Ու աննպատակ բան-ման չի խոսում, այլ գործում է։ Եվ նրա կրթական քաղաքականությունը չի սահմանափակվում իշխող դասակարգի տաղտկալի քաղաքականությամբ։ Գերմանիայի Արմեն Աշոտյանի փայլուն գլուխն այնքան է զարգացրել համակարգը, որ միայն Հալլեում (այն քաղաքում որտեղ ես եմ աշխատում), 230.000 բնակիչներից 50.000-ը ուսանողներ են։ 50/000-ից 20000-ը՝ օտարերկրացի (ինքներդ հաշիվ արեք, թե ողջ Գերմանիայում որքան օտարերկրացի ուսանող է կրթվում)։ Կրթության մակարդակն ավելի բարձր է, քան Արագած լեռան «չորսը գագաՏներիԾ» որևէ մեկը։ Գերմանիայում կրթությունն  ու գիտությունն իսկապես «Աշոտյան» են։

Այժմ
․․․ ինչ ճիշտն է՝ ճիշտ։ Գերմանիայի Գագիկ Բեգլարյանին կարելի է ազգային հերոսի կոչում տալ, որովհետև այնքան համակարգված տրասպորտային ենթակառուցվածք, ինչպիսին Բեռլինն ու Գերմանիան ունեն, չունի եվրոպական և ոչ մի երկիր կամ քաղաք։ Google maps-ի ճշգրտությամբ է աշխատում էս երկրի ողջ տրանսպորտային հանգույցը։ Եթե «սուրբ չվացուցակում» ասված է, որ Ա կետից Բ կետ կհասնես 31 րոպե 42 վայրկյանում, ապա դու իրոք կհասնես 31 րոպե 42 վայրկյանում: Ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս։
            Այնպես որ, ռեսփեքթ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։

Գերմանիայի Հասմիկ Պողոսյանին առհասարակ արժե սրբադասել։ Գերմանական միջին վիճակագրական քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ մշակութային միջոցառումներ են տեղի ունենում, քան ողջ Հայաստանում՝ ամբողջ տարվա կտրվածքով։ Թանգարանները միշտ զբաղված են, այցելուները տոմսերը ձեռք են բերում մի քանի շաբաթ առաջ, որովհետև անհնարին է տեղում տոմս գտնել։ Հասմիկն այստեղ անում է ամեն ինչ, որ հանրությանը կարողանա ծանոթացնել համաշխարհային մշակույթին, արվեստի լավագույն նմուշներին՝ այդպիսով գերմանացի հանրության մեջ ներդնելով բարձրակարգ ճաշակն ու սերը գեղեցիկի նկատմամբ։ Հասմիկը մեջտեղից երկու կես է լինում, որ, օրինակ, նկարիչները երբեք չզգան արվետանոցների տարածքների կամ նյութերի պակաս, որ երբեք չափսոսան, որ ընտրել են հենց այդ մասնագիտությունը։ 
Այն հին գործարանները, որոնք այլևս չեն գործում,  պետականացվում են ու հանձնվում են մշակութային տարաբնույթ կազմակերպություններին։ Մի վառ օրինակ էր Լայպցիգի տեքստիլ գործարանը, որը զբաղեցնում էր 4,5 հեկտար տարածք։ ՀՀՇ-ի ու դրա սովետական բարքերի հեռանալուց հետո Գերմանիայի Հասմիկ Պողոսյանը կառավարության հետ կարճատև ու բովանդակալից քննարկումից հետո նվիրում է չգործող բոլոր գործարանները մշակութային հարյուրավոր օջախներին։ Այսպիսով հնարավոր է դառնում արագորեն խթանել արվեստի սկսնակ և փորձառու ներկայացուցիչների հետագա աճն ու աճող պահանջմուքները։ Մի խոսքով, մոլոդցա կնիկ, ղայդին տիպ ա։

            Չեմ կարող չհիշատակել Գերմանիայի Վլադիմիր Գասպարյանին։ Բեռլին եկա մի շատ յուրահատուկ շրջանում։ Այստեղ պիտի կայանար իտալական Յուվենտուսի ու կատալոնական Բարսելոնայի ֆուտբոլային հանդիպումը։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն եվրոպական բոլոր պետություններից Գերմանիա էր ժամանել ավելի քան 500
000 երկրպագու։ 
Գերմանիայի Վլադիմիր Գասպարյանի գլխավորած գերատեսչության աշխատակիցներն այնքան համահունչ ու պրոֆեսիոնալ էին գործել, որ չէր արձանագրվել երկրպագուների բախումների նույնիսկ եզակի դեպք, չեղավ նույնիսկ չնչին ու աննշան ծեծկռտուք։ Առավոտյան կարդացի, որ Բեռլինի ոչ մի հիվանդանոց չի դիմել անձ, ով իր մարմնական վնասվածքը կպատճառաբաներ ֆուտբոլի երկրպագուների բախումով, երկրպագուների ագրեսիվությամբ ։
            Այս երկրում դժվար է ոստիկան տեսնել փողոցներում, բայց նրանք այնքան արդյունավետ են գործում, որ, չլինելով աչքիդ առաջ, ամենուր են։ Որևէ շենքի առաջին հարկի պատուհան ճաղապատված չէ։ Դու կարող ես հեծանիվդ առանց ամրացնելու թողնել մեծ հանրախանութի առաջ, մեկ շաբաթ անց վերադառնալ նույն տեղն ու հեծանիվդ քշելով հեռանալ (թե չէ հեծանիվդ ու՞մ է պետք, միևնույնն է, բոլորն ունեն)։
            Առանձին հարգանքներ ոստիկաններին (չնայած, որ հաճախ ականջօղերով են, անհասկանալի բեղ - մորուքով ու լիքը տատուներով)։

            Ի դեպ, Յուվա – Բարսա խաղի հիշատակումից հետո չեմ կարող չնշել Գերմանիայի Ռուբեն Հայրապետյանի գլխավորած Ֆուտբոլի Ֆեդերացիայի աննախադեպ հաջողությունները։
            Դե հո զոռով չի, նեմեցները ֆուտբոլում միշտ էլ լավն են եղել, էլի։

Մի՛ նմանություն կար միայն, որ աչքի զառնեց. Գերմանիայի Լֆիկ Սամոն նույնպես «հեծելազորի» ուղեկցությամբ է շրջում, ճիշտ է շատ ավելի ճաշակով է Բեռլին-Սեբաստիայի Լֆիկը, որովհետև «Ֆեռռարի լա Ֆեռռարի» է վարում, սակայն պոչից «հետևակների» երեք մեքենաներ կային, որոնք, ընկերներիս հավաստմամբ, սրբորեն պահպանում էին նրա անվտանգությունը, քանզի մարդ է, որի վճարած ամսական հարկն ավելին է, քան ՀՀ պետական տարեկան բյուջեն։     

            Մինչև Բեռլին մեկնելս էլ զրուցում էի տեղական հեռուստաընկերություններից մեկի  տնօրենի հետ, ով պատմեց, որ իրենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում նրանք ընկերաբար և քնքշորեն Լիսկա են անվանում, մինչև վերջերս բնակարան չուներ ու վարձով էր ապրում մարզկենտրոն Մագդեբուրգում։ Երբ կարողացավ աշխատավարձից գոյացած գումարից մի քիչ հետ գցել, գնեց իր համար երկու սենյականոց բնակարան Մագդեբուրգի ծայրամասում, մի էկոնոմ դասի ավտոմեքենա որդու համար, իսկ իր համար՝ նոր հեծանիվ (որովհետև հինն արդեն խարխուլ էր)։
Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մարզպետին, որքանով հասցրեցի հասկանալ, այնքան են սիրում, որ քիչ է մնում խնդրեն ցմահ մնալ այդ պաշտոնում։ Իրենց Լիսկան շատ բարի է։
Գերմանիայի Երվանդ Զախարյանն «ամենավախենալու» դեմքերից է էս երկրում։ Նա «լկտիաբար» խրախուսում է տնտեսական զարգացումը։ Հլա դա հեչ, մի բան էլ ամբողջ աշխարհի վրա նաղդում է արտադրանք, որը լավագույններից մեկն է համարվում աշխարհում։ <<Տականքը>> ամոթ էլ չի անում։ Այնքան է հղփացած, որ արգելել է բոլոր մոնոպոլիաները։ Նա խստիվ կտրել է բոլոր այն բիզնեսատերերի ձեռքերը, որոնք փորձում են անօրեն ճանապարհով գրավել շուկան ու կառավարությանը թելադրել իրենց ուզածը։
            Նույն ոգով է գործում նաև Գերմանիայի Գագիկ Խաչատրյանը (դե, գլխավոր հարկահավաքն, էլի): Խաչատրյանի աչքից չի վրիպում պետությունից թաքցված նույնիսկ 1 սենթ։ Պատկերացնու՞մ եք՝ չի թողնում էս մարդիկ հանգիստ գողանան, փշերի վրա է պահում խեղճուկրակ բիզնեսմեններին։ Երկու շաբաթ առաջ էր՝ կարդացի, որ Գերմանիայի Գագիկ Խաչատրյանն անձամբ է ժամանակ առ ժամանակ մեկնում տարաբնույթ հիմնարկներ ու աուդիտ անցկացնում։ ԱՆՁԱ՛ՄԲ։

            Գերմանիա Գալուստ Սահակյանը զուտ հսկիչի դեր է կատարում։ Նրա խնդիրն է հայտարարել օրակարգերը, ընդմիջումները։ Սեփական տաղտկալի ու դատարկ, անհասկանալի ու «անբռնազբոս», սյուռեալիստական մտքերով ու մեկնաբանություններով գերմանական Գալուստ Գրիգորիչը մինչև օրս աչքի չի ընկել։ 

Մարդն իր անելիքի սահմաններում է մնում, ամբաղ-զամբաղ աշխատում է չխոսել։
Նրա տեղակալներին ճանաչում են միայն Ռեյխստագի պահակները, որովհետև առավոտյան շատ շուտ են գալիս աշխատանքի, իսկ տուն են վերադառնում երեկոյան շատ ուշ և հոգնած։
            Օրինակ՝ Գերմանիայի ազգային ժողովի Էդուարդ Շարմազանովն օժտված չէ ամորձիների այնպիսի շառավիղով, որն իրեն թույլ կտար պիտակավորել ու փնովել, գազ տալ յուրաքանչյուր մեկի վրա, ով կփորձեր մի թթու խոսք ասել կառավարության, դրա ղեկավարի և այդ դիապազոնի այլ պաշտոնյաների հասցեին։ Հա, մեկ էլ իրենց Էդուարդ Շարմազանովը թլոշ չէ  (ճշտել եմ)։
            Գերմանիայի Ազգային ժողովի շմայսը, ճոյտը, բենզինը, շիշը, պիվեն, բուռնաշն ու մյուսներն էնքան պուպուշ են, որ քիչ է մնում հավաքես, տանես տանը մի քիչ պահես։

            Առանձին պետք է նշել ու հարգանքի տուրք մատուցել Գերմանիայի Էդվարդ, բայց արդեն Նալբանդյանին։ Այ ախպեր, էս ազիզ դիվանագետն այնքան հմուտ է իր աշխատանքում, որ գործում է՝ ելնելով միա՛յն Գերմանիայի Դաշնային Հանրապետության ու գերմանացիների շահերից։ Աշխատանքային օրվա ընթացքում գործերն այնպես է պլանավորում, որ օրվա կեսին արդեն ավարտած է լինում հիմնական անելիքը, դեռ մի բան էլ բավականին ժամանակ է մնում խառնվել այլ պետությունների արտաքին հարաբերություններին։ Էդ քիչ է, մի բան էլ խառնվելուց բացի հասցնում է նաև կարգավորել դրանք։  

            Տեսնես սրանք ի՞նչ են ծխում, որ սենց լավ են աշխատում։
            Ի դեպ, Գերմանիայի արտաքին քաղաքականության ու դրա «առաջամարտիկի» մասին ։  

            Պատկերացնու՞մ եք, Գերմանիայի Հովիկ Աբրահամյանը կի՛ն է։ Չեմ խաբում։ Զգացե՛ք
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆռաու Հովիկ Աբրահամյան։ Արդեն երկար տարիներ է, ինչ Գերմանիայի Հովիկ Աբրահամյանն իր ուսերին տանում է ողջ Եվրամիության տնտեսական բեռը, համակարգում է Եվրոպայի աշխարհաքաղաքական դիրքորոշումը, լեզու գտնում բոլորի հետ, զոհաբերում է անձնական կյանքը, մտածում է գերմանացիների բարեկեցության, Գերմանիայի բարգավաճման ու հզորացման մասին։ Ճիշտ է, մի թերություն ունի։ Գերմանիայում շատ են Գագիկ Ծառուկյանները։ Նրանք չափազանց հարուստ են և իրենց իրական լուման են ներդնում ԳԴՀ դրամապանակում, բայց Գերմանիայի Հովիկ Աբրահամյանի ֆայմը չի հասնում բարեկամանալ նրանցից որևէ մեկի հետ։
Տեսնես ինչու՞։ Կարո՞ղ է՝ ճիշտ չընկալվի։
Չգիտե՛մ։ Մեկը լիներ, գլխի գցեր։ Չնայած… Մյուս կողմից էլ միգուցե աշխատանքը խանգարի բարեկամական հարաբերություններին ու «բամփելու» խնդիր առաջանա։ Երևի խուսափում է նման իրավիճակներից։
Փաստ է, որ ԳԴՀ կանցլեր Հովիկ Աբրահամյանը քուչի մասշտաբով «ամենահզոր տղեն ա», որովհետև չի խուսափում քննադատություններից ու երկխոսությունից, սխալներն ընդունելուց, այդ սխալներն անհավանական կարճ ժամկետներում լուծելուց, ի շահ ու ի նպաստ իր ժողովրդի, սեփական կյանքի թանկարժեք օրերը, ժամերը, վայրկյանները զոհելուց։
Կանցլեր Հովիկ Աբրահամյանի պատվին, վստահ եմ, մի օր արձան կկանգնեցնեն Բեռլինի կենտրոնում։

            Ի վերջո, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սերժ Սարգսյան։
Կներեք, տեղեկատվություն չունեմ, որովհետև Գերմանիայում նրան ընդամենը ճանաչում են իր կինը, ընտանիքի մի քանի այլ անդամներ, քարտուղարուհին (դա էլ է մի քիչ կասկածելի) և 26 տարի առաջ նրան հեծանիվ վաճառած ինչ-որ ռուս խանութպան, որին, ցավոք, գտնել չհաջողվեց։ Սակայն հավաստի տեղեկություններ կան, որ հեծանիվն արդեն կոտրվել է, ու Գերմանիայի Սերժ Սարգսյանը երթևեկում է մետրոյով։
            Մարդ ես, գուցե մի օր բախտ վիճակվի ու մետրոյում նրան հանդիպեմ։

Հ
ԳՈր հանդիպեմ, անպայման կպատմեմ, թե ինչպիսի մարդ էր։
      

четверг, 4 июня 2015 г.

"Քոչարյանական ոճն" ու սիրիական պատերազմը

Պարզունակ ճշմարտություն


Հալլեի
այն տանը, որտեղ այժմ բնակվում եմ, տասնյակ արաբ հարևաններ ունեմ։ Նրանցից միայն մեկն է Սիրիայից։ Հարևաններիս հետ զրուցել առանձնապես չի էլ ստացվում։ Իմ անգլերենն աղետալի վիճակում է, իսկ նրանցը համեմված է անգլերենի արաբական բարբառի ամենսուր դրսևորումներով։ Տասը րոպե զրուցելուց հետո արտահայտածի մասին պատկերացում ես կազմում միայն կոնկրետ բառեր լսելով։
Վերջերս, երբ հանդիպեցի իմ սիրիացի հարևանին շենքի մուտքի մոտ, նստած էր աթոռին ու աչքերը լցված էին։ Մուհամեդն ինձնից մեծ է տարիքով, նկարիչ է մասնագիտությամբ։ Կարծեցի, որ օգնության կարիք ունի և հարցրի, թե ի՞նչ է պատահել։
Հարևանս պատմեց, որ Սիրիայում վիճակը գնալով վատանում է։ Չորս տարի է, ինչ այդ երկիրը պատված է պայթող ռումբերի փոշով ու միակ երաժշտությունը, որ կլսես այնտեղ՝ անդադար շվվացող գնդակների ձայնն է։ Մուհամեդի ընտանիքն ապրում է սիրիական քաղաքներից մեկում, որտեղ ռազմական գործողություններն այնաստիճան թափ չէին առել, որ փախստական դառնալուց բացի այլ ելք չթողնեին։ Պատերազմ կար, բայց այն տանելի էր։ Նա պատմեց, որ ընդամենը նախորդ օրն «իսլամական պետության» և Ասադի զորքերը միաժամանակ մտել են իրենց քաղաք ու ամբողջ գիշեր ռմբակոծել ու սպանել միմյանց։ Նրա ընտանիքը հայտնվել էր այդ մենամարտի հենց մեջտեղում։
Հարցս այդ պահին գուցե շատ պարզունակ թվար նրան, բայց հետաքրքրվեցի, արդյո՞ք հնարավոր չէ փախնել քաղաքից։ Մուհամեդը նայեց դեմքիս և ուղիղ պատասխանեց

-
Ո՛չ գումար ունեն, ո՛չ ուտելիք, ո՛չ ջուր, ո՛չ մեքենա։ Եթե նկուղից դուրս գան, ապա կգրանցվեն «պատերազմի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների» վիճակագրության մեջ։ Ավելի լավ է սպասեն, քան մեռնեն։

Զրույցելիս պարզվեց, որ իմ արաբ հարևանը մուսուլման չէ, այլ քրիստոնյա։ Զարմանքս երկար չտևեց։ Պատմեց, որ պատերազմի ամենասկզբում ընտանիքը որոշում է կայացրել նրան որքան հնարավոր է շուտ հեռացնել երկրից, որովհետև իսլամիստների ձեռքն ընկնելուց հետո նրա ճակատագիրը նախանձելի չէր լինի։ Ինչ-որ ճանապարհներով հասել է Գերմանիա ու փորձել հաստատվել այստեղ, որ կարողանա ընտանիքին դուրս բերել Սիրիայից։
Բայց ինչպե՞ս անել այդ, եթե իր համար է անգամ չափազանց դժվար Եվրոպայում գոյատևել։
Պատմեց, որ սիրիական պատերազմի ու հեղափոխության փորձի գլխին միանշանակ հրեաներն ու ամերիկացիներն են կանգնած։ Հետո շտապեց ավելացնել, որ ինքը բնավ սուբյեկտիվ չի գնահատումշատ օբյեկտիվ է, ու այդ եզրահանգմանը եկել է երկար ուսումնասիրություններից հետո։ Ասաց նաև, որ Ասադին Սիրիայում առանձնապես չեն էլ սիրում, բայց ավելի լավ է խաղաղության մեջ ապրել, քան Ասադի նմանների, գերտերությունների ներքին խարդավանքների արդյունքում անհայրենիք մնալ։

Մուհամեդը
հայտնի պատճառներով հայերի մասին շատ բան գիտեր։ Մի քիչ մեր պատմությունից էր տեղյակ, մշակույթից, ու թե ինչու իրենց երկրում ունենք այդքան մեծաթիվ համայնք։
Երբ անկեղծացա, ու երևի նրան փարատելու համար պատմեցի, որ իդեալական երկրներ չկան, որ ամենուր են պատերազմներ ու քաղաքական վայրիվերումներ լինում՝ ներկայացրի դրվածքը ի՛մ երկրում։
Պատմեցի, որ Հայաստանում էլ են ամենահարուստ մարդիկ պետակա՛ն համակարգում, որ գեներալներն ու չինովնիկները շրջում են տասնյակ հազարավոր եվրոներ արժեցող մեքենաներով, որ ցույց տան իրենց «տղամարդկային արժանապատվության» գոյություն չունեցող և ուռչացրած փայլն ու շուքը, որ պաշտոնյաներ իրենց ընտանի կենդանիների վրա մի օրում ավելի շատ գումար են ծախսում, քան մի ամբողջ հայ ընտանիք կարող է իրեն թույլ տալ ծախսել ողջ ամսվա ընթացքում, և, որ մենք նույնպես այլ, ավելի հզոր պետությունների գեոպոլիտիկ շահերի զոհ ենք դարձել։ Մուհամեդը դեմքիս նայեց, ունքը թռցրեց վերև ու ասաց

-
Ինձ թվում էր, թե դու Սիրիայի մասին ես հիմա պատմում։ Երբեք չէի պատկերացնի, որ մեր երկրներում ամեն ինչ այդքան նման կարող է լինել։ Կարծում էի, որ Սիրիան միակ պետությունն է աշխարհում, որում դրվածքը հենց այնպես է, ինչպես դու ներկայացրիր։

Էս իմ քրիստոնյա արաբ հարան-բարեկամը չգիտեր էլ իսկի, որ աշխարհում տասնյակ պետություններ են էդ նույն դրվածքով ապրում։
Միայն պետք չէ մնածել, որ չարժեր պատմել խեղճուկրակ սիրիացուն, թե ինչ ոռի վիճակում է Հայաստանն այս պահին գտնվում։ Բոլորս էլ գիտենք, որ կղանքի վրա սպիտակ սավան փռելու «քոչարյանական ոճն» արդեն վաղուց չի գործում։ Կղանքը կա, դրա հոտը սարսափելի է, և այն կա՛մ մեկուսացնել է պետք Հայաստանից, կա՛մ էլ մաքրել։
Գերմանիայում գտնվելուս մեկ ամսվա ընթացքում հասկացա, որ մենք, հայերս ընդամենը խոսող գլուխներ ենք։ Գիտես ինչպե՞ս, կարծես կիսանդրի լինենք։ Մնացել է մեր մարմնի միայն վերևի հատվածը։ Մենք անդադար գոռում ենք, որ մեր ձեռքերը երկար են, մենք ամուր ոտքեր ունենք, մեր կուրծքը մկանոտ է, հետույքն էլ փոմփոլիկ, մեծ անդամ ունենք ու բռոցքներով կարող ենք քանդել յուրաքանչյուր պատ, որ մենք այնքան թիկնեղ ենք, որքան մեր պատմությունն ու մշակույթը, մեր արածն ու չարածը, ունեցածն ու չունեցածը․․․
Լու՞րջ։ Հլը Գերմանիա եկեք, տեսնեմ ի՞նչ կասեք։
Ու երբ մեր գլխից խոշոր պլանը հետ է գնում ու տեսնում եմ մեզ ընդհանուր պլանով, ապա բարալիկ ու փտած պատվանդանից և անկենսունակ վզին մի կերպ տեղավորված գլխից բացի ոչինչ չեմ տեսնում։  
Մենք էդ գլուխը գովացողներն ենք։ Միայն դա ունենք, ուրիշ ոչինչ։

ՀԳ Սիրիացի հարևանս այսօր հեռացավ Հալլեյից։ Ասաց, որ Բեռլինում աշխատանք է գտել հայտնի արվեստանոցներից մեկում ու տեղափոխվում է մայրաքաղաք։ Կարճ դադարից հետո ավելացրեց

- Հուսամ շուտով ընտանիքս հետս կլինի։